Filmfare Awards

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Filmfare Awards, Հնդկաստանում հինդի լեզվով նկարահանված ֆիլմերի ձեռքբերումների համար տրվող ամենամյա մրցանակ: Իր նշանակությամբ համարժեք է ամերիկյան «Օսկար» մրցանակին:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Filmfare մրցանակը շնորհվել է 1954 թվականին:[1] Ի սկզբանե մրցանակը կոչվում էր «Կլեր»` ի պատիվ The Times of India օրաթերթի մեկնաբան և քննադատ Կլեր Մենդոնի: Թերթի ընթերցողներին առաջարկվել էր քվեարկել իրենց սիրելի դերասանների համար: Քվեարկությանը մասնակցում էր ավելի քան 20 000 մարդ` ողջ Հնդկաստանից: Մրցանակի հանձնումը կայացել է 1954 թվականի մարտի 21-ին` Բոմբեյի կինոթատրոնում: Պարգևատրումը անց է կացվել հինգ անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն երաժշտություն»: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մինա Կումարին` «Բայջու Բավրա» ֆիլմում իր դերակատարման համար, իսկ կոմպոզիտոր Նաուշադը` մրցանակն ստացել է այդ նույն ֆիլմի երաժշտության համար:

Կինոմրցանակի գլխավոր պարգևը հանդիսանում է պարող կնոջ արձանիկ, որին անվանում են «Սև լեդի» («Սևազգեստ լեդի»): Ի սկզբանե արձանիկը պատրաստվել է The Times of India օրաթերթի տնօրեն Վալտեր Լանգհամերի ղեկավարության ներքո` Ն. Գ. Պանսարի կողմից: Այն պատրաստվել է բրոնզից, որի բարձրությունը 46,5 սմ է, իսկ քաշը` մոտ 5 կգ: Մրցանակաբաշխության 25-ամյա տոնակատարության ժամանակ, արձանիկը պատրաստվել է արծաթից, իսկ 50-ամյակի ժամանակ` ոսկուց: 2014 թվականի դրությամբ մրցանակն հանձնվում է 31 անվանակարգերում:

Ռեկորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ մրցանակներ ստացած ֆիլմերը.

  • «Վերջին հույսը» (2005թ.) - 11
  • «Չառևանգված հարսնացուն» (1995թ.) - 10
  • «Դևդաս» (2002թ.) - 10

Ամենաշատ պարգև ստացած մարդը.

Ամենաշատ պարգևատրված ռեժիսորները.

Ամենաշատ պարգևատրված դերասանները.

Ամենաշատ պարգևատրված դերասանները (քննադատների կողմից).

Ամենաշատ պարգևատրված դերասանուհիները.

Ամենաշատ պարգևատրված դերասանուհիները (քննադատների կողմից).

Ամենաշատ պարգևատրվածը` տղամարդու երկրորդական դերի համար.

Ամենաշատ պարգևատրվածը` կանացի երկրորդական դերի համար.

Ամենաշատ պարգևատրված կոմպոզիտորը.

Ամենաշատ պարգևատրված տեքստի հեղինակը.

Ամենաշատ պարգևատրված արտակադրային երգիչը.

Ամենաշատ պարգևատրված արտակադրային երգչուհին.

Ամենաշատ պարգևատրված խորեոգրաֆը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лауреаты 1954 года за работы в 1953 году(անգլ.) на официальной странице премии на сайте издательского дома The Times of India.