Jump to content

Իրֆան Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրֆան Խան
հինդի՝ इरफ़ान ख़ान
Ծնվել էհունվարի 7, 1967(1967-01-07)
ԾննդավայրTonk, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան[1]
Մահացել էապրիլի 29, 2020(2020-04-29)[2][3][4] (53 տարեկան)
Մահվան վայրՄումբայ[5]
ԿրթությունԴրամատիկական ազգային դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիHindi Medium?[6], Karwaan?[7], Blackmail?[8], Paan Singh Tomar?, Madaari?[9], The Namesake?, The Lunchbox?, Պիի կյանքը, Միլիոնատերը ետնախորշից և Piku?
Երեխա(ներ)Babil Khan?
Պարգևներ և մրցանակներ

Իրֆան Խան (հինդի՝ इरफ़ान ख़ान, անգլ.՝ Irrfan Khan, իրական անունը` Սահաբզադե Իրֆան Ալի Խան, անգլ.՝ Sahabzade Irrfan Ali Khan, հունվարի 7, 1967(1967-01-07), Tonk, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան[1] - ապրիլի 29, 2020(2020-04-29)[2][3][4], Մումբայ[5], Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նկարահանվում է և Բոլիվուդում, և Հոլիվուդում։ 2011 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրֆան Խանը ծնվել է Ջայպուրում՝ մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր ավտոդողերի բիզնեսով։ Իրֆանը ստացել է արվեստների մագիստրոսի կրթություն և 1984 թվականին ուսումը շարունակել է Նյու Դելիի դրամայի ազգային դպրոցում։ Դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով մի քանի հնդկական հեռուստասերիալներում, որոնցից մեկում կերտել է հոգեգար-մարդասպանի գլխավոր բացասական կերպարը։

Առաջին լիամետրաժ ֆիլմը Միրա Նաիրի «Սալամ, Բոմբեյ» (1988 թ.) կինոնկարն էր։ Տեսնելով նրան Դելիի թատրոնի բեմում, Միրա Նաիրը համոզել էր տեղափոխվել Մումբայ։ Սկզբնական շրջանում նա ընտրվել էր երեխաներից մեկի դերը կատարելու համար, սակայն բարձրահասակ լինելու պատճառով ստացավ փողոցային գրագրի դերը։

1990-ական թվականներին Իրֆան Խանը նկարահանվել է քննադատների կողմից դրական գնահատական ստացած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի դոկտորի մահ» (1990 թ.) և «Այսպիսի երկար ճանապարհորդություն» (1998 թ.) կինոնկարները, որոնք սակայն հանդիսատեսի կողմից մնացին աննկատ։ Մի քանի անհաջող ֆիլմերից հետո, Իրֆան Խանը նկարահանվել է բրիտանա-հնդկական համատեղ արտադրության «Մարտիկը» (2001 թ.) կինոնկարում և ձեռք բերել մեծ ճանաչում։

2018 թվականին Իրֆան Խանի մոտ ախտորոշվել էր նեյրոներզատական համակարգի ուռուցք[11][12][13]։ 2020 թվականի ապրիլի 29-ին 53-ամյա դերասանը մահացել է հաստ աղիքի բորբոքումից, իր մոր մահվանից չորս օր անց[14][15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Իրֆան Խանը ամուսնացել էր գրող և սցենարիստ Սուտապա Սիկդարի հետ և ունի երկու որդի։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1988Սալամ, ԲոմբեյSalaam Bombay!գրագիր
1991Մի դոկտորի մահEk Doctor Ki Maut-
1998Այսպիսի երկար ճանապարհորդությունSuch a Long JourneyԳուստավի հայրը
2001ՄարտիկըThe WarriorԼաֆկադիա
2001Թակարդ փաստաբանի համարKasoorմեղադրող Մեհտա
2003ՄաքբուլMaqboolՄաքբուլ
2006ԱնվանակիցըThe NamesakeԱշոկ Գանգուլի
2007Նրա սիրտըA Mighty HeartԶիշան Կազմի
2007Կյանքը մեծ քաղաքումLife in a... MetroՄոնտի
2008Միլիոնատերը ետնախորշերիցSlumdog Millionaireոստիկանության տեսուչ
2008Նյու-Յորք, ես սիրում եմ քեզNew York, I Love YouՄանսուխբհայ
2012Պիի կյանքըLife of Piմեծահասակ Պի Պատելը
2012Նոր Սարդ-մարդըThe Amazing Spider-ManՌաջիտ Ռաթհա
2013ԼանչբոքսThe LunchboxՍաջան Ֆերնանդես
2013Լեգենդ միայնակ ուրվականի մասինQissa: The Tale of a Lonely GhostՈւմբեր Սինգհ
2015Յուրայի դարաշրջանի աշխարհըJurassic WorldՍայմոն Մասրանի
2016ԻնֆերնոInfernoՀարի Սիմս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.hindustantimes.com/bollywood/irrfan-khan-dies-at-53/story-Hd8s2xZ6uNeqDjgV0sl7zI.html
  2. 1 2 Fallece Irrfan Khan, el actor indio conocido por 'La vida de Pi', a los 53 años (իսպ.)Madrid: 2020.
  3. 1 2 Bollywood Mourns Irrfan Khan, Versatile Actor Who Touched MillionsNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2020. — ISSN 0042-2738
  4. 1 2 Irrfan Khan dies aged 53 — 2020. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
  5. 1 2 Muere Irrfan Khan, actor de «Slumdog Millionaire» y «La vida de Pi» (իսպ.) // ABCSevilla: 2020. — ISSN 1136-0143
  6. https://theworldofmovies.com/hindi-medium-movie-review/
  7. https://theworldofmovies.com/3-reasons-you-must-watch-karwaan-movie/
  8. https://theworldofmovies.com/bollywoods-best-movies-of-2018/
  9. https://theworldofmovies.com/madaari-movie-review/
  10. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/
  11. «Irrfan Khan has neuroendocrine tumour, is travelling abroad for treatment». hindustantimes.com/ (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  12. France, Lisa Respers. «'Life of Pi' star Irrfan Khan reveals he has a rare tumor». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  13. «Life of Pi actor has rare tumour». BBC News (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  14. «Actor Irrfan dies at 53 in Mumbai after two-year battle with cancer». India Today.
  15. «Irrfan Khan, actor extraordinaire and India's face in the West, dies at 53». Hindustan Times (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրֆան Խան» հոդվածին։