Քրիս Փրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Քրիս Փրեթ
անգլ.՝ El Duki
Chris Pratt 2018.jpg
Ծնվել է հունիսի 21, 1979(1979-06-21)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Վիրջինիա, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Կրոն քրիստոնեություն
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ձայնային դերասան
Ընտրանի Գալակտիկայի պահապանները (ֆիլմ) և Աշխարհը յուրայի դարաշրջանում
Ամուսին(ներ) Աննա Ֆերիս
Երեխա(ներ) Jack Pratt
Պարգևներ և մրցանակներ Սատուրն մրցանակ

Քրիստոֆեր Մայքլ (Քրիս) Փրեթ (անգլ.՝ Christopher Michael «Chris» Pratt, հունիսի 21, 1979(1979-06-21)[1], Վիրջինիա, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Գլխավոր դերերով հայտնի է «Գալակտիկայի պահապանները» և «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմերում։ 2014 թվականին «Լեգո ֆիլմ» անիմացիոն ֆիլմում ստացավ գլխավոր դեր, որի համար առաջադրվեց «Պատանիների ընտրության մրցանակաբաշխություն» (Teen Choice Awards) մրցանակին կերպարի լավագույն հնչյունավորում անվանակարգում։[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Փրեթը ծնվել է 1979 թվականի հունիսի 21֊ին ԱՄՆ֊ի  Վիրջինիա քաղաքում (Մինեսոտա նահանգ)։[3] Նրա մայրը՝ Քեթի Փրեթը աշխատում էր «SafeWay» սուպերմարկետների ցանցում, իսկ հայրը՝ Դեն Փրեթը ոսկու հանքում իսկ որոշ ժամանակ անց սկսում է զբաղվել տների վերանորոգմամբ։[4][5][6] Փրեթը անցկացրել է մանկությունը և երիտասարդությունը Վաշինգտոնում, ավագ դպրոցում զբաղվել է ըմբշամարտով[7]:

Դպրոցն ավարտելուց հետո Փրեթը ընդունվում է քոլեջ, սակայն մի կիսամյակ սովորելուց հետո դուրս է գալիս քոլեջից։ Արդյունքում նա աշխատում է որպես տոմսավաճառ, սակայն դառնում է անօթևան։ Նա շատ հաճախ ստիպված էր լինում քնել ֆուրգոնում կամ էլ վրաններում։ Տասնիննամյա Փրեթին նկատում է դերասան Ռեյ Դոն Չոնգը և 2001 թվականին նա ստանում է իր առաջին դերը «Այրու սերը» սերիալում, որից հետո հրավեր է ստանում նկարահանվելու «Միայնակ սրտերը» սերիալում։ Սկզբնական շրջանում Ֆրեդը հանդես էր գալիս որպես հեռուստատեսային դերասան, իսկ կինոյում իր դեբյուտը կատարում է 2005 թվականին նկարահանվելով «Կոնֆետով անծանոթները» ֆիլմում։

Քրիս Փրեթը փորձվեց  Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի գլխավոր դերում, բայց ի վերջո դերը ստացավ Սեմ Ուորթինգտոնը։ Դրա փոխարեն Փրեթը նկարվեց « Հարսնացուների պատերազմ»և «Ջենիֆերի մարմինը» կինոնկարներում։

2011 թվականին դերասանը խնդիրներ ունեցավ իր քաշի հետ, սակայն շատ արագ կորցրեց 14 կիլոգրամ և կարողացավ դեր ստանալ «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմում,որի արդյունքում մեծ հռչակ ձեռք բերեց։ Շուտով Փրեթը ստիպված եղավ քաշ հավաքել, որպեսզի կարողանա նկարահանվել «10 տարի» ֆիլմում, իսկ արդեն 2013 թվականին դերասանը դեր ստացավ Marvel Studios-ի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում, որի համար կրկին ստիպված էր նիհարել։ 2014 թվականին մահացավ դերասանի հայրը։ Որոշ ժամանակ անց Փրեթը «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆանտաստիկ ֆիլմում հանդես եկավ գլխավոր դերում[8][9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 9֊ին Փրեթը ամուսնացավ դերասանուհի Աննա Ֆերիսի հետ, ում հետ ծանոթացել էր 2007 թվականին «Հասցրու ինձ  տուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ամուսիններին ունեն մեկ որդի՝ Ջեկ Փրեթը (օգոստոսի 21, 2012)[10]։  Բացի այդ Քրիսի կատուն միսիս Ուայթ անվամբ նկահարնվել է Ստյուարտ Լիթլ ֆիլմում Սնեժկայի դերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Title Role
1995 Գողոնը Պրոդյուսերի օգնական
2003 Արկածային թիմը Կինան
2005 Կոնֆետով անծանոթները Բրասոն
2005 Կործանման ճանապարհը Նաթաթ ՄաքՔեին
2007 Քայլիր զրույցը (Walk the Talk) Քամ
2008 Վիետնամցիներ Բոբի
2008 Պահանջվածը Բերի
2009 The Multi-Hyphenate Քրիս
2009 Հարսնացուների պատերազմ Ֆլեչեր
2009 Դեպի դաշտավայր Լեսթեր Ուոթս
2009 Ջենիֆերի մարմինը Ոստիկան Ռոման Դուդա
2011 Տար ինձ տուր այսօր Քայլ Մաթերսոն
2011 Փողե գնդակ (Moneyball) Սքոթ Հաթերբերգ
2011 10 տարի Քուլի
2011 Ո՞րն է քո համարը Դոնալդ
2012 Որոգայթում Արտադրող
2012 5 տարվա նշանադրությունը Ալեքս Դույեր
2013 Մուվի 43 Ջեսոն
2013 Պարոն Փեյբեքը Դարեն
2013 Նրան Փոլ
2013 Առաքիչը Բրեթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1025559215 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Teen Choice Awards Nominees For 2014 Announced»։ The Huffington Post։ June 18, 2014։ Վերցված է June 20, 2014 
  3. «Chris Pratt: Biography»։ TVGuide.com։ Վերցված է August 17, 2012 
  4. Collis, Clark (11 July 2014 (online) 18 July 2014 (print))։ «How Chris Pratt Went from Zero to Hero»։ Entertainment Weekly։ էջեր 24–31։ Վերցված է 2 February 2015 
  5. Fine Audrey։ «Getting to Know: Chris Pratt»։ Seventeen։ Վերցված է August 25, 2012 
  6. «Charles William Indahl»։ Find a Grave 
  7. Sandy Ringer (February 14, 2011)։ «Lake Stevens wrestlers try to pin down storybook ending for documentary»։ The Seattle Times։ Վերցված է March 30, 2014 
  8. Sneider Jeff (November 13, 2013)։ «'Guardians of the Galaxy' Star Chris Pratt Circling Lead in 'Jurassic World' (Exclusive)»։ TheWrap.com։ Վերցված է December 17, 2013 
  9. Kit Borys (November 13, 2013)։ «Chris Pratt in Early Talks to Star in 'Jurassic World'»։ The Hollywood Reporter 
  10. Garcia Jennifer (August 25, 2012)։ «Anna Faris Welcomes a Baby Boy»։ People։ Վերցված է August 25, 2012