Jump to content

Կաջոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաջոլ
անգլ.՝ Kajol
Ծնվել էօգոստոսի 5, 1974(1974-08-05)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի
ԸնտրանիՉփախցրած հարսնացուն, Gupt: The Hidden Truth?, Կյանքում ամեն ինչ պատահում է, Եվ տխրություն և ուրախություն, Devi?, Fanaa?, Իմ անունը Կխան է և Կիրք
Ծնողներհայր՝ Շոմու Մուքհերջի, մայր՝ Տանուջա
Ամուսին(ներ)Աջայ Դևգան[3]
Երեխա(ներ)Nysa Devgan?
Պարգևներ և մրցանակներ

Կաջոլ (մարաթհի` काजोल, իրական անունը` Կաջոլ Մուքհերջի, ամուսնական անունը՝ Կաջոլ Դևգան, օգոստոսի 5, 1974(1974-08-05)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի։ Կաջոլը հինգ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար, պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով (2011 թ.)։ Հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գտնվող Loomba Trust բարեգործական կազմակերպության դեսպանը։ 2008 թվականին արժանացել է Karmaveer Puraskaar award-ի պարգևին՝ սոցիալական զարգացմանն ուղղված ներդրումների համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաջոլը ծնվել է բենգալյան ծագում ունեցող մարաթհի ժողովրդին պատկանող ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր։ Սակայն դերասանուհին պնդում էր, որ չի զգացել, որ ապրում է ոչ լիարժեք ընտանիքում։ Նրա մայրը դերասանուհի Տանուջան է, իսկ հայրը՝ ռեժիսոր և պրոդյուսեր Շոմու Մուքհերջին։ Կաջոլի ընտանիքը սերտորեն կապված էր կինոաշխարհի հետ։ Նրա մորաքույրը դերասանուհի Նուտանն էր, տատը՝ դերասանուհի Շոբհնա Սամարթհը, իսկ նախատատը՝ նույնպես դերասանուհի Ռատան Բայն էր։ Դերասաններ էին նաև նրա հորեղբայրները՝ Ջոյ Մուքհերջին և Դեբ Մուքհերջին, ովքեր նաև ռեժիսորներ և պրոդյուսերներ էին։ Կաջոլի քույրը՝ Տանիշա Մուքհերջին նույնպես նկարահանվում է կինոյում։ Դերասաններ են նաև զարմիկը՝ Մոհնիշ Բահլը և ազգականուհին՝ Ռանի Մուքհերջին։

Կաջոլը կրթությունն ստացել է Սուրբ Հովսեփի վանքին կից գիշերօթիկ դպրոցում, սակայն թողել է դպրոցը 16 տարեկանում ` իր առաջին ֆիլմի նկարահանումից հետո։ Նրան նկատել են անմիջապես` իր առաջին «Սենսացիոն դեբյուտ» (1992 թ.) ֆիլմից հետո։ Սակայն իրական հաջողությունը նրան ժպտաց «Չառևանգված հարսնացուն» (1995 թ.) ֆիլմում կատարած դերի համար, որտեղ նրա խաղընկերը Շահրուխ Խանն էր։ Նրանք հիանալի խաղընկերներ էին և միասին նկարահանվել են ևս 11 ֆիլմում։ Կաջոլը առաջին հնդիկ դերասանուհին էր, որն ստացել է մրցանակ՝ լավագույն բացասական դերի համար՝ «Թաքնված ճշմարտություն» (1997 թ.) ֆիլմում կերտած կերպարի համար։ 2006 թվականին նա նկարահանվել է «Կույր սեր» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Կաջոլը հիանալիորեն էր կերտել կույր աղջկա կերպարը։ 2008 թվականին նա նկարահանվել է «Դու, ես և մենք», այնուհետև Կարան Ջոհարի «Իմ անունը Կհան է» (2010 թ.) ֆիլմերում, որին հետևել է «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» («Մենք ընտանիք ենք» 2010 թ.) կինոնկարը։

Կաջոլի այլ աշխատանքներից են «Կարանը և Արջունը» (1995 թ.), «Կիրք» (1997 թ.), «Պետք չէ վախենալ սիրուց» (1998 թ.), «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.), «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Սիրահարվածները» (2015 թ.) և այլ ֆիլմեր։

2005 թվականին իր ամուսնու հետ միասին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հնդկական տարբերակում շահել է մեկ միլիոն ռուփի, որը զոհաբերել է բարեգործական նպատակներով (քաղցկեղի դեմ պայքարին)։ Կաջոլը ակտիվորեն մասնակցում է նաև զանազան հեռուստաշոուների։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընտանիք և օրենք» (1995 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ Կաջոլը ծանոթացել է դերասան Աջայ Դևգանի հետ։ Չորս տարի հանդիպելուց հետո, 1999 թվականին նրանք ամուսնացել են։ Ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1992Իսկական սեր (Սենսացիոն դեբյուտ)BekhudiՌադհիկա
1993Խաղ մահվան հետBaazigarՊրիյա
1994Սիրո հետ կատակ չեն անումYeh DillagiՍապնա
1994Կյանքի պարտքըUdhaar Ki ZindagiՍիտա
1995Կարանը և ԱրջունըKaran ArjunՍոնիա Սաքսենա
1995Ընտանիք և օրենքHulchulՇարմիլի
1995Հրաշագործ մեդալյոնըTaaqatԿավիտա
1995Չառևանգված հարսնացունDilwale Dulhania Le JayengeՍիմրան Սինգհ
1996ԳավառականըBambai Ka BabuՆեհա
1997Հավերժ միասինHameshaaՌանի Շարմա, Ռեշմա
1997ԿիրքIshqԿաջալ
1997Թաքնված ճշմարտությունGupt: The Hidden TruthԻշա
1998Պետք չէ վախենալ սիրուցPyaar Kiya To Darna KyaՄուսկան Թհակուր
1998ՄոլագարըDushmanՍոնիա, Նաինա Սայգալ
1998Սերը պետք է որ պատահերPyaar To Hona Hi ThaՍանջանա
1998Կյանքում ամեն ինչ պատահում էKuch Kuch Hota HaiԱնջալի Շարմա
1999Ես ապրում եմ քո սրտումHum Aapke Dil Mein Rehte HainՄեգհա
1999Ահա և եկավ սերըHote Hote Pyar HogayaՊինկի
2000Հորեղբայր ՌաջունRaju ChachaԱննա
2001ԵրկվորյակներըKuch Khatti Kuch MeethiՏինա, Սվիտի
2001Եվ թախծի, և ուրախության մեջKabhi Khushi Kabhie GhamԱնջալի Շարմա
2006Կույր սերFanaaԶունի Ալի Բեգ
2008Դու, ես և մենքU Me Aur HumՊիյա
2008Սրտային գործերHaal-e-Dil-
2008Այս զույգին ստեղծել է ԱստվածRab Ne Bana Di Jodiհրավիրված աստղ
2010Իմ անունը Կհան էMy Name Is KhanՄանդիրա Խան
2010Ես սիրում եմ քեզ, մայրիկWe Are FamilyՄայա
2010Սուպերհերոս ՏունպուրանToonpur Ka SuperrheroՊրիյա
2015ՍիրահարվածներըDilwaleՄիրա Մալիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաջոլ» հոդվածին։