Կարիսմա Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիսմա Կապուր
անգլ.՝ Karisma Kapoor
Ծնվել էհունիսի 25, 1974(1974-06-25)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունCathedral and John Connon School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ
ԸնտրանիRaja Hindustani?, Dil To Pagal Hai?, Biwi No.1?, Մեզ չեք բաժանի, Եղբոր որոնումը, Zubeidaa? և Mentalhood?
Ծնողներհայր՝ Ռանդհիր Կապուր, մայր՝ Բաբիտա
Պարգևներ և մրցանակներ

Կարիսմա Կապուր (հինդի` करिश्मा कपूर, հունիսի 25, 1974(1974-06-25)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի։ Նկարահանվել է մոտ 60 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Արժանացել է Filmfare Awards-ի մրցանակների` գլխավոր և երկրորդական դերերի համար, ինչպես նաև Ազգային կինոմրցանակի՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիսմա Կապուրը Կապուրների դերասանական դինաստիայի ներկայացուցիչներից մեկն է։ Ծնվել է դերասան Ռանդհիր Կապուրի և դերասանուհի Բաբիտայի ընտանիքում։ Ռաջ Կապուրի թոռնուհին է։ Նրա հորեղբայրներն են դերասաններ Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրը։ Կրտսեր քույրը դերասանուհի Կարինա Կապուրն է։

Կարիսման կրթությունն ստացել է Մումբայի լավագույն Ջոն Կոնոնի՝ տաճարին կից դպրոցում և շարունակել է Մումբայի համալսարանին պատկանող Սոֆիայի օրիորդաց քոլեջում։ Կինոդեբյուտը կայացել է 1991 թվականին՝ «Սիրո կալանավորը» ֆիլմում։ Դրան հաջորդել են հիմնականում կատակերգական բնույթի ֆիլմեր այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Սալման Խանն ու Գովինդան։ Քիչ թե շատ առաջին հաջողված ֆիլմը 1996 թվականին նկարահանված «Ռաջա Հինդուստանի» կինոնկարն է, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Այս ֆիլմի համար Կարիսման ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Երկրորդ անգամ մրցանակը նա ստացել է 2001 թվականին՝ «Եղբորը որոնելիս» ֆիլմի համար։ Յաշ Չոպրայի կողմից 1997 թվականին նկարահանված «Խելագար սիրտը» կինոնկարի համար Կարիսման ստացել է Ազգային կինոմրցանակ և Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Արժե նշել նաև նրա դերերը «Որոշում» (1992 թ.), «Ճանապարհ դեպի նոր կյանք» (1993 թ.), «Ռաջա Բաբու» (1994 թ.), «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ դստեր հետ» (1994 թ.), «Հանցագործի սերը» (1996 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.), «Զուբեյդա» (2001 թ.), «Վտանգավոր սեր» (2012 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1995 թվականներին Կարիսման սիրավեպ է ունեցել դերասան Աջայ Դևգանի հետ։ 2002 թվականին հայտարարվել էր Կարիսմայի և Աբհիշեկ Բաչչանի ամուսնության մասին, սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին։ 2003 թվականին Կարիսման ամուսնացել է ձեռնարկատիրությամբ զբաղվող Սանջայ Կապուրի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ամուսնալուծվել են 2014 թվականին։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1991 Սիրո կալանավորը Prem Qaidi Նիլիմա
1992 Ոստիկանը Police Officer Բիջալի
1992 Որոշում Nishchaiy Պայալ Սինգհ
1992 Սիրո ջրվեժը Deedar Սապնա Սաքսենա
1992 Առնական սիրտը Jigar Սուման
1993 Ճանապարհ դեպի նոր կյանք Jaagruti Շալու
1993 Դիմակայում Muqabla Կարիսմա
1993 Հզորագույնը. Երջանկություն` պարտքով Shaktiman Պրիյա
1993 Հարուստը Dhanwaan Անջալի Չոպրա
1993 Սերն աստծո պարգև է Sangram Մադհու Սինգհ
1994 Ռաջա Բաբու Raja Babu Մադհուբալա
1994 Սիրելին Dulaara Պրիյա Չաուհան
1994 Սիրային ուժ Prem Shakti Գաուրի, Կարիսմա
1994 Վրեժխնդրություն Aatish: Feel the Fire Պուջա
1994 Անհաջող ամուսնություն Suhaag Պուջա
1994 Ուզում եմ ամուսնանալ միլիոնատերի դստեր հետ Andaz Apna Apna Կարիսմա
1994 Հավատալ ինքն իրեն Khuddar Պուջա
1994 Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմ Andaz Ջայա
1995 Որդեգրված դուստրը Jawab Սուման
1995 Մարտադաշտ Maidan-E-Jung Տուլսի
1995 Բեռնակիր № 1 Coolie No. 1 Մալտի
1996 Ճակատագրի փոփոխականություններ Saajan Chale Sasural Պուջա
1996 Կրիշնա Krishna Ռաշմի
1996 Հանցագործի սերը Jeet Կաջալ Շարմա
1996 Բարեպաշտը Bal Bramhachari Աշա Ռանա
1996 Ռաջա Հինդուստանի Raja Hindustani Աարտի Սեհգալ
1996 Ամենահաղթ սերը Ajay Մանորամա, «Ռամա»
1997 Անհոգ երկվորյակները Judwaa Մալա
1997 Հերոս № 1 Hero No. 1 Մինա Նաթհ
1997 Արյան երկու գույնը Lahoo Ke Do Rang Հինա
1997 Մահվան հրեշտակը Mrityudaata Ռենուկա Ջայն
1997 Խելագար սիրտը Dil To Pagal Hai Նիշա
1999 Խայծ Silsila Hai Pyar Ka Վանշիկհա Մաթհուր
1999 Համար մեկ կինը Biwi No. 1 Պուջա Մեհրա
1999 Մեզ չեն բաժանի Hum Saath-Saath Hain: We Stand United Սապնա
1999 Գազանը Jaanwar Սապնա
2000 Մրցակից եղբայրներ Chal Mere Bhai Սապնա Մեհրա
2000 Սիրո մոգությունը Hum To Mohabbat Karega Գիտա Կապուր
2000 Եղբորը որոնելիս Fiza Ֆիզա
2000 Արյունախումը Shikari Ռաջեշվարի Ռավալ
2001 Զուբեյդա (Ճակատագրական սեր) Zubeidaa Զուբեյդա
2001 Սիրելիի առևանգումը Aashiq Պուջա
2001 Սիրո կապանքները Ek Rishtaa: The Bond of Love Նիշա Թհապար
2002 Այո, ես էլ եմ քեզ սիրում Haan Maine Bhi Pyaar Kiya Պուջա Կաշյապ
2002 Վերադարձնել որդուն Shakthi: The Power Նանդինի
2002 Հարազատ արյուն Rishtey Կոմալ Սինգհ
2003 Փոխակերպուկը Baaz: A Bird in Danger Նեհա Չոպրա
2006 Գժտություն Mere Jeevan Saathi Նատաշա
2010 Եվ արդարություն բոլորի համար Zamaanat Կաջոլ
2012 Վտանգավոր սեր Dangerous Ishhq Սանջանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #136393004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիսմա Կապուր» հոդվածին։