Հարսնացուների պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարսնացուների պատերազմ
Bride Wars
ԵրկիրԱՄՆ
ԺանրԿատակերգություն, մելոդրամա
Թվական2009 թվական
ՊրեմիերաՓետրվարի 26, 2009 թվական
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՎինիկ Գարի
ՊրոդյուսերԿոեն Ջեյ, Ջոնատան Ֆիլլի, Քեյթ Հեդսոն, Մեթ Լյուբեր, Ալան Ռիչի, Պիտեր Ռիչի, Դևոն Ուիլսոն, Ջուլի Սիլվերման
Սցենարի հեղինակՔեյսի Ուիլսոն, Գրեգ Դեպոլ, Ջուն Դայան Ռաֆայել
ԴերակատարներՔեյթ Հեդսոն, Անն Հետեուեյ, Բրայան Գրինբերգ, Քրիս Պրեթ, Քրիսթեն Ջոնսոն
ՕպերատորՖրեդերիկ Էլմս
ԵրաժշտությունԷդ․ Շիրմյոր
ՄոնտաժՍուսան Լիթենբերգ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Կինոընկերություն20th Century Fox[1] և Regency Enterprises
Տևողություն90 րոպե
Բյուջե$30 000 000
Շահույթ$114 663 461
IMDbID ID 0901476
Պաշտոնական կայքէջ

Հարսնացուների պատերազմ (անգլ.՝ Bride Wars), 2009 թվականին ռեժիսոր Գարրի Վինիկի կողմից նկարահանված ամերիկյան հումորային ֆիլմ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էն Հեթուեյը և Քեյթ Հադսոնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ընկերուհիներ Էմման և Օլիվիան ամբողջ կյանքում երազել են իրենց հարսանիքը անցկացնել հունիսին Պլազա հյուրանոցում։ Էմման բարի աղջիկ է, իսկ Լիվը հաստատակամ։ Իրենց ամբողջ կյանքում նրանք ամեն ինչ կիսել են։ Թյուրիմացաբար նրանց հարսանիքները ընկնում է նույն օրը, և հարսանիքը տեղափոխել մեկ այլ օր հնարավոր չէր։ Սկսվում է պատերազմը։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ հարսանիքը լինի հունիսին, և նահանջել ոչ ոք չի ուզում։

Ընկերուհիները մրցակցում են ամեն ինչում, նրանց կռիվները ավելի ու ավելի են խորանում, նրանք իրար նկատմամբ անում են շատ վատ արարքներ։ Սկզբում Լիվը իմանում է Էմմայի պարի պարապմունքների մասին և պարուսույցին փոխում է դիսկոյի պարողի հետ։ Ի պատասխան այդ արարքի՝ Էմման Դենիելի՝ Օլիվիայի փեսացուի անունից սկսում է Օլիվիային քաղցրավենիքներ ուղարկել, որից Լիվը 3 կիլոգրամ գիրանում է, և հարսանեկան թանկարժեք զգեստը նրան փոքր է և այն հնարավոր չէ ձևափոխել։ Լիվը Էմմայի մաշկը նարնջագույն է ներկում։ Էմման Լիվի մազերը կապույտ է ներկում։ Աղջիկները կռվում են երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր միայն աղջիկների համար։ Երկուսն էլ դառնում են լրիվ ուրիշ մարդիկ. Էմման սովորում է մարդկանց ասել ոչ, իսկ Լիվը հաճախակի է լաց լինում։ Նրանք երկուսն ել ուզում են հաշտվել, բայց երկուսն էլ չափից շատ հպարտ են դրա համար։ Էմման սկսում է կռվել իր փեսացուի հետ. փեսացուին դուր չի գալիս նրա կյանքի նոր ոճը։

Հարսանիքի օրը Էմման ի ցույց է դնում Էմմայի հիշողությունների DVD-ն, և բոլորը տեսնում են Էմմայի պահվածքը խնջույքի ժամանակ։ Հարսնացուները կռիվ են սարքում, իսկ հետո հաշտվում։ Էմման հասկանում է, որ իր փեսացուն իրեն էլ չի սիրում առաջվա պես և հետ է վերադարձնում մատանին։ Մի տարի անց արդեն Էմման ամուսնացած է լինում Լիվի եղբոր հետ, Էմման և Լիվը երեխայի են սպասում, և նրանց երեխաների պիտի ծնվեն նույն օրը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբ Լիվի ուղարկած պարուսույցը Էմմային և Ֆլետչերին սովորեցնում է պարել, նա նմանակում էր «Հասիր հաջողության» ֆիլմի պարուսույցին։ Հենց այդ նույն պահին հնչում էր երաժշտություն հենց այդ ֆիլնից։
  • Ֆիլմի կարգախոսն է՝ «Ընկերուհին լքում է խնդիրները»։
  • Պլազա հյուրանոցում նկարահանվել է նաև «Տանը մենակ 2» ֆիլմը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը՝

  • Natalie Cole - «This Will Be (An Everlasting Love)»
  • Duffy - «I’m Scared»
  • Vivaldi - «The Four Seasons, Spring»
  • Richard Wagner - «Bridal chorus»
  • Colbie Caillat - «Something Special»
  • The Submarines - «You Me And The Bourgeoisie»
  • 2 Unlimited - «Get Ready For This»
  • Eve feat. Swizz Beatz - «Tambourine»
  • Priscilla Ahn - «Dream»
  • Rick James - «Give It To Me Baby»
  • Estelle feat. Cee-Lo - «Pretty Please (Love Me)»
  • Natasha Bedingfield - «Happy»
  • Jason Glover, Dominic Glover & Gary Crockett - «Beautiful People»
  • Eric Zimmerman - «Bridal Chorus Petit»
  • Paul Fried - «Flute Quartet In C»
  • The Hit Crew - «I’m Too Sexy»
  • Johann Sebastian Bach - «Jesu Joy Of Man’s Desiring»
  • Elvio Monti - «Lively Scherzo»
  • Estelle - «Pretty, Please (Love Me)»
  • Technotronic - «Pump Up The Jam»
  • Duffy - «Rain On Your Parade»
  • The Submarines - «You Me And The Bourgeoisie»
  • Ryan Shaw - «You’ve Made Me So Very Happy»

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերա - Հունվարի 5, 2009 թվական

Պրեմիերա (ՌԴ) - Փետրվարի 26, 2009 թվական, «Фокс»

DVD-ի թողարկում - Ապրիլի 16, 2009 թվական, Մարտի 26, 2009 թվական, «Двадцатый Век Фокс СНГ»

Blu-Ray-ի թողարկում - Հունիսի 25, 2009 թվական, «Двадцатый Век Фокс СНГ»

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահույթը ԱՄՆ-ում - 58 715 510 $
  • Շահույթն աշխարհում - 55 947 951 $ = 114 663 461 $
  • Շահույթը Ռուսաստանում - 3 543 106 $
  • DVD-ն ԱՄՆ-ում - 28 343 928 $

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]