Աննա Ֆերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Ֆերիս
Anna Faris - Guardians of the Galaxy premiere - July 2014 (cropped).jpg
Աննա Ֆերիսը «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ (հուլիս, 2014 թվական)
Հասակը163 սմ[1]
Ծնվել էնոյեմբերի 29, 1976 (42 տարեկան)[2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Այլ անուն(ներ)Աննա Քեյ Ֆերիս
Anna Kay Faris
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1991-այժմ
Ժանրերկատակերգություն
Ընտրանի«Ծիծաղասերը»
«Տղաներին դա դուր է գալիս»
«Շատ սարսափելի կինո»
Ամուսին(ներ)Բեն Ինդր (2004-2007)
Քրիս Փրեթ (2009-այժմ)
Երեխա(ներ)1
IMDbID 0267506
Commons-logo.svg Աննա Ֆերիս՝ Վիքիպահեստ

Աննա Քեյ Ֆերիս (անգլ.՝ Anna Kay Faris, ծնվ.՝ նոյեմբերի 29, 1976[3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Շատ սարսափելի կինո» ծաղրական ֆիլմաշարում Սինդի Քեմբելին մարմանավորելով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 29-ին Բալթիմորում (Մերիլենդ նահանգ)՝ Քերեն և Ջեքե Ֆերիսների ընտանիքում[3]։ Վեց տարեկանում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Էդմոնդս բնակավայր (Վաշինգտոն նահանգ)։ Մայրը մասնագիտությամբ ուսուցչուհի էր[4], իսկ հայրը՝ սոցիոլոգ Վաշինգտոնի համալսարանում[4]։ Ֆերիսի ավագ եղբայր Ռոբերտը նույնպես սոցիոլոգիայի պրոֆեսոր է Դեյվիսի Կալիֆորնյան համալսարանում[5][6]։

Ֆերիսն ունի շոտլանդական, իռլանդական, անգլիական, գերմանական և ֆրանսիական արմատներ[7]։

Ծնողները հավանություն էին տալիս դերասանուհի դառնալու Աննայի ձգտումներին և 9 տարեկան հասակում նա իր առաջին դերն է խաղում Սիեթլի երաժշտական թատրոնում։ 14 տարեկանում, Էդմոնդս-Վուդվեյի ավագ դպրոցում սովորելու տարիներին (որն ավարտում է 1991 թվականին), նկարահանվում է սառեցված յոգուրտի հեռուստագովազդում։ Էդմոնդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Վաշինգտոնի համալսարան, որտեղ ուսումնասիրում է անգլիական գրականություն[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում առաջին մեծ դերը Ֆերիսն ստանում է «Սիրահարվածների փակուղի» (1999) ֆիլմում՝ մարմնավորելով Ջանել Բեյին։ Հաջորդ դերը, որը նրան ճանաչում է բերում, դառնում է Սինդի Քեմփբելը դերը «Շատ սարսափելի կինո» (2000) պարոդիական ֆիլմում։ Ֆերիսը շարունակում է մարմնավորել Քեմփբելին ֆիլմի հետագա երեք շարունակություններում։ Սինդի Քեմփբելի դերի համար Ֆերիսը բնականից շիկահեր մազերը ներկում էր սև գույնի, որից հետո նրան հաճախ սկսում էին թյուրիմացաբար համարել սևահեր։

2003 թվականին, երբ ավարտվում է «Թարգմանության դժվարությունները» ֆիլմի քասթինգը, Ֆերիսը ամենավերջին պահին դեր է ստանում[9]։ Այնուհետև նա հայտնվում է երկրորդական դերերում «Սապատավոր լեռ» (2005), «Իմ սուպեր-նախկինը» (2006) ֆիլմերում։ 2007 թվականին «Ծիծաղասերը» ֆիլմում կերտած դերի համար Ֆերիսն արժանանում է «Stony Award» մրցանակի[10]։

2007 թվականի ամռանը Աննան նկարահանվում է «Գեղեցիկները» հեռուստասերիալի երեք դրվագներում, որպես հրավիրված աստղ։ Հաջորդ տարի նա մարմնավորում է «Փլեյբոյ» ամսագրի մոդել Շելիի դերոը «Տնային ճագարը» ռոմանտիկ կատակերգությունում՝ հանդիսանալով նաև ֆիլմի պրոդյուսերը։ Հնչյունավորել է նաև Սեմ Սպարկսին «Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով» մուլտֆիլմում (2009) և բուրունդուկ Ջանեթին «Էլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել» (2009) և «Էլվինը և բուրունդուկները 3D» (2011) ֆիլմերում։

Ւմիջը և լուսաբանումները ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերիսը Տորպոնտոյի կինոփառատոնի ժամանակ (2011 թվական)

Ֆերիսը տարբեր առիթներով հայտնվել է «Raygun», «Playboy»[11], «Self»[12], «Cosmopolitan»[13] և այլ ամսագրերի շապիկներին Ըստ «Maxim» ամսագրի վարկածի, Աննան 2004, 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար զբաղեցրել է 57-րդ, 39-րդ և 42-րդ տեղերը «Hot 100 list» ամենագրավիչ կանանց ցուցակում։ Ըստ «FHM» ամսագրի, 2009 թվականին նա 60-րդ տեղն է զբաղեցնում «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց» ցուցակում և 96-րդ տեղը 2010 թվականի նույն ցուցակում։ «AskMen» կայքը նրան հատկացրել է 79-րդ տեղը 2009 թվականի «Աշխարհի 100 ամենացանկալի կանանց» ցուցակում։

2010 թվականին «Cosmopolitan»-ը նրան անվանակոչում է «Տարվա զվարճալի և անվախ կին» և պարզաբանում հետևյալ կերպ. «Նա մեզ ստիպում է ծիծաղել և սեղմվել վախից, տարանջատելով կատակերգության սահմանները այնպես, ինչպես չի հաջողվում ոչ մի այլ դերասանուհու»[14]։

Թադ Ֆրենդը «The New Yorker»-ում Ֆերիսին նկարագրում է որպես «Հոլիվուդի ամենայուրահատուկ կատակերգական դերասանուհին»[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ֆերիսը և Քրիս Փրեթը 2011 թվականին

1999 թվականին, «Սիրահարների փակուղի» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ֆերիսը հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ Բեն Ինդրային[8]։ Նույն տարի նրանք սկսում են հանդիպել, և 2004 թվականի հունիսին զույգն ամուսնանում է։ Այնուամենայնիվ, 2007 թվականի ապրիլին Աննան դիմում է ապահարզանի՝ հղվելով «անհաշտ տարաձայնությունների» վրա[16]։ 2008 թվականի փետրվարին, երբ ապահարզանի գործընթացը ավարտվում է, Ֆերիսը Բենին փոխհատուցում է վճարում 900 000 ԱՄՆ դոլարի չափով[17]։

2007 թվականին Ֆերիսը հանդիպում է դերասան Քրիս Փրեթին, «Տար ինձ տուն» ֆիլմի քասթինգի ժամանակ[15]։ 2009 թվականի հունվարին նրանք նշանադրվում են[18], իսկ 2009 թվականի հուլիսի 9-ին՝ ամուսնանում[19]։ 2012 թվականի օգոստոսի 25-ին ամուսինների մոտ ծնվում է առաջնեկ որդին՝ Ջեքը[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 Խաբեություն. Մայրերի գաղտնիքներ Deception: A Mother's Secret Լիզ
1996 Եդեմ Eden Դիտի
1999 Սիրահարների փակուղի Lovers Lane Ջանել Բեյ
1999 Փչացածները Skanks Դոուն
2000 Շատ սարսափելի կինո Scary Movie Սինդի Քեմփբել
2001 Շատ սարսափելի կինո 2 Scary Movie 2 Սինդի Քեմփբել
2002 Մեյ May Պոլի
2002 Ճուտիկ The Hot Chick Էփրիլ
2003 Ուղղակի ինչ-որ տոն Winter Break Ջասթին
2003 Թարգմանության դժվարություներ Lost in Translation Կելլի
2003 Շատ սարսափելի կինո 3 Scary Movie 3 Սինդի Քեմփբել
2004 Լավագույն ուղղագրություն Spelling Bee Ջեյն Կոնելի
2002-2004 Բլրի արքան King of the Hill Լիզա/հիպպի աղջիկ
2004 Ընկերները Friends Էրիկա
2005 Երկնագույն ամպեր Blue Skies Սառա
2005 Հարավային գեղեցկուհիներ Southern Belles Բելի Սկոտ
2005 Սպասելով Waiting… Սերենա
2005 Սապատավոր լեռ Brokeback Mountain Լաշոն Մելոուն
2005 Պարզապես ընկերներ Just Friends Սամանթա Ջեյմս
2006 Շատ սարսափելի կինո 4 Scary Movie 4 Սինդի Քեմփբել
2006 Իմ սուպեր-նախկինը My Super Ex-Girlfriend Հաննա Լյուիս
2006 Մեղավոր սրտեր Guilty Hearts Ջեյն Կոնելի
2007 Ծիծաղասերը Smiley Face Ջեյն Ֆ
2007 Անտուրաժ Entourage կամեո
2007 Փափկասուն մարդ Mama's Boy Նոռա Ֆլենագան
2008 Տնային ճագար The House Bunny Շելլի
2008 Սպլինեկտոմիա The Spleenectomy Դանիել/բժիշկ Ֆիլդս
2009 Հաճախ տրվող հարցեր ժամանակում ճամփորդելու մասին Frequently Asked Questions About Time Travel Կեսսի
2009 Կարծես կտրուկ պահնորդ Observe and Report Բրենդի
2009 Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով Cloudy with a Chance of Meatballs Սեմ Սպարկս
2009 Էլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել Alvin and the Chipmunks: The Squeakquel Ջանեթ
2010 Յոգի արջը Yogi Bear Ռեյչել
2011 Տար ինձ տուն Take Me Home Tonight Ուենդի Ֆրակլին
2011 Քանի՞սն ունես What's Your Number? Էլլի Դարլինգ
2011 Էլվինը և բուրունդուկները 3D Alvin and the Chipmunks: Chipwrecked Ջանեթ
2012 Բռնակալը The Dictator Զոի
2013 Ֆիլմ 43 Movie 43 Վանեսա
2013 Մի տարի եմ տալիս I Give It a Year Քլոյե
2013 Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով 2 Cloudy 2: Revenge of the Leftovers Սեմ Սպարկս
2013 Մայրիկ Mom Քրիստի
2014 Էլվինը և բուրունդուկները 2: Վիթխարի բուրունդախնդրություն Alvin and the Chipmunks: The Road Chip Ջանեթ
2015 Ջամփ սթրիթ 22 22 Jump Street կամեո

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Fangoria Chainsaw Awards 2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մեյ
3-րդ տեղ
2006 Լավագույն հերոսուհի Շատ սարսափելի կինո 4 Առաջադրված
Gotham Awards 2005 Լավագույն դերասանական կազմ Սապատավոր լեռ Առաջադրված
MTV Movie Awards 2001 Կանացի բեկում Շատ սարսափելի կինո Առաջադրված
2001 Լավագույն համբույր Առաջադրված
2006 Լավագույն համբույր Ուղղակի ընկերներ Առաջադրված
2007 Լավագույն կռիվ Իմ սուպեր-նախկինը Առաջադրված
2009 Լավագույն կատակերգական դեր Տղաներին դա դուր է գալիս Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2006 Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում[21] Սապատավոր լեռ Առաջադրված
Teen Choice Awards 2006 Ուղղակի ընկերներ Առաջադրված
2006 Առաջադրված
2011 Կինոդերասանուհու ընտրություն. Կատակերգություն Տար ինձ տուն Առաջադրված
Stony Award 2007 Հաղթանակ
CinemaCon Award 2012 Տարվա կատակերգակ աստղ[22] Հաղթանակ
People's Choice Awards 2014 Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում Մայրիկ Առաջադրված
2016 Լավագույն կատակերգակ դերասանուհի Մայրիկ Սպասվող
Behind the Voice Actors Awards 2007 Լավագույն վոկալային թիմ գեղարվեստական ֆիլմում Ամպամած, հնարավոր են տեղումներ կոլոլակի տեսքով 2 Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրությունը IMDb.com կայքում(անգլ.)
  2. Record #140824286 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Anna Faris Biography (1976–)»։ Filmreference.com։ Վերցված է հոկտեմբերի 14, 2010 
  4. 4,0 4,1 Wulff Jennifer (հուլիսի 23, 2001)։ «Scream Queen»։ People։ Վերցված է 2012-09-03 
  5. Payne Patti (օգոստոսի 31, 2008)։ «Anna Faris portrays an exiled Playboy playmate in the new movie, "The House Bunny"»։ Puget Sound Business Journal։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 3, 2012-ին։ Վերցված է 2012-09-03 
  6. «Robert Faris, Assistant Professor, Ph.D., University of North Carolina»։ University of California, Davis։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 16, 2010-ին։ Վերցված է մայիսի 3, 2012 
  7. «Anna Faris Biography»։ celebritysection.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-05 
  8. 8,0 8,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ krug անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. «Interview: Anna Faris»։ The A/V Club։ ապրիլի 7, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 4, 2010-ին։ Վերցված է 2012-09-03 
  10. «Seth Rogen is Stoner of the Year»։ Celebstoner.com։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 20, 2008-ին։ Վերցված է 2012-09-03 
  11. «Anna Faris Attacked For Not Going Nude»։ ShowbizSpy.com։ սեպտեմբերի 28, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-03 
  12. «Anna Faris Looking VERY Fit on Self Magazine’s April Cover»։ bittenandbound.com։ մարտի 28, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-03-09 
  13. «Anna Faris Cosmopolitan US February 2010»։ MagXone.com։ հունվարի 11, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-03-09 
  14. «Anna Faris: Cosmo's Fun Fearless Female of the Year»։ Cosmopolitan։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-05 
  15. 15,0 15,1 Friend Tad. (ապրիլի 11, 2011)։ «Funny Like a Guy: Anna Faris and Hollywood's woman problem»։ The New Yorker։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2011 
  16. Finn Natalie (ապրիլի 3, 2007)։ «Scary Movie's Faris Haunted by Divorce»։ E! Online։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 2, 2012-ին։ Վերցված է 2012-09-03 
  17. «Anna Faris Finalizes Divorce»։ People։ փետրվարի 19, 2008։ Արխիվացված օրիգինալից-ից մարտի 29, 2011-ին։ Վերցված է 2012-09-03 
  18. Jones Katharine (հունվարի 30, 2009)։ «Anna Faris engaged to beau Chris Pratt»։ New York Daily News։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 2, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2011 
  19. Garcia Jennifer (օգոստոսի 12, 2009)։ «Anna Faris Is Married!»։ People։ Արխիվացված օրիգինալից մարտի 28, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2011 
  20. Garcia Jennifer (օգոստոսի 25, 2012)։ «Anna Faris Welcomes a Baby Boy»։ People։ Վերցված է օգոստոսի 25, 2012 
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ nom անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. McClintock Pamela. (ապրիլի 18, 2012)։ «Anna Faris Feted With CinemaCon Comedy Star of the Year Award»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 3, 2012-ին։ Վերցված է 2012-09-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]