Ջեյմի Բել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Բել
անգլ.՝ Jamie Bell
Ջեյմի Բելը San Diego Comic-Con International-ում 2015 թվական
Ծնվել էմարտի 14, 1986(1986-03-14)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԲիլինգեմ, Անգլիա
ԿրթությունStagecoach Theatre Arts? և Northfield School and Sports College?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
Այլ անուն(ներ)Էնդրյու Ջեյմս Մատֆին (Ջեյմի) Բել
Andrew James Matfin «Jamie» Bell
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2000 - այժմ
ԸնտրանիՖանտաստիկ քառյակ, «Բիլի Էլիոթ»
Ամուսին(ներ)Էվան Ռեյչել Վուդ (2012-2014 թվականներ)
Համատեղ ապրող(ներ)Քեյթ Մարա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0068260
Ջեյմի Բել՝ Վիքիպահեստ

Էնդրյու Ջեյմս Մատֆին (Ջեյմի) Բել (անգլ.՝ Andrew James Matfin «Jamie» Bell, ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին, Բիլինգհեմ, Դարեմ կոմսություն, Անգլիա), անգլիացի կինոդերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Բելը ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին Անգլիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Բիլինգհեմ քաղաքում։ Նրա մայրը ընդամենը 16 տարեկան էր, երբ Ջեյմին լույս աշխարհ է գալիս։ Իր հորը Ջեյմին երբեք չի տեսել։ Վեց տարեկանում Բելը սկսում է պրոֆեսիոնալ զբաղվել բալետով, դրանով շարունակելով իր ընտանիքի ավանդույթները (պարերի հետ են կապված նրա տատի, մոր, մորաքրոջ և ավագ քրոջ կյանքը)։ Հետագայում նա առավելությունը տալիս է չեչոտկային և որպես չեչոտկայի պարող նշանակալից հաջողությունների է հասնում, շահելով բազմաթիվ մրցանակներ։ Դերասան դառնալու որոշումը Բելը ընդունում է ինը տարեկանում, այդ նպատակով նա ընդունվում է տեղական թատերական դպրոց։ Պրոֆեսիոնալ բեմում նրա թատերական նորամուտը կայանում է Լոնդոնում, 1998 թվականի վերջին, «Բագսի Մելոուն» (անգլ.՝ Bugsy Malone) մյուզիքլում։

Բեմական փորձը, ինչպես նաև պարելու ունակությունները Բելին օգնում են առաջ անցնել 2000 մրցակիցներից և քասթինգ անցնել Սթիվեն Դալդրիի «Բիլի Էլիոթ» (2000) ֆիլմում գլխավոր դերի համար։ Բիլի Էլիոթի ճակատագիրը, տղա Անգլիայի հյուսիսի փոքրիկ ածխահատական քաղաքից, ով սկսում է հրապուրված զբաղվել բալետով, մեծ մասամբ համահունչ է անձամբ Բելի ճակատագրին։ Այդ դերի համար նորեկ-դերասանը արժանանում է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի «Նորեկ դերասանի ակնառու աշխատանք» մրցանակին և BAFTA մրցանակի։ Վերջին մրցանակը առավել պատվավոր է, եթե հաշվի առնենք, որ այդ թվին, բացի Բելից, նրան անվանակարգված էին «Օսկար» մրցանակի չորս դափնեկիրներ՝ հանրահայտ դերասաններ Ռասսել Քրոուն, Թոմ Հենքսը, Մայքլ Դուգլասը և Ջեֆրի Ռաշը։

2002—2004 թվականների ընթացքում Բելը հայտնվում է ևս մի քանի ֆիլմերում՝ «Մահվան պահակախումբ» հակապատերազմական թրիլերում, Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիքլբի» վեպի հարմարեցումում և «Տեղատվություն» ընտանեկան դրամայում։ Դերասանի կարիերայում իրապես հաջողակ է դառնում 2005 թվականը՝ էկրան են բարձրանում նրա մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմեր։ Նրա կողմից գլխավոր դերեր խաղացած «Թանկագին Վենդի» և «Չամսկրաբեր» սև կատակերգությունները բարձր գնահատականի են արժանանում քննադատների կողմից և ամրապնդում են Բելի համբավը, որպես իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը։ Մասնակցությունը Փիթեր Ջեքսոնի «Քինգ Քոնգ» բլոկբաստերում նպաստում է շարքային հանդիսատեսի շրջանում երիտասարդ դերասանի միջազգային հանրաճանաչությանը։

2006 թվականին թողարկվում են Ջեյմի Բելի մասնակցությամբ երկու ֆիլմեր՝ Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ռազմական դրաման և Դեյվիդ Մաքենզիի «Հոլեմ Ֆոու» ֆիլմը, որում Բելը կատարում է գլխագիր դերը։

2008 թվականին էկրան են բարձրանում «Տելեպորտ» և Էդվարդ Ցվիկի «Կոչ» ֆիլմերը։ Վերջին ֆիլմում նա մարմնավորել է բելառուս պարտիզան Բելսկի եղբայրներից մեկին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին, Green Day խմբի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացել է դերասանուհի Էվան Ռեյչել Վուդի հետ։ 2006 թվականին Ջեյմին և Էվանը բաժանվում են, սակայն 2011 թվականին նրանք որոշում են վերսկսել իրենց նախկին հարաբերությունները։ 2012 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնանում են[3], իսկ 2013 թվականի հուլիսի 29-ին ծնվում է նրանց որդին[4]։ 2014 թվականի մայիսին զույգը ամուսնալուծվում է[5]։

2015 թվականի սեպտեմբերին Ջեյմին հաստատում է իր հարաբերությունները «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում իր խաղընկերուհի Քեյթ Մարայի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2000 Բիլի Էլիոթ Billy Elliot Բիլի Էլիոթ
2002 Մահվան պահապաններ Deathwatch շարքային Չարլի Շեքսպիր
2002 Նիկոլաս Նիքլբի Nicholas Nickleby Սմայկ
2004 Տեղատվություն Undertow Կրիս Ման
2005 Թանկագին Վենդի Dear Wendy Դիկ
2005 Չամսկրաբեր The Chumscrubber Դին Սթիֆլ
2005 Քինգ Քոնգ King Kong Ջիմի
2006 Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers Ռալֆ Իգնատովսկի
2007 Հոլեմ Ֆոու Hallam Foe Հոլեմ Ֆոու
2008 Տելեպորտ Jumper Գրիֆին
2008 Կոչ Defiance Էսաել Բելսկի
2010 Արծիվը The Eagle Էսկա
2011 Ջեյն Էյր Jane Eyre Սենտ Ջոն Ռիվերս
2011 Փախուստ Retreat Ջեք
2011 Տինտինի արկածները. «Միաեղջյուրի» գաղտնիքը The Adventures of Tintin: Secret of the Unicorn Տինտին
2012 Եզրագծին Man on a Ledge Ջոի Քեսիդի
2013 Ձյան միջով Snow Piercer Էդգար
2013 Աղբ Filth Ռեյ Լենոքս
2013 Նիմֆոմանուհի Nymphomaniac Կ
2014 Շրջադարձ Turn Աբրահամ Վուդհալ
2015 Ֆանտաստիկ քառյակ The Fantastic Four Բեն Գրիմ / Արարած

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվական - BAFTA - Լավագույն դերասանի համար, «Բիլի Էլիոթ» ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. «Wood, Bell rekindle romance» (անգլերեն). Toronto Sun. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Jamie Bell and Evan Rachel Wood Welcome a Son». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  5. Эван Рэйчел Вуд и Джейми Белл разводятся

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]