Ջիմի Ֆելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիմի Ֆելոն
անգլ.՝ Jimmy Fallon
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունThe College of Saint Rose? և Saugerties High School?
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, գրող, երգիչ, կատակերգու, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՆենսի Ջուվոնեն
Ծնողներմայր՝ Gloria Rose Fallon?[4]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Փրայմթայմ Էմմի մրցանակ Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար և Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար
ԵրեխաներFrances Cole Fallon?
Jimmy Fallon Վիքիպահեստում

Ջեյմս Թոմաս Ֆելոն (անգլ.՝ James Thomas Fallon, սեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, երաժիշտ և հաղորդավար։ 2014 թվականից վարում է NBC«Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու»-ն։ Մինչ այդ նա հայտնի էր որպես «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հումորային հաղորդման դերասան և «Ուշ գիշեր Ջիմի Ֆելոնի հետ» շոուի հաղորդավար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Ֆելոնը ծնվել է ԱՄՆ-ի Բեյ Ռիջ քաղաքում՝ Գլորիա Ֆիլիի և Ջեյմս Ֆելոնի ընտանիքում[5][6][7]։ Նրա հայրը Վյետնամի պատերազմի վետերան է, ով երիտասարդության տարիներին երգում էր փողոցներում տարբեր խմբերի հետ[8]։ Որդու ծնվելուց հետո Ջեյմս նաև ավտոմեխանիկ է աշխատել IBM-ում[9]։ Շուտով Ֆելոնների ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սոջերթիս քաղաքը։ Ջիմին նկարագրում է իր մանկությունը որպես «հովվերգական»[10], քանի որ նրա կարծիքով ծնողները չափազանց շատ էին նրան պաշտպանում։ Նրան և իր քրոջը՝ Գլորիային, թույլ չէին տալիս լքել տունը, այն պատճառով էլ նրանք ստիպված էին հեծանիվ վարել այգում[11]։

Ֆելոնը հաճախում էր Սոջերթիսի St. Mary of the Snow հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցը։ Մանկության տարիներին նա երազում էր հոգևորական դառնա[11] լ, սակայն հետո Ջիմին սկսել է հետաքրքրվել կատակերգությամբ և կապել է կյանքը դրա հետ։ Ֆելոնը շատ ժամանակ է տրամադրել «Դոկտոր Դեմենտոյի շոուն» ռադիոհաղորդման ձայնագրմանը, որտեղ նա պատասխանատու էր ինչպես հումորի, այդպես էլ երաժշտության համար։ Ջիմին նաև եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» երեկոյան շոուի երկրպագուն[12]։ Պատանեկան տարիքում նա զարմացնում էր ծնողներին աստղերին կրկնօրինակելու իր տաղանդով[13][14][15]։ Նա նաև եղել է երաժշտության երկրպագու և 13 տարեկանում սկսել է կիթառ նվագել։ Ֆելոնը շարունակել է տարբեր շոուների երկրպագու լինել և շաբաթական դիտումներ էր կազմակերպում քոլեջի հանրակացարանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելոնին դպրոցում անվանում էին «դասարանի ծաղրածու»։ Ուսուցիչները հաճախ նրա վրա բարկանում էին, սակայն անվանում էին որպես «լավ դաստիարակված տղա»։ Ավագ դպրոցում, որը նա ավարտել է 1992 թվականին, նա մասնակցում էր տարբեր բեմադրությունների, և երկու անգամ ընտրվել է դասարանի տնօրեն։ Ջիմին հաղթել է երիտասարդ կատակերգուի մրցույթը, կերտելով Փի-Վի Գերմանի ծաղրերգությոնը[12]։

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետո նա ընդունվել է Նյու Յորք քաղաքի Օլբանի քաղաքի Saint Rose քոլեջի համակարգչային գիտությունների մասնաճյուղ, սակայն հետո տեղափոխվել է հաղորդակցությունների մասնաճյուղ։ 2009 թվականի մայիսին՝ քոլեջի ավարտից 14 տարի անց, Ֆելոնը որոշել է շարունակել ուսուցումը՝ հաղորդակցությունների շրջանում հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ստանալու համար[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելոնը թողել է քոլեջը և տեղափոխվել Լոս Անջելես՝ կատակերգուի կարիերային լիովին նվիրվելու համար[17]։ Նա մենեջեր է գտել և 21 տարեկանում սկսել է առաջին պատվերներ ստանալ։ Նա հաճած ստենդ-ափներ էր անցկացնում՝ մեկ շոուի համար ստանալով $7,50[8]։ Հետո Ֆելոնը միացել է Groundlings կատակերգական խմբին[18]։ Նա դրվագային դեր է ստացել «Մարդ սխեմա» ֆիլմում, իսկ նրա մասնակցությամբ «Հոր օր»-ի տեսարանը կտրել են։ 1998 թվականին Ջիմին լուսանկարչի փոքր դեր է ստացել «Սփին Սիթի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։

Ֆելոնը դեռ փորձում էր հայտնվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում։ Groundlings-ի հետ 2 տարի աշխատելուց հետո նա նկարահանվել է WB տեսաալիքի համար պիլոտային սերիայում, ինչից հետո, ըստ պայմանագրի, խմբի հետ պայմանագիրը խզվել է[19]։ Նրա մենեջերն ուղարկել է բոլոր ձայնագրումները «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի պրոդյուսերներին[20]։

Aquote1.png Դա իմ վերջնական նպատակն էր։ Ամեն անգամ, երբ ես կտրում էի ծննդյան տորթը, ես ցանկություն էի պահում՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնվել։ Եթե ես մետաղադրամ էին նետում աղբյուրի մեջ, ես ցանկանում էի հայտնվել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»։ Եթե ես ընկնող աստղ էի տեսնում, ես ցանկանում էի պահում «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնվել։ Ես հիշում եմ, թե ինչպես եմ ասել ինքս ինձ. «Դա խելագարություն է։ Ես ոչ մի այլ ծրագիր չունեմ՝ ոչ ընկերներ, ոչ ընկերուհի։ Կարիերան միակ բանն էր, որ ես ունեցել եմ»։ Aquote2.png

Իր երկրորդ լսումներին «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի համար Ֆելոնը մասնակցել է 23 տարեկանում։ Ջիմին հայտնել է, որ լսումների ընթացքում Լորն Մայքլսը չէր դադարում ծիծաղել, չնայած այն բանին, որ սկզբում նա մի քիչ վախեցած էր կատակերգուից։ Նա այնպես է ցուցադրել իր վերամարմնավորումները, որ ամբողջ դահլիճը ծիծաղում էր։ Շոուի գլխավոր սցենարիստը՝ Թինա Ֆեյը, ով դահլիճում էր, հետո ասել է․ «Նա իմ հանդիպած այն երկու մարդկանցից մեկն է, ովքեր լիովին պատրաստ են շոուում լինել։ Քրիստեն Ուիգը երկրորդն է։ Եվ Ջիմին այնպես էր պատրաստ, որ եթե անգամ շոուն տեղի ունենար նույն գիշեր, նա մեզ չէր թողնի»[21]։ Երեք շաբաթ է անցել, և, չնայած այն բանին, որ նա չի ընդգրկվել շոուում, Մայքլսը նրան հանդիպում է առաջարկել Լոս Անջելեսում՝ Paramount-ի գրասենյակում։ Մայքլսը հասկացրել է, որ ուզում է տեսնել Ֆելոնին շոուում[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերի 22-ին Ջիմին ամուսնացել է Նենսի Ջուվոնենի հետ, որի հետ նա 7 ամիս հանդիպում էր մինչև հարսանիքը[22]։ Նրանք երկու դուստրեր ունեն՝ Ուինի Ռոուզ Ֆելոն և Ֆրենսիս Քոուլ Ֆելոն, որոնք ծննդաբերվել են փոխնակ մայրերի կողմից[23][24][25][26][27]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկ
Անվանում Ալբոմի մանրամասնություններ Բարձրագույն դիրք
US[28] USCom.[29]
The Bathroom Wall 47  —
Blow Your Pants Off
  • Թողարկվել է՝ Հունիսի 8, 2012
  • Լեյբլ՝ Warner Bros. Records
  • Ձևաչափեր՝ CD, ձայնապնակ, թվային ներբեռնում
25 1
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք Ալբոմ
US[30] USRap[31]
«Idiot Boyfriend» 2002 The Bathroom Wall
«Car Wash for Peace»[32] 2007
«Drunk On Christmas»[33] 2009
«Ew!»[34](will.i.am-ի հետ) 2014 26 5
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  5. «Jimmy Fallon Biography»։ Filmreference.com։ Վերցված է 2013-08-23 
  6. Who's who Among Students in American Universities and Colleges.
  7. Smolenyak Megan (2014-01-27)։ «Jimmy Fallon Family Tree»։ Irish America։ Վերցված է 2014-02-10 
  8. 8,0 8,1 Levy Ariel (1999-10-18)։ «Not Jerry Seinfeld»։ New York։ էջ 41։ Վերցված է 2013-08-23 
  9. Debbie McGoldrick (2009-03-14)։ «'Night' right for Jimmy Fallon»։ IrishCentral.com։ Վերցված է 2014-08-01 
  10. David Kamp & Jessica Diehl (2014-02)։ «Heeeeere’s Jimmy!»։ Vanity Fair։ Վերցված է 2015-05-05 
  11. 11,0 11,1 Sia Michel Fallon Comes Alive. — Spin, 2002. — Т. 18. — С. 70—76.
  12. 12,0 12,1 Judd Bloch Saturday Night Special. — Spin, 2000. — Т. 16. — С. 136—138.
  13. «Jimmy Fallon star bio»։ Tribute Entertainment Media Group։ Վերցված է 2009-05-10 
  14. Wilson MacKenzie։ «AMG Artist: Jimmy Fallon»։ Macrovision Corporation։ Վերցված է 2009-05-10 
  15. Fallon Jimmy, Carvey Dana (September 2011)։ Late Night with Jimmy Fallon։ Interview with Jimmy Fallon 
  16. «Good to Know: Jimmy Fallon '09, Saint Rose was his muse»։ Blogs.strose.edu։ 2014-02-13։ Վերցված է 2017-09-24 
  17. «Jimmy Fallon gets belated B.A.»։ United Press International։ 2009-04-09։ Վերցված է 2012-02-10 
  18. Gary Strauss (2004-10-07)։ «Jimmy Fallon's pleasant tomorrow»։ USA Today։ Վերցված է 2015-05-05 
  19. Brian Hiatt Jimmy Fallon's Big Adventure(անգլ.) // Rolling Stone : magazine. — New York City: Wenner Media Կաղապար:Нп3, 2011. — № 1122. — ISSN 0035-791X.
  20. 20,0 20,1 Dave Itzkoff (2013-08-22)։ «Extended Interview with Jimmy Fallon»։ The New York Times։ Վերցված է 2015-02-25 
  21. «Jimmy Fallon: Lorne Michaels Advised Me on Who to Date (and Not Marry)»։ Vanity Fair։ 2014-01-07։ Վերցված է 2015-02-25 
  22. Hamm Liza, Silverman Stephen M. (2007-12-29)։ «Jimmy Fallon Marries Producer Girlfriend»։ People։ Վերցված է 2010-01-19 
  23. «Jimmy Fallon and wife Nancy cuddle up for a cute kiss in New York»։ Dailymail.co.uk։ Վերցված է 2017-11-05 
  24. «Jimmy Fallon: Our Daughter Was Born via Surrogate»։ People։ 2013-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-11-ին։ Վերցված է 2013-08-10 
  25. «Jimmy Fallon: My Daughter Was Born Via Surrogacy»։ Hollywood Life։ 2013-08-09։ Վերցված է 2014-02-16 
  26. Cooper, Gael Fashingbauer (2014-12-03)։ «Double the fun! Jimmy Fallon and wife Nancy welcome second daughter»։ Today.com։ Վերցված է 2014-12-03 
  27. «Jimmy Fallon Welcomes Daughter Frances Cole»։ TIME.com։ Վերցված է 2016-01-26 
  28. Jimmy Fallon – Chart History: Billboard 200։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014 
  29. Jimmy Fallon – Chart History: Comedy Albums։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-29-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2014 
  30. «Jimmy Fallon – Chart History: The Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հոկտեմբերի 16, 2014 
  31. «Jimmy Fallon – Chart History: Hot Rap Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2014 
  32. «Car Wash for Peace - Single by Jimmy Fallon»։ iTunes։ Վերցված է մայիսի 15, 2007 
  33. «Drunk On Christmas — Single by Jimmy Fallon»։ iTunes։ Վերցված է դեկտեմբերի 22, 2009 
  34. «Ew! (feat. will.i.am) - Single by Jimmy Fallon»։ iTunes։ Վերցված է հոկտեմբերի 7, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]