Վեր (մուլտֆիլմ)
Վեր (անգլ.՝ Up), լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ է։ 2009 թվականի մայիսին Կանիի կինոփառատոնում պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց մուլտֆիլմերի փառատոն, և առաջին անգամ «Վեր»[7] մուլտֆիլմը եղավ առաջին հորիզոնականում։ Որոշ թատրոններում ցուցադրել են 3D տեսքով։ «Վեր» մուլտֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի որպես լավագույն անիմացիոն գեղարվեստական մուլտֆիլմ նաև մուլտֆիլմի լավագույն երաժշտության համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Ֆրեդրիկսենը մանկուց երկրպագում էր Չարլզ Մանցային, որը գիտաշխատող էր։ Նույն ժամանակ նա ծանոթանում է հարևանի աղջկա հետ, որի անունը Էլլի էր։ Հետագայում նրանք ամուսնանում են։ Էլլին իր ամբողջ կյանքում երազում էր Հարավային Ամերիկայում դրախտ ունենալու մասին։ Էլլին և Կառլը որոշում են երեխա ունենալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում։ Կառլը Էլլիի համար անակնկալ է պատրաստում։ Գնում է ուղևորության տոմսեր, բայց Էլլին մինչ դա հիվանդանում և մահանում է։
Կառլը որոշում է իրականացնել Էլլիի չիրականացրած երազանքը։ Կառլը քանդում է իր տունը, տանիքին կապում է գույնզգույն ու շատ փուչիկներ[8]: Նրա հետ էր ինը տարեկան մի տղա, որի անունը Ռասել էր և շատ զրուցասեր էր, ինչը շատ էր նյարդայնացնում Կառլին։ Երկու օր հետո նրանք ստիպված են պայքարել միասին բազմաթիվ վտանգներից, դիմակայելու վայրի բնությանը և պաշտպանվել անսպասելի թշնամիներից։ Նաև ձեռք բերեցին նոր ընկերներ, ովքեր ապրում էին ջունգլիներում:
Սկզբում նրանք հանդիպում են մի հսկայական հազվագյուտ թռչունի: Ռասելը նրան կոչում է Քևին։ Հետո նրանք հանդիպում են մի շան, որը խոսում էր[9]: Այնուհետև նրանք հանդիպում են Չարլզ Մանցային, ով մտադիր է բռնել Քևինին և վրեժխնդիր լինել գիտնականից, որը չի ճանաչում իր բացահայտումները։ Արդյունքում Կառլը ստիպված է պայքարել իր կուռքի դեմ։ Կառլը հաղթում է, նա արդեն ծեր էր և նման էր պապիկի։
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Ֆրեդրիկսեն՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը: 78 տարեկան մի մարդ, ով անցյալում եղել է փուչիկներ վաճառող: Իր կնոջ՝ Էլլիի մահվանից հետո, ապրել է միայնակ: Չցանկանալով հայտնվել ծերանոցում և երազելով իրականացնելու իր հին երազանքը, նա ուղևորվեց ճամապարհորդության դեպի Դրախտային ջրվեժ՝ իր իսկ սեփական տան հետ մեկտեղ, փուչիկների օգնությամբ այն վեր բարձրացնելով: Մուլտֆիլմի վերջում նա դարձավ Ռասսելի պապիկը:
Էլլի՝ Կարլի մանկության ընկերուհին և կինը: Շատ է ուզեցել երեխաներ ունենալ, սակայն չի կարողացել: Իր ամբողջ կյանքի ընթացքում, իր ամուսնու հետ ցանկացել է ուղևվորվել ճամապարհորդության դեպի Դրախտային ջրվեժ: Սակայն նա մահացավ, այդպես էլ չկարողանալով կատարել այդ երազանքը, որը հետագայում կատարեց իր ամուսինը:
Ռասսել՝ 9-ամյա մի երեխա: Լրիվ պատահական հայտնվելով Կարլ Ֆրեդրիկսենի տանը, նրա հետ ուղևորվեց ճամապարհորդության: Շատախոս մի տղա, ով շատ էր սիրում կենդանիներ: Իր հայրը ապրում էր մի մեկ այլ կնոջ հետ՝ Ֆիլլիսի, այդ պատճառով էլ նա շատ էր տանջվում՝ հիշելով այն լավ ժամանակները, երբ նա քայլում և խաղում էր իր հայրիկի հետ: Մուլտֆիլմի վերջում նա դարձավ Կարլ Ֆրեդրիկսենի թոռնիկը:
Քեվին՝ հսկայական հազվագյուտ թռչուն, որին ուզում էր բռնել Չարլզ Մանցը: Ապրում է Հարավային Ամերիկայում ՝ իր ճտերով: Շատ է սիրում շոկոլադ:
Դագ՝ շուն, որ կարող է խոսել շնորհիվ իր տեր՝ Չարլզ Մանցի պատրաստած օձիքի: Ցանկանում էր որսալ Քեվինին, սակայն ի վերջո նրա հետ ընկերացավ: Հետագայում նրա տերերը դարձան Կարլ Ֆրեդրիկսենը և Ռասելը:
Ալֆա, Բետա և Գամմա՝ երեք շուն, որոնք նույնպես ուզում էին որսալ Կեվինին: Նրանց առաջնորդը Ալֆան է, որի խոսացող օձիքը հաճախ էր խապանվում, դրա հետևանքով նա սկսում էր խոսել բարակ ծիծաղելի ձայնով: Առաջ պատկանում էին Չարլզ Մանցին, բայց ֆիլմի վերջում դարձան Կարլ Ֆրեդրիկսենինը:
Չարլզ Ֆ. Մանց՝ չարագույժ գիտնական, Կարլի և Էլլի մանկության կուռքը՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը: Ապրում է Հարավային Ամերիկայի լեռներում: Բոլոր գործերի մեջ ճարտար, ավիատոմսերի սեփականատեր, բայց դաժան և ամբարտավան: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հետապնդել է մի նպատակ ՝ բռնել Կեվինին: Իմանալով, որ Ֆրեդրիկսենը սկսել է պաշտպանել Կեվինին՝ կռվեց նրա հետ, բայց մահացավ՝ մի քանի փուչիկներով ընկնելուվ իր նախկին երկրպագուի տանից: Ըստ երևույթին, նա ավելի քան 100 տարեկան է (Երբ Կարլ Ֆրեդրիկսենը և Էլլին դեռ երեխա էին, նա մոտ 30-40 տարեկան էր):
Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ռեսուրսի կինոքնադատների 98%-ը դրական կարծիք են տվել մուլտֆիլմի մասին[10]: Մանոլա Դարգիսը առաջին իսկ րոպեից հիացած է եղել մուլտֆիլմով։ Մուլտֆիլը վերցված է գլխավոր հերոսի ամբողջական կյանքից: Հետագա զարգացումները իր կարծիքով այն պետք է լինի, որ «Վեր» մուլտֆիլմը տարբերվի բոլոր հոլիվուդյան արկածային մուլտֆիլմերից։ Առաջին շաբաթում «Վեր» մուլտֆիլմը ԱՄՆ-ում հավաքել է ավելի քան 68 միլիոն դոլար գումար[11]:
Ձայնային դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրկնօրինակման ռեժիսոր՝ Պավել Ուրսուլ
- Թարգմանիչ և հեղինակ՝ Լիլիա Կոռոլյովա
- Ձայնային ռեժիսոր՝ Եվգենի Ռյաբիկով
- Ձայնային տեղակայում՝ Տատյանա Գոժիկովա
- Ձայնային ռեժիսոր՝ Ջորջ Հուսեյնով
- Ստեղծագործական խորհրդատու՝ Յուլյա Բալանչուկ
Կրկնօրինակման դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական տարբերակում՝
- Արմեն Ջիգարխանյան՝ Կառլ Ֆրեդրիկսեն
- Իվան Չուվանկին՝ Ռասսել
- Վլադիմիր Տյագիչև՝ Դագ
- Ալեքսանդր Ստեֆանցով՝ Ալֆա
- Դալվին Շչերբակով՝ Չարլզ Մանցա
- Պավել Սբորշչիկով՝ Բեմա
- Պավել Ուրսուլ՝ Գամմա
- Եկատիրինա Սիբրինա՝ փոքրիկ Էլլի
- Եգոր Շմիգելսկի՝ փոքրիկ Կառլ
- Ալեքսեյ Ժույկով՝ Թոմ
Անգլերեն տարբերակում՝
- Էդվարդ Ասներ՝ Կառլ Ֆրեդրիկսեն
- Ջորդան Նագաի՝ Ռասսել
- Բոբ Պիտերսոն՝ Դագ, Ալֆա
- Քրիստոֆեր Պլամմեր՝ Չարլզ Մանցա
- Դելռոյ Լինդո՝ Բեմա
- Ջերամի Ռենֆտ՝ Գամմա
- Էլիզաբեթ Դոկտեր՝ փոքրիկ Էլլի
- Ջերեմի Լիրի՝ փոքրիկ Կառլ
- Ջոն Ռատցենբերգեր՝ Թոմ
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ՝
- 2009 թվականին՝ ԱՄՆ-ի ազգային խորհրդի կողմից լավագույն անիմացիոն և գեղարվեստական մուլտֆիլմ
- 2009 թվականին՝ «Teen Choice Award»-ի կողմից ամառային լավագույն կատակերգություն
- 2009 թվականին՝ հատուկ հիշատակվում է Վենետիկի կինոփառատոնի կողմից «Future Film Festival Digital Award» մրցականը
- 2010 թվականին՝ «Ոսկե գլոբուս» լավագույն անիմացիոն մուլտֆիմ
- 2010 թվականին՝ «Ոսկե գլոբուս» լավագույն երաժշտություն
- 2010 թվականին՝ «Օսկար» լավագույն անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ
- 2010 թվականին՝ «Օսկար» լավագույն երաժշտություն մուլտֆիլմի համար
Նոմինացիաներ՝
- 2010 թվականին՝ «Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտության համար
- 2010 թվականին՝ արժանացել է «Օսկար»-ի լավագույն մուլտֆիլմ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վեր» մուլտֆիլմի պաշտոնական կայք(անգլ.)
- Պաշտոնական ռուսական կայք
- Տեղեկություններ ֆիլմի մասին
- Ֆիլմի ստուդիայի՝ PIXAR կայքը(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=up.htm
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.d-zine.se/filmer/upp.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=68078&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=Up.htm
- ↑ «Каннский кинофестиваль впервые открывает мультфильм»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2016-02-02
- ↑ Вверх: официальный сайт фильма
- ↑ Информация о фильме
- ↑ http://www.rottentomatoes.com/m/up/ Кинообозреватель Նյու Յորք Թայմս
- ↑ Movie Review — Up — The House That Soared — NYTimes.com
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- 2009 մուլտֆիլմեր
- Դրամաներ
- Կատակերգություններ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մուլտֆիլմեր շների մասին
- Անգլերեն մուլտֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Pixar-ի լիամետրաժ մուլտֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
- 3D մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ֆիլմեր կենդանիների մասին