Փլեյբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փլեյբոյ
Playbo logo.svg
Տեսակ հանդես
Լեզու Անգլերեն, այլ լեզուներ
Խմբագիր Հյու Հեֆներ
Հիմնադրվել է հոկտեմբերի 1, 1953
Անվանված է playboy
Հրատարակիչ Բրենդան Ռիփ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գրասենյակ Չիկագո
Հաճախականություն Ամսական
ԱԳ  
ISSN 0032-1478
Կայք playboy.com
Playboy magazine Վիքիպահեստում

«Փլեյբոյ» (անգլ.՝ Playboy), տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ժամանցային ամսագիր։

Ստեղծվել է Չիկագո քաղաքում՝ 1953 թվականին[1]՝ հրատարակիչ Հյու Հեֆների և վերջինիս գործընկերների կողմից։ Ամսագրի ստեղծման համար Հեֆները մորից պարտքով վերցրել էր 1000 ամերիկյան դոլար[2]։ Տարիների ընթացքում հասնելով մեծ հաջողությունների և ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողների, ամսագիրն այժմ համարվում է ամենահայտնի տղամարդկանց հանդեսն աշխարհում, ինչպեսն նաև ամենահայտնի ապրանքանիշներից մեկը[3]։ Հանդիսանում է «Playboy Enterprises, Inc.» կազմակերպության ապրանքանիշը։

Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին և վաճառվել 54 175 օրինակով։ Մեկ օրինակի գինը կազմել է ընդամենը 50 ցենտ։ Շապիկին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն։

Չնայած ամսագիրն հայտնի է այն հանգամանքով, որ համարներում տեղադրվում են մերկ և կիսամերկ կանանց լուսանկարներ, դրանում տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ, բանաստեղծություններ, հատվածներ վեպերից և այլն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]| «Playboy Enterprises», ՀՏՀ
  2. Սեյբ Քրիստին (դեկտեմբերի 9, 2008)։ «Հեֆների դուստր Քրիստին հեռանում է «Playboy Enterprises»-ից»։ The Times (Լոնդոն)։ Վերցված է մայիսի 22, 2010 
  3. Վրեյ Ռիչարդ (նոյեմբերի 13, 2009)։ ««Iconix»-ը առաջարկ է ներկայացնում «Playboy»-ին»։ «The Guardian» (Լոնդոն)։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011 
  4. Դիլբարյան Վահագն (հունիսի 20, 2012)։ «Playboy – Ինչպե՞ ս ստեղծվեց կիսամերկ ու մերկ կանանց ժուրնալի գաղափարը մաս 1»։ «Բիզնես գաղտնիքներ» (Երևան) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]