Քինգ-Քոնգ (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ-Քոնգ
անգլ.՝ King Kong
Երկիր ԱՄՆ
 Նոր Զելանդիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2][3][…], դրամա, մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքՔինգ-Քոնգ
Թվականդեկտեմբերի 14, 2005[4], դեկտեմբերի 14, 2005[5], դեկտեմբերի 14, 2005[6], դեկտեմբերի 17, 2005 և 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն[1][7][2][…]
ՊրոդյուսերՔերոլին Քանինգեմ, Ֆրեն Ուոլշ, Փիթեր Ջեքսոն և Jan Blenkin?
Սցենարի հեղինակՖրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս և Փիթեր Ջեքսոն
ԴերակատարներՆաոմի Ուոթս[1][7][3][…], Ջեք Բլեք[7][3][8][…], Էդրիան Բրոուդի[7][3][9][…], Թոմաս Կրեչման[9][10][11], Քոլին Հենքս[9][10][11], Ջեյմի Բել[9][10][11], Քայլ Չենդլեր[9][10][11], Էվան Փարք[9][10][11], Lobo Chan?[9][10][11], Էնդի Սերքիս[7][12][9][…], Ջոն Սամեր[9][10][11][…], Մարի Մադլեն դը Լաֆայետ[10][11], Ջոն Կլարկ[10], Ջեդ Բրոֆի[10], Մարկ Հեդլոու[13], Քրիստիան Ռիվերս[13], Ֆրենկ Դարաբոնտ[13], Հովարդ Շոր[13], Louis Sutherland?[13], Ռիք Բեյքեր[13], Թոմ Հոբս[13], Jim Knobeloch?[13], David Dennis?[13], Էդդի Քեմփբել, Vicky Haughton?, Փիթեր Ջեքսոն, Rick Porras? և Bob Burns III?
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժJamie Selkirk?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նոր Զելանդիա
ԿինոընկերությունUniversal Studios և ՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն187 րոպե
Բյուջե207 000 000 $[4]
Շահույթ550 517 357 $[4]
Պաշտոնական կայքէջ
 King Kong (2005 film) Վիքիպահեստում

Քինգ-Քոնգ (անգլ.՝ King Kong), 2005 թվականի արկածային ֆիլմ, 1933 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը։

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմը նկարահանեց՝ հագեցած օրիգինալ ֆիլմի շնչով, սակայն օգտագործելով նորարական տեխնիկական միջոցներ։ Ֆիլմի համար գրվեց նոր սցենար, որը հավատարիմ էր մնում նախորդ ֆիլմին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Նյու Յորքում, 1933 թվականին՝ Մեծ Ճգնաժամի տարիներին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էնն Դերրոուն, կորցնելով դերասանուհու իր աշխատանքը, պատահաբար ծանոթանում է Կառլ Դենհամի հետ, որը բազմաթիվ պրոբլեմներ ունեցող կինոգործիչ էր։ Կառլը հրավիրում է Էննին նկարահանվել իր նոր ֆիլմում։ Իմանալով, որ ֆիլմի սցենարի հեղինակն իր սիրելի դրամատուրգ Ջեք Դրիսկոլլն է, աղջիկը համաձայնվում է և կնքում պայմանագիր։

Շուտով նրանք ուղևորվում են դեպի Գանգերի կղզի (Skull Island), որը տեղակայված էր Հնդկական օվկիանոսի խորքերում։ Հենց այնտեղ էլ պետք է նկարահանվեր ֆիլմը։ Ճանապարհին Էննը և Ջեքը սիրահարվում են միմյանց։ Սակայն տեղի է ունենում անհաջողություն՝ նավը հարվածում է ժայռաբեկորներին և նկարահանող անձնակազմը հազիվ է կարողանում դուրս գալ ափ։ Տեղացիները գողանում են Էննին։

Խումբը գտնում է աղջկան և տեսնում, որ նրան կապել են և հենել պատին։ Այդ պահին ջունգլիներից դուրս է գալիս հսկայական չափեր ունեցող մի գորիլա, որին կոչում են Քոնգ, և փախցնում է Էննին։ Աղջկան գտնել ցանկանալու հույսով նրանք սկսում են առաջ շարժվել և այդ ընթացքում անձնակազմի շատ անդամներ մահանում են հսկակյական միջատներից, սողուններից և այլ հրեշներից։ Սակայն Դրիսկոլլին հաջողվում է փրկել Էննին։

Դենհեմը որոշում է Նյու Յորք տանել հրեշին և ցուցադրելով մեծ գումարներ վաստակել։ Դա նրան հաջողվում է։ Վերադառնալով Նյու Յորք՝ նա իրականացնում է իր ցանկությունը։ Շոուի ժամանակ Քոնգը արձակում է կապերը, փախչում քաղաք և սկսում ավերածություններ գործել քաղաքում։ Միաժամանակ նա փորձում է գտնել Էննին և հանկարծ նրանք հանդիպում են։ Աղջկա հետ միասին նա բարձրանում է Էմփայր-սթեյթ-բիլդինգ շինության վրա։ Ինքնաթիռներով հարձակումներ գործելով՝ Քոնգին սպանում են և նա ընկնում է ցած։

Գորիլայի դիակը տեսնելով ֆիլմի վերջին տողերն է արտասանում Կառլը.

Օ, ոչ, պատճառը ինքնաթիռները չեն։ Գեղեցկությունը սպանեց հրեշին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Նաոմի Ուոթս Էնն Դերրոու
Ջեք Բլեք Կառլ Դենհամ
Էդրիեն Բրոուդի Ջեք Դրիսկոլլ
Թոմաս Կրեչմանն կապիտան Էնգլհորն
Էնդի Սերքիս Քինգ-Քոնգ (շարժումները և ձայնը), կոկ Լամպի
Ջեյմի Բելլ Ջիմմի
Քայլ Չանդլեր Բրյուս Բաքսթեր
Քոլին Հենքս Պրեստոն
Էվան Փարք Հեյզ
Ջոն Սամներ Հյորբ
Լոբո Չան Չոյ
Կրեյգ Հոլլ Մայք

Տարբերություններ 1933 թվականի ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրիգինալ տարբերակում Էննը միայն վախենում է Քոնգից և չի զգում սեր նրա հանդեպ։
  • Օրիգինալ տարբերակում Ջեք Դրիսկոլլը կապիտան Էնգլհորնի օգնականն էր, իսկ ռիմեյքում՝ դրամատուրգը։
  • Օրիգինալ տարբերակում պատկերված է Քոնգի մարտի երեք տեսարան, իսկ ռիմեյքում՝ երկու։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի բյուջեն՝ 207 միլիոն դոլար, այն դարձնում է պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը։
  • Փիթեր Ջեքսոնի եկամուտը ֆիլմից կազմեց 20 միլիոն դոլար, որը ռեկորդային է ռեժիսորական պատմության մեջ (չհաշված Ջեյմս Քեմերոնին
  • Քոնգի ձայնը և շարժումները պատկանում են դերասան Էնդի Սերքիսին, որը նույն տեխնոլոգիայով նկարահանվել է նաև Գոլլումի («Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում), ինչպես նաև Կայսրի դերում («Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում)։
  • Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը՝ որպես կամեո, նկարահանվել է օդաչուներից մեկի դերում։
  • 2007 թվականի «Վերափաթաթում» ֆիլմում Ջեք Բլեքն արդեն ինքն է նկարահանում «Քինգ-Քոնգ» ֆիլմը։
  • Սկզբում ֆիլմը որոշել էին ստեղծել սև ու սպիտակ, սակայն այդ որոշումից հրաժարվեցին նրա անհետաքրքրության պատճառով։
  • Ֆիլմում երկրորդական փոքրիկ դեր է կատարում Ջեսսիկա լի Ռոուզը, որը հետագայում դարձավ հայտնի կինոդերասանուհի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]