Քոլին Թրևորոու
| Քոլին Թրևորոու | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 13, 1976 (49 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան |
| IMDb։ | ID 1119880 |
Քոլին Թրևորոու (անգլ.՝ Colin Trevorrow, սեպտեմբերի 13, 1976, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։
Առավել հայտնի է որպես ռեժիսոր, սցենարիստ և այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են՝ Աշխարհը յուրայի դարաշրջանում և «Անվտանգությունը չի երաշխավորվում»։ 2013 թվականին առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի՝ լավագույն դեբյուտային ֆիլմի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլինը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 13-ին Սան Ֆրացիսկոյում։ 2002 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ «Home Base» կարճամետրաժ ֆիլմում։ 2004 թվականին Քոլինը նույն դերում հանդես է եկել «Reality Show» ֆիլմում։ 2005 թվականին Քոլինն աշխատել է «Gary Under Crisis» հեռուստաշոուի վրա։ 2012 թվականին լույս է տեսել «Անվտանգությունը չի երաշխավորվում» ֆիլմը, որի ռեժիսորն ու պրոդյուսերն էր Քոլին Թրևորոուն։ Այդ աշխատանքի համար նա առաջադրվել է «Սանդենս» և «Սիջես» կինոփառատոնների մրցանակներին։ 2015 թվականին էկրան է բարձրացել «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմը, որը Քոլինին իսկական հռչակ է բերել[1][2]։
2015 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել, որ Թրևորոուն ընտրվել է որպես «Աստղային պատերազմների» IX դրվագի ռեժիսոր, որի էկրան բարձրանալը կայացել է 2019 թվականի դեկտեմբերին։
2017 թվականի սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Lucasfilm և Walt Disney Pictures ստուդիաները Քոլին Թրևորոուին հանել են «Աստղային պատերազմների» IX դրվագի գլխավոր բեմադրիչի պաշտոնից՝ հետևյալ մեկնաբանությամբ․
Lucasfilm-ը և Քոլին Թրևորոուն համատեղ համաձայնությամբ որոշել են բաժանվել։ Քոլինը լավ է ցույց տվել իրեն ֆիլմի մշակման փուլում, բայց մենք բոլորս եկել ենք այն եզրակացության, որ նախագծի վերաբերյալ մեր տեսակետները չեն համընկնում։ Քոլինին մաղթում ենք հաջողություն և շուտով նոր տեղեկատվություն կտրամադրենք նկարի մասին[3]։
Մի քանի օրից հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորը Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսն է, ով ավելի վաղ նկարահանել է Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում ֆիլմը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|---|---|
| 2002 | Տնային բազա | Այո | Այո | Այո | Կարճամետրաժ |
| 2003 | Ստեղծելով հեղափոխություն | Ոչ | Այո | Ոչ | |
| 2004 | Ռեալիթի շոու | Այո | Այո | Այո | Վավերագրական |
| 2005 | Գերի․ Ճգնաժամի պայմաններում | Այո | Այո | Այո | Հեռուստաֆիլմ |
| 2012 | Անվտանգությունը չի երաշխավորվում | Այո | Ոչ | Այո | |
| 2015 | Աշխարհը յուրայի դարաշրջանում | Այո | Այո | Ոչ | Mr. DNA-ի ձայնի դերում |
| 2016 | LEGO Աշխարհը յուրայի դարաշրջանում․ Փախուստ Ինդոմինուսից | Ոչ | Ոչ | Գործադիր | Մուլտսերիալ (2 էպիզոդ) |
| 2017 | Հենրիի գիրքը | Այո | Ոչ | Ոչ | |
| 2018 | Աշխարհը յուրայի դարաշրջանում 2 | Ոչ | Այո | Գործադիր | |
| 2019 | Մենամարտ Բիգ-Ռոքի մոտ | Այո | Այո | Ոչ | Կարճամետրաժ |
| Աստղային պատերազմներ. Սքայուոկեր։ Արևածագ | Ոչ | Սյուժե | Ոչ | ||
| 2021 | Աշխարհը յուրայի դարաշրջանում 3 | Այո | Այո | Գործադիր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колин Треворроу (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Թրևորոու» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով