Զոմբիլենդ. ստուգողական կրակոց
Զոմբիլենդ. ստուգողական կրակոց անգլ.՝ Zombieland: Double Tap | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | zombie comedy?, զոմբիների մասին ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և սարսափ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 18, 2019, նոյեմբերի 7, 2019, հոկտեմբերի 18, 2019, նոյեմբերի 22, 2019, հոկտեմբերի 30, 2019[1] և հոկտեմբերի 17, 2019[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Ֆլեյշեր |
Պրոդյուսեր | Gavin Polone? |
Սցենարի հեղինակ | Ռեթ Ռիզ, Փոլ Վեռնիկ և Դևիդ Քալլահամ |
Դերակատարներ | Վուդի Հարելսոն, Ժեսի Այզենբերգ, Էմմա Սթոուն, Էբիգեյլ Բրեսլին, Զոյի Դոյչ, Ռոզարիո Դոուսոն, Բիլ Մյուրեյ, Էվան Ջոգիա, Դեն Էյկրոյդ, Թոմաս Միդլդիչ, Լյուկ Ուիլսոն և Rachel Luttrell? |
Օպերատոր | Չան Չան Հուն |
Երաժշտություն | Դավ Սարդի |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 42 000 000 $[3] |
Շահույթ | 59 307 000 $[4] և 87 107 000 $[5] |
Նախորդ | Բարի գալուստ Զոմբիլենդ |
Պաշտոնական կայքէջ |
«Զոմբիլենդ. ստուգողական կրակոց» (անգլ.՝ Zombieland: Double Tap), ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերի «Բարի գալուստ Զոմբիլենդ» կատակերգական սարսափ ֆիլմի շարունակությունը։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ֆիլմի իրադարձություններից տասը տարի անց Թալահասին, Կոլումբուսը, Ուչիտան և Լիթլ-Ռոքը բնակվում են Վաշինգտոնի Սպիտակ տանը։ Չնայած Կոլումբուսը և Ուիչիտան վերջին տարիներին միասին էին ապրում, Կոլումբուսը, այնուամենայնիվ, որոշում է աղջկան առաջարկություն անել։
Հենց այդ գիշեր Ուիչիտան և Լիթլ-Ռոքը լքում են Սպիտակ տունը և մեկնում անհայտ ուղղությամբ։ Ուիչիտան կարծում էր, որ զոմբիների աշխարհում ապրելով չի կարելի որևէ մեկի հետ կապնվել։ Լիթլ Ռոքն իր հերթին դժգոհ էր Թալահասիից, քանի որ վերջինս իրեն պահում էր որպես հայր։
Մեկ ամիս անց, հետազոտելով առևտրի կենտրոնը, Կոլումբուսը հանդիպում է Մեդիսոն անունով մի աղջկա, որը պաշտպանվում էր զոմբիներից սառնարանում թաքնվելով։ Նույն օրը Սպիտակ տուն է վերադառնում Ուիչիտան։ Նա պատմում է, որ Լիթլ-Ռոքը փախել է մի խաղաղասեր երաժշտի հետ։
Բոլորը՝ այդ թվում նաև Մեդիսոնը, ուղևորվում են Լիթլ-Ռոքին որոնելու։ Անտառում նրանք ստիպված են լինում լքել Մեդիսոնին, քանի որ նա սկսում է վերածվել զոմբիի։
Ժամանելով նշանակման վայր՝ պարզվում է, որ Գրեյսլենդից մնացել են միայն այրված մնացորդներ։ Սակայն մոտակայքում գտնվում է բնակելի հյուրանոց, զարդարված որպես Էլվիսի թանգարան։ Այս վայրը ղեկավարում է Նևադա անունով մի կին։ Նա հայտնում է, որ Լիթլ-Ռոքն ու երաժիշտը ուղևորվել են դեպի հիպիների բնակավայր՝ «Բաբելոն»։ Առավոտյան ընկերները ծանոթանում են Ալբուկերկի և Ֆլագստաֆի հետ։ Զոմբիները բավականին արագ կծում են այդ երկուսին և Թալահասին և Կոլումբուսը արագ ազատվում են նրանցից։
«Բաբելոն»-ի ճանապարհին, խումբը նորից հանդիպում է Մեդիսոնին։ Պարզվում է, որ աղջիկն ուղղակի ալերգիկ է և չի վերածվում զոմբիի։ Թիմը ժամանում է «Բաբելոն», որտեղ գտնում է Լիթլ Ռոքին։ Սակայն աղջիկը չի պատրաստվում հեռանալ։ Ոիչիտան որոշում է մնալ քրոջ հետ։ Հեռանում է միայն Թալահասին, ով նախըմտրում կյանքը անցկացնել ճանապարհներին։ Սակայն ճանապարհին Թալահասին անսպասելիորեն հանդիպում է զոմբիների մի ամբոխի, որոնք շարժվում են դեպի «Բաբելոն»։ Տղամարդը ստիպված վերադառնում է։
Պաշտպանության հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ կոմունայում ոչ մի զենք չկա։ Խումբը որոշում է պայթեցնել կոմունան, սակայն դա չի օգնում։ Ի վերջո, տարածք է ներխուժում Նևադան, ով որոշ չափով ճնշում է զոմբիներին։ Թելահասին բարձրանում է տանիք իր հետևից տանելով զոմբիներին և խորամանկության դիմելով, նրանց բոլոին նետում է տանիքից։ Երբ ամեն ինչ ավարտվում է, Ոիչիտան համաձայնում է ամուսնանալ Կոլումբուսի հետ։ Թելահասին, Կոլումբուսը, Ուիչիտան, Լիթլ-Ռոքը և Նևադան Էլվիսի վարդագույն կադիլլակով ուղևորվում են ճանապարհորդության։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի հաջողության ալիքի վրա հեղինակներ Փոլ Վերնիքը և Րեթ Րիզը ծրագրել էին բազմաթիվ ծրագրեր, որոնք նրանք ցանկանում էին օգտագործել սիքվելում[7]։ Վերնիքը հայտնել էր, որ սիքվելի համար մտադիր է վերադարձնել Ջեսսի Այզենբերգին, Էմմա Սթոունին և Էբիգեյլ Բրեսլինին։ Բացի այդ, հեղինակները ցանկանում էին կատակերգությունը վերածել ամուր ֆրանշիզայի[8]։ Դրա համար նրանք նկարահանել էին համանուն հեռուստասերիալի պիլոտային թողարկում, որում նկարահանվել էին այլ դերասաններ։ Այն թողարկվել է 2013 թվականի ապրիլին Lovefilm-ում և Amazon Video-ում[9][10][11]։
Ռիզը և Վերնիքը չէին ցանկանում բացահայտել «Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի ոչ մի կետ։ Նրանք չէին պատրաստվում անմիջապես նկարահանել շարունակությունը, քանի որ երկուսն էլ ակտիվորեն մասնակցում են այլ նախագծերի[8]. Դերասանական կազմը և ռեժիսորը պատրաստ էին վերադառնալ և խանդավառությամբ էին վերաբերվում ֆիլմի շարունակությունը 3D ֆորմատով ցուցադրելու գաղափարին [12][13]։ 2010 թվականի փետրվարին Վուդի Հարելսոնը և Ջեսսի Այզենբերգը հաստատեցին իրենց վերադարձը երկրորդ ֆիլմ։ 2010 թվականին Ֆլեյշերը հայտարարեց, որ գրում է սցենարը և նրանք սկսել են նոր աստղեր փնտրել[14]։
2011 թվականի հուլիսին Ջեսսի Այզենբերգն հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն հեղինակներն աշխատում են «Բարի գալուստ Զոմբիլենդ 2»-ի սցենարի վրա[15][16]։ Վուդի Հարելսոնն ասում էր, որ ինքը նույնպես չէր համարձակվում վերադառնալ[17]։
2017 թվականի մարտին պարզվեց, որ «Բարի գալուստ Զոմբիլենդ 2»-ի սցենարն ավարտված է։ 2018 թվականի մայիսին Վուդի Հարելսոնը հաստատեց, որ «Բարի գալուստ Zombiland 2» ֆիլմը կնկարահանվի[18][19]։
Նախնական պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի նոյեմբերին Զոյի Դոյչը և Էվան Ջոգիան միացան դերասանական կազմին, իսկ 2019 թվականի հունվարին ֆիլմի դերասանական կազմին միացավ Ռոզարիո Դոուսոնը[20][21][22]։ Թոմաս Միդլդիթչը և Լյուկ Ուիլսոնը նույնպես միացել են դերասանական կազմին փետրվարին[23]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հունվարի 21-ին Ատլանտայում և ավարտվել են 2019 թվականի մարտի 15-ին[24]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 25-ին Sony Pictures-ը իր Youtube ալիքում հրապարակել է «Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի երկրորդ մասի առաջին թրեյլերը[25]։
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը[26]։
Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հիման վրա թողարկվել է համանուն բջջային խաղ[27][28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=18830&view=2
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=18830&view=1#cible1
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=18830&view=5
- ↑ «Zомбилэнд 2» немного задерживается
- ↑ Samuel Zimmerman October 2, 2009. Directions to Zombieland Archived October 3, 2009, at the Wayback Machine. Fangoria. Retrieved October 31, 2009.
- ↑ 8,0 8,1 Ditzian Eric (2009-10-05)։ «'Zombieland' Team Hopes To Make A Sequel 'Everyone involved creatively wants to do another one,' says screenwriter Paul Wernick.»։ MTV։ Viacom։ Վերցված է 2009-11-07
- ↑ O'Connell Michael (2013-04-17)։ «Amazon's 'Zombieland' Hits Web Before Pilot Release (Video)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-04-19
- ↑ White James (2013-04-18)։ «Zombieland TV Trailer Online»։ Empire Online։ Վերցված է 2013-04-19
- ↑ Drewett Meg։ «'Zombieland' TV series not picked up by Amazon after "hated" pilot»։ Digital Spy
- ↑ Clint Morris (2009-11-24)։ «Exclusive : Zombieland 3D!?»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-27-ին։ Վերցված է 2009-11-28։ «Believing "the genre really lends itself to [3-D]," and convinced—via what we're hearing and seeing of Avatar—the technology is now there, Fleischer's very keen to throw a few zombie gizzards in our direction. "Dead" cool, right!?»
- ↑ Posted: Tuesday, December 1, 2009 By Tatiana Siegel Bloody 3D sequels planned the film’s producer, Gavin Polone. «I don’t think you want to see Ordinary People in 3-D. But Zombieland is clearly one movie that will benefit from (the technique).»
- ↑ «Progress Update on 'Zombieland 2 3D'»
- ↑ «'Zombieland 2′ Is Cameo Hunting; Plus Early Plot Hintse»։ 2010-11-27
- ↑ Tyler Josh (2011-07-05)։ «Zombieland 2 Isn't Dead But Jesse Eisenberg Isn't Sure It's Still Relevant»։ Cinema Blend։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-15-ին։ Վերցված է 2020-05-07
- ↑ «Woody Harrelson Says 'Zombieland 2′ Isn't A Guarantee»։ Screen Rant
- ↑ Michael Kennedy (2017-03-23)։ «Zombieland 2 Writers Reveal Script is Completed»։ Screen Rant։ Վերցված է 2017-03-23
- ↑ Hardiman Jess (2018-05-22)։ «Woody Harrelson Confirms 'Zombieland 2' Will 'Probably Happen'»։ LADbible։ Վերցված է 2018-05-26
- ↑ Kroll Justin (2018-11-27)։ «Zoey Deutch Joins ‘Zombieland’ Sequel (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2018-11-28
- ↑ N'Duka Amanda (2018-11-30)։ «Avan Jogia Boards Sony’s ‘Zombieland’ Sequel»։ Deadline։ Վերցված է 2018-12-03
- ↑ N'Duka Amanda (2019-01-29)։ «Rosario Dawson Set To Co-Star In Sony’s ‘Zombieland’ Sequel»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-01-29
- ↑ Thomas Middleditch Joins ‘Zombieland’ Sequel (EXCLUSIVE)
- ↑ Matt Joseph (2019-01-21)։ «First Zombieland 2 Plot Details Tease New Zombies And More»։ We Got This Covered։ Վերցված է 2019-01-21
- ↑ Больше угара и безумия в трейлере продолжения фильма «Добро пожаловать в Зомбиленд»
- ↑ Pedersen Eric (2018-07-18)։ «Sony Moves Tarantino's Manson Pic, Dates 'Zombieland 2' & 'Little Women'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2018-07-19(չաշխատող հղում)
- ↑ «Zombieland: Double Tapper»։ Google Play։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Zombieland: Double Tapper Review»։ ScreenRant։ 2019-10-15
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Հետապոկալիպտիկ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ֆիլմեր զոմբիների մասին
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բադի մուվի
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ֆիլմեր հրեշների մասին