Ռենդի Նյուման
Ռենդի Նյուման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Randy Newman և անգլ.՝ Randall S. Newman |
Ի ծնե անուն | անգլ.՝ Randall Stuart Newman |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1943[1][2][3][…] (79 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, բլյուզ[4], սոֆթ ռոք, roots rock?, comedy rock?, փոփ, alternative country? և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժիշտ, սցենարիստ, դաշնակահար, լրագրող և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ[4] և երաժշտական ստեղնաշար[4] |
Լեյբլ | Warner Bros. Records, DreamWorks Records և Warner Records? |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և UCLA Herb Alpert School of Music? |
Ամուսին | Gretchen Preece? |
Պարգևներ | |
Կայք | randynewman.com |
![]() |
Ռենդալ Սթյուարտ «Ռենդի» Նյուման (անգլ.՝ Randall Stuart «Randy» Newman, նոյեմբերի 28, 1943[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի երգիչ[5], կինոկոմպոզիտոր և դաշնակահար։ Նա ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ» 2013 թվականի ապրիլին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյումանը ծնվել է 1943 թվականին Լոս Անջելեսում հրեական ընտանիքում[6][7][8]։ Իր մանկությունն անցկացրել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։
Իր առաջին երաժշտական սինգլը, որի անվանումն է «Golden Gridiron Boy», Նյումանը թողարկել է 1961 թվականին։ Սակայն նրա առաջին աշխատանքը ձախողվել է, և նա կենտրոնացել է կատարողների համար երգեր գրելու վրա։ 1968 թվականին երաժիշտը թողարկել է իր «Randy Newman» դեբյուտային ալբոմը։ Նրա մյուս ալբոմը՝ «Sail Away»-ը (1972), հասել է 163-րդ հորիզոնականին Billboard հիթ-շքերթում, իսկ դրա գլխավոր երգը հետո մտել է բազմաթիվ երաժիշտների երգացանկ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի և Լինդա Ռոնստադտի։
1971 թվականին Նյումանն առաջին անգամ իրեն փորձել է երգահանի դերում՝ երաժշտություն գրելով Նորման Լիրի «Կոտրում» երգիծական կատակերգության համար։ Բացի այդ, նրա սաունդթրեքը հնչում է Փիքսարի այնպիսի մուլտիպլիկացիոն ֆիլմերում, ինչպիսիք են «Խաղալիքների պատմություն», «Ֆլիկի արկածները», «Խաղալիքների պատմություն 2», «Խաղալիքների պատմություն 3» և «Հրեշների կորպորացիա»։ Ռենդին աշխարհահռչակ «You Can Leave Your Hat On» երգի հեղինակն է, որն օգտագործվել է է Էդրիան Լայնի «Ինն ու կես շաբաթ» ֆիլմում Ջո Քոքերի կատարմամբ։ Ռենդալ Նյումենը երկու Օսկար Է ստացել 2002 թվականին «If I didn't Have You» և 2011 թվականին «We Belong Together» կոմպոզիցիաների համար։ Մրցանակների իր հավաքածուում Նյումանն ունի նաև չորս «Գրեմմի» մրցանակ, երկու «Էմմի» և երեք «Էննի»[9]։ 2002 թվականին այն ներառվել է նաև երգահան-բանաստեղծների փառքի սրահում[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյումանը ամուսնացած էր Գերմանիայում ծնված Ռոզվիտա Շմալի հետ 1967-ից մինչև 1985 թվականները[11], և նրանք երեք երեխա ունեին[12]։
Հետո՝ 1990 թվականին նա ամուսնացել է Գրեթհեն Փրիսի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել՝ Պատրիկ և Էլիս Նյումաններ։ Գրեթհենի հայրը ռեժիսոր Մայքլ Փրիսն է[13]։
Նյումանը աջակցել է նախագահ Բարակ Օբամային 2012 թվականին վերաընտրման հարցով և երգիծական երգ է գրել սպիտակ թեքնածուների օգտին քվեարկության մասին[14]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968՝ Randy Newman
- 1970՝ 12 Songs
- 1971՝ Randy Newman Live
- 1972՝ Sail Away
- 1974՝ Good Old Boys
- 1977՝ Little Criminals[17]
- 1979՝ Born Again
- 1983՝ Trouble in Paradise
- 1988՝ Land of Dreams
- 1993՝ Randy Newman’s Faust
- 1999՝ Bad Love
- 2008՝ Harps and Angels
- 2017՝ Dark Matter
Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971՝ Կոտրում
- 1981՝ Ռեգթայմ
- 1984՝ Բնատաղանդ
- 1986՝ Երեք ամիգո
- 1987՝ Նավակողի հետևում
- 1989՝ Ծնողներ
- 1990՝ Ավալոն
- 1990՝ Արթնացում
- 1994՝ Մևերիկ
- 1994՝ Թերթ
- 1995՝ Խաղալիքների պատմություն
- 1996՝ Ջեյմսը և հսկա դեղձը
- 1996՝ Մայքլ
- 1997՝ Կատուները չեն պարում
- 1998՝ Ֆլիկի արկածներ
- 1998՝ Պլեզանտվիլ
- 1999՝ Խաղալիքների պատմություն 2
- 2000՝ Ծանոթացեք ծնողների հետ
- 2001՝ Հրեշների կորպորացիա
- 2003՝ Ֆավորիտ
- 2004՝ Ծանոթացեք Ֆաքերների հետ
- 2004՝ Խուզարկու Մոնք
- 2006՝ Մեքենաներ
- 2008՝ Սեր կանոններից դուրս
- 2009՝ Արքայադուստրը և գորտը
- 2010՝ Խաղալիքների պատմություն 3
- 2013՝ Հրեշների համալսարանը
- 2017՝ Մեքենաներ 3
- 2019՝ Խաղալիքների պատմություն 4
- 2019` Ամուսնական պատմություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amy Allison. Randy Newman // Popular Musicians :
[անգլ.] : in 4 vol. / Steve Hochman, ed.; McCrea Adams, project ed.. — Pasadena, CA; Hackensack, NJ : Salem Press, 1999. — Vol. 3 : Reba McEntire-Sonic Youth. — P. 768–770. — ISBN 0-89356-989-5.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
- ↑ «Desert Island Discs featuring Randy Newman». Desert Island Discs. 2008-10-19. BBC. Radio 4. արխիվացված օրիգինալից 2008-11-10-ին. https://web.archive.org/web/20081110184724/http://www.bbc.co.uk/radio4/factual/desertislanddiscs_20081019.shtml.
- ↑ «Randy Newman»։ Salon.com։ August 24, 1999։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2017-ին։ Վերցված է August 7, 2017
- ↑ «Nothing but the truth: The Whitlams' Tim Freedman talks to his misunderstood hero Randy Newman.»։ Smh.com։ July 30, 2011։ Վերցված է August 7, 2017
- ↑ «Randy Newman: Bet No One Ever Hurt This Bad»։ Rollingstone.com։ November 1, 1979։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2017-ին։ Վերցված է August 7, 2017
- ↑ «Randy Newman chronology» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-20
- ↑ Kelefa Sanneh (15.06.2002)։ «Hall of Fame Inducts Songwriters» (անգլերեն)։ The New York Times
- ↑ Kevin Courrier։ «Randy Newman's American Dreams»։ Books.google.com։ էջ 298։ Վերցված է August 29, 2016
- ↑ Lubow Arthur։ «Randy Newman»։ People.com։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2016-ին։ Վերցված է February 11, 2014
- ↑ Peppard Alan (October 13, 1997)։ «Archives | The Dallas Morning News, dallasnews.com»։ Nl.newsbank.com։ Վերցված է February 11, 2014
- ↑ Mesfin Fekadu (September 18, 2012)։ «Randy Newman writes new satirical, political song»։ News.yahoo.com։ Վերցված է August 29, 2016
- ↑ «Randy Newman»։ Salon.com։ August 24, 1999։ Վերցված է February 11, 2014
- ↑ «celebrity jews | j. the Jewish news weekly of Northern California»։ Jweekly.com։ February 20, 2004։ Վերցված է February 11, 2014
- ↑ Tobler John (1992)։ NME Rock 'N' Roll Years (1st ed.)։ London: Reed International Books Ltd։ էջ 304։ CN 5585
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- RandyNewman.com(անգլ.)
- Ռենդի Նյուման (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ