Յոգուրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Յոգուրտ
yoğurt[1]
Greek yoghurt with honey.jpg
Հունական յոգուրտ
Թուրքական խոհանոց
Հունական խոհանոց
Բուլղարական խոհանոց
Տեսակ Կաթնաթթվային մթերք
Ենթատեսակ կաթնամթերք, Fermented milk products, other than sour cream and cottage cheese[2][3], Q26868453?[4][5] և Q26868628?[6]
Հեղինակ Իլյա Մեչնիկով
Ստեղծման տարեթիվ 1908 թվական
Բաղադրամասեր
Հիմնական կաթ
բակտերիա
Նույնական ուտեստներ
Սննդային արժեք
Կալորիականություն 80 կկալ
Yogurt Վիքիպահեստում

Յոգուրտ, Բալկանյան թերակղզու երկրների խոհանոցների Կաթնաթթվային մթերք։ Յոգուրտի հայրենիքը համարվում է Թուրքիան, սակայն առաջին անգամ կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով Իլյա Մեչնիկովը կարողացավ ստանալ յոգուրտ։ Այդ հայտնագործության համար Մեչնիկովը 1908 թվականին Պաուլ Էրլիխի հետ ստացավ Նոբելյան մրցանակ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոգուրտներ պատրաստում են նաև ավելի կարճ եղանակով. բնական մածունին ավելացնելով որևէ մրգային հավելում և թարմ կտրատված մրգեր

Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը։ Յոգուրտ ստանում են այծի կամ կովի կաթից։ Բնական յոգուրտը իր մեջ պարունակում է կաթնաթթվային մանրէներ և վիտամիններ։

3,2 տոկոս յուղայնությամբ քաղցր յոգուրտի 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը մոտ 80 կկալ է, իսկ սննդային արժեքը՝ 5 գ սպիտակուց, 8,5 գ ածխաջրեր, 3,2 գ ճարպ, պարունակում է նաև կալիում` 147 մգ, կալցիում` 122 մգ, ֆոսֆոր` 96 մգ, մագնիում` 15 մգ, նատրիում` 52 մգ, ծծումբ` 27 մգ, քլոր` 100 մգ, երկաթ 0,1 մգ, միկրոտարրեր` յոդ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, սելեն, ֆտոր, քրոմ, ցինկ։

Յոգուրտները պարունակում են հիմնականում 3 տեսակի վիտամիններ (A, B, C) և B կոմպլեքսի մի քանի տարատեսակներ (B1, B2, B3, B6, B12)։ Առկա են նաև նիացին և քոլորին վիտամինոզներ։ Բնական յոգուրտը պատրաստումից հետո կարող է օգտագործվել մինչև 30 օր։ Յոգուրտը պահվում է 25 C° ջերմաստիճանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով 20-րդ դարի առաջին կեսերին ռուս գիտնական Իլյա Մեչնիկովը կարողանում է հայտնաբերել մի շարք կաթնաթթվային սննդատեսակներ։

Ըստ նախնական տվյալների, մարդը կաթնաթթվային մթերքներ (նաև յոգուրտ) օգտագործել է դեռևս մեզանից 8000 տարի առաջ։ Ըստ բալկանյան մի շարք երկրների, կաթը թթվեցնող խմորիչը դա Աստծո ընծան է իրենց և պետք է մարդիկ օգտագործեին այն որքան հնարավոր է քիչ։

Յոգուրտի մասին առաջին հիշատակումը մարդկությանը հայտնի է 16-րդ դարի ֆրանսիացի պատմիչներից։

Aquote1.png Ըստ ավանդության Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Վալուանը տառապել է ինչ-որ անհայտ անբուժելի հիվանդությամբ, որը բուժվելի է միայն իր պալատի հասարակ գիտնականներից մեկի կողմից պատրաստված կաթնաթթվային այծի կաթից պատրաստած մթերքով Aquote2.png

[7][8]

Կա նաև վարկած, որ յոգուրտը զետեղված է եղել նաև Հին Հունաստանի խոհանոցում[9][10][11][12], սակայն հունական խոհանոցում հայտնի է յոգուրտի մի տեսակ որը կոչվում է Աքսիգալա (οξύγαλα)։

Նոբելյան մրցանակակիր երկու գիտնականները ապացուցեցին, որ յոգուրտը առողջարար է նաև աղիներին և նրա մեջ առկա լակտոբացիլինը կանխարգելում է աղիների դիսբակտերիոզը և ուժեղացնում մարդու օրգանիզմի դիմադրողականությունը[13]՝ բարձրացնելով մարդու իմունիտետը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յոգուրտ բառի բացատրությունը. նշանակությունը մադու կյանքում
  2. Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls
  3. http://classifikators.ru/okp/922230
  4. Ключи ОКПД2-ОКПД2007 (5,8 Мб), Ключи+ОКПД2-ОКПД2007-ЯНВ.xls
  5. http://classifikators.ru/okpd/10.51.52.110
  6. http://www.gks.ru/metod/okpd1-6.rar
  7. Յոգուրտի բուժիչ հատկությունները և պատմությանը հայտնի յոգուրտի ազդեցությունը
  8. Rosenthal, Sylvia Dworsky (1978). Fresh Food. Bookthrift Co.. էջ 157. ISBN 978-0-87690-276-9. https://books.google.am/books?id=6ZwvAAAAYAAJ։ Վերցված է օգոստոսի 11, 2009. 
  9. Dalby, p. 66
  10. Alcock, Joan Pilsbury (2006). Food in the Ancient World. Greenwood Publishing Group. էջ 83. ISBN 9780313330032. «Curdled milk (oxygala or melca), probably a kind of yogurt, was acceptable because it was easier to digest. Even so, it was still to be mixed with honey or olive oil. Columella gave instructions on how to make sour milk with seasoning into ...» 
  11. Hoffman, Susanna (2004). The Olive and the Caper: Adventures in Greek Cooking. Workman Publishing. էջ 471. ISBN 9780761164548. «...something like yogurt was known to Greeks since classical times—a sort of thickened sour milk called Pyriate or oxygala. Oxi meant “sour” or “vinegar”; gala, “milk”. Galen says that Oxygala was eaten alone with honey, just as thick Greek yogurt is today.» 
  12. Adamson, Melitta Weiss (2008). Entertaining from Ancient Rome to the Super Bowl: An Encyclopedia [2 volumes]: An Encyclopedia. ABC-CLIO. էջ 9. ISBN 9780313086892. «Oxygala, however, a form of yogurt, was eaten and sometimes mixed with honey. Ancient Greek and Roman cuisine did not rely on non-cultured milk products, which can be explained in part because without refrigeration milk becomes sour ...» 
  13. Յոգուրտը բարձրացնում է մարդու օրգանիզմի դիմադրողականությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]