Թարգմանության դժվարությունները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թարգմանության դժվարությունները
Lost in Translation
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Japan.svg Ճապոնիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1], անկախ ֆիլմ[2][3][4] և դրամա
Թվականօգոստոսի 29, 2003[5], հունվարի 8, 2004[6] և հունվարի 7, 2004[7]
Լեզուանգլերեն, ճապոներեն[8], ֆրանսերեն[5] և գերմաներեն[5]
ՌեժիսորՍոֆիա Կոպպոլա[9][10][11][12][13][14][15][2][16]
ՊրոդյուսերՍոֆիա Կոպպոլա[2], Ross Katz[2] և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
Սցենարի հեղինակՍոֆիա Կոպպոլա[11]
ԴերակատարներԲիլ Մյուրեյ[9][10][17][12][18][13][14][19][16], Սքարլեթ Յոհանսոն[9][10][17][18][13][14][16], Ջովաննի Ռիբիզի[9][17][18], Աննա Ֆերիս[9][18][13], Akiko Takeshita[18][16], François Du Bois[18], Akira[18], Nancy Steiner[18], Hiromix[18], Takashi Fujii[18], Akiko Monō, Diamond Yukai[18] և Akira Yamaguchi[18][16]
ՕպերատորLance Acord
ԵրաժշտությունKevin Shields
ՄոնտաժSarah Flack
Պատմվածքի վայրՏոկիո, Ճապոնիա և Կիոտո
Նկարահանման վայրՃապոնիա և Տոկիո
ԿինոընկերությունAmerican Zoetrope և Tohokushinsha Film
Տևողություն97 րոպե
Բյուջե4 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ119 000 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Lost in Translation (film) Վիքիպահեստում

«Թարգմանության դժվարությունները» (անգլ.՝ Lost in Translation, բառացի՝ «Թարգմանության արդյունքում կորցվածը»), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Սոֆիա Կոլոպայի մելոդրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի օգոստոսի 29-ին Թելուրիդի Միջազգային կինոփառատոնում (անգլ.՝ Telluride Film Festival)[20]։ Ֆիլմը դուրս եկավ սահմանափակ վարձույթով, Focus Features-ի հովանավորությամբ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ում[21] և առաջին իսկ վարձույթից $925 087 շահույթ ստացավ։ Երեք շաբաթ անց դիստրիբյուտորը ֆիլմը թողարկեց լայն վարձույթով և 2004 թվականի մարտի 21-ի դրությամբ այն արդեն $119 մլն շահույթ ուներ՝ $4 մլն բյուջետի պարագայում[22]։

Գլխավոր դերերում եմ Բիլլ Մյուրեյն ու Սկարլետ Յոհանսոնը։ Ֆիլմը լավ ընդունելություն է ստացել համաշխարհային կինոքննադատներից։ Ավելի քան 235 կինոքննադատներ ամբողջ աշխարհից «թարգմանության դժվրությունները» ֆիլմը 2003-ի լավագույն ֆիլմ են համարել[23]։ Հատկապես մեծ գովասանքի են արժանացել Բիլլ Մյուրեյի «աներևակայելի» դերասանական խացղն ու «շատ ուժեղ» սցենարը[24]։ Մինչև այժմ ֆիլմըհամարվում է ամերիկյան անկախ կինոյի լավագույն նմուշներից[25]։

Ժապավենը ներկայացված էր «Օսկար»-ի չորս անվանակարգերում (ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Բիլ Մյուրեյ)), բայց հաղթել է միայն մեկը՝ «Լավագույն օրիգինալ սցենար»։ «Ոսկե գլոբուսը» ևս ֆիլմն առանց ուշադրության չթողեց. մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթող ճանաչվեց երեք կատեգորիաներում (ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ՝ կոմեդիա կամ մյուզիքլ») և ներկայացված էր ևս երկու անվանակարգերում։ Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 77 ամենատարբեր կինոմրցանակների և ներկայացված է եղել ևս 66 անվանակարգերում։

2000-ականների ավարտին ամենահանրահայտ կինոքննադատներից ու կինոհրատարակություններից շատերը ֆիլմը համարել են նախորդ տասնամյակի լավագույն ֆիլմերից[26].(անգլ.)։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է այն պահից, երբ ամերիկացի հանրահայտ դերասան Բոբ Հարիսը՝ (Բիլ Մյուրեյ)ը գալիս է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո և հաստատվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցներից մեկում։ Հարիսի աշխատանքը բարձր վարձատրվող է և ոչ բարդ. նա գովազդում է «Սանտորի» վիսկին։

Նույն այդ հյուրանոցում ապրում էր նաև քոլեջի նոր շրջանավարտ Շարլոտան (Սկարլետ Յոհանսոն), ով Տոկիո էր եկել իր ամուսնու՝ լուսանկարիչ Ջոնի (Ջովաննի Ռիբիզիի) հետ։ Շարլոտան գրեթե չի տեսնում իր ամուսնուն, ով ժամանակի մեծ մասն անցկացնում էր աշխատելով։ Բոբ էլ իր հերթին իր ուսերին ունենալով 25 տարվա ամուսնություն, ռոմանտիկ հարաբերությունների պակաս էր զգում և տառապում էր միջին տարիքի ճգնաժամից:

Գիշերը, երբ հերթական անգամ Բոբը չէր կարողանում քնել, նա իջնում է հյուրանոցի բար, որտեղ հանդիպում է Շարլոտային, ով այդտեղ էր իր ընկերների հետ։ Նրանք ժպտում էին միմյանց, և շուտով Շարլոտան կանչում է մատուցողին և խնդրում, որ նա Բոբին մի բաժակ սակե տանի։ Այդ օրվանից Հարիսն ու Շարլոտան ամեն օր հայտնվում են նույն բարում, նույն սեղանի շուրջ։ Հերթական հանդիպումից հետո աղջիկը Հարիսին հրավիրում է խնջույքի իր ընկերների հետ։ Ամբողջ գիշեր միասին պարելուց, երգելուց, զբոսանքից հետո նրանց միջև փոխադարձ ջերմ զգացումներ ու համակրանք է առաջանում։

Հաջորդ օրերի ընթացքում նրանց հետ մի քանի արկածներ են տեղի ունենում. հիվանդանոց ու գիշերային ակումբ գնալուց մինչև հրդեհային տագնապ հյուրանոցում։ Հերոսների մեջ անընդհատ շփոթություն է առաջանում, ինչպես լինում է մարդկանց մոտ, ովքեր միմյանց նկատմամբ զգում են ավելին, քան պարզապես ընկերությունը, բայց չեն կարող խոսել իրենց զգացմունքների մասին մի շարք պատճառներով։ Վերջին գիշերներից մեկը նրանք անց են կացնում միասին, նույն համարում՝ ֆիլմ դիտելով ու իրենց կյանքից խոսելով։ Վերջին ժամանակներում առաջին անգամ երկուսն էլ հանգիստ քնում են։

Հասնում է Բոբի՝ Տոկիոյից գնալու օրը։ Նա զանգում է Շարլոտային և խնդրում իջեցնել իր վերարկուն, բայց նա սենյակում չէր։ Մի որոշ ժամանակ անց նա ամեն դեպքում հայտնվում է՝ վերարկուն ձեռքին, ու հրաժեշտ տալիս։ Տաքսիում՝ ճանապարհին, Բոբը հասկանում է, որ հրաժեշտի ժամանակ իրականում չասաց այն ամենը, ինչ ուզում էր։ Մեծ ամբոխի մոտով անցնելից Բոբը նկատում է Շարլոտային ու վարորդին խնդրում կանգնեցնել մեքենան։ Հարիսը հասնում է աղջկան ու գրկում։ Հրաժեշտի ժամանակ ինչ-որ բան է շշնջում Շարլոտայի ականջին ու հեռանում։ Ինչ-որ բան պակաս ասած լինելու զգացողությունն անհետանում է։

Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Բոբը գնում է օդանավակայան, որպեսզի մեկընդմիշտ լքի Տոկիոն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Բիլ Մյուրեյ Բոբ Հարիս Բոբ Հարիս
Սքարլեթ Յոհանսոն Շարլոտա Շարլոտա
Ջովաննի Ռիբիզի Ջոն (Շարլոտայի ամուսինը) Ջոն (Շարլոտայի ամուսինը)
Աննա Ֆերիս Քեփլի Քեփլի
Ֆումիպիրո Խայասի Չարլի Չարլի
Ատիկո Տակեսիտա միսիս Կավասակի միսիս Կավասակի

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման ֆիլմի նկարահանման գաղափարը Սոֆիա Կոպոլայի մոտ առաջացել էր իր՝ դեպի Ճապոնիա, մասնավորապեսէ Տոկիո, կատարած տևական ճանապարհորդության ժամանակ[27]։ Նա այդ սցենարը սկսել էր գրել իր նախորդ ֆիլմի՝ «Կույս ինքնասպաններ»-ի պրոընկերությունից վերադառնալուց հետո[28]։ Սոֆիան նորից Տոկիո է գնում լրացուցիչ ոգեշնչման համար։[28]։Ինչպես ավելի ուշ խոստովանում է ինքը՝ Կոպոլան, սցենարը գրելիս նա Բրայան Ռայտցել էր լսում։ Հենց նա էլ ավելի ուշ գրում է «Թարգմանության դժվարությունները» ֆիլմի երաժշտությունը[28]։

Ֆիլմի սցենարի աշխատանքների ավարտից հետո նա նկատում է, որ սցենարը չափազանց կարճ է՝ ընդամենը յոթանասուն էջ, ինչը չափազանց քիչ է լիամետրաժ ֆիլմի համար[28]։ Կոպոլան ստիպված է լինում մեծացնել այն, նորանոր հատվածներ ավելացնել[28]։ Բացի այդ, նա պաշտոնապես հայտարարում է, որ չի սկսի ֆիլմի նկարահանումները, եթե Բիլլ մյուրեյը չհամաձայնի խաղալ գլխավոր դերում[28]։ Առաջարկի մասին Մյուրեյը մտածեց հինգ ամիս, որից հետո ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ համաձայն է մասնակցել նկարահանումներին[28]։ Մյուրեյի նման աստղի մասնակցության շնորհիվ ֆիլմը մեծ շահույթ ստացավ համաշխարհային վարձույթից[28]։

Հատկանշական է, որ ֆիլմի գրեթե բոլոր հերոսները իրականում գոյություն ունեցող մարդկանց նմանությամբ են[28]։ Ջոնի՝ Շարլոտայի ամուսնու կերպարը հիմնված էր Կոպոլայի նախկին ամուսնու՝ ռեժիսոր Սփայք Ջոնսի վրա[28], իսկ Քելլին՝ նրա ընկերուհին՝ Քեմերոն Դիասի, ում հետ Ջոնսն աշխատում էր «Լինել Ջոն Մալկովիչը» ֆիլմի նկարահանման հրապարակում[28]։ Կոպոլան նախօրոք պայմանավորվել էր միջազգային դիստրիբյուտորների մեծամասնության հետ, որպեսզի նրանք վերցնեն իր ֆիլմի վարձույթը[29]։ Նա այդ քայլին դիմեց ելնելով իր նախորդ ֆիլմի՝ «Կույս ինքնասպաններ»-ի միջազգային վարձույթի ձախողումից[29]։

Ֆիլմի նկարահանւոմները տևել են 27 օր՝ 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հունվար, Տոկիոյում[30]։ Օպերատորը Լենս Ակորդն էր, որին ժամանակ առ ժամանակ փոխարինում էր Սոֆիա Կոպոլայի ավագ եղբայրը՝ Ռոմանը[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.tv-express.com/programme-television-d8-lost_in_translation-1539308-3-0.php
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://play.google.com/store/movies/details/Lost_in_Translation?id=hAk0ettFMHw
  3. http://www.empireonline.com/features/50-greatest-american-indies/p10
  4. http://www.virginmedia.com/movies/trailers-clips/scarlett-johansson-exposed/72477647001/?filter=shows
  5. 5,0 5,1 5,2 Freebase Data DumpsGoogle.
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/109407
  8. http://www.indiewire.com/article/decade_sofia_coppola_on_lost_in_translation
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47395.html
  10. 10,0 10,1 10,2 http://www.the-numbers.com/movie/Lost-in-Translation
  11. 11,0 11,1 http://www.cinemarx.ro/filme/Lost-in-Translation-Rataciti-printre-cuvinte-1426.html
  12. 12,0 12,1 http://www.filmaffinity.com/es/film587836.html
  13. 13,0 13,1 13,2 13,3 http://stopklatka.pl/film/miedzy-slowami
  14. 14,0 14,1 14,2 http://www.interfilmes.com/filme_13232_encontros.e.desencontros.html
  15. http://www.imdb.com/title/tt0335266/
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 http://www.ofdb.de/film/37624,Lost-in-Translation
  17. 17,0 17,1 17,2 http://www.metacritic.com/movie/lost-in-translation
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 http://www.imdb.com/title/tt0335266/fullcredits
  19. http://www.telerama.fr/cinema/films/lost-in-translation,148441.php
  20. Mitchell Elvis (September 1, 2003)։ «Telluride Marks Its 30th Year With a Passing of Torches»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2009-03-25 
  21. «Lost in Translation - Box Office Data, Movie News, Cast Information»։ The Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2011-02-19 
  22. «Lost in Translation - Box Office Data, Movie News, Cast Information»։ The Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2011-02-19 
  23. King, 2010, էջ 22
  24. King, 2010, էջ 27
  25. King, 2010, էջ 3
  26. Bill Georgaris (3 января 2012)։ «The 21st Century's Most Acclaimed Films» (անգլերեն)։ They Shoot Pictures, Don't They?։ Վերցված է 2012-12-05 
  27. King, 2010, էջ 6
  28. 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 King, 2010, էջ 7
  29. 29,0 29,1 King, 2010, էջ 8
  30. King, 2010, էջ 11
  31. King, 2010, էջ 12