Ակշայ Կումար
![]() անգլ.՝ Akshay Kumar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1967[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Կրթություն | Don Bosco High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սիկհիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, մարտարվեստի վարպետ և դերասան |
Ընտրանի | Entertainment?, Khiladi?, Rustom?, Kesari?, Bell Bottom? և Rakta Bandhan? |
Ամուսին(ներ) | Թուինքլ Կհաննա |
Պարգևներ և մրցանակներ | |
akshaykumarmovies.co.in | |
Ակշայ Կումար (հինդի` अक्षय कुमार, իրական անունը` Ռաջիվ Հարի Օմ Բհատիա, ծնվ. 1967 թ. սեպտեմբերի 9, Ամրիթսար, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր։ Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։ Արժանացել է նաև այլ մրցանակների[2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակշայ Կումարը ծնվել է միջին դասի փենջաբյան ընտանիքում։ Ուսումն ստացել է Don Bosco School դպրոցում, իսկ այնուհետև Khalsa College քոլեջում, որտեղ հետաքրքրվել է սպորտով։ Որոշ ժամանակ նա մարտարվեստներ է դասավանդել Մումբայում։ Նրա ուսանողներից մեկը լուսանկարիչ էր և խորհուրդ է տվել նրան՝ հանդես գալ որպես մոդել։ Մասնակցելով գովազդային լուսանկարահանումների, Ակշայ Կումարը իր լուսանկարները ուղարկել է տարբեր պրոդյուսերական գրասենյակներ։
Իր դերասանական կարիերան նա սկսել է 1991 թվականին նկարահանված «Երդում» ֆիլմով։ Սակայն նրա առաջին հիթային ֆիլմը 1992 թվականին նկարահանված «Անհաջող առևանգում» կինոնկարն էր[5][6][7]։ 1994 թվականին Ակշայ Կումարն ամրապնդեց իր հաջողությունը, հանդես գալով «Մի փորձիր ինձանից լավ խաղալ» և «Շնագայլը» («Խաղազինվորը») ֆիլմերում։ Նույն թվականին Յաշ Չոպրան նրա հետ պայմանագիր է ստորագրել «Սիրո հետ չեն կատակում» ռոմանտիկ ֆիլմի համար, որն հանդիսատեսի շրջանում ունեցավ հաջողություն։ 1995 թվականին Ակշայ Կումարը նկարահանվել է «Լավագույն խաղացողը» կինոնկարում, որը կրկին դարձավ հիթ, իսկ մեկ տարի անց՝ «Խաղացողների արքան» կինոնկարում, որը տարվա ամենաշահութաբեր ֆիլմերից էր։ 1997 թվականին «Խելագար սիրտը» ֆիլմում կատարած դերի համար Ակշայ Կումարը ներկայացվել է Filmfare Award-ի՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ 1999 թվականին նկարահանված նրա ֆիլմերից են «Կրիմինալ սիրավեպ» և «Գազանը» կինոնկարները։ 2000 թվականին նկարահանված «Սրտի տրոփյուն» ֆիլմում նա ցուցադրեց նաև իր ունակությունները կատակերգական դերում։
2001 թվականին Ակշայ Կումարը շահեց իր առաջին Filmfare Award մրցանակը՝ լավագույն բացասական դերի համար՝ նկարահանվելով «Դավադիր անծանոթը» ֆիլմում։ «Վայ շորթողները» (2000 թ.) ֆիլմի հաջողությունից հետո Ակշայ Կումարը նկարահանվել է կատակերգական մի քանի ֆիլմերի գլխավոր դերերում։ Այդպիսի ֆիլմերից են «Սերը գին չունի» (2002 թ.), «Ամուսնացիր ինձ հետ» (2004 թ.) և «Սիրո համեմունքները» (2005 թ.) կինոնկարները։ Վերջին ֆիլմի համար նա ստացել է իր երկրորդ Filmfare Award մրցանակը՝ լավագույն կատակերգական դերի համար։
Բացի մարտաֆիլմերից, կատակերգական և ռոմանտիկ դերերից, Ակշայ Կումարը խաղացել է նաև դրամատիկական դերերում։ Այդպիսի ֆիլմերից են «Սիրո կապանքները» (2001 թ.), «Վտանգավոր խաղ» (2002 թ.), «Անհավատարիմը» (2005 թ.) և այլն։ Նրա 2007 թվականի աշխատանքներից մի քանիսը՝ «Բարև Լոնդոն», «Ողջույն փոքրիկ», «Լաբիրինթոս» և «Բարի գալուստ» կինոնկարները դարձել են հիթեր։ Նույն բախտին է արժանացել նաև 2008 թվականին նկարված «Սինգհ արքան» կինոնկարը։
Կինոարդյունաբերությանը զուգահեռ, Ակշայ Կումարը հաջողություն է վայելում նաև հեռուստատեսությունում։ 2008 թվականին նա վարում էր «Վախի գործոն» հեռուստաշոուի հնդկական տարբերակը։ Ակշայ Կումարն ունի իր սեփական Hari Om Productions կինոարդյունաբերական կազմակերպությունը։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Ակշայ Կումարն ամուսնացել է հայտնի դերասան Ռաջեշ Կհաննայի և դերասանուհի Դիմփլ Կապադիայի դստեր՝ դերասանուհի Թվինկլ Կհաննայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր[8][9]։
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1991 | Երդում | Saugandh | Շիվա |
1991 | Պարողը | Dancer | Ռաջու |
1992 | Միսթր Բոնդ | Mr. Bond | միսթր Բոնդ |
1992 | Անհաջող առևանգում | Khiladi | Ռաջ Մալհոտրա |
1992 | Սիրո ջրվեժը | Deedar | Անանդ Մալհոտրա |
1993 | Խորթ եղբայրները | Dil Ki Baazi | Վիջայ |
1993 | Օրենք | Kayda Kanoon | տեսուչ Դավուդ Դուրանի |
1993 | Սիրո պատանդը | Waqt Hamara Hai | Վիկաս Կումար Սաբկուչվալա |
1993 | Կյանք կամ մահ | Sainik | Սուրաջ Դատ |
1993 | Անհանգիստը | Ashaant | Վիջայ |
1994 | Արյունահեղ պայքար | Elaan | Վիշալ Չոուդհարի |
1994 | Սիրո հետ կատակ չեն անում | Yeh Dillagi | Վիջայ Սայգալ |
1994 | Եղբոր հետ միասին | Jai Kishen | Ջայ Վերմա, Կիշեն |
1994 | Խաղազինվորը (Շնագայլը) | Mohra | Ամար Սաքսենա |
1994 | Մի փորձիր ինձանից լավ խաղալ | Main Khiladi Tu Anari | տեսուչ Կարան Ջոգլեկար |
1994 | Բարի սիրտ | Amaanat | Ամար |
1994 | Անհաջող ամուսնություն | Suhaag | Ռաջ Սինհա |
1994 | Անխիղճը | Zaalim | Ռավի |
1994 | Մենք բոլորից լավն ենք | Hum Hain Bemisaal | Վիջայ Սինհա |
1995 | Մարտադաշտ | Maidan-E-Jung | Կարան Սինգհ |
1995 | Կեղծ վկան | Nazar Ke Samne | Ջայ Կումար |
1995 | Լավագույն խաղացողը | Sabse Bada Khiladi | տեսուչ Վիջայ Կումար, Լալու |
1996 | Թեժ պայքար | Tu Chor Main Sipahi | Ամար Վարմա |
1996 | Խաղացողների արքան | Khiladiyon Ka Khiladi | Ակշայ Մալհոտրա |
1996 | Թունդ եղբայրները | Sapoot | Պրեմ |
1997 | Արյան երկու գույնը | Lahoo Ke Do Rang | Սիկանդար Դավաի |
1997 | Արդարություն. Վերջնական արդարադատություն | Insaaf: The Final Justice | տեսուչ Վիկրամ Սինգհ |
1997 | Կանչ | Daava | տեսուչ Արջուն |
1997 | Արդարադատություն | Tarazu | տեսուչ Ռամ Յադավ |
1997 | Խաղացողները | Mr. & Mrs. Khiladi | Ռաջա |
1997 | Խելագար սիրտը | Dil To Pagal Hai | Աջայ |
1997 | Խորամանկը | Aflatoon | Ռոկի, Ռաջա, Պարիմալ Չատուրվեդի |
1998 | Կյանքի գինը | Keemat: They Are Back | Դև |
1998 | Մի անգամ Հնդկաստանում | Angaaray | տեսուչ Ամար |
1998 | Որդու վրեժը | Barood | Ջայ Շարմա |
1999 | Ցանկություն | Aarzoo | Վիջայ Կհաննա |
1999 | Հրաշալի խաղացողը | International Khiladi | Ռահուլ |
1999 | Դաժանություն | Zulmi | Ռաջ |
1999 | Կրիմինալ սիրավեպ | Sangharsh | պրոֆեսոր Աման Վարմա |
1999 | Գազանը | Jaanwar | Բադշահ, Բապու Լոհար |
2000 | Վայ-շորթողները | Hera Pheri | Ռաջու |
2000 | Սրտի տրոփյուն | Dhadkan | Ռամ |
2000 | Խաղացող 420 | Khiladi 420 | Դև Կումար Մալհոտրա |
2001 | Սիրո կապանքները | Ek Rishtaa: The Bond of Love | Աջայ Կապուր |
2001 | Դավադիր անծանոթը | Ajnabee | Վիկրամ Բաջաջ |
2002 | Այո, ես էլ եմ քեզ սիրում | Haan Maine Bhi Pyaar Kiya | Ռաջ Մալհոտրա |
2002 | Վտանգավոր խաղ | Aankhen | Վիշվաս Պրաջապատի |
2002 | Սերն անգին է | Awara Paagal Deewana | Գուրու Գուլաբ Կհատրի |
2002 | Անիծվածները | Jaani Dushman: Ek Anokhi Kahani | Ատուլ |
2003 | Հատուցում փնտրելիս | Talaash: The Hunt Begins | Արջուն |
2003 | Սերն ամպերից վեր | Andaaz | Ռաջ Մալհոտրա |
2004 | Պարտքն ամեն ինչից վեր է | Khakee | տեսուչ Շեքհար Վերմա |
2004 | Ոստիկանական պատմություն | Police Force: An Inside Story | Վիջայ Սինգհ |
2004 | Հպարտություն | Aan: Men at Work | Հարի Օմ Պատնայկ |
2004 | Իմ անկրկնելի կինը | Meri Biwi Ka Jawab Nahin | տեսուչ Աջայ |
2004 | Ամուսնացիր ինձ հետ | Mujhse Shaadi Karogi | Սանի |
2004 | Սպանություն | Hatya: The Murder | Ռավի Լալ |
2004 | Դիմակայություն | Aitraaz | Ռաջ Մալհոտրա |
2004 | Հավատարմություն | Ab Tumhare Hawale Watan Saathiyo | մայոր Ռաջիվ Սինգհ |
2005 | Մարդկային հոգսեր | Insan | Ամջադ |
2005 | Անհավատարիմը | Bewafaa | Ռաջա |
2005 | Մրցավազք ժամանակի հետ | Waqt: The Race Against Time | Ադիտյա Թհակուր |
2005 | Սիրո համեմունքները | Garam Masala | Մակ |
2005 | Սիրել և չհանձնվել | Deewane Huye Paagal | Ռոկի Հիրանանդանի |
2005 | Ընդմիշտ ընկերներ | Dosti: Friends Forever | Ռաջ Մալհոտրա |
2006 | Ընտանիք. Արյունակցական կապեր | Family: Ties of Blood | Շեքհար Բհատիա |
2006 | Գժտություն | Mere Jeevan Saathi | Վիկի |
2006 | Սիրո նախազգացում | Humko Deewana Kar Gaye | Ադիտյա Մալհոտրա |
2006 | Ձախողակ գործարարները | Phir Hera Pheri | Ռաջու |
2006 | Իմ սիրելին | Jaan-E-Mann: Let's Fall in Love... Again | Ագաստյա Ռաո |
2006 | Փախուստի մեջ | Bhagam Bhag | Բունտի |
2007 | Բարև Լոնդոն | Namastey London | Արջուն Բալու Սինգհ |
2007 | Ողջույն, փոքրիկ | Heyy Babyy | Արուշ Մեհրա |
2007 | Լաբիրինթոս | Bhool Bhulaiyaa | դոկ. Ադիտյա Շրիվաստավ |
2007 | Բարի գալուստ | Welcome | Ռաջիվ Սաինի |
2008 | Հուսահատները | Tashan | Բաչչան Պանդեյ |
2008 | Սինգհ արքան | Singh Is Kinng | Սինգհ |
2009 | Չանդնի Չոուկից Չինաստան | Chandni Chowk to China | Սիդհու, Լյու Շեուն |
2009 | Լուսանկար 8 x 10 | 8 x 10 Tasveer | Ջայ Պուրի, Ջիտ Պուրի |
2009 | Անհավանական սեր | Kambakkht Ishq | Վիրաջ Շերգիլ |
2009 | Երկնագույն անդունդ | Blue | Աարավ Մալհոտրա |
2009 | Մեծ իրարանցում | De Dana Dan | Նիտին Բանկար |
2010 | Լեցուն տուն | Housefull | Աարուշ |
2010 | Ուզում ես ապրել` կարողացիր ջանք թափել | Khatta Meetha | Սաչին Տիչկուլե |
2010 | Գերազանցել ճակատագրին | Action Replayy | Կիշեն Չոպրա |
2010 | Խաբեության արքան | Tees Maar Khan | Թաբրեզ Միրզա Խան |
2011 | Շնորհակալ եմ քեզանից | Thank You | Կիշան |
2011 | Ուղևորություն դեպի Դելի | Chalo Dilli | Վիկրամ Սինգհ Ռանա |
2011 | Իսկական հնդկական տղաներ | Desi Boyz | Ջիգնեշ Պատել, Ջերի, Ռոկո |
2012 | Լեցուն տուն 2 | Housefull 2 | Ջոլլի 1, Սանի |
2012 | Համազգեստի պատիվը | Rowdy Rathore | Շիվա, Վիկրամ Սինգհ Ռաթհոր |
2012 | Ջոկեր | Joker | Ռաջկումար, Ագաստյա |
2012 | Անհավանական պատմություն | OMG: Oh My God! | Կրիշնա Վասուդև Յադավ |
2012 | Խաղացող 786 | Khiladi 786 | Բահատար Սինգհ |
2013 | 26 կողոպտիչներ | Special Chabbis | Աջայ |
2013 | Մի անգամ Մումբայում | Once Upon a Time in Mumbai Dobaara! | Շոայբ Խան |
2013 | Մերժված որդին | Boss | Սուրյականտ Շաստրի |
2014 | Զինվորը | Holiday | կապիտան Վիրատ Բակշի |
2014 | Սա տոն է | It's Entertainment | Ախիլ Լոկհանդե |
2015 | Գտնել և վնասազերծել | Baby | Աջայ |
2015 | Վրեժ` օրենքից դուրս | Gabbar is Back | Ադիտյա, Գաբար |
2015 | Եղբայրները | Brothers | Դևիդ Ֆերնանդես |
2015 | Պայծառափայլ Սինգհը | Singh Is Bliing | Ռատֆար Սինգհ |
2016 | Օդային փոխադրում | Airlift | Ռանջիտ Կատյալ |
2016 | Կրակոց | Dishoom | Սամիր |
2016 | Ռուստոմ | Rustom | Ռուստոմ Պավրի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Padma Awards announced» (անգլերեն)։ Press Information Bureau (Government of India)։ 2009-01-25։ Վերցված է 2015-09-12
- ↑ «List of Padma awardees 2009»։ The Hindu (անգլերեն)։ 2009-01-26։ Վերցված է 2015-09-12
- ↑ «64 th National Film Awards, 2016» (PDF) (Press release)։ ДКФ Индии։ Վերցված է 8 апреля 2017
- ↑ «Movie review: Khiladi 786 is a leave-your-brains-at-home kinda comedy»։ Firstpost (Network 18)։ դեկտեմբերի 8, 2012։ Վերցված է հուլիսի 31, 2014
- ↑ «Akshay Kumar- The Khiladi superstar»։ Zee News։ Վերցված է օգոստոսի 2, 2014
- ↑ Basu Mohar (նոյեմբերի 3, 2012)։ «Khel Khiladi Ka – Akshay Kumar Strikes Back with Khiladi 786»։ Koimoi։ Վերցված է հոկտեմբերի 4, 2014
- ↑ «CONGRATS! Akshay Kumar-Twinkle Khanna blessed with a baby girl»։ Hindustan Times (HT Media)։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2012
- ↑ «Akshay, Twinkle set to welcome their second child»։ The Times of India (The Times Group)։ հունիսի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 15, 2012-ին
|