Jump to content

Ռանի Մուքհերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանի Մուքհերջի
բենգալերեն՝ রাণী মুখার্জী
Ծնվել էմարտի 21, 1978(1978-03-21)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունSNDT Women's University? և Միթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռամ Մուխերջի, մայր՝ Krishna Mukherjee?
Ամուսին(ներ)Ադիտյա Ջոպրա
Պարգևներ և մրցանակներ

Ռանի Մուքհերջի (հինդի` रानी मुखर्जी, բենգալ.` রানী মুখোপধ্যায়, մարտի 21, 1978(1978-03-21)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Յոթ անգամ արժանացել է Filmfare Awards կինոմրցանակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանի Մուքհերջին ծնվել է բենգալյան ընտանիքում, որի անդամներից շատերը կինոգործիչներ էին։ Նրա հայրը՝ Ռամ Մուքհերջին նախկինում ռեժիսոր էր, իսկ մայրը՝ Կրիշնա Մուքհերջին, արտակադրային երգչուհի։ Եղբայրը՝ Ռաջ Մուքհերջին պրոդյուսեր է, մորաքույրը՝ Դեբաշրի Ռոյը, բենգալյան հայտնի դերասանուհի էր։ Ռանի Մուքհերջիի ազգականուհիներից է նաև բոլիվուդյան հայտնի դերասանուհի Կաջոլը։

Ռանի Մուքհերջիի կինոդեբյուտը կայացել է 1996 թվականին՝ «Biyer Phul» կինոնկարում։ 1997 թվականին նկարահանվել է «Հարսանեկան շքախումբ» ֆիլմում, որը հաջողություն չի ունեցել։ Սակայն նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Ճակատագրին անհնազանդ» (1998 թ.) և «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.), դարձան հիթեր։ Այդպիսի հաջողություններից հետո նա սկսեց նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստանալ։

Չնայած «Ակամա մարդասպանը» (2000 թ.) կինոնկարը, որտեղ նա նկարահանվել էր, ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը, այնուամենայնիվ նրա ֆիլմերի մեծ մասը դեռևս անհաջողակ էին։ 2002 թվականին նկարահանված «Սիրո անատոմիան» ֆիլմով Ռանի Մուքհերջին կրկին վերականգնեց իր երբեմնի համբավը։ Ֆիլմը վաստակեց քննադատների դրական գնահատականը։ 2003 թվականին նա նկարահանվել է բավականին հաջողված «Սիրո ճանապարհներով» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Շահրուխ Խանն էր։ Հաջորդ՝ 2004 թվականին Ռանի Մուքհերջին շահել է երկու Filmfare Awards-ի մրցանակ՝ կանացի լավագույն երկրորդ պլանի դերի և կանացի լավագույն դերակատարման համար։ Այդ ֆիլմերն էին «Ճակատագրերի խաչմերուկում» և «Դու և ես» կինոնկարները։ Պակիստանցի փաստաբանի դերը «Վիրն ու Զառան» (2004 թ.) կինոնկարում, նրան նույնպես բազմաթիվ մրցանակների արժանացրեց։ Այդ ժամանակ էլ նա դարձավ բոլիվուդյան խոշորագույն Yash Raj Films կինոկազմակերպության ամենապահանջված դերասանուհին։

Հաջողությունը Ռանիին ուղեկցում էր նաև 2005 թվականին։ Նրա «Բանտին և Բաբլին», ինչպես նաև «Ապստամբություն» կինոնկարները նշված տարվա ամենաշահութաբեր ֆիլմերն էին։ Սակայն նույն թվականին նկարահանված «Վերջին հույսը» կինոնկարը նրան բերեց տարվա ամենագլխավոր մրցանակները։ Այդ հաջողությունները Ռանիին դարձրին Բոլիվուդի ամենապայծառ աստղերից մեկը։ 2006 թվականին նա նկարահանվել է Կարան Ջոհարի «Երբեք մի ասա` «Մնաս բարով»» և Ռավի Չոպրայի «Հայրիկ» կինոնկարներում։ Սակայն «Հայրիկ» ֆիլմում նրա կերտած այրի կնոջ կերպարը չընդունվեց հանդիսատեսի կողմից և ֆիլմը մատնվեց անհաջողության։ 2009 թվականին Ռանի Մուքհերջին Շահիդ Կապուրի հետ միասին նկարահանվել է «Սիրտն ասում է - Առաջ» կինոնկարում։

2004 թվականին Ռանի Մուքհերջին մասնակցել է Temptations համերգային հանդիսությանը, որին մասնակցում էին նաև Շահրուխ Խանը, Սաիֆ Ալի Խանը, Պրեիտի Զինտան, Արջուն Ռամպալը և Պրիյանկա Չոպրան։ 2005 թվականից մինչև 2007 թվականը Ռանի Մուքհերջին գլխավորում էր «Բոլիվուդյան տասը լավագույն դերասանուհիներ»-ի ցանկը։ 2006 թվականի փետրվարին Filmfare ամսագիրը Ռանի Մուքհերջիի անունը մտցրել էր «Բոլիվուդի տասը մեծագույն անունները» ցուցակի մեջ։ 2012 թվականին Ռանին ստացել է իր յոթերորդ Filmfare Awards-ի արձանիկը «Ոչ ոք չի սպանել Ջեսիկային» ֆիլմի համար և դարձել է առաջին դերասանուհին, ով ստացել է այդ մրցանակի նշված քանակի արձանիկ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ռանի Մուքհերջին ամուսնացել է ռեժիսոր Ադիտյա Չոպրայի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց դուստրը։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1997Հարսանեկան շքախումբRaja Ki Ayegi BaraatՄալա
1998Ճակատագրին անհնազանդGhulamԱլիշա
1998Կյանքում ամեն ինչ պատահում էKuch Kuch Hota HaiՏինա Մալհոտրա
1998Սիրո փշերըMehndiՊուջա
1999Ողջույն անտեսանելի եղբորիցHello BrotherՌանի
2000Ակամա մարդասպանըBadalՌանի
2000Ժամանակի շնչառությունըHey RamԱպառնա Ռամ
2000Ամուսնալուծություն հնդկական ձևովHadh Kar Di AapneԱնջալի Կհաննա
2000ԿարիճBichhooԿիրան Բալի
2000Յուրաքանչյուր սիրող սիրտHar Dil Jo Pyar KaregaՊուջա Օբերոյ
2000Հանկարծ չսիրահարվելKahin Pyaar Na Ho JaayeՊրիյա Շարմա
2001Ուրիշի երեխանChori Chori Chupke ChupkeՊրիյա Մալհոտրա
2001Անուրջների աշխարհումBas Itna Sa Khwaab HaiՊուջա Շրիվաստավ
2001ԱռաջնորդըNayak: The Real HeroՄանջարի
2001Եվ թախծի, և ուրախության մեջKabhi Khushi Kabhie GhamՆաինա Կապուր
2002Այս խելահեղ սերըPyaar Diwana Hota HaiՊայալ Կհուրանա
2002Ինձ հետ ընկերություն կանե ՞սMujhse Dosti Karoge!Պուջա Սահանի
2002Սիրո անատոմիանSaathiyaՍուհանի
2002Աներես երկրպագունChalo Ishq LadaayeՍապնա
2003Սիրո ճանապարհներովChalte ChalteՊրիյա Չոպրա
2003Ճակատագրական հանդիպումCalcutta MailՌիմա, Բուլբուլ
2003ԻնքնակոչուհինChori ChoriԿհուշի
2004Ճակատագրերի խաչմերուկումYuvaՇաշի Բիսվաս
2004Դու և եսHum TumՌեա Պրակաշ
2004Վիրն ու ԶառանVeer-ZaaraՍամիա Սիդիկի
2005Վերջին հույսըBlackՄիշել ՄակՆելլի
2005Բանտին և ԲաբլինBunty Aur BabliՎիմի Սալուջա, Բաբլի
2005ՀանելուկPaheliԼաչի
2005ԱպստամբությունThe Rising: Ballad of Mangal PandeyՀիրա
2006Երբեք մի ասա` «Մնաս բարով»Kabhi Alvida Naa KehnaՄայա Տալվար
2006ՀայրիկBaabulՄալվիկա «Միլի» Տալվար
2007Ամեն ինչ լավ կլինի (Տա-ռա-ռամ-պամ)Ta Ra Rum PumՌադհիկա
2007Ցած ընկած հրեշտակըLaaga Chunari Mein Daag: Journey of a WomanՎիբհավարի Սահայ
2007ՍիրեցյալըSaawariyaԳուլաբջի
2008Մի քիչ սեր, մի քիչ մոգությունThoda Pyaar Thoda MagicԳիտա
2009Սիրտն ասում է` «Առաջ»Dil Bole Hadippa!Վիրա Կաուր, Վիր Պրատապ Սինգհ
2011Ոչ ոք չի սպանել ՋեսիկայինNo One Killed JessicaՄիրա Գայտի
2012Օ, Տեր ԱստվածAiyyaaՄինակշի Դեշպանդե
2013Խոսում և ցուցադրում է ԲոմբեյըBombay TalkiesԳայատրի
2014ԽիզախըMardaaniՇիվանի Շիվաջի Ռոյ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանի Մուքհերջի» հոդվածին։