Խաղալիքների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խաղալիքների պատմություն
անգլ.՝ Toy Story
Toy-Story-1-poster.jpg
Toy Story logo.svg
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր բադի մուվի
Շարքի մասն է list of Pixar films և Toy Story
Ռեժիսոր Ջոն Լեսսետեր
Սցենարիստ Ջոս Ուինդոն, Էնդրյու Ստենթոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով, Ջոն Լեսսետեր, Pete Docter և Ջո Ռենֆթ
Հնչյունավորում Թոմ Հենքս, Թիմ Ալեն, Դոն Ռիկլես, Շոն Ուոլես, Ջիմ Վառնի, Ջոն Ռածենբերբեր և Էննի Պոտց
Պրոդյուսեր Բոնի Արնոլդ և Ռալֆ Գուգենհայմ
Գործադիր պրոդյուսեր Էդ Կատմուլ և Սթիվ Ջոբս
Երաժշտություն ՌենդիՆյուման
Խմբագիր Լի Անկրիչ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Լեզու անգլերեն
Ընկերություն Պիքսար և Walt Disney Pictures
Դիստրիբյուտոր InterCom և Fórum Hungary
Տևողություն 87 րոպե
Շարք list of Pixar films և Toy Story
Թվական նոյեմբերի 22, 1995[2][3], մարտի 8, 1996[4][3] և մարտի 21, 1996[5]
Առաջադրում Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և Academy Award for Best Original Musical or Comedy Score
Պարգևներ Ֆիլմերի ազգային ցուցակ և Օսկար հատուկ նվաճումների համար
Բյուջե 30 000 000 ԱՄՆ դոլար[6]
Շահույթ 373 554 033 ԱՄՆ դոլար[7]
pixar.com/feature-films/toy-story

Խաղալիքների պատմությունը (անգլ.՝ Toy Story) առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է, որը ամբողջովին պատրաստվել է համակարգչի վրա։ Սա նաև առաջին մուլտֆիլմն է, որը առաջադրվել է «Օսկար»-ի լավագույն սցենարի համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականի նոյեմբերի 22-ին, և այդ տարի «Խաղալիքների պատմությունը» ֆիլմը ճանաչվել է ամենաշահութաբերը։ Հետագայում լույս են տեսել Sega Mega Drive, Super Nintendo և Nontendo Game Boy խաղային պլատֆորմների համար նախատեսված խաղերը։ Մուլտֆիլմը ունի նաև շարունակություն՝ «Խաղալիքների պատմությունը 2» (1999), «Խաղալիքների պատմությունը 3» (2010) իսկ 2012 թվականի փետրվարի 2-ի տվյալներով պատրաստվում են թողարկելու «Խաղալիքների պատմությունը 4» մուլտֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսները կենդանի խաղալիքներ են, որոնք ապրում են իրենց տիրոջ՝ Էնդի Դևիսի սենյակում։ Ամեն տարի Էնդիի ծննդյան օրվա կապակցությամբ նրան նվիրում են նոր խաղալիքներ, և այդ օրը դառնում է դժոխք Էնդիի հին խաղալիքների համար։ Մանկապարտեզից սկսած տղայի ամենասիրելի խաղալիքը եղել է Վուդին, որը խաղալիքների առաջնորդն էր։ Սարսափ է ներշնչում նաև Էնդիի հարևան Սիդ Ֆիլիփսը, որը ջարդում և ավերում է այն բոլոր խաղալիքները, որոնք ընկնում են նրա ձեռքը։ Էնդիի հերթական ծնունդներից մեկը նշում են մի քանի օր շուտ նոր տուն տեղափոխվելու պատճառով։ Էնդին այդ օրը ստացավ բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ նոր խաղալիք՝ Բազ Լայթեր անունով։ Էնդին ծնողների հետ պետք է գնա «Պիցցայի մոլորակ», և Էնդիին թույլատրում են վերցնել իր խաղալիքներից մեկը։ Մտածելով, որ Էնդին կվերցնի Բազին իր փոխարեն՝ Վուդին որոշում է գցել Բազին սեղանի հետևը, բայց ստացվում է այնպես, որ Բազը ընկնում է լուսամուտից դուրս։ Այդ ամենի ականատեսն են լինում մնացած խաղալիքները և փորձում են վրեժ լուծել Վուդիից։ Այդ ժամանակ Էնդին մտնում է սենյակ, որ վերցնի Բազին, բայց վերջինիս չգտնելով՝ Էնդին վերցնում է իր հետ Վուդիին։ Բազը, նկատելով Վուդիին մեքենայում, բռնվում է մեքենայից։ Մեքենայի՝ բենզալցակայանում կանգնած լինելու ժամանակ Բազը մտնում է մեքենայի մեջ և այնտեղ գտնում Վուդիին։ Նրանք սկսում են կռվել՝ չնկատելով, որ դուրս են ընկել մեքենայից։ Երբ նրանք նկատում են այդ, Էնդիի մեքենան արդեն գնացած է լինում։ Վուդիի շնորհիվ նրանք արագ հասնում են «Պիցցայի մոլորակ», որտեղ անզգուշության պատճառով ընկնում են Սիդ Ֆիլիփսի ձեռքը։ Վուդին և Բազը ծանոթանում են Սիդի խաղալիքների հետ, որոնք կարծես ուզում էին վնաս հասցնել նրանց, բայց հետագայում Վուդին և Բազը Սիդի խաղալիքների հետ վրեժ են լուծում Սիդից։ Այդ ժամանակ նրանք նկատում են, որ Էնդիի ընտանիքը սկսում է հեռանալ։ Վուդին և Բազը սկսում են շտապել, որպեսզի հասնեն մեքենային։ Այս բոլոր արկածների ընթացքում Վուդին և Բազը ընկերանում են՝ թողնելով իրենց տարաձայնությունները անցյալում։

Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վուդի - Թոմ Հենքս
  • Բազ Լայթեր - Թիմ Ալեն
  • Պարոն կարտոֆիլի գլուխ - Դոն Ռիքլզ
  • Պարույրիկ - Ջիմ Վառնի
  • Ռեքս - Ուոլիս Շոուն
  • Հեմ - Ջոն Ռոտցենբերգ
  • Բո Պիպ - Էննի Փոթս
  • Սերժանտ - Լի Էրմեյ
  • Էնդի Դևիս - Ջոն Մորիս
  • Սիդ Ֆիլիփս - Էրիկ ֆոն Դետտեն
  • Միսիս Դևիս - Լորի Մետկալֆ
  • Հաննա Ֆիլիփս - Սառա Ֆրիման
  • այլմոլորակայինները - Ջեֆ Պիդժոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամեն կադրի մշակման համար ծախսվել է 4-ից 13 ժամ։
  • Մուլտֆիլմի գործադիր տնօրենը եղել է Սթիվ Ջոբսը։
  • Էնդիի մայրիկի մեքենայի համարը А113 է։ Այս համարը Կալիֆոռնիայի համալսարանի այն լսարանի համարն է, որտեղ սովորել է Ջոն Լասետերը։ Այդ պատճառով А113-ը հանդիպում է «Պիքսար»-ի մնացած աշխատանքներում (օրինակ՝ «Ռատատուի» մուլտֆիլմում А113-ը հանդիպում է լաբորատոր մկան ականջին, իսկ «Վերև» մուլտֆիլմում դատարանի սենյակի համարն է)։
  • Մուլտֆիլմում բենզալցակայանի անունը «Dinoco» է, իսկ «Մեքենաները» մուլտֆիլմում «Dinoco»-ն առաջատար մրցաշարերին մասնակցող ընկերություններից է։
  • Երբ Վուդին կանգնած է և բարձրախոսով պատմում է եկող միջոցառումների մասին, հետին պլանում մենք տեսնում ենք գրքեր, որոնց անունները «Պիքսար» ընկերության կարճամետրաժ աշխատանքներն են (The Adventures of Andre and Wally B., Red's Dream, Tin Toy, Knick Knack)։
  • Պիքսարի գրեթե բոլոր ֆիլմերում («Խաղալիքների պատմությունը» բացառություն չէ) հանդիպում է գնդակ, որի վրա նկարված է աստղ. այդ գնդակը առաջին անգամ հանդիպում է «Լուքսո կրտսեր» կարճամետրաժ ֆիլմում։
  • Էնդիի սենյակում գտնվող գլոբուսի վրա նկարված է ԽՍՀՄ-ն, այլ ոչ թե Ռուսաստանը։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էննի» (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն անիմացիոն էֆեկտներ (Փիթ Դոքթեր)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն ռեժիսոր (Ջոն Լասետեր)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն երաժշտություն (Ռենդի Նյումեն)
  • Լավագույն անհատական նվաճում։ Լավագույն սցենար (Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով, Էնդրյու Ստենթոն, Ջոս Ուիդոն)

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն սցենար (Ջոն Լասետեր, Փիթ Դոքթեր, Էնդրյու Ստենթոն, Ջո Ռենֆթ, Ջոս Ուինդոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով)
  • Լավագույն երաժշտություն (Ռենդի Նյումեն)
  • Լավագույն երգ (Ռենդի Նյումեն «You’ve Got a Friend in Me» երգի համար)

«Ոսկե Գլոբուս» (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ֆիլմ (կատակերգություն / մյուզիքլ)
  • Լավագույն երգ (Ռենդի Նյումեն «You’ve Got a Friend in Me» երգի համար)

«Սատուրն» (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ընտանեկան ֆիլմ
  • Լավագույն սցենար (Էնդրյու Ստենթոն, Ջոս Ուինդոն, Ջոել Քոեն, Ալեկ Սոկոլով)

«MTV Movie Awards» (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. You’ve Got a Friend in Me (2։04)
  2. Strange Things (3։18)
  3. I Will Go Sailing No More (2։58)
  4. Andy’s Birthday (5։58)
  5. Soldiers Mission (1։29)
  6. Presents (1։09)
  7. Buzz (1։40)
  8. Sid (1։21)
  9. Woody and Buzz (4։29)
  10. Mutants (6։05)
  11. Woody’s Gone (2։12)
  12. The Big One (2։51)
  13. Hang Together (6։02)
  14. On the Move (6։18)
  15. Infinity and Beyond (3։09)
  16. You’ve Got a Friend in Me (Duet) (2։40)
  17. I love Woody, i love Buzz (2։07)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]