Աշխարհը յուրայի դարաշրջանում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհը յուրայի դարաշրջանում
անգլ.՝ Jurassic World
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և բիոփանք
Թեմադինոզավրեր
Թվականհունիսի 12, 2015[1], հունիսի 11, 2015[2][3][4], հունիսի 10, 2015[5] և մայիսի 29, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔոլին Թրևորոու
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ, Ֆրենկ Մարշալ և Թոմաս Թուլ
Սցենարի հեղինակՔոլին Թրևորոու, Դերեք Քոնոլի, Ռիկ Ջաֆֆա և Ամանդա Սիլվեր
ԴերակատարներՔրիս Փրեթ[6], Բրայս Դալաս Հովարդ[6], Իրֆան Խան[6], Վինսենթ դ'Օնոֆրիո[6], Թայ Սիմփքինս[6], Օմար Սի[6], Ջեյք Ջոնսոն[6], Նիկ Ռոբինսոն[6], Բրայան Տի[6], Բրեդլի Դերիլ Վոնգ[6], Ջուդի Գրիր[6], Լորեն Լեպկուս[6], Քեթի ՄաքԳրաթ[6], Էնդի Բաքլի[6], Էրիկ Էդելշտայն[6], Քոլբի Բութման[6], Ջիմմի Ֆելլոն[6], Ջեյմս ԴյուՄոնտ[6], Մայքլ Պապաջոն[6], Գարի Վիքս[6], Բրեդ Բերդ[6], Քոլին Թրևորոու[6], Ջիմի Բաֆեթ[6], Սլիմ Խեզրի[6], Ջոնի Օտտո[6] և Ալան Փերվին[6]
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՔևին Սթիթ
Պատմվածքի վայրՎիսկոնսին և Իսլա Նուբլար
Նկարահանման վայրԿաուայ, Six Flags New Orleans?, Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի անվան միջազգային օդանավակայան և Հոնոլուլուի կենդանաբանական այգի
ԿինոընկերությունAmblin Entertainment, Legendary Pictures և The Kennedy/Marshall Company
Տևողություն124 ± 1 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ1 670 400 637 $[1] և 652 270 625 $
Պաշտոնական կայքէջ
 Jurassic World Վիքիպահեստում

«Աշխարհը յուրայի դարաշրջանում» (անգլ.՝ Jurassic World), ամերիկյան արտադրության ֆանտաստիկա, արդեն «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի չորրորդ թողարկումն է։ 2015 թվականի մայիսի 29-ին Փարիզում տեղի ունեցավ ֆիլմի վարձույթը։ Ֆիլմը Ռուսաստան և Ուկրաինա է եկել նույն տարվա հունիսի 11-ին[7]։

Այս ժամանակներում ֆիլմը համարվում է 2015 թվականի ամենաթանկ ֆիլմը, իսկ ամբողջ ֆիլմերի պատմության մեջ իր թանկությամբ զբաղեցնում է երրորդ տեղը՝ 1,6 միլիարդ դոլլարով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները կատարվում են «Յուրայի դարաշրջանի այգի»ի ժամանակներից 22 տարի անց։ Ջոն Հեմոնդ անունով մի մարդ, որոշում է Նուբլար կղզին կիսել երկու մասի։ Մի մասում նա հիմնում է մեծ այգի և այն կոչում Յուրա ի պատիվ իր երեխաներից մեկի, իսկ մյուս մասում նա հիմնում է մի հետաքրքիր և ժամանցային վայր, որտեղ բոլորը կարող են զվարճանալ և հանգստանալ։ Յուրայի այգում շատ տարիներ անց մի ընկերություն որոշում է, մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր դարձնել և ստեղծում է մի ահռելի դինոզավրի, և նրան կոչում Ինդոմինուս Ռեկս։ Ֆիլմի առաջին հատվածում ցույց են տալիս, թե ինչպես են ձվից դուրս գալիս փոքրիկ Ռեկսերը, սակայն նրանցից միայն մեկին է հաջողվում իր կյանքը շարունակել վայրի բնությունում։

Երկու եղբայրներ՝ Զակ և Գրեյ Միտչելները, իրենց ծնողներին հաջողություն անելով, մեկնում են դինոզավրների կղզի, որտեղ աշխատում էր նրանց մորաքույրը՝ Քլեր Դիրինգը։ Բայց պարզվում է, որ նա շատ զբաղված է և չի կարող զբաղվել իր զարմիկներով, դրա համար էլ նրանց բաց է թողնում, հանգիստ խաղալ այգում և իր օգնական՝ Զարային հրամայում է,որ նա հետևի իր զարմիկներին։ Սամա Քլերը մեկնում է կղզիի մյուս կողմը, որտեղ ապրում էր Ինդոմինուս Ռեկսը։ Այնտեղ շինարարները մի մեծ պատ էին շարում, որպեսզի ավելի ապահով լինեն դինոզավրի հարձակումներից։ Մասրանիի խորհրդով, նա մեկնում է Օուեն Գրեդիի մոտ, որի հետ նրան համարում էին ռոմանտիկ զույգ։ Այնտեղ Օուլերն աշխատում է, որպես ոչնչացված կենդանիների ուսումնասիրությամբ, և նրա օգնությամբ է նաև ստեղծվել Ինդոմինուս Ռեքսը։ Երբ Քլերը տեղեկանում է դինոզավրի կատարած ավերածությունների մասին, նա Օուենին խնդրում է,որ նա ամեն կերպ «լեզու գտնի» Ռեքսի հետ, և նրան հանգստացնի։ Սակայն Օուենը իմանալով Ռեքսի բնավորությունը, ասում է, որ եթե դինոզավրի մի տարօրինակ շարժ տեսավ, իր վրա հարձակում տեսավ, նա միանգամից շատ ուժեղ կբարկանա և իր կատարած ավերածությունները կկրկնապատկվեն և անգամ կեռապատկվեն։ Դրանից հետո երկնքում մի տարօրինակ ճիչ է լսվում և մարդիկ գնալով դրա հետքերով նկատում են, որ դինոզավրը կարողացել է իր տարածքից փախչել և խորանալ անտառի մեջ։ Քլերը վազում է դեպի կենտրոնական շտաբ, որտեղից զանգահարում է ռազմական հզոր ինքնաթիռների շտաբ, և խնդրում նրանց որպեսզի նրանք արագ փորձեն ռմբակոծել դինոզավրին, քանի դեռ ամեն ինչ էլ ավելի չի բարդացել։ Այդ ժամանակում Օուենին և էլի երկու թիկնապահներին հաջողվում է մտնել թռչնատուն, որպեսզի տեսնեն այնտեղ է նա արդյոք։ Դատչիկը իր շարժումներով հասկացնում է, որ դինոզավրն այստեղ չի, իսկ այստեղ ապրող թռուններից միայն իրենց բմբուլներն են մնացել։ Գալով կենտրոնական շտաբ, Քլերը բղավում է, որպեսզի բոլորը թաքնվեն, քանի որ նրանց վրա է հարձակվում հսկա դինոզավրը։ Փորձելով փրկել մարդկանց կյանքը, թիկնապահները ստիպված են լինում բացել իրենց դարպասները և դինոզավրը դուրս է փախչում։ Իսկ Օուենին և իր օգնականներին պատահում է հետևյալը՝ թիկնապահները սպանվում են դինոզավրի կողմից, իսկ Օուենին հաջողվում է փրկվել, մտնելով մեքենայի մեջ նա իր վրա բենզին է լցնում, որպեսզի հոտով դինոզավրը չգտնի նրան։

Օուենին հաջողվում է փրկվել դինոզավրից և նա հետ է վերադառնում կենտրոնական շտաբ։ Բոլորի հետ միասին նա կենտրոնացած նայում է, թե ինչպես են ռենջերները գնում ջունգլիի խորքերը, դինոզավրին որոնելու համար։ Նրանց ղեկավարը նկատում է, որ իր խմբի տղաների մոտի զենքերով չեն կարող սպառնալ դինոզավրին, և զգուշացնում է, որ սա շատ մեծ ծավալի գործ է, և ռենջերները չեն կարող այս գործից գլուխ հանել իրենց զենքերով։ Նրա զգուշացումները ցավոք նորից անտեսվում են։ Այդ ժամանակ թիմի անդամները տեսնում են, որ դինոզավրին հաջողվել է կոտրել պատնեշը, և ազատվել դրանից։ Ռենջերների թիմի ղեկավար՝ Կատասի Համադան հայտնում է, որ Ինդոմինուս Ռեքսը ունի մի յուրօրինակ կարողություն, նա կարողանում է իր մաշկի գույնը փոխել, իր շրջապատի գույնով ներկվել։ Ռենջերները բազում կորուստներ ունենալով, նահանջում են դեպի շտաբ։ Օուենն առաջարկում է էվակուացնել կղզին, բայց Քլերը հրաժարվում է, մտածելով, որ նրանք կարող դինոզավրին կանգնեցնել, և ասում է, որ մոտակայքում գտնվող բոլոր տեսարժան վայրերը պետք է մի քանի շաբաթով փակել։

Մասրանին իր հերթին մեկնում է լաբորատորիա, որպեսզի զրուցի «InGen» ընկերության գլխավոր բժիշկ՝ Հենրի Վույի հետ։ Նա էլ իր հերթին պատմում է, որ Ինդոմինուս Ռեքսի ԴՆԹ-ի մեջ ավելացրել են մի յուրօրինակ նյութ, որը հնարավորություն է տալիս ցանկացածին օժտվել անիրական հնարավորություններով։ Վուն խոստովանում է, որ Այգիի տարածքում գտնվող բոլոր դինոզավրներին ներարկել են այդ նյութից, սակայն նրանք մինչ դա անելը սկզբից անպայման պետք է թակարդներ պատրաստեն այնուհետև կկարողանան օգտագործել այդ յուրօրինակ հնարավորությունները։

Այդ ժամանակներում Քլերը, Զակը և Գրեյը փախչում են Զարիի մոտից։ Նրանք հայտնվում են «Տիրանոզավր Ռեքսի թագավորություն»ում, որտեղ նրանք նկատում են մոզազավրի կերակրի ամաններ։ Այնուհետև եղբայրները շրջում են արգելված գոտու ողջ տարածքով, և դուրս են գալիս ջունգլիի վերաբացված դարպասներից։ Այնտեղ էլ հենց նրանց վրա հարձակվում է Ինդոմինուս Ռեքսը։ Եղբայրներին հրաշքով հաջողվում է փրկվել մահից, նետվելով ջրվեժի մեջ։ Օուենը և Քլերը մեկնում են ջունգլի, որպեսզի գտնեն նրանց։ Զակը և Գրեյը հայտնվում են մի ավտոտնակում, որտեղ տեսնում են, որ մի երկու տղա մեքենա են նորոգում և մեքենայով հեռանում այդտեղից։ Օուենին և Քլերին չհաջողվեց նրանց հասնել, սակայն նրանք արդեն զգում էին, որ Ինդոմինուս Ռեքսը շատ շուտով նրանց մոտ կլինի։ Սկզբից Ռեքսը նրանց չի նկատում, սակայն հետո հասնելով տանիքը փորձում է գտնել նրանց հետքերը, բայց ապշում է, երբ տեսնում է ռազմական հզոր ինքնաթիռներին։ Ռեքսը սկսում է խելագարի պես փախչել թռչնատուն, բայց ամբողջ ճանապարհին ինքնաթիռը նրան կրակում էր, այդպիսով ոչնչացնելով Սայմոն Մասրանիի այգու մի փոքրիկ տարածքը։ Ռեքսը բացում է իր թագավորության տանիքը և ինքնաթիռի վրա բաց թողնում պտերազավրներին և դիմորզավրներին, որոնք էլ ոչնչացնում են ինքնաթիռը։ Մասրանին չի կարողանում պահել իր ինքնաթիռի կառավարությունը, և ընկնում է։ Նա մահանում է, երբ ինքնաթիռը ընկնում և պայթում է։

Այդ ժամանակ Զակը և Գրեյը մեքենայով մոտենում են անվտանգ տարածքի դարպասներին, և նրանց առջև դարպասները բացում են թիկնապահները։ Այդտեղ են նաև գալիս Օուենը և Քլերը։ Հանկարծ այդ անվտանգ տարածքի վրա հարձակվում են օդային պտերոզավրները, որոնք սպանում են տասնյակ մարդկանց։ Նրանք իրենց մարդասպանների ցանկը սկսել են Քլեր Զարիի օգնականով, որին բառացի իրենց կեր էին դարձրել։ Օուենի վրա նրանցից մեկը հարձակվում է, սակայն Քլերը փրկում է իր ընկերոջը, և Օուենը շնորհակալության տեղը համբուրում է նրան։

Վիկ Հոսկինսը ցանկանում է իր որոնողական գաղտնի զենքի օգնությանը դիմել, որպեսզի արագ գտնի Ինդոմինուս Ռեքսին։ Օուենը իր հերթին համաձայնվում է, բայց երկար մտածելուց հետո։

Երկար կռիվներից հետո Օուենին հաջողվում է ագրեսիվ դինոզավրներին մեկուսացնել մի ապահով վայր, որտեղ այլևս ոչ ոք պետք է չմտնի։ Իսկ նա հետ է վերադառնում հաղթանակած։

«Աշխարհը յուրայի դարաշրջանում» այս աղետալի իրադարձություններից հետո նորից որոշ ժամանակով փակվում է։ Շոկի մեջ գտնվող անձնակազմը և ողջ մնացած մարդիկ, նստած են կղզու ափին և սպասում են իրենց օգնության եկող նավին, որն այդտեղ էր գալիս Կոստա-Ռիկայից։ Հաջորդ առավոտյան Զակի և Գրեյի մոտ թռչում են իրենց ծնողները։ Իսկ Քլերը և Օուենը պարզում են իրենց հարաբերությունները (որ նրանք միշտ իրար հետ կլինեն) և հեռանում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քրիս Պրեթ Օուեն Գրեդի
Բրայս Դալլաս Հովարդ Կլեր Դիրինգ
Վինսենտ Դ’Օնոֆրիո Վիկ Հոսկինս
Տայ Սիմփկինս Գրեյ Միտչել
Նիք Ռոբինսոն Զակ Միտչել
Օմար Սի Բարրի
Վոնգ Բրեդլի Դերիլ Հենրի Վու
Հան Իրֆան Սայմոն Մասրանի
Ջեյկ Ջոնսոն Լաուերի Կրուտերս
Լորեն Լեպկուս Վիվիան
Բրայան Տի Կատասի Համադա
Քեթի Մակգրատ Զարա Յանգ
Գրիր Ջուդի Զակայի և Գրեայի մայրը
Էնդլի Բակլի Սկոթ Միտչել
Բաֆեթ Ջիմի ինքնուրույն դեր
Ֆելոն Ջիմի ինքնուրույն դեր

Այգու կենդանիների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=jurassicpark4.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=81414
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 Internet Movie Database — 1990.
  7. «Jurassic World: First images released as director eyes sequels». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհը յուրայի դարաշրջանում (ֆիլմ)» հոդվածին։