Կարինա Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինա Կապուր
անգլ.՝ Kareena Kapoor
Ծնվել էսեպտեմբերի 21, 1980(1980-09-21)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՄիթիբայ քոլեջ, Ջամնաբաի Նարսի դպրոց, Welham Girls' School?, Կառավարման իրավումքի քոլեջ և Հարվարդի ամառային դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռանդհիր Կապուր, մայր՝ Բաբիտա
Ամուսին(ներ)Սաիֆ Ալի Խան
Երեխա(ներ)Prince Taimur Ali Khan of Bhopal? և Prince Jehangir Ali Khan of Bhopal?
Պարգևներ և մրցանակներ

Կարինա Կապուր (հինդի` करीना कपूर, ամուսնական անունը` Կարինա Կապուր Խան, սեպտեմբերի 21, 1980(1980-09-21)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Կապուրների դերասանական դինաստիայի չորրորդ սերնդի ներկայացուցիչներից մեկն է։ Հանդիսանում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների` այդ թվում լավագույն դեբյուտի և Filmfare Awards-ի մրցանակներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինա Կապուրը ծնվել է դերասան Ռանդհիր Կապուրի և դերասանուհի Բաբիտայի ընտանիքում։ Հանրահայտ Ռաջ Կապուրի թոռնուհին է։ Դերասաններ Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրը նրա հորեղբայրներն են։ Կարինա Կապուրի ավագ քույրը դերասանուհի Կարիսմա Կապուրն է։ Սկզբնական կրթությունը Կարինան ստացել է մասնավոր դպրոցում, այնուհետև Մումբայի քոլեջներից մեկում։ Եռամսյա դասընթաց է անցել Հարվարդի համալսարանում, որից հետո սովորել է իրավաբանական քոլեջում։ Մեկ տարի անց ստացել է դերասանի մասնագիտական կրթություն։

Համաձայն Կապուրների ընտանիքում տիրող ավանդույթի, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ամուսնանալուց հետո դադարում էին կինոյում նկարահանվելուց, որը հաճախ հանգեցնում էր կոնֆլիկտային իրավիճակների։ Կարինան և իր քույրը՝ Կարիսման, առաջին անգամ խախտեցին այդ ավանդույթը՝ շարունակելով նկարահանվել։

Կարինա Կապուրի կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին նկարահանված «Մերժվածները» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Աբհիշեկ Բաչչանն էր։ Այդ ֆիլմում կատարած դերի համար նա արժանացել է Filmfare Award-ի մրցանակին՝ կանացի լավագույն դեբյուտային դերի համար։ Նրա հաջորդ՝ «Սիրո հմայքը» (2001 թ.) կինոնկարը միանգամից ճանաչում բերեց դերասանուհուն։ 2001 թվականին նկարահանված պատմական «Կայսրը» ֆիլմը, որտեղ Կարինան կատարել է գլխավոր հերոսուհու դերը, ցուցադրվել է Վենետիկի և Տորոնտոյի կինոփառատոներում։ Նույն թվականին Կարան Ջոհարի նկարահանած «Եվ թախծի, և ուրախության մեջ» կինոնկարը մեծ հաջողություն ունեցավ արտասահմանում։ 2009 թվականին նկարահանված «3 ապուշներ» կինոնկարը ընդունվեց ջերմությամբ և չորս տարի շարունակ համարվում էր ամենաշահութաբեր ֆիլմը՝ հավաքելով Հնդկաստանում մոտ 36 միլիոն դոլար, իսկ համաշխարհային կինոշուկայում ` 20 միլիոն դոլար։ Այդ ընթացքում Կարինան վաստակել է այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են «ոճի սրբապատկեր» և «Ասիական ամենասեքսուալ կին»։ 2011 թվականին նա արժանացել է «Բոլիվուդի ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհի» մրցանակին։

Կարինա Կապուրի մասնակցությամբ այլ ֆիլմերից են «Դավադիր անծանոթը» (2001 թ.), «Ապրիր ինձ համար» (2002 թ.), «Ես խենթանում եմ սիրուց» (2003 թ.), «Սիրո տխուր պատմություն» (2005 թ.), «Երբ մենք հանդիպեցինք» (2007 թ.), «Անհավանական սեր» (2009 թ.), «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» (2010 թ.), «Հերոսուհին» (2012 թ.), «Գեղեցկուհի, դու իմ սերն ես» (2014 թ.) և այլն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից՝ երեք տարի շարունակ Կարինան հանդիպում էր դերասան Շահիդ Կապուրի հետ, սակայն 2007 թվականից նա սիրավեպ սկսեց դերասան Սաիֆ Ալի Խանի հետ, ով մինչ այդ ամուսնացած էր եղել դերասանուհի Ամրիտա Սինգհի հետ և ուներ երկու երեխա։ 2012 թվականին Կարինա Կապուրն ու Սաիֆ Ալի Խանն ամուսնացել են։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2000 Մերժվածները Refugee Նազնին Ահմեդ
2001 Սիրո հմայքը Mujhe Kucch Kehna Hai Պուջա Սաքսենա
2001 Հաճելի հիշողություններ Yaadein Իշա Սինգհ Պուրի
2001 Կայսրը Asoka Կաուրվակի
2001 Դավադիր անծանոթը Ajnabee Պրիյա Մալհոտրա
2001 Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham Պուջա Շարմա
2002 Ինձ հետ ընկերություն կանե ՞ս Mujhse Dosti Karoge! Տինա Կապուր
2002 Ապրիր ինձ համար Jeena Sirf Merre Liye Պուջա
2003 Հատուցում փնտրելիս Talaash: The Hunt Begins Տինա
2003 Որքան դժվար է սեր խոստովանելը Khushi Կհուշի Սինգհ
2003 Ես խենթանում եմ սիրուց Main Prem Ki Diwani Hoon Սանջանա
2003 Գիշերային անկեղծություններ Chameli Չամելի
2004 Ճակատագրերի խաչմերուկում Yuva Միրա
2004 Դաստիարակը Dev Աալիա
2004 Սեր խաղալ Fida Նեհա Վերմա
2004 Դիմակայություն Aitraaz Պրիյա Սաքսենա
2004 Իրարանցում Hulchul Անջալի
2005 Անհավատարիմը Bewafaa Անջալի Սահայի
2005 Սիրո տխուր պատմություն Kyon Ki... Տանվի Կհուրանա
2005 Ընդմիշտ ընկերներ Dosti: Friends Forever Անջալի
2006 Խաղատուն` Չայնա-Տաուն «36» 36 China Town Պրիյա
2006 Սխալների կատակերգություն Chup Chup Ke Շրուտի
2006 Օմկարա Omkara Դոլլի Միշրա
2006 Դոն. Մաֆիայի պարագլուխը Don Կամինի
2007 Երբ մենք հանդիպեցինք Jab We Met Գիտ Կաուր Դհիլոն
2008 Հուսահատները Tashan Պուջա «Գուդիյա» Սինգհ
2008 Ուրախ խարդախները վերադառնում են Golmaal Returns Էկտա Սանտոշի
2009 Անհավանական սեր Kambakkht Ishq Սիմրիտա Ռայ
2009 Միսթր և միսիս Կհաննա Main Aurr Mrs Khanna Ռաինա Կհաննա
2009 Զոհը Kurbaan Ավանտիկա Ահուջա, Ավանտիկա Խան
2009 Երեք ապուշ 3 Idiots Պիա
2010 Ճակատագրից չես փախչի Milenge Milenge Պրիյա Մալհոտրա
2010 Ես սիրում եմ քեզ, մայրիկ We Are Family Շրեյա
2010 Ուրախ խարդախները 3 Golmaal 3 Դաբու
2011 Թիկնապահը Bodyguard Դիվյա Ռանա
2011 Մուտք գործելու պատահական հնարավորություն Ra.One Սոնիա Սուբռամանիում
2012 Ես մենակ եմ և դու էլ ես մենակ Ek Main Aur Ekk Tu Ռիանա Բրագանզա
2012 Գործակալ Վինոդը Agent Vinod Իրամ Փարվին Բիլալ, Ռուբի Մենդես
2012 Հերոսուհին Heroine Մահի Արորա
2012 Որոնում Talaash Ռոզա
2013 Իսկության համառություն Satyagraha Յասմին Ահմեդ
2013 Գեղեցկուհի, դու իմ սերն ես Gori Tere Pyaar Mein Դիա Շարմա
2014 Սինգամի վերադարձը Singham Returns Ավնի
2015 Վրեժ` օրենքից դուրս Gabbar is Back Սունաինա
2015 Եղբայր Բաջրանգի Bajrangi Bhaijaan Ռասիկա
2015 Եղբայրները
2016 Նա և նե Ki & Ka Կիա Բանսալ
2016 Թռչող Փենջաբը Udta Punjab Պրիտ Սահանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139171460 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Կապուր» հոդվածին։