Հիմնարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search



Հիմնարկը ոչ առևտրային կազմակերպություն է՝ ստեղծված սեփականատիրոջ կողմից կառավարչական, սոցիալ-մշակութային կամ շահույթ չհետապնդող այլ գործառույթների իրականացման նպատակով, որը ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվում է իր կողմից։ Հիմնարկը կարող է ստեղծվել ինչպես քաղաքացու, այնպես էլ իրավաբանական անձի և պետության կողմից։

Տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված սեփականատիրոջից՝ հիմնարկները լինում են՝

  • պետական. հիմնադիր են հանդիսանում պետական տարբեր մարմիններ,
  • մասնավոր. հիմնադիր են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձինք։