Մայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մայրություն (այլ կիրառումներ)
Մայրը երեխայի հետ

Մայրություն, տվյալ մորից երեխայի սերված լինելը, հաստատվում է ծննդատան կամ բժշկական այլ հիմնարկության համապատասխան փաստաթղթի հիման վրա, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) մատյաններում երեխայի ծննդի գրանցմամբ։ Բժշկական հիմնարկից դուրս Մայրությունը կարող են հաստատել բժիշկը կամ վկաները։ Երեխայի և նրա մոր միջև անձնական, գույքային փոխհարաբերությունները ծագում են անկախ այն բանից՝ երեխան սերված է ամուսնության մեջ գտնվող մորից, թե՝ ոչ։ Ամուսնության մեջ չգտնվող մորից երեխայի սերումը հաստատվում է զագսին ուղղված մոր դիմումի հիման վրա։ Վեճի դեպքում Մայրությունը դատական կարգով կարող է վիճարկվել մեկ տարվա ընթացքում, սկսած այն պահից, երբ վիճարկողը կատարված գրանցման մասին իմացել կամ պարտավոր էր իմանալ։ Մայրությունը առաջացնում է երեխայի ծննդյան, խնամքի և դաստիարակության հետ կապված իրավունքներ ու արտոնություններ (տես Մայրության ն մանկության պահպանություն, Ծնողական իրավունքներ և պարտականություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 208 CC-BY-SA-icon-80x15.png