Թոմ Հենքս
Թոմ Հենքս, (անգլ.՝ Tom Hanks, իսկական անուն ազգանունը՝ Թոմաս Ջեֆֆրի Հենքս, հուլիսի 9, 1956[1][2][3][4][5][6][7], Concord, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, նաև պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։
«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին է հաջողվել երկու անգամ անընդմեջ արժանանալ «Օսկարի» Լավագույն դերասանի համար անվանակարգում։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։ Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին, և ինքն ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ առանձին։ Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։ Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։
Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է։ 2 անգամ ամուսնացած է եղել՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։ Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ։
Կարիերա և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան շատ մրցանակների արժանացած ֆիլմերում։ 61 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում՝
- 2 Օսկար - Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, ներկայացվել է 5 անգամ
- 5 Ոսկե Գլոբուս, ներկայացվել է 8 անգամ
- 4 Էմմի (մրցանակ)
- Բեռլինի կինոփառատոնի մրցանակ
- 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի և այլն։
2006 թվականի տվյալներով՝ ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։ Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է։ «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլլար, նրանից շատ դերասաններից ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլլար)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է մոտ 55 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և կոմպոզիտոր, 6 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերն են՝
- 1980 - «Նա գիտի, որ դուք մենակ եք»
- 1984 - «Փայլ»
- 1985 - «Տղաների ընկերակցություն»
- 1985 - «Մի կարմիր կոշիկով մարդը»
- 1986 - «Պարտքի փոս»
- 1985 - «Կամավորները»
- 1986 - «Ընդհանուր ոչինչ»
- 1987 - «Չարի ցանցերը»
- 1988 - «Մեծը»
- 1988 - «Հրապույր»
- 1989 - «Թյորներն ու Խուչը»
- 1989 - «Արվարձան»
- 1990 - «Սնափառության խարույկ»
- 1990 - «Ջոն ընդդեմ հրաբխի»
- 1992 - «Լեռնագագաթ բարձրացողները»
- 1993 - «Նրանց սեփական լիգան»
- 1993 - «Անքունները Սիեթլում»
- 1993 - «Ֆիլադելֆիա»
- 1994 - «Ֆորեսթ Գամփ»
- 1995 - «Ապոլլոն 13»
- 1996 - «Այն, ինչ դու անում ես»
- 1998 - «Փրկել շարքային Ռայանին»
- 1998 - «Դուք նամակ ունեք»
- 1999 - «Կանաչ մղոն»
- 2000 - «Լքվածը»
- 2002 - «Անիծված ուղի»
- 2002 - «Բռնիր ինձ, եթե կարող ես»
- 2004 - «Տերմինալ»
- 2004 - «Ջենտլմենների խաղը»
- 2004 - «Էլվիսը լքում է շենքը»
- 2006 - «Դա Վինչիի ծածկագիրը»
- 2007 - «Չառլի Ուիլսոնի պատերազմը»
- 2008 - «Մեծն Բակ Հովարդը»
- 2009 - «Հրեշտակներ և հրեշներ»
- 2011 - «Լարրի Քրաուն»
- 2012 - «Բոնիի հպումը»
- 2012 - «Կորցրած սիմվոլ»
- 2013 - «Կապիտան Ֆիլիպս»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SNAC — 2010.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ Brockhaus Enzyklopädie
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|