Փնտրելով Դորիին
![]() | |
![]() | |
Տեսակ | համակարգչային անիմացիա, 3D |
Ժանր | մուլտֆիլմ, կատակերգություն, արկածային, ընտանեկան |
Թեմա | ծնող-երեխա հարաբերություններ[2] և անհետ կորած |
Գործողության վայր | Կալիֆոռնիա[1] |
Շարքի մասն է | Փնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ |
Ռեժիսոր | Էնդրյու Ստենտոն Էնգլուս Մակլեին |
Սցենարիստ | Էնդրյու Ստենտոն Վիկտորիա Ստրաուս Բոբ Պիտերսոն |
Հնչյունավորում | Էլեն Դեջեներես Ալբերտ Բրուկս Հայդեն Ռոլենս Էդ Օ'Նիլ Քեթլին Օլսոն Թայ Բարել Դայան Քիթոն Յուջին Լևի |
Պրոդյուսեր | Լինդսի Քոլինզ Ջոն Լասետեր Բոբ Ռոուտ |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր[4] |
Բեմադրող նկարիչ | Էնդրյու Ստենտոն Վիկտորիա Ստրաուս |
Երաժշտություն | Թոմաս Նյուման[5] |
Օպերատոր | Ջերեմի Լակսի[4] և Իեն Մեգիբեն[4] |
Խմբագիր | Axel Geddes?[4] |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Pixar Animation Studios (արտադրող) Walt Disney Pictures (տարածող) |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 103 րոպե[6] |
Շարք | Փնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ |
Պրիկվել | Փնտրելով Նեմոյին |
Թվական | 2016 |
MPAA վարկանիշ | PG[4] |
Բյուջե | 200 միլիոն դոլլար[7] |
Շահույթ | 721.7 միլիոն դոլլար[8] |
disney.com/FindingDory և movies.disney.com/finding-dory | |
Տեսահոլովակ |
«Փնտրելով Դորիին» մուլտֆիլմը 2016 թվականին թողարկված ամերիկյան 3D համակարգչային անիմացիոն կատակերգություն, որն արտադրվել է Փիքսար անիմացիոն ստուդիայում և թողարկվել է Walt Disney Pictures-ի կողմից։ Ֆիլմի հիմքը հանդիսացել է 2003 թվականին թողարկված «Փնտրելով Նեմոյին» մուլտֆիլմը։ Էնդրյու Ստանտոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն էր, դարձավ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը[9][10]։ Նրա հետ աշխատել են Անգուս Մակլենը և Բոբ Պիտերսոնը[11]։ Ֆիլմը հնչյունավորել են Էլեն Դեջեներեսը, Ալբերտ Բրուկսը, Հայդեն Ռոլենսը, Էդ Օ'Նիլը, Քեթլին Օլսոնը, Թայ Բարելը, Դայան Քիթոնը և Յուջին Լևին։
Մուլտֆիլմն ամնեզիա ունեցող Դորի ձկան մասին է, ով փնտրում է իր ծնողներին[12]։ Ճանապարհին նրան բռնում են և տանում Կալիֆոռնիայի հանրային ակվարիում, որտեղից Նեմոն և Մարլինը փորձում են նրան ազատել[13]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսի Էլ Կապիտան թատրոնում 2016 թվականի հունիսի 8-ին, իսկ ԱՄՆ-ում՝ հունիսի 17-ին[14]։ Այն արժանացել է շատ դրական արձագանքների և ունեցել 642.8 միլիոն դոլլար շահույթ[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ֆիլմի դեպքերից մեկ տարի անց Դորին ցանկանում է հիշել իր ծնողներին։ Լսելով Պարոն Գրեյի՝ միգրացիայի վերաբերյալ դասախոսությունն այն մասին, թե տուն վերադառնալու համար ծովային կենդանիներն օգտագործում են բնազդները, Դորին որոշում է իր բնազդի միջոցով գտնել ծնողներին, ովքեր ապրում են Կալիֆոռնիա նահանգի Մորե Բայ քաղաքի մարգարտում։ Մարլինը սկզբում չի համաձայնում նրան թողնել օվկիանոսում մենակ, բայց հիշելով Նեմոյին ժամանակին կորցնելու և այդ ցավի մասին, նա ի վերջո համաձայնում է աջակցել։ Դորին, Նեմոն և Մարլինը միասին օվկիանոսով ուղևորվում են Կալիֆոռնիա։ Եռյակը հայտնվում է նավաբեկման գոտում, որտեղ նրանք ստիպված էին փախչել հսկա կաղամարից, ով համարյա սպանում էր Նեմոյին։ Մարլինը Դորիին է մեղադրում։ Դորին ստիպված մենակ է շարունակում ճանապարհը՝ հայտնվելով Կալիֆոռնիայի ծովային կյանքի ինստիտուտում։
Դորին այդ ինստիտուտում հանդիպում է յոթոտնանի կարմիր ութոտնուկի՝ Հենկին։ Հենկը նրան ասում է, որ այդտեղ գտնվող բոլոր ձկները պետք է տեղափոխեն Քլիվլենդ։ Քանի որ Հենկը վախենում էր վայրի աշխարհից, որովհետև այնտեղ շատ վտանգների է հանդիպել, նա նախընտրում էր ապրել անվտանգ ակվարիումում։ Ութոտնուկը համաձայնվում է օգնել նրան վերադառնալ իր ծնողների մոտ այն պայմանով, որ Դորին նրան կտա իր պիտակը, որով նշում էին ակվարիում տեղափոխելու ենթակա ձկներին։ Օգնության համար նա նաև դիմում իր ընկերներ կետ Դեսթինիին և բևեռային դելֆին Բեյլիին։ Հասնելով իր հին տուն՝ նա պարզում է, որ իր ցեղատեսակի ձկները գնացել են Քլիվլենդ։ Այդ ժամանակ Մարլինը և Նեմոն փորձում են փրկել Դորիին, նրանք օգնության համար դիմում են ծովառյուծներ Ֆլույքին և Ռուդերին, ովքեր նրանց ծանոթացնում են սևակտուց բադի՝ Բեքիի հետ։ Բեքին նրանց դույլով մտցնում է ինստիտուտ, Մարլին ու Նեմոն սկսում են փնտրել Դորիին։
Դորին հայտնվելով իր ցեղատեսակի ձկների ակվարիումում, պարզում է որ նրա ծնողները շատ շուտ եկել էին այդ ինստիտուտ նրան փնտրելու համար, բայց չգտնելով հետ են վերադարձել։ Մարլինը և Նեմոն փորձում են նրան օգնել, բայց Դորին կրկին մենակ է մնում օվկիանոսում։ Դորին տեսնում է խխունջների երկար շարք և գնում է դրանց ուղղությամբ, ինչի արդյունքում գտնում է իր ծնողներին՝ Ջենիին և Չարլիին։ Նրանք Դորիին ասում են, որ երկար ժամանակ նրան փնտրել են ինստիտում, բայց որոնումները ապարդյուն էին, և նրանք որոշեցին շարել խխունջներ, որպեսզի Դորին կարողանա գտնել նրանց։ Դորին շատ է ուրախանում իր ընտանիքին գտնելու առիթով, սակայն հանկարծակի հիշում է, որ նա պետք է փրկի Նեմոյին և Մարլինին։
Դեսթինին և Բեյլին փախչում են իրենց ակվարիումից, որպեսզի օգնեն Դորիին։ Դեսթինին իր պոչի միջոցով Դորիին թռցնում է օդ՝ բեռնատարին հասնելու համար։ Նրան հաջողվում է փրկել իր ընկերներին, բայց նա հետ է մնում, քանի որ բեռնատարի դուռը փակում են։ Դորին Հենկին համոզում է, որ բաց օվկիանոսում ապրելը այդքան էլ վատ չէ և Հենկը համաձայնում է նրան կրկին օգնել փախչել։ Միասին աշխատելով՝ նրանք կարողանում են հայտնվել օվկիանոսում՝ բեռնատարում գտնվող մյուս ձկների հետ։ Մարլինը, Նեմոն, Դորին, Հանկը, Դեսթինին և Բեյլն վերադառնում են իրենց բնակավայր՝ Մեծ Արգելախութ։
Հնչյունավորող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլեն Դեջեներես - Դորի[15][Ն 1]
- Ալբերտ Բրուկսը - Մարլին[15]
- Հայդեն Ռոլենս - Նեմո[17]
- Էդ Օ Նիլ - Հենկ[18][19]
- Կեթլին Օլսոն - Դեսթինի[18][20][21]
- Թայ Բարել - Բեյլի[15]
- Դայան Քիթոն - Ջենի[15]
- Յուջին Լևի - Չարլի[15]
- Իդրիս Էլբա[22] - Ֆլյուք[23]
- Դոմինիկ Ուեսթ[22] - Ռուդեր[23]
- Բոբ Պիտերսոն - Պարոն Ռեյ[24]
- Էնդրյու Ստանտոն - Քրաշ (կրիա)[25]
- Բենետ Դաման - Սքուիրտ (կրիայի տղան)[26]
- Քեյթ Մաքկինոն - Ինեզ[26]
- Բիլ Հեդեր - Նեդ[26]
- Սիգուրնի Ուիվեր - ինքն իրեն՝ ծովային կյանքի ինստիտուտում[27]
- Ալեքսանդր Գոուլդ - ուղևոր Կարլ[16][28]
- Թորբին Խան Բուլոք - Բեքի[16]
- Ջոն Ռատցենբերգեր - Բիլ[16]
- Անգուս Մակլեն - աստղաձուկ[16]
- Ուիլեմ Դեֆո - Գիլ[16]
- Բրեդ Գարետ - Բլոթ[16]
- Ալիսոն Ջենի - Փիչ[16]
- Օսթին Փենդլեթոն - Գուրգլ[16]
- Ստեֆեն Ռութ - Բաբլս[16]
- Ուիքի Լևիս - Դեբ[16]
- Ջերոմ Ռանֆթ - Ժակ[16]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիսնեյը սկզբում որոշել էր նկարահանել մուլտֆիլմը, առանց Փիքսար ստուդայի՝ աշխատելով Circle 7 Animation-ի հետ։ Բայց 2006 թվականին այդ ստուդիան փակվեց[29][30][31]։
2012 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Էնդրյու Ստանտոնը պատրաստվում է նկարահանել «Նեմոյի որոնումներում» մուլտֆիլմի շարունակությունը[32], Վիկտորիա Ստրասը ասաց, որ այն կհրապարակվի 2016 թվականին[33]։ Սակայն Էնդրյու Ստանտոնը իր թվիթերյան գրառումում ասաց,որ պետք չէ հավատալ ամեն մի հրապարակմանը[34]։ Ըստ 2012 թվականի The Hollywood Reporter-ի հայտարարության, Էլեն Դեջեներեսը բանակցություններ է վարում Դիսնեյի հետ՝ Դորին հնչյունավորելու համար[35]։ 2013 թվականի փետրվարին Ստանտոնը հաստատեց, որ Ալբերտ Բրուկսը կհնչյունավորի Մարլինին[36][37]։
2015 թվականի նոյեմբերի 25-ին հաստատվեց,որ Էլեն Դեջեներեսը կհնչյունավորի Դորիին[38]։ «Էլեն Դեջեներսի շոու» հաղորդման ժամանակ Դեջեներեսը ասաց.
![]() |
Ես այս օրվան սպասել եմ շատ, շատ, շատ, շատ երկար։ Ես գիտեմ, որ Փիքսարի աշխատակիցները զբաղված են «Խաղալիքների պատմություն 16» մուլտֆիլմի ստեղծումով։ Բայց այնդքան ժամանակը, որի ընթացքում նրանք ստեղծում էին մուլտֆիլմը իրոք մեծ գնահատականի է արժանի։ Սյուժեն ուղղակի հիանալի էր ու ես միանգամից սիրեցի Դորիի կերպարը[38]։ | ![]() |
2016 թվականին, իր հարցազրույցում Ստանտոնը ակնարկեց, թե ինչի մասին է լինելու ֆիլմը[39][40][41][42]։ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարեցին, որ ֆիլմը կթողարկվի 2016 թվականի հունիսի 7-ին[43][44]։
2015 թվականի օգոստոսին Դիսնեյը հայտարարեց, որ Նեմոյին կհնչյունավորի Հայդեն Ռոլենսը[17][45]։ Նաև հայտարարվեց, որ Հենկին կհնչյունավորի Էդ Օ Նիլը[17]։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Finding Dory: Original Motion Picture Soundtrack | |
---|---|
Թոմաս Նյումանի սաունդթրեք | |
Թողարկված | հունիսի 17, 2016 |
Ձայնագրված | 2015-16 |
Ժանր | սաունդթրեք |
Տևողություն | 68:20 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Walt Disney |
Պրոդյուսեր | Լինդսի Քոլինս[46] |
Finding Dory: Original Motion Picture Soundtrack մուլտֆիլմի սաունդթրեքային ալբոմն է, որի կոմպոզիտորը Թոմաս Նյումանն է[5]։ Թողարկվել է 2016 թվականի հունիսի 17-ին[47]։
2016 թվականի մայիսի 20-ին Սիա Ֆուրլերը կատարեց Նաթ Քինգ Քոլի «Unforgettable» երգը՝ «Էլեն Դեջեներեսի շոու»-ի ժամանակ և որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ այն կդառնա ֆիլմի սաունդթրեքը։
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Kelpcake» | 0:46 | |||||||
2. | «Finding Dory (Main Title)» | 0:55 | |||||||
3. | «Lost at Sea» | 1:36 | |||||||
4. | «One Year Later» | 2:24 | |||||||
5. | «Migration Song» | 0:35 | |||||||
6. | «"O, We're Going Home"» | 1:38 | |||||||
7. | «Jewel of Morro Bay» | 2:00 | |||||||
8. | «Gnarly Chop» | 1:39 | |||||||
9. | «Squid Chase» | 1:28 | |||||||
10. | «Sigourney Weaver» | 1:21 | |||||||
11. | «Hank» | 3:19 | |||||||
12. | «Nobody's Fine» | 3:29 | |||||||
13. | «Rebecca Darling» | 1:54 | |||||||
14. | «Meet Destiny» | 1:07 | |||||||
15. | «Joker at Work» | 1:16 | |||||||
16. | «Becky Files» | 3:53 | |||||||
17. | «Hands!» | 2:24 | |||||||
18. | «Almost Home» | 2:01 | |||||||
19. | «Open Ocean» | 3:18 | |||||||
20. | «Two Lefts and a Right» | 3:57 | |||||||
21. | «Everything About You» | 1:41 | |||||||
22. | «Quarantine» | 2:41 | |||||||
23. | «Warp» | 1:03 | |||||||
24. | «All Alone» | 0:53 | |||||||
25. | «...Shells» | 4:47 | |||||||
26. | «No Walls» | 2:25 | |||||||
27. | «Okay with Crazy» | 1:50 | |||||||
28. | «Hide and Seek» | 1:51 | |||||||
29. | «Quite a View» | 1:25 | |||||||
30. | «Unforgettable» | Սիա Ֆուրլեր | 3:17 | ||||||
31. | «Three Hearts (End Title)» | 3:29 | |||||||
32. | «Loon Tune» | 1:20 | |||||||
33. | «Fish Who Wander» | 1:18 | |||||||
34. | «Release» | 1:13 |
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Փնտրելով Դորիին» ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 8-ին՝ Լոս Անջելեսի Էլ Կապիտան թատրոնում, իսկ հունիսի 17-ին՝ ԱՄՆ-ում[9][10][48]։ 2016 թվականի ապրիլին հայտարարվեց, որ ֆիլմի սկզբից առաջ կցուցադրվի Ալան Բարիլարոյի կարճամետրաժ «Սրինգահար» ֆիմը[49]։ Հունիսի 18-ին ՄԹ-ում ֆիլմը ցուցադրվեց Եդինբուրգի միջազգային կինոփառատոնում[50][51]։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2016 թվականի հունիսի 19-ի տվյալների, ֆիլմը ունեցավ 135.1 միլիոն դոլլար շահույթ՝ Հյուսիսային Ամերիկայում և 50.7 միլիոն դոլլար՝ ԱՄՆ-ից դուրս, կազմելով 642.8 միլիոն դոլլար[8][52]։
Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում և Կանդայում ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել հունիսի 17-ին, այդ օրը ֆիլմ շահույթը կազմեց 110–120 միլիոն դոլլար[53][54][55][56][57][58]։ Այն բոլոր կինոթատրոններում արժանացել է դրական կարծիքների[55][59][60][61][62][63]։ Ամենամեծ շահույթը ֆիլմը ունեցավ հենց ԱՄՆ-ում[64]։ Ֆիլմի պրեմերիան նաև Դիսնեյի երկրորդ ամենամեծ բացման արարողությունն էր՝ առաջինը Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը ֆիլմի պրեմերիան էր[52][65]։ Այն դարձավ 2016 թվականի չորրորդ անիմացիոն ֆիլմը և հինգերորդ ֆիլմը, որի շահույթը գերազանցել է 100 միլիոն դոլլարը[66]։ Այն հունիս ամսվա երկրորդ լավագույն ֆիլմն էր՝ առաջինը «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմ է[67][68][69]։
Հյուսիսային Ամերիկայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսային Ամերիկայից դուրս, այն թողարկվել է ավելի քան 29 երկրներում[69][69]։
Չինաստանում, առաջին շաբաթը այն ունեցավ 30 միլիոն շահույթ[69][70]։
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Փնտրելով Դորիին» ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների։ Rotten Tomatoes կայքում, 204 դիտորդների 95%-ի կողմից այն արժանացել է դրական կարծիքների, միջին գնահատմամբ այն 10 բլից ստացել է 7.7-ը։ Կայքի քննադատներից մեկ ասել է. «Ֆիլմը շատ զվարճալի էր և մտածելու տեղիք էր տալիս, այն հիանալի անիմացիոն ֆիլմ է և նախորդ մասի հիասքանչ շարունակություն»[71]։ Metacritic կայքում 100 բալից ստացել է 77-ը՝ հիմնված 48 դիտողների գնահատականի վրա[72][73]։
Uproxx ընկերության քննադատ Մարկ Ռայանը ֆիլմին դրական արձագանք տվեց, ասելով. «Ես երբեք չէի կարծում, որ կթողարկվի «Փնտրելով Նեմոյին» ֆիլմի շարունակությունը և ցանկանում եմ ասել, որ այս ֆիլմը ինձ ավելի շատ հաճույք պատճառեց, քան նախորդը։ Այն նույնիսկ ինձ ստիպեց լաց լինել»[74]։ Նյու Յորք Թայմս ամսագրի քննադատ Ա. Սկոտը ասաց, որ ֆիլմում բացակայում է «շլացուցիչ ինքնատիպությունը», բայց ավելացրել է «այն ստեղծում է հաճելի մթնոլորտ և կա շատ լավ հումոր»[75]։ Variety ամսագրի խմբագիր Օուեն Գլեյբերմանը գրել է. «Սա այն ֆիլմն է, որը կարող է մեզ պարգևել անսահման ծիծաղ և արցունքներ»[76][77]։ Rolling Stone ամսագրի քննադատ Ջո Մորգենշտենը ֆիլմին 4 աստղից տվել է 3.5-ը և ասաց, որ ֆիլմը լի է հումորով և հուզիչ տեսարաններով, բայց նա սպասում էր ավելին[78]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Disney/Pixar’s Finding Dory to dive into theaters November 25, 2015: Ellen DeGeneres, the voice of the beloved blue tang fish in 2003’s Finding Nemo, shares plans for the all-new big-screen adventure — Burbank: The Walt Disney Company, 2013.
- ↑ Finding Dory — 2016.
- ↑ 3,0 3,1 Mike Fleming Jr. 'John Carter' Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With 'Finding Nemo' Sequel // Deadline Hollywood — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Finding Dory Press Kit — The Walt Disney Company.
- ↑ 5,0 5,1 Barcomb James (June 6, 2014)։ «Thomas Newman to score Finding Dory»։ The Whale։ Վերցված է June 6, 2014
- ↑ «AMC Theatres: Finding Dory»։ AMC Theatres։ Վերցված է May 12, 2016
- ↑ Grover Ronald։ «Disney Banks on 'Finding Dory' Swimming Past Soggy Openings of Recent Movie Sequels»։ TheStreet.com։ Վերցված է June 15, 2016
- ↑ 8,0 8,1 8,2 «Finding Dory (2016)»։ Box Office Mojo։ Վերցված է June 20, 2016
- ↑ 9,0 9,1 Kit Borys (July 7, 2012)։ «Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 2, 2013
- ↑ 10,0 10,1 Farley Christopher John (April 2, 2013)։ «Ellen DeGeneres to Star in ‘Nemo’ Sequel ‘Finding Dory’»։ The Wall Street Journal։ Վերցված է April 2, 2013
- ↑ Isaac Feldberg (June 11, 2014)։ «Angus MacLane Co-Directing Finding Dory With Andrew Stanton»։ We Got This Covered։ Վերցված է July 10, 2014
- ↑ Risley Matt (April 2, 2013)։ «Pixar confirm Finding Nemo sequel»։ Total Film։ Վերցված է April 2, 2013
- ↑ Zeitchik Steven (April 2, 2013)։ «Ellen DeGeneres' 'Nemo' sequel, 'Finding Dory,' set for 2015»։ Los Angeles Times։ Վերցված է April 2, 2013
- ↑ Keegan Rebecca (September 18, 2013)։ «'The Good Dinosaur' moved to 2015, leaving Pixar with no 2014 film»։ The Los Angeles Times։ Վերցված է September 18, 2013
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Schillaci Sophie (August 9, 2013)։ «D23: Disney Sets Voice Casts for 'Finding Dory,' 'Inside Out' and 'Good Dinosaur'»։ The Hollywood Reporter։ Վերցված է August 9, 2013
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 «Finding Dory Press Kit» (PDF)։ wdsmediafile.com։ The Walt Disney Studios։ Արխիվացված է օրիգինալից October 8, 2019-ին։ Վերցված է June 12, 2016
- ↑ 17,0 17,1 17,2 G. Macy Seth (August 14, 2015)։ «D23 2015: New Details on Finding Nemo Sequel Plot Revealed»։ Վերցված է August 15, 2015
- ↑ 18,0 18,1 «D23: ‘Finding Dory’ Cast Adds Ed O’Neill, Ty Burrell and Kaitlin Olson»։ Variety։ August 14, 2015։ Վերցված է August 15, 2015
- ↑ Tartaglione Nancy (May 20, 2015)։ «Disney/Pixar Spotlight On ‘Finding Dory’, ‘Good Dinosaur’ & More Charms Cannes»։ Deadline։ Վերցված է May 20, 2015
- ↑ Made Man (November 25, 2013)։ «It's Always Sunny in Kaitlin Olson's World»։ YouTube։ Իրադարձությունը կատարվել է 17:05։ Վերցված է November 25, 2013
- ↑ Topel Fred (September 3, 2013)։ «Exclusive Interview: Kaitlin Olson On It’s Always Sunny in Philadelphia»։ Fan։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2015-ին։ Վերցված է December 23, 2013
- ↑ 22,0 22,1 Han Angie (September 11, 2014)։ «‘Finding Dory’ Reunites Two Favorites From ‘The Wire’»։ /Film։ Վերցված է September 11, 2014
- ↑ 23,0 23,1 Alexander Bryan (March 29, 2016)։ «Sea lions and loons and otters! 'Finding Dory' adds ocean creatures»։ USA Today։ Վերցված է March 29, 2016
- ↑ Brett Bodner։ «'Finding Dory' Trailer Released; 4 Things You May Have Missed In The First Video For 'Finding Nemo' Sequel»։ International Business Times։ Վերցված է February 14, 2016
- ↑ Mike Sampson։ «‘Finding Dory’ Trailer: You Can Go Home Again»։ ScreenCrush։ Վերցված է March 2, 2016
- ↑ 26,0 26,1 26,2 Robinson Will (March 30, 2016)։ «Finding Dory features a Wire reunion in its newly announced cast»։ Entertainment Weekly։ Վերցված է March 31, 2016
- ↑ Franich Darren (April 13, 2016)։ «Disney plays first 27 minutes of Finding Dory at Cinemacon»։ Entertainment Weekly։ Վերցված է April 13, 2016
- ↑ Snetiker Marc (April 10, 2016)։ «Finding Dory: The genius secret of how Pixar cast its Nemo sequel»։ Entertainment Weekly։ Վերցված է April 10, 2016
- ↑ Armstrong Josh (March 5, 2012)։ «Bob Hilgenberg and Rob Muir on the Rise and Fall of Disney’s Circle 7 Animation»։ Վերցված է March 27, 2012
- ↑ Hill Jim (August 7, 2005)։ «The Skinny on Circle Seven»։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է March 27, 2012
- ↑ Fischer Russ։ «Behind The Scenes at Circle 7, the Short-Lived Studio Created to Sequelize Pixar»։ /Film։ Վերցված է March 18, 2016
- ↑ «‘John Carter’ Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With ‘Finding Nemo’ Sequel»։ Deadline.com։ Վերցված է July 18, 2012
- ↑ Kit Borys (July 17, 2012)։ «Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel»։ The Hollywood Reporter։ Վերցված է July 17, 2012
- ↑ Stanton Andrew։ «@andrewstanton»։ Twitter։ Վերցված է August 23, 2012
- ↑ Rose Lacey (August 21, 2012)։ «Ellen DeGeneres in Talks to Return for 'Finding Nemo' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է August 22, 2012
- ↑ Keegan Rebecca (September 8, 2012)։ «Director Andrew Stanton looks back on 'John Carter's' rocky path»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2012-ին։ Վերցված է September 8, 2012
- ↑ Fleming Jr. Mike (February 12, 2013)։ «Albert Brooks Hooks Deal To Reprise In ‘Finding Nemo 2′»։ Deadline.com։ Վերցված է February 12, 2013
- ↑ 38,0 38,1 Zakarin Jordan (April 2, 2013)։ «Pixar's 'Finding Nemo' Sequel Titled 'Finding Dory,' Set for 2015»։ The Hollywood Reporter։ Վերցված է January 12, 2014
- ↑ Keegan Rebecca (July 5, 2013)։ «With 'Despicable Me 2' and more, movies revisit the sequel debate»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից October 25, 2013-ին։ Վերցված է August 7, 2013
- ↑ Draskovic Marina (June 17, 2016)։ «Director Andrew Stanton Brings Dory Back»։ D23.com։ Վերցված է June 17, 2016
- ↑ Kaufman Amy (August 9, 2013)։ «'Blackfish' gives Pixar second thoughts on 'Finding Dory' plot»։ The Los Angeles Times։ Վերցված է August 9, 2013
- ↑ Barnes Brooks (August 9, 2013)։ «‘Finding Nemo’ Sequel Is Altered in Response to Orcas Documentary»։ The New York Times։ Վերցված է August 10, 2013
- ↑ «Pixar Skips 2014 as ‘The Good Dinosaur’ Shifts to 2015 and ‘Finding Dory’ to 2016 | /Film»։ Slashfilm.com։ September 18, 2013։ Վերցված է October 24, 2013
- ↑ Angie Han (June 11, 2014)։ «Pixar Updates: ‘Finding Dory’ Gets Co-Director, More ‘Inside Out’ Details Revealed»։ /FilmVariety (magazine)։ Վերցված է July 10, 2014
- ↑ «Finding Nemo star loses his character's voice»։ BBC News։ March 27, 2013։ Վերցված է March 27, 2013
- ↑ Kit B. Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2012. — ISSN 0018-3660
- ↑ «'Finding Dory' Soundtrack Details»։ Film Music Reporter։ Վերցված է May 30, 2016
- ↑ Lang Brent (April 6, 2015)։ «‘Captain America: Civil War,’ ‘Star Wars: Rogue One’ Secure Imax Release as Part of Disney Deal»։ Variety։ Վերցված է February 23, 2016
- ↑ Giardina Carolyn (April 7, 2016)։ «Pixar's New Short, 'Piper,' Has a Painterly Look and Adrian Belew Score»։ Hollywood Reporter։ Վերցված է April 8, 2016
- ↑ «Programme»։ Edinburgh International Film Festival։ Վերցված է հունիսի 19, 2016
- ↑ «'Finding Dory' to Have U.K. Premiere at Edinburgh Film Festival»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունիսի 19, 2016
- ↑ 52,0 52,1 Scott Mendelson (June 19, 2016)։ «Box Office: 'Finding Dory' Swims To Record $136 Million Weekend»։ Forbes։ Վերցված է June 20, 2016
- ↑ Brent Lang (June 6, 2016)։ «‘Finding Dory’ Could Be Pixar’s Biggest Opening»։ Variety։ Վերցված է June 7, 2016
- ↑ Lang Brent (July 7, 2016)։ «Box Office: 'Conjuring 2' to Ward Off 'Warcraft,' 'Now You See Me 2'»։ Variety
- ↑ 55,0 55,1 Anthony D'Alessandro (June 14, 2016)։ «‘Finding Dory’ To Have Shark-Size Appetite At Weekend B.O.; Second Best Opening This Summer After ‘Civil War’ – Preview»։ Deadline.com։ Վերցված է June 15, 2016
- ↑ Pamela McClintock (June 15, 2016)։ «Box-Office Preview: 'Finding Dory' Set to Swim Past $100M in U.S. Bow»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 15, 2016
- ↑ Boxoffice Staff (June 3, 2016)։ «Long Range Forecast: ‘Jason Bourne’, ‘Bad Moms’ & ‘Nerve’»։ BoxOffice Pro։ Վերցված է June 6, 2016
- ↑ Dave McNary (June 17, 2016)։ «‘Finding Dory’ Set to Break Record for Biggest Animated Film Opening With $130 Million»։ Variety։ Վերցված է June 18, 2016
- ↑ BoxOfficeStaff (June 16, 2016)։ «Fandango: ‘Finding Dory’ Surpasses ‘Minions’ As Top Pre-Selling Animated Film of All Time»։ BoxOffice։ Վերցված է June 17, 2016
- ↑ Rebecca Ford (June 17, 2016)։ «Box Office: 'Finding Dory' Lands Strong $9.2 Million Thursday»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 17, 2016
- ↑ Scott Mendelson (June 17, 2016)։ «'Finding Dory' Box Office: A Record $9.2M Thursday For The Pixar Sequel»։ Forbes։ Վերցված է June 17, 2016
- ↑ Scott Mendelson (June 18, 2016)։ «Pixar's 'Finding Dory' Finds Record-Crushing $55 Million Friday (Box Office)»։ Forbes։ Վերցված է June 18, 2016
- ↑ Brad Brevet (June 16, 2016)։ «'Finding Dory' Set to Break the Animated Opening Weekend Record»։ Box Office Mojo։ Վերցված է June 19, 2016
- ↑ «"Finding Dory" breaks record for opening of animated film»։ Associated Press։ June 20, 2016։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2018-ին։ Վերցված է June 20, 2016
- ↑ «BUENA VISTA All-time Openings»։ Box Office Mojo։ June 20, 2016։ Վերցված է June 20, 2016
- ↑ Anthony D'Alessandro (June 19, 2016)։ «‘Dory’s Record Animated Pic $136M+ Opening Is Also Second Best For June After ‘Jurassic World’»։ Deadline.com։ Վերցված է June 20, 2016
- ↑ «TOP OPENING WEEKENDS BY MONTH — JUNE»։ Box Office Mojo։ Վերցված է June 20, 2016
- ↑ Brad Brevet (June 19, 2016)։ «'Finding Dory' Drowns Animated Box Office Records With $136 Million Opening»։ Box Office Mojo։ Վերցված է June 20, 2016
- ↑ 69,0 69,1 69,2 69,3 Nancy Tartaglione (June 19, 2016)։ «‘Finding Dory’ Splashes Out With $50M Offshore Opening; ‘Warcraft’ Crosses $200M In China – Intl Box Office Update»։ Deadline.com։ Վերցված է June 20, 2016
- ↑ Jonathan Papish (June 17, 2016)։ «On Screen China: Despite Upstream Struggle, Pixar’s ‘Dory’ Could Haul It In»։ China Film Insider։ Վերցված է June 17, 2016
- ↑ «Finding Dory (2016)»։ Rotten Tomatoes։ Վերցված է July 10, 2016
- ↑ «Finding Dory reviews»։ Metacritic։ Վերցված է June 23, 2016
- ↑ «CinemaScore»։ cinemascore.com
- ↑ Ryan Mike (June 15, 2016)։ «'Finding Dory' Is Just About As Good As 'Finding Nemo' And Will Probably Make You Cry»։ Uproxx։ Վերցված է June 15, 2016
- ↑ Scott A.O. (June 15, 2016)։ «Review: In 'Finding Dory,' a Forgetful Fish and a Warm Celebration of Differences»։ The New York Times։ Վերցված է June 30, 2016
- ↑ Gleiberman Owen (June 10, 2016)։ «Film Review: 'Finding Dory'»։ Variety։ Վերցված է June 30, 2016
- ↑ Morgenstern Joe (June 16, 2016)։ «'Finding Dory' Review: Winning by Losing Once Again»։ The Wall Street Journal։ Վերցված է June 30, 2016
- ↑ Travers Peter (June 14, 2016)։ «'Finding Dory' Review»։ Rolling Stone։ Վերցված է June 30, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://movies.disney.com/finding-dory Փնտրելով Դորիին. պաշտոնական կայք
- «Finding Dory»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Փնտրելով Դորիին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Փնտրելով Դորիին» մուլտֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Փնտրելով Դորիին» մուլտֆիլմի թրեյլերը
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- 2016 մուլտֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին
- Pixar-ի լիամետրաժ մուլտֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում