Խաղալիքների պատմություն 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խաղալիքների պատմություն 2
անգլ.՝ Toy Story 2
Toy Story 2 logo.svg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, ֆլեշբեք ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՌեժիսորՋոն Լեսսետեր, Լի Անկրիչ և Էշ Բրենոն
ՍցենարիստԷնդրյու Ստենթոն, Rita Hsiao?, Doug Chamberlin? և Chris Webb?
ՀնչյունավորումԹոմ Հենքս, Թիմ Ալեն, Ջոան Կյուսակ, Քելսի Գրամեր, Դոն Ռիկլես, Շոն Ուոլես, Ջիմ Վառնի, Ջոն Ռածենբերբեր, Էսթել Հարրիս, Ջոն Մորիս, Լորի Մետքալֆ, Էնդրյու Ստենթոն, Jonathan Harris? և Ջո Ռենֆթ
ՊրոդյուսերHelene Plotkin? և Karen Robert Jackson?
ԵրաժշտությունՌենդիՆյուման
ՕպերատորSharon Calahan?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորInterCom և Հունգարիա ֆորում
Տևողություն92 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ և Խաղալիքների պատմություն
ՊրիկվելԽաղալիքների պատմություն
ՍիկվելԽաղալիքների պատմություն 3
Թվականնոյեմբերի 24, 1999, փետրվարի 4, 2000[1][2] և փետրվարի 3, 2000[3]
Շահույթ497 400 000 ԱՄՆ դոլար[4]
pixar.com/feature-films/toy-story-2

Խաղալիքների պատմություն 2 (անգլ.՝ Toy Story 2), ընտանեկան լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, թողարկվել է Դիսնեյ ստուդիայի կողմից, 1999 թվականին: «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի շարունակությունն է: Ըստ որոշ կինոքննադատների` ֆիլմի շարունակությունը ավելի լավ է ստացվել, քան առաջին մուլտֆիլմը, ինչպես տեխնիկական, այնպես էլ` գեղարվեստական առումներով[5]: Սյուժեի հիմնական գաղափարը երեխաների մեծանալն է և նրանց հետաքրքրությունների փոփոխությունը խաղալիքների տեսանկյունից. վերջիններիս համար դա ողբերգության է վերածվում և կարող է դավաճանություն թվալ: Ընդհանուր առմամբ, մուլտֆիլմը պատմում է բարոյական ընտրության և անձնական հարաբերությունների մասին, որոնք երբեմն կարող են ուղղակի ավարտվել: Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում, 1999 թվականի նոյեմբերի 13-ին: Ռուսաստանում մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով 2000 թվականի վերջին, պրոֆեսիոնալ կրկնօրինակմամբ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդի Կովբոյը չի կարողանում գտնել իր գլխարկը, իսկ առանց դրա նա չի կարողանա Էնդիի հետ գնալ կովբոյական ճամբար: Շնիկ Պարույրիկը վազում է` պոչի վրա Վուդիի գլխարկը` ևս մեկ անգամ օգնելով իր ընկերոջը: Հետո Էնդին գնում է իր սենյակ և մինչև մեկնելը ևս մեկ խաղ է նախաձեռնում: Խաղի ընթացքում Վուդիի ձեռքը պոկվում է, և այս հանկարծակի ի հայտ եկած թերության պատճառով Էնդին ոևոշում է Վուդիին թողնել տանը: Վերջինս շատ զարմացած ու վշտացած էր այդ փաստից: Հաջորդ առավոտյան Վուդին արթնանում է քնից` սափսափելի երազի պատճառով: Արթնանալով փոշոտ գրապահարանի վրա, որտեղ նրան թողել էին մինչև վերանորոգումը, կովբոյը գտնում է այդտեղ կոտրված սուլիչով պինգվին Խրիպունին: Վերջինս պատմում է նրան իր տխուր պատմությունը և հաղորդում, որ սկսվել է տնային տոնավաճառը: Վուդին այդ մասին տեղեկացնում է բոլորին, բայց ներս է գալիս Էնդիի մայրը, և խաղալիքները թաքնվում են անկյուններում: Էնդիի մայրիկը, հավաքելով հին իրերը, տանում է նաև Խրիպունին: Վուդին որոշում է նրան փրկել, շանը հեծնելով և իջնելով ներքև: Պինգվինին փրկել հաջողվում է, սակայն Վուդին ընկնում է շան մեջքից և մնում փողոցում: Նրան հայտնաբերում և դաժանաբար առևանգում է Էլ Մակվիգինը, գովազդից հայտնի «մարդ-ճուտիկը», ով խաղալիքների խանութի սեփականատեր է և ագահ կոլեկցիոներ: Էլը Վուդիին պայուսակի մեջ բերում է 23-րդ հարկում գտնվող իր բնակարանը: Բազզը գուշակում է, որ Վուդիին պետք է փնտրել էլի խանութում: Իսկ շերիֆ Վուդին հայտնվելով կոլեկցիոների տանը` հասկանում է, որ ինքը սովորական խաղալիք չէ այլ 1950 -ական թվականների տիկնիկային հայտնի մուլտսերիալի հերոս: Այդ սերիալը դադարեցվել է արբանյակի եւ առաջին տիեզերագնացների մեկնարկից հետո, երբ երեխաները ցանկանում էին խաղալ տիեզերական խաղալիքներով: Բացի Վուդիից, սերիալի հերոսներն էին նաև նրա հավատարիմ ընկերներ Բուլզայ ձին, աղջիկ կովբոյ Ջեսին և ծեր ոսկեխույզ Փիթը, ում իր ժամանակին անգամ չէին հասցրել գնել խաղալիքների խանութում, և այդ պատճառով նա ատում էր տիեզերագնացներին: Այս բոլոր տիկնիկները արդեն Էլի հավաքածուի մեջ էին, և չկար միայն Վուդին: Հիմա Էլը ուզում էր նրանց վաճառել Տոկիոյի խաղալիքների թանգարանին, և դրա համար էլ նա առևանգել էր Վուդիին, առանց որի նրա հավաքածուն ամբողջովին չէր լինի: Մուլտսերիալի բոլոր հերոսները միահամուռ համոզում են կովբոյին, որ եթե նրանք միասին լինեն, նրանց հիանալի ապագա է սպասվում. նրանք հիացմունքի առարկա կդառնան նոր սերնդի երեխաների համար և կապրեն հավիտյան: Այդ ժամանակ Վուդիի ընկերները Բազզի ղեկավարությամբ երկար քայլելով քաղաքի միջով, հասնում են Էլի խանութ: Դժվար և վտանգավոր արկածներից հետո ընկերներին հաջողվում է գտնել Վուդիին, բայց կովբոյը հրաժարվում է իրենց հետ գնալ: Նա կարծում է, որ ավելի լավ է մնալ թանգարանում, քան թէ լինել իր տիրոջ կողմից մոռացված և լքված խաղալիք: Բազը Վուդիին հիշեցնում է իրենց արկածների մասին և այն, որ թանգարանում «անմահության» վարձը կլինի իրական սիրո բացակայությունը, որը խաղալիքին կարող է տալ միայն երեխան: Վուդին հասկանում է, որ ինքը սխալ է: Նա համոզում է Ջեսսիին և Բուլզային գնալ իր հետ: Բայց հենց այդ պահին ոսկեխույզը հանկարծակի դուրս է գալից արկղից և փակում է օդափոխիչի մուտքը: Նա ուզում էր թանգարան գնալ ցանկացած ձևով և ունենալ ավելի լավ ապագա: Դրա համար նրան պետք էր Վուդին: Փիթի վեճը Վուդիի ընկերների հետ ընդհատվում է Էլի վերադարձով: Էլը դասավորում է իրերը և գնում է օդանավակայան: Նրան հասնելու համար խաղալիքները որոշում են ավտոմեքենա գողանալ իրենց ծանոթ ռեստորանից: Վերջապես Վուդիի ընկերները հասնում են օդանավակայան: Թաքնվելով շների տեղափոխման արկղի մեջ` նրանք աննկատ անցնում էն Էլի մոտով, ով քիչ առաջ հանձնել էր իր ուղեբեռը: Բազզը վերջապես գտնում է և բացում այն ճամպրուկը, որի մեջ էր Վուդին, բայց նրան հարվածում է ոսկեխույզը: Ազատված Վուդին և Փիթը ծեծկռտուք են սարքում, ինչի արդյունքում ոսկեխույզը պոկում է Վուդիի ձեռքը: Բայց հանկարծ ոսկեխույզը կուրանում է լուսանկարչական ապարատի լույսից, որը գցում են վրա հասած ընկերները: Նրանք բռնում են նրա և դնում ճամփորդող աղջկա` Էմմիի պայուսակի մեջ: Ոսկեխույզի հարևանությամբ գտնվում է նկարազարդած Բարբի տիկնիկը, ով հավաստիացնում էր, որ Էմմին նկարչուհի է: Բուլզային հաջողվում է դուրս գալ ճամպրուկից, բայց Ջեսսին մնում է ճամպրուկի մեջ: Նրան տանում են ինքնաթիռի ուղեբեռի բաժին, որը մեկնելու էր Ճապոնիա: Վուդին և Բազը Բուլզայի վրա հասնում են մի քանի վագոններից բաղկացած գնացքին: Վուդին ինքնաթիռ է մտնում գոլֆի պատյանի մեջ, արագ գտնում է Ջեսսիին: Նա պատրաստ էր փախչել Վուդիի հետ ինքնաթիռից, բայց ուղեբեռի դռնակը վերջին պահին փակվում է: Երկու խաղալիքները դուրս են գալիս շասսիի փեղկով և պարանի օգնությամբ ցատկում ուղիղ Բուլզայի վրա: Արդյունքում ինքնաթիռը դատարկ է թռչում: Նույն օրը երեկոյան Էնդին իր անկողնում գտնում է իր բոլոր խաղալիքները, ինչպես նաև` որոշ նոր խաղալիքներ, որոնց ձեռքում կար «Բարի գալուստ, Է՛նդի» գրությունը: Նա անմիջապես սկսում է խաղալ նոր խաղակիքներով, մտածելով, որ այն նվիրել է իր մայրիկը: Իսկ հաջորդ օրն ինքը վերանորոգում է Վուդիի ձեռքը: Իրականում նա կարել չգիտեր, այդ պատճառով մի ձեռքը մյուսից հաստ է ստացվում, բայց Վուդին շատ հուզված էր դրանից: Բազը սիրահարվում է Ջեսսիին` գնահատելով նրա գեղեցկությունը, ճարպկությունն ու բարությունը: Բայց շփոթվելուց նա չի կարողանում արտահայտել իր զգացմունքները: Ինքը` Ջեսսին, նրան լավ է հասկանում և պատասխանում է փոխադարձ զգացմունքներով: Հեմմը և Ռեքսը հեռուստատեսությամբ տեսնում են Էլի մեկ այլ գովազդային խանութ-սրահ, որտեղ խանութի հուսահատված սեփականատերը (քանի որ նա բաց էր թողել խաղալիքների արժեքավոր հավաքածուով հարստանալու հնարավորությունը) նորից հագնում է ճուտիկի համազգեստը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆիլմի ամբողջ երաժշությունը գրել է Ռենդի Նյումանը: Ֆիլմի սաունդթրեքն են դարձել եղել 2 նոր երգեր. «Woody’s Roundup» երգը` «Riders in The Sky» խմբի կատարմամբ և «When She Loved Me» երգը` Սառա Մաքլահլանի կատարմամբ: Վերջին երգը հնչում է Ջեսսիի` իր նախկին տիրուհի Էմիլիի մասին հիշողությունների և նրանից բաժանման տեսարաններում: Այն 2000 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը` «Լավագույն երգ» անվանակարգում, սակայն մրցանակն ստացել է Ֆիլ Քոլինզը «You’ll Be in My Heart» երգի համար: Ֆիլմում նաև հնչում են «You’ve Got a Friend in Me» երգի երկու նոր տարբերակներ: Նրանցից մեկը պատմական հեռուստատեսային շոուի ժամանակ կիթառով կատարում է Վուդի տիկնիկը` Թոմ Հենքսի ձայնով: Մյուսը էստրադայի շոուի գործիքավորմամբ վերջում երգում է պինգվին Խրիպունը:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար մրցանակի առաջադրում, 2000 թվական
  • Ոսկե գլոբուս մրցանակ 1999 թվական
  • Էմմի մրցանակաբաշխության 9 առաջադրում, 2000 թվական
  • «Բլոկբաստեր ինթերթեյմենթ» մրցանակ
  • «Սպուտնիկ» մրցանակ, 2000[6]
  • MTV մրցանակի առաջադրում[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]