Բոլիվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլիվուդ (հինդի՝ बॉलीवुड, ուրդու՝ بالیوڈ, անգլ.՝ Bollywood), Հնդկաստանի Մումբայ քաղաքի (նախկինում՝ Բոմբեյ) կինոարդյունաբերության կենտրոնն է։ Անվանումը որոշվել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի՝ Հոլիվուդի համանմանությամբ։ Անվանումը ստացել են Բոմբեյ և Հոլիվուդ անվանումներից։[1][2][3]

Բոմբեյի կինեմատոգրաֆիայի, Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված՝ Բոլիվուդ անվանմամբ 1970-ական թվականներին կնքել է հնդիկ կինոքննադատներից մեկը։ Բոլիվուդի կինոնկարները ունեն մի քանի բնորոշ առանձնահատկություններ։ Դրանց մի մասը մյուզիքլ է, այսինքն ֆիլմի սյուժեում ընդգրկված են երաժշտական համարներ։ Երկու մասի բաժանված կինոնկարը շարունակվումէ մոտ 4 ժամ։ Սյուժեներում կիրառվում են հնդկական դասական թատրոնին բնորոշ թեմաներ. չարի դեմ բարու պայքարը, սիրո պայքար և այլն։ Բացի այդ, հայտնի է, որ Բոլիվուդի պրոդյուսերները աշխատում են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ողջ Ասիայի և Աֆրիկայի լայն զանգվածնէրի համար։

Բոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաները համարվում են Filmalaya և Film City, որոնք գտնվում են Մումբայի հյուսիսային մասում։ Բոլլիվուդի կինոստուդիաներում տարեկան նկարահանվում են շուրջ 200 կինոնկարներ, հիմնականում Հինդի լեզվով, ավելի քիչ՝ ուրդու և պանջաբի լեզուներով։ Հինդի լեզվով նկարահանված կինոնկարների տարեկան եկամուտը կազմում է մի քանի միլլիարդ դոլլար, ընդ որում տարեց տարի եկամուտն ավելանում է՝ ի շնորհիվ ավելի հաջողված ֆիլմերի: 2009 թվականին լույս տեսած «Երեք հիմարներ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռաջկումարա Խիրանին էր, առաջին անգամ հատել է երեք միլլիարդ հնդկական ռուփիի սահմանը, որը համարժեք է 65 միլլիոն դոլլարի: Ֆիլմը մի քանի տարի շարունակ համարվում էր Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմը, մինչև 2013 թվականին իր տեղը զիջեց «Ченнайский экспресс», «Байкеры 3» և 2014 թվականին՝  «Пикей» ֆիլմերին, որոնց ռեժիսորը կրկին Ռաջկումարա Խիրանին էր:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական կինոյի պատմությունը սկիզբ է առել 1899 թվականից՝ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, որոնց ռեժիսորը Հ. Ս. Բհատվադեկարն էր՝ ավելի շատ հայտնի որպես Սավե-Դադա: Առաջին լիամետրաժ համր հնդկական ֆիլմը «Ռաջա Հանրիշչանդրա»-ն էր, որը նկարահանվել էր 1913 թվականին: Ֆիլմի հեղինակը Դադասահեբ Ֆալկեն էր, ով միաժամանակ համարվում էր ֆիլմի պրոդյուսերը, ռեժիսորը, օպերատորը, խմբագիրը: Չգտնելով համապատասխան կանանց, ովքեր կհամաձայնեին նկարահանվել ֆիլմում՝ այստեղ բոլոր կանացի դերակատարները կերպարանափոխված երիտասարդներն էին: Ֆալկեի առաջին ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Բոմբեում, հետագայում նա իր ստուդիան տեղափոխում է Նասիկ: Տարեվերջին Ֆալկեն թողարկում է իր երկրորդ ֆիլմը՝ «Մոհինի Բհասմասուր», որի նկարահանումներին մասնակցում էին երկու դերասանուհիներ՝ Դուրգաբաին և նրա աղջիկը՝ Կամլուն, որոնց Ֆալկեն դժվարությամբ էր համոզել նկարահանվել ֆիլմում: Այնուհետև սկիզբ առած առաջին համաշխարհային պատերազմը դանդաղեցրեց հնդկական կինոյի զարգացումը, ինչը հանգեցրեց ֆիլմարտադրության դադարեցմանը, և Ֆալկեին միայն 1917 թվականին հաջողվեց վերադառնալ ֆիլմարտադրության ոլորտ: Պատերազմից հետո ֆիլմարտադրությամբ զբաղվում էին այլ հնդիկներ ևս, ի հայտ էին եկել առաջին կինոընկերությունները: 1910-ական թվականների վերջին թողարկվել էին մոտավորապես 25 ֆիլմեր, որոնց որակը տարեցտարի բարելավվում էր: 1918 թվականին ընդունվեց «Հնդկական կինոարտադրության մասին ակտ»-ը, որն արգելում էր այնպիսի ֆիլմերի ցուցադրությունը, որոնք նախնական սերտիֆիկացիա չեն անցել:

Արդեն 1930 թվականին երկրում տարեկան արտադրվում էր 200 կինոնկար: 1930 թվականի մարտի 14-ին լույս տեսավ առաջին հնչյունային հնդկական ֆիլմը՝ «Երկրի Լույսը», որի ռեժիսորը ֆիլմարտադրության բնագավառում մեծ հաջողությունների հասած Արդեշիրա Իրանին էր: Այդ նույն թվականին լույս էին տեսել 27 հնչյունային ֆիլմեր, որոնցից 22-ը՝ հինդի լեզվով: Ֆիլմերում ձայնային երանգների առկայությունը նվազեցրեց նկարների բացատրությունները կարդալը: Այն ամենից առաջ գրավում էր անգրագետ հնդիկներին, և հենց նրանց շնորհիվ էլ մեծացավ հնչյունային ֆիլմերի պահանջարկը կինոարտադրության մեջ: Հնչյունային ֆիլմերի ժողովրդականությունը մի շարք կինոարտադրողների ստիպեց հնչյունականացնել համր ֆիլմերը, սակայն այդ գործում հաջողության չհասան: Համր ֆիլմերի արտադրությունը քիչ քիչ նվազեց և 1934 թվականին վերջնականապես ավարտվեց:

1934 թվականին Ռաջնարայան Դուբեյը, Հիմանսու Ռայը և նրա կինը՝ Դեվիկա Ռանին հիմնադրեցին  Bombay Talkies ստուդիան, որտեղ իրենց կարիերան սկսեցին Դիլիպ Կումարը, Ռաջ Կապուրը, Դեվ Անանդը և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ: Մեկ տարի առաջ Ռայ ամուսինները կերտել են գլխավոր դերասանների կերպարները առաջին բրիտանա-հնդկական ֆիլմում՝ «Ճակատագիր»  (англ. Karma): Հնդկաստանում ֆիլմը լույս տեսավ  «Օձի մեղեդին» անվամբ (հինդի լեզվովNaagan Ki Raagini): Ֆիլմը գրավել էր մամուլի և այլազգի ֆիլմասերների ուշադրությունը, սակայն հաջողությունների չհասավ հայրենիքում: «Ճակատագիր»-ը մեծ դեր է խաղացել հնդկական կինոյի պատմության մեջ՝ շնորհիվ գլխավոր դերասանների համբույրի տեսարանի, որը տևել է 4 րոպե: Հնդկաստանի անկախացումից հետո ֆիլմարտադրությունը դարձավ ավելի պահպանողական: 1952 թվականի ֆիլմոգրաֆիայի մասին ակտը արգելեց ֆիլմում համբույրի տեսարանները, քանի որ համարվում էր «անպարկեշտ»:

1937 թվականին Արդեշիր Իրանին տեղական կինոյում նշանավորվեց ևս մեկ հեղափոխական ձեռքբերմամբ. նկարահանեց առաջին գունավոր ֆիլմը հինդի լեզվով՝ «Քրիստոնյայի աղջիկը» (англ. Kisan Kanya): Հաջորդ տարի նա թողարկեց ևս մեկ գունավոր ֆիլմ, սակայն երկու ֆիլմերն էլ հաջողություն չունեցան: Գունավոր ֆիլմերի նկարահանումները ժամանակավորապես դադարեցին, սակայն այն հաջողություն ունեցավ միայն 1950-ականներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ կինոմատոգրաֆիայի վրա: Գաղութային իշխանություն ունեցողները յուրահատուկ ուշադրություն էին դարձնում վավերագրական ֆիլմերին, որոնցում պրոպագանդվում էին անգլիացիների և համախոհների ռազմական հաջողությունները: Քաղաքական գրաքննությունը խստացվեց. ազգային-հայրենասիրական բովանդակությամբ երգերը,և ցանկացած նշում Մահաթմա Գանդիի մասին արգելվեցին: Հնարավորություն չունենալով արտադրել արդիական և ընթացիկ թեմաներով ֆիլմեր՝ կինոարտադրողներն արտադրում էին բացառապես թեթև ժամանցային ֆիլմեր, որոնք ողողված էին երգերով և պարերով: Բացի այդ, խնդիրներ առաջացան ֆիլմերի հետ, որոնց արտադրությունը Հնդկաստանի սահմաններից դուրս էր: Ֆիլմի դեֆիցիտը առաջացրել էր կարճամետրաժ ֆիլմերի և գովազդային հայտարարությունների նկարահանման արգելք: Սակայն ինֆլյացիան և պատերազմական դժվարությունները հանգեցրին դրամարկղի պարունակության ավելացմանը, ինչը հանգեցրել է վարձույթի տևողության ավելացմանը: Այդ ժամանակի հատկանշական ռեկորդը պատկանում է 1943 թվականի Գյանա Մուկերջիի «Ճակատագիր» (англ. Kismet) ֆիլմին, որը կինոթատրոնների էկրաններին առանց դադարի ցուցադրվել է 192 շաբաթ:

Հնդկական ֆիլմի Ոսկե դարը[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականները համարվում է հնդկական ֆիլմի ոսկե դարը: Այդ ժամանակահատվածում նկարահանվել են մի շարք հայտնի ֆիլմեր, որոնք ներկայումս համարվում են դասական ժանրի: 1951 թվականին լույս տեսած «Թափառաշրջիկ» Ռաջա Կապուրա ֆիլմը, որն ինչպես ժամանցային, այնպես էլ սոցիալական ֆիլմ էր, համարվում էր դրամարկղային ռեկորդակիր ֆիլմ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հնդկաստանի սահմաններից դուրս: Այս ֆիլմն առաջադրվել է Կանն կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղի: Ֆիլմում ստեղծված պատկերները մեծ ազդեցություն են ունեցել կինոլսարանի վրա, և նույնիսկ սպաստել է հագուստի նոր ոճի ստեղծմանը: Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» ֆիլմը միջազգային կինոփառատոններում արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես Օսկարի՝ որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ (1957):

Այդ ժամանակահատվածի լավագույն ռեժիսորներն էին Մեհբուբ Խանը, Կ. Ասիֆը, Բիմալ Ռոյը, Քամալ Ամրոխին, Վիջայ Բհաթը: Գուրու Դատտայի «Ծարավ» և «Թղթե Ծաղիկներ» ֆիլմերը, ըստ Time և Sight & Sound պարբերականների, ներառված են 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ ինքը՝ ռեժիսորը, համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկը:

Դերասաններից հաջողություն են ունեցել Դև Անանդը, Դիլիպ Կումարը, Ռաջ Կապուրը և Գուրու Դատտը, իսկ դերասանուհիներից աչքի էին ընկնում Նարգիսը, Վիջայանտիմալան, Մինա Կումարին, Նուտանը, Մադհուբալան, Վահիդա Ռեհման և Մալա Սինհան:

1990-ական թվականներին առաջին պլան դուրս եկան գործողությունների տեսարաններով կատակերգական ֆիլմեր: Այդ ժամանակահատվածի հաջողակ դերասաններից էին Գովինդան, Աամիր Խանը, Սալման Խանը, Շախրուխ Խանը, Ակշայ Կումարը: Հայտնի դերասանուհիներին միացան Շրիդևին, Մադհուրի Դիկշիտը, Ջուհի Չավլան, Կաջոլը:

Ներկայիս ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին Բոլիվուդում նկարահանվող ֆիլմների որակը կայուն կերպով աճում էր: Որոշ ֆիլմեր հայտնի էին դարձել ոչ միայն Ասիայում, այլև համաշխարհային շուկայում: Այդպիսի ֆիլմերի շարքում է «Իմ անունն է Խան» ֆիլմը (2010), որում արծարծվում են սուր սոցիալական և էթնիկ խնդիրներ: Ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինյան կինոփառատոնի ժամանակ, իսկ հենց Հնդկաստանում «Իմ անունն է Խան» ֆիլմը արժանացել է 2 տասնյակից ավելի մրցանակների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]