Jump to content

Տաբու (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբու
բենգալերեն՝ তাবু
Ծնվել էնոյեմբերի 4, 1971(1971-11-04)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՀայդարաբադ[2]
ԿրթությունSt. Ann's High School, Secunderabad?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Տաբու (հինդի` तबु, իրական անունը` Տաբասում Հաշմի, նոյեմբերի 4, 1971(1971-11-04)[1], Հայդարաբադ[2]), հնդիկ դերասանուհի։ Նկարահանվում է հինդի, տելուգու, մալայալամ, թամիլերեն և անգլերեն լեզուներով ֆիլմերում։ Արժանացել է Filmfare Awards-ի և Հնդկաստանի մեծությամբ չորրորդ կառավարական «Պադմա Շրի» պարգևին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաբուի ծնողները ամուսնալուծվել են անմիջապես նրա աշխարհ գալուց հետո։ Մայրը ուսուցչուհի էր, մայրական պապը մաթեմատիկայի պրոֆեսոր, իսկ տատը՝ անգլիական գրականության մասնագետ։ Իր հորը Տաբուն երբեք չի հանդիպել։ Դպրոցն ավարտելուց հետո, 1983 թվականին տեղափոխվել է Մումբայ և երկու տարի սովորել St. Xavier's College-ում։ Նա դերասանուհի Շաբանա Ազմիի զարմուհին է։

Կինոնկարահանման հրապարակում Տաբուն հայտնվել է, երբ դեռ ութ տարեկան էր, սակայն իր ոչ մեծ դերը խաղացել է 1985 թվականին նկարահանված, Դև Անանդի «Սպանություն քոլեջում» կինոնկարում։ Այնուհետև նա հայտնվել է «Ամենաառաջին սերը» (1994 թ.) և «Հանելուկային սեր» (1995 թ.) ֆիլմերում։ Նրա առաջին հիթը «Մուգ ակնոցով երիտասարդը» (1994 թ.) կինոնկարն էր։ Հետագա տարիներին նա նկարահանվել է կոմերցիոն «Հանցագործի սերը» (1996 թ.), «Համար մեկ կինը» (1999 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.) և «Բանականություն և զգացմունքներ» (2000թ.) կինոնկարներում։ 1996 թվականին նկարահանված «Հրկիզողները» կինոնկարը Տաբուին բերեց Ազգային կինոմրցանակ։

Տաբուն հինգ անգամ անարդյունք ներկայացվել է Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար և ստացել է չորս Filmfare՝ քննադատների կողմից «Հողի կանչը» (1997 թ.), «Հարազատ հոգիներ» (1999 թ.), «Իմ ճակատագիրը» (2000 թ.) և «Սիրո բաղադրատոմս. առանց շաքարի» (2007 թ.) կինոնկարների համար։ 2002 թվականին դերասանուհին արժանացել է երկրորդ Ազգային կինոմրցանակին՝ «Սահմանագծին պարողը» (2001 թ.) կինոնկարի համար։ 2015 թվականին կանացի երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար արժանացել է Filmfare Award մրցանակի («Հայդեր»)։

Տաբուն մասնակցել է նաև այնպիսի միջազգային պրոյեկտների, ինչպիսիք են Միրա Նաիրի «Անվանակիցը» (2006 թ.) և Էնգ Լիի «Պիի կյանքը» (2012 թ.) կինոնկարները։

1998 թվականին «Մեզ չեն բաժանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Տաբուն Սալման Խանի, Սաիֆ Ալի Խանի, Կարիսմա Կապուրի և Սոնալի Բենդրեի հետ միասին մեղադրվել է որսագողությամբ զբաղվելու համար։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1985Սպանություն քոլեջումHum NaujawanՊրիյա
1994Ամենաառաջին սերըPehla Pehla PyarՍապնա
1994Մուգ ակնոցով երիտասարդըVijaypathՄոհինի (Մոնա)
1995Հանելուկային սերPremԼաչի, Սոնիա Ջեթլեյ
1995Սիրելիի գրկումSaajan Ki Baahon MeinԿավիտա
1995Ճշմարտության ուղինHaqeeqatՍուդհա Ռավի Մալհոտրա
1996ԽիզախըHimmatԱնջու
1996Ճակատագրի փոփոխականություններSaajan Chale SasuralԴիվյա Կհուրանա
1996Թեժ պայքարTu Chor Main SipahiԿաջալ
1996Հանցագործի սերըJeetՏուլսիբայ
1996Սիրո շնչառությունըNinne PelladathaՄահալաքշմի, Պանդու
1996ՀրկիզողներըMaachisՎիրանդրա (Վիրան)
1996Իմ անուրջների աղջիկըKadhal DesamԴիվյա
1997Մորաքույր 420Chachi 420Ջանկի Պասվան
1997ՍահմանBorderԿուլդիպի կինը
1997ՏանդեմIruvarՍելվամի սիրեցյալը
1997Հողի կանչըVirasatՋեհնա
1998Կապիկների երկիրըHanumanԱնջա
1999Հարազատ հոգիներHu Tu TuՊաննա
1999Համար մեկ կինըBiwi No. 1Լովլի
1999ԴատաստանKohramտեսուչ Կիրան Պատեկար
1999Մեզ չեն բաժանիHum Saath-Saath Hain: We Stand UnitedՍադհանա
1999Ատրճանակի փողի ներքոThakshakՍուման Դև
2000Վայ - շորթողներըHera PheriԱնուռադհա Շիվշանկար Պանիկար
2000Ախ, ընկերուհիSnegithiyeԳայատրի
2000Բանականություն և զգացմունքներKandukondain KandukondainՍովմյա
2000ՄեթոդTarkiebՌոշնի Չուբեյ
2000ԹեթևսոլիկըDil Pe Mat Le Yaar!!Կամյա Լալ
2000ԱրնախումըShikariՍուման
2000Իմ ճակատագիրըAstitvaԱդիտի Պանդիտ
2000ԾուղակումGhaathԿավիտա Չոուդհարի
2001Սահմանագծին պարողըChandni BarՄումթազ Սավանտ
2001Ախ, այդ կանայքAamdani Atthanni Kharcha RupaiyaՄինա
2001Սրտի հիշողությունըDil Ne Phir Yaad KiyaՌոշնի Բատրա
2002Տագնապալից սպասումFilhaalՌևա Սինգհ
2002Աղջիկը բարիցZindagi Khoobsoorat HaiՇալու
2002Սիրո անատոմիանSaathiyaՍավիտրի
2003Կրկին անտառումAbar AranyeԱմրիտա Չատերջի
2003Անհայտության սյուքըHawaՍանջանա
2003ԴարանումJaal: The TrapՆեհա Պանդիտ
2003ՄաքբուլMaqboolՆիմմի
2004Մինաքսի. Պատմություն երեք քաղաքների մասինMeenaxi: Tale of 3 CitiesՄինաքսի
2005Սիրելու արվեստըSilsiilayՌեհանա
2005Բհագմատի. Ճակատագրի թագուհինBhagmatiԲհագմատի
2006ՑնցումShockԳիտա
2006Կույր սերFanaaդոկ. Մալինի Տյագի
2006Ձախողակ գործարարներըPhir Hera PheriԱնուռադհա Պանիկար
2006ԱնվանակիցըThe NamesakeԱշիմա
2006ՍահմանինSarhad PaarՊեմմի
2007Սիրո բաղադրատոմս` առանց շաքարիCheeni KumՆինա Վերմա
2010Ահա և պայմանավորվեցինքToh Baat Pakki!Ռաջեշվարի Սաքսենա
2010Երդում` արյամբKhuda KasamՆիտու Սինգհ
2012Պիի կյանքըLife of PiԳիտա Պատել
2013ԴեյվիդDavidՖրենի
2014Կեցցե հաղթանակըJai HoԳիտա Ագնիհոտրի
2014ՀայդերHaiderՂազալա Միր
2015ՏեսանելիությունDrishyamՄիրա Դեշմուկհ
2015Մեղավոր էTalvarՌիմա Կումար
2016ՄոլեգնությունFitoorԲեգում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբու (դերասանուհի)» հոդվածին։