Սաիֆ Ալի Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաիֆ Ալի Խան
հինդի՝ सैफ़ अली ख़ान
Saif Ali Khan snapped at Imperial Hotel, New Delhi 05.jpg
Ծնվել էօգոստոսի 16, 1970(1970-08-16)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունՈւինչեսթեր քոլեջ և The Lawrence School, Sanawar?
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Մանսուր Ալի Խան, մայր՝ Շարմիլա Թագոր
Ամուսին(ներ)Կարինա Կապուր
Երեխա(ներ)Sara Ali Khan? և Taimur Ali Khan?
Պարգևներ և մրցանակներԱրվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ և Ազգային կինոմրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Սաիֆ Ալի Խան (բենգալի` সাইফ আলি খান, ծնվ. 1970 թ. օգոստոսի 16, Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան և պրոդյուսեր: Արժանացել է Filmfare Awards մրցանակի` լավագույն դեբյուտի, տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի և լավագույն կատակերգական դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիֆ Ալի Խանը ծնվել է Պատաուդիի նաբոբ և կրիկետի Հնդկաստանի հավաքականի նախկին ավագ Մանսուր Ալի Խանի և հայտնի դերասանուհի Շարմիլա Թագորի ընտանիքում։ Շարմիլա Թագորը ամուսնանալուց հետո ընդունել էր իսլամ և փոխել իր անունը՝ կրելով բեգում Այեշա Սուլթանա անվանումը։ Սաիֆն ունի երկու կրտսեր քույր՝ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը: Սաիֆ Ալի Խանը Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Բհոպալ նախկին իշխանության և Հարյանա նահանգի Պատաուդիի (Գուրգաոն քաղաք) երկու թագավորական տների ժառանգորդն է։

Նրա մանկությունն անցել է Ղուրանի ընթերցանություններով, քանի որ տատը հետևում էր թոռան կրոնական կրթություն ստանալուն։ Սկզբում սովորել է Lawrence School Sanawar դպրոցում, հետագայում հոր հետքերով ուսումը շարունակել է Անգլիայում ` տղաների համար նախատեսված Winchester College քոլեջում:

Սաիֆ Ալի Խանի կինոդեբյուտը կայացել է 1992 թվականին նկարահանված «Չգրված օրենք» ֆիլմում։ Իր հաջորդ՝ 1993 թվականին նկարահանված «Սիրահարված թափառաշրջիկը» կինոնկարի համար նա ստացել է Filmfare Awards մրցանակ՝ տղամարդու լավագույն դեբյուտի համար։ Բեկումնային էր նրա դերը «Սիրո հետ չեն կատակում» (1994 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Կաջոլն ու Ակշայ Կումարը: Այդ ֆիլմը նրա առաջին հիթն էր։ Նրա հաջողված ֆիլմերից էին «Մի փորձիր ինձանից լավ խաղալ» (1994 թ.), «Կարոտող սիրտը» (1995 թ.), «Եղբայրական կապեր» (1999 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.) և «Թեթևամիտ աղջնակը» (2000 թ.) կինոնկարները։ Կինոքննադատների կողմից դրականորեն է բնութագրվել նրա դերը «Սիրող սրտեր» (2001 թ.) կինոնկարում։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է բազմաթիվ շահութաբեր կինոնկարներում։ Դրանցից արժե հիշատակել «Կգա վաղը թե ոչ» (2003 թ.), «Դու և ես» (2004 թ.) և «Սալամ Նամաստե» (2005 թ.) ֆիլմերը։ Կինոքննադատների կողմից դրականորեն էին գնահատվել նաև նրա կերտած բացասական դերակատարումները «Խաբված կնոջ վրեժը» (2004 թ.) և «Սիրո հրեշտակը» (2005 թ.) ֆիլմերում։ 2006 թվականին նա նկարահանվել է «Գաղտնի մտադրություններ» և «Օմկարա» կինոնկարներում։ «Օմկարա» ֆիլմում կերտած չարագործի կերպարի համար նա ստացել է բազմաթիվ մրցանակներ։

2005 թվականին բոլիվուդյան շատ աստղերի հետ Սաիֆ Ալի Խանը մասնակցել է HELP! Telethon Concert-ին՝ 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար գումար հավաքելու նպատակով։ Նա մասնակցել է նաև երկու մեծ շուրջերկրյա արշավներին, որին մասնակցում էին Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Պրեիտի Զինտան, Արջուն Ռամպալը և Պրիյանկա Չոպրան: Արշավները ներկայացվել են աշխարհի 19 բեմերում և անցել են մեծ հաջողությամբ։ 2006 թվականին Սաիֆ Ալի Խանը հյուրախաղերով կրկին հանդես է եկել մասնակցելով Heat 2006 համերգներին, որն ունեցել է հաջողություն ամբողջ աշխարհում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Սաիֆ Ալի Խանը ամուսնացել է դերասանուհի Ամրիտա Սինգհի հետ։ Դա անակնկալ էր բոլորի համար, քանի որ Ամրիտան 12 տարով մեծ էր Սաիֆից։ 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ 2004 թվականին ամուսնալուծվել են, երեխաները ապրում են Ամրիտայի հետ։

2012 թվականին Սաիֆ Ալի Խանն ամուսնացել է դերասանուհի Կարինա Կապուրի հետ։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Չգրված օրենք Parampara Պրատապ Սինգհ
1993 Սիրահարված թափառաշրջիկը Aashik Aawara Ջիմի, Ռակեշ Ռաջպալ
1993 Անցյալի ստվերը Pehchaan Կարան Վերմա
1994 Կարոտող սիրտը Imtihaan Վիկի
1994 Սիրո հետ կատակ չեն անում Yeh Dillagi Վիկրամ Սայգալ
1994 Մի փորձիր ինձանից լավ խաղալ Main Khiladi Tu Anari Դիպակ Կումար
1994 Հավատարմություն և դավաճանություն Yaar Gaddar Ջայ Վերմա
1994 Ապրել և սիրել Aao Pyaar Karen Ռաջա
1995 Պաշտպանություն Surakshaa Ամար, արքայազն Վիջայ
1996 Կար-չկար Ռաջա Ek Tha Raja Սաննի Դոգրա
1996 Գավառականը Bambai Ka Babu Վիկրամ
1996 Թեժ պայքար Tu Chor Main Sipahi Ռաջա
1996 Քո սիրտը խենթացել է Dil Tera Diwana Ռավի Կումար
1997 Հավերժ միասին Hameshaa Ռաջու
1997 Թռիչք Udaan Ռաջա
1998 Կյանքի գինը Keemat: They Are Back Աջայ
1998 Ոչ ոք չի համեմատվի մեզ հետ Humse Badhkar Kaun: The Entertainer Սաննի
1999 Եղբայրական կապեր Kachche Dhaage Դհանանջայ Պանդիտ
1999 Ցանկություն Aarzoo Ամար
1999 Համար մեկ կինը Biwi No. 1 Դիպակ
1999 Մեզ չեն բաժանի Hum Saath-Saath Hain: We Stand United Վինոդ
1999 Սա Մումբայն է, թանկագինս Yeh Hai Mumbai Meri Jaan Ռաջու Տարաչանդ, Հուսնա Բանո, Դևիդ Ռաթհոդ
2000 Թեթևամիտ աղջնակը Kya Kehna Ռահուլ Մոդի
2000 Հանուն քեզ, սիրելիս Sanam Teri Kasam Վիջայ Վերմա
2001 Հանուն սիրո Love Ke Liye Kuch Bhi Karega Պրակաշ
2001 Սիրող սրտեր Dil Chahta Hai Սամիր
2001 Դու իմ սրտում ես Rehnaa Hai Terre Dil Mein Ռաջիվ Շյամռաո
2002 Ոչ դու գիտես, ոչ ես Na Tum Jaano Na Hum Ակշայ Կապուր
2003 Ոչնչից մի վախեցիր Darna Mana Hai Անիլ Մանչանդանի
2003 Կգա վաղը թե ոչ Kal Ho Naa Ho Ռոհիտ
2003 Վերահսկման գիծը LOC: Kargil կապիտան Անուջ Նայար
2004 Խաբված կնոջ վրեժը Ek Hasina Thi Կարան Սինգհ Ռաթհոդ
2004 Դու և ես Hum Tum Կարան Կապուր
2005 Ամուսնացած կինը Parineeta Շեքհար Ռոյ
2005 Սալամ Նամաստե Salaam Namaste Նիքհիլ Արորա
2005 Գաղտնի մտադրություններ Being Cyrus Սիրիուս Միստրի
2006 Օմկարա Omkara Իշվար Տյագի (Լանգդա)
2007 Էկլավիա - իշխանական պահապան Eklavya արքայազն Հարշվարդհան
2007 Անուղղելի խարդախները Nehlle Pe Dehlla Ջիմի
2007 Ամեն ինչ լավ կլինի Ta Ra Rum Pum Ռաջվիր Սինգհ
2008 Մրցավազք Race Ռանվիր Սինգհ
2008 Հուսահատները Tashan Ջիտենդրա Կումար Մակվանա (Ջիմի Կլիֆֆ)
2008 Մի քիչ սեր, մի քիչ մոգություն Thoda Pyaar Thoda Magic Ռանբիր Տալվար
2009 Սերը երեկ և այսօր Love Aaj Kal Վիր Սինգհ
2009 Զոհը Kurbaan Էհսան Խան, Խալիդ
2011 Վերապահում Aarakshan Դիպակ Կումար
2012 Գործակալ Վինոդը Agent Vinod գործակալ Վինոդ
2012 Կոկտեյլ Cocktail Գաուտամ Կապուր
2013 Մրցավազք 2 Race 2 Ռանվիր Սինգհ
2013 Գնա, Գոան այլևս չկա Go Goa Gone Բորիս
2013 Ռաջա գնդակը Bullett Raja Ռաջա Միսրա
2014 Կրկնորդները Humshakals Աշոկ
2014 Երջանիկ ավարտ Happy Ending Յուդի Ջայտլի, Յոգի
2015 Ուրվականը Phantom Դանիյալ Խան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]