Jump to content

Սալման Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալման Խան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1965(1965-12-27)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԻնդաուր, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
ԿրթությունSt. Stanislaus School?, Սկինդիա դպրոց և Elphinstone College?
Քաղաքացիություն Հնդկաստան և  Միացյալ Թագավորություն
Ազգությունփուշտու
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար, երգիչ, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
ԸնտրանիMaine Pyar Kiya?, Hum Aapke Hain Koun..!?, Bodyguard?, Dabangg?, Dabangg 2? և Ek Tha Tiger?
Ծնողներհայր՝ Սալիմ Խան[2], մայր՝ Sushila Charak Singh Khan?
Համատեղ ապրող(ներ)Iulia Vantur?
Պարգևներ և մրցանակներ
salmankhan.com

Սալման Խան (հինդի` सलमान ख़ान, ամբողջ անունը` Աբդուլ Ռաշիդ Սալիմ Սալման Խան, դեկտեմբերի 27, 1965(1965-12-27)[1], Ինդաուր, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և հեռուստահաղորդավար։ Համարվում է Բոլիվուդի ամենահանրաճանաչ կինոաստղերից մեկը։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։ Հնդկական կինեմատոգրաֆի զարգացման համար կատարված հսկայական ներդրումների համար 2007 թվականին Սալման Խանը արժանացել է Ռաջիվ Գանդիի անվան պարգևին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Խանը ծնվել է գրող և սցենարիստ Սալիմ Խանի և նկարչուհի Սալմա Խանի ընտանիքում։ Սալման Խանն ունի երկու եղբայր՝ դերասան և ռեժիսոր Արբազ Խանը և դերասան և պրոդյուսեր Սոհեյլ Խանը, բացի այդ ունի նաև երկու քույր՝ Ալվիրան և որդեգրված Արփիտան։ Հետագայում Սալման Խանի հայրը ընտանիք բերեց նաև երկրորդ կնոջը՝ հայտնի դերասանուհի և պարուհի Հելենին։ Հելենն ինքը երեխաներ չուներ, սակայն Սալիմ Խանի երեխաները նրան ընդունում էին որպես իրենց երկրորդ մայր։

Սալման Խանի հայրը մուսուլման էր, մայրը՝ իսլամ ընդունած հինդուս, իսկ Հելենը կաթոլիկ էր։ Այդ իսկ պատճառով նրանց ընտանիքում պահպանվում էին այդ երեք կրոնների` իսլամի, հինդուիզմի և քրիստոնեության ավանդույթներն ու սովորույթները։ Որոշ ժամանակ անց նրանց ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ։

Սալման Խանն իր դերասանական կարիերան սկսել է` հանդես գալով 1988 թվականին նկարահանված «Այդպիսին պետք է լինի կինը» («Կինը») կինոնկարում։ Չնայած նրա խաղընկերուհին Ռեքհան էր, այդուհանդերձ ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Սալման Խանին հաջողությունը ժպտաց 1989 թվականին նկարահանված «Ես սիրեցի» ֆիլմում կատարած դերի համար։ Նա ներկայացվել է մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար և շահել է մրցանակը լավագույն դեբյուտի համար։ 1991 թվականին Սալման Խանը նկարահանվել է «Իմ սիրելին» ֆիլմում և համալրել է հանրաճանաչ կինոաստղերի շարքերը։ 1994 թվականին էկրաններին հայտնվեց 1990-ական թվականների ամենահաջողված «Ով եմ ես քեզ համար» կինոնկարը, որտեղ Սալման Խանի խաղընկերուհին Մադհուրի Դիքսիտն էր։ Ֆիլմը Բոլիվուդի պատմության մեջ ամենաշահութաբեր կինոնկարն էր, այդ առումով զիջելով միայն «Վրեժ և օրենք» (1975 թ.) ֆիլմին։

1995 թվականին նկարահանվելով «Կարանը և Արջունը» կինոնկարում, Սալման Խանը կրկին ներկայացվեց մրցանակի, դառնալով մարտաֆիլմերի հանրաճանաչ հերոս։ «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.) կինոնկարում հանդես գալով երկրորդական դերով, Սալման Խանը արժանացավ Filmfare Award մրցանակի։ 1999 թվականին նա նկարահանվել է «Համար մեկ կինը», «Մեզ չեն բաժանի» և «Հավետ քոնը» կինոնկարներում ` դառնալով տարվա ամենահայտնի դերասանը։ 1990-ական թվականներին նա նկարահանվել է նաև «Սեր առանց հիշողության» (1992 թ.), «Երաժշտության աշխարհը» (1996 թ.) և «Անփույթ երկվորյակները» (1997 թ.) կինոնկարներում։ Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտի մասին պատմող «Տասը» (1997 թ.) կինոնկարի նկարահանումները, որտեղ Սալման Խանի հետ հանդես էր գալիս Սանջայ Դատը, դադարեցվեցին՝ ռեժիսորի հանկարծակի մահվան պատճառով։

2001 թվականին նկարահանված «Ուրիշի երեխան» կինոնկարը նույնպես հաջողություն կունենար, եթե չլիներ ֆիլմի ֆինանսավորման շուրջ ծագած աղմուկը։ Դրա մեջ կասկածվում էր մաֆիայի պարագլուխ Բհարատ Շահը։ Ֆիլմի ցուցադրությունը Հնդկաստանում անցավ մեծ դժվարություններով։ Շատ կինոթատրոններ հրաժարվում էին ցուցադրել ֆիլմը, իսկ այն կինոթատրոններում, որտեղ այն ցուցադրվում էր, հսկվում էին ոստիկանության կողմից։ Ֆիլմի նկարահանող խմբին, այդ թվում Սալման Խանին, բազմիցս այդ գործով կանչել են հարցաքննության։ Այնուամենայնիվ Սալման Խանը արժանացավ մրցանակի՝ որպես լավագույն գլխավոր դերակատար։

2003 թվականին նկարահանված «Ամբողջը տալիս եմ քեզ» ֆիլմում Սալման Խանը կատարել է իր լավագույն դերերից մեկը, իսկ 2004 թվականին նկարահանված «Ամեն ինչ չէ, որ կորսված է» կինոնկարում Սալման Խանը կատարել էր ՁԻԱՀ-ով տառապող հիվանդի դեր։ Ֆիլմը շոշափում էր հասարակության վերաբերմունքի թեման՝ ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-վարակակիրով հիվանդ մարդկանց նկատմամբ։ Նույն թվականին Սալման Խանը նկարահանվել է «Ամուսնացիր ինձ հետ» կատակերգությունում, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ։ 2005 թվականին Սալման Խանը հանդես է եկել բազմաբնույթ դերակատարումներով, նկարահանվելով «Որովհետև...», «Ինչպես ես սիրեցի» և Ռուսաստանում նկարահանված «Լակի. Սիրո ժամանակը չէ» ֆիլմերում։ Նրա հետագա ֆիլմերից են «Իմ սիրելին» (2006 թ.), հոլիվուդյան «Մարիգոլդ. Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» (2007 թ.), «Բարև, սեր» (2007 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ կինոնկարներ։

1998 թվականին՝ «Մեզ չեն բաժանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սալման Խանը և ևս չորս դերասաններ ձերբակալվել էին արգելանոցում որսագողությամբ զբաղվելու համար։ Այդ գործով դատավարությունը ձգվեց շուրջ 14 տարի։ 2007 թվականին իսլամական կազմակերպություններից մեկը ընդդեմ Սալման Խանի ֆաթվա էր հայտարարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մուսուլման լինելով հանդերձ, նա մասնակցել էր հինդուիստական կրոնական տոնակատարության։ 2008 թվականին նրա դեմ ֆաթվա էր հայտարարվել նաև այն բանի համար, որ Սալման Խանի մոմե արձանը դրվել էր Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում։ 2015 թվականին Սալման Խանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ալկոհոլ օգտագործած վիճակում փողոցում գիշերող անօթևան մի քաղաքացու վրաերթի ենթարկելու համար, որից հետո դիմել էր փախուստի։ Այդ հանցագործությունը կատարվել էր 2002 թվականին։ Անձամբ Սալման Խանը պնդում էր, որ այդ օրը ինքը ավտոմեքենա չի վարել։ Դատավճիռը հասարակության շրջանում մեծ աղմուկ էր առաջացրել։ Մինչ դատավճռի դեմ բողոքարկումը, դերասանը գտնվում է ազատության մեջ։

Սալման Խանը զբաղվում է նաև բարեգործությամբ։ Երկար տարիներ է, ինչ նա միջոցներ է հատկացնում քաղցկեղով և հոգեկան հիվանդություններով տառապող երեխաների համար։ 2006 թվականին հատուկ դրա համար նա հիմնել է Սալման Խանի հիմնադրամը։ Միջոցները գոյանում են նաև նրա նկարների վաճառքից։ Իր հոբբին` գեղանկարչությունը, նա օգտագործում է կարիքավորներին օգնելու նպատակով։ Սալման Խանը նկարահանվում է նաև գովազդային հոլովակներում և հանդիսանում է որոշ հայտնի ֆիրմաների դեմքը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Խանը երբեք չի ամուսնացել, սակայն նրա կյանքը մշտապես հետաքրքրել է երկրպագուներին և ԶԼՄ-ներին։ 1999 թվականից նա հանդիպում էր դերասանուհի և մոդել Այշվարիա Ռայի հետ, սակայն մի քանի տարի անց` 2001 թվականին նրանք բաժանվեցին, որից հետո նա մինչև 2010 թվականը հանդիպում էր դերասանուհի Կատրինա Կաիֆի հետ։ Սալման Խանը սիրավեպ է ունեցել նաև դերասանուհիներ Սանգիտա Բիջլանիի և Սոմի Ալիի հետ։ Սալման Խանը զբաղվում է բոդիբիլդինգով (կուլտուրիզմ)։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1988ԿինըBiwi Ho To AisiՎիկի Բհանդարի
1989Ես սիրեցիMaine Pyar KiyaՊրեմ Չոուդհարի
1990ՀեղափոխականըBaaghi: A Rebel for LoveՍաջան Սուդ
1991Խաբված սիրեցյալըSanam BewafaՍալման Խան
1991Քարե ծաղիկներPatthar Ke PhoolՍուրաջ Վերմա
1991ՍիրելինKurbaanԱկաշ Սինգհ
1991Իմ սիրելինSaajanԱկաշ Վերմա
1991Սիրային պատմությունLoveՊրիտհվի
1992ՍուրյավանշիSuryavanshiՍուրյավանշի Վիկրամ Սինգհ
1992Սեր առանց հիշողությանEk Ladka Ek LadkiՌաջա
1992ՈրոշումNishchaiyՎասուդև Գուջրալ, Ռոհան Յադավ
1992Ճանապարհ դեպի նոր կյանքJaagrutiՋուգնու
1993Սիրահարված սիրտըDil Tera AashiqՎիջայ
1993Չանդրա ՄուքհիChandra MukhiՌաջա Ռայ
1994Ով եմ ես քեզ համարHum Aapke Hain Koun...!Պրեմ
1994ԼուսներեսըChaand Kaa TukdaaՇյամ Մալհոտրա
1994Ուզում եմ ամուսնանալ միլիոնատերի դստեր հետAndaz Apna ApnaՊրեմ
1994Սիրեցյալը` քարե սրտովSangdil SanamԿիշան
1995Կարանը և ԱրջունըKaran ArjunԿարան Սինգհ
1995Հերոսական ավարտVeergatiԱջայ
1996Ճակատագրի հորձանուտըYeh MajhdhaarԳոպալ
1996Երաժշտության աշխարհըKhamoshi: The MusicalՌաջ
1996Հանցագործի սերըJeetՌաջնաթհ Սահայ
1996Սեր և ատելություն (Սիրո թշնամին)Dushman Duniya Ka-
1997Անհոգ երկվորյակներըJudwaaՌաջա, Պրեմ Մալհոտրա
1997ԶենքAuzaarՍուրաջ Պրակաշ
1997ՏասDusկապիտան Ջիտ Շարմա
1998Պետք չէ վախենալ սիրուցPyaar Kiya To Darna KyaՍուրաջ Կհաննա
1998Երբ սիրահարվում եսJab Pyaar Kisise Hota HaiՍուրաջ Դհանռաջգիր
1998Իրական արժեքներBandhanՌաջու
1998Կյանքում ամեն ինչ պատահում էKuch Kuch Hota HaiԱման Մեհրա
1999Անպատասխան սերJaanam Samjha KaroՌահուլ
1999Համար մեկ կինըBiwi No. 1Պրեմ Մեհրա
1999Միայն դուSirf TumՊրեմ
1999Հավետ քոնըHum Dil De Chuke SanamՍամիր Ռաֆիլինի
1999Ողջույն անտեսանելի եղբորիցHello BrotherՀերո
1999Մեզ չեն բաժանիHum Saath-Saath Hain: We Stand UnitedՊրեմ
2000Պսակադրվել սիրելիի հետDulhan Hum Le JayengeՌաջա Օբերոյ
2000Մրցակից եղբայրներChal Mere BhaiՊրեմ Օբերոյ
2000Յուրաքանչյուր սիրող սիրտHar Dil Jo Pyar KaregaՌաջ
2000Մի քանի խոսք սիրո մասինDhaai Akshar Prem KeՏրուկ Դրիվեր
2000Հանկարծ չսիրահարվելKahin Pyaar Na Ho JaayeՊրեմ Կապուր
2001Ուրիշի երեխանChori Chori Chupke ChupkeՌաջ Մալհոտրա
2002Վերադարձ դեպի անցյալTumko Na Bhool PaayengeՎիր Սինգհ Թհակուր, Ալի
2002ՄիակըHum Tumhare Hain SanamՍուրաջ
2002Ուղևորություն դեպի ԼոնդոնYeh Hai JalwaՌաջ Սաքսենա, Ռաջ Միտալ
2003Ամբողջը տալիս եմ քեզTere NaamՌադհե Մոհան
2003Սեր և դավաճանությունBaghbanԱլոկ Ռաջ
2004ՊատիվGarv: Pride and HonourԱրջուն Ռանավատ
2004Ամուսնացիր ինձ հետMujhse Shaadi KarogiՍամիր Մալհոտրա
2004Ամեն ինչ չէ, որ կորսված էPhir MilengeՌոհիտ Մանչանդա
2004Սիրտը, որը չէր դադարում զարկելDil Ne Jise Apna KahaՌիշաբհ
2005Լակի. Սիրո ժամանակը չէLucky: No Time for LoveԱդիտյա Սեքհրի
2005Ինչպես ես սիրեցիMaine Pyaar Kyun Kiyaդոկ. Սամիր Մալհոտրա
2005Տհաճությունների հորձանուտումNo EntryՊրեմ
2005Սիրո տխուր պատմությունKyon KiԱնանդ
2006ԿանխագուշակությունSaawan... The Love Season-
2006Իմ սիրելինJaan-E-Mann: Let's Fall in Love... AgainՍուհան Կապուր
2006ՀայրիկBaabulԱվինաշ Կապուր
2006Հարսանիքից հետոShaadi Karke Phas Gaya YaarԱյան
2007Բարև, սերSalaam-E-IshqՌահուլ
2007Մարիգոլդ. Ճանապարհորդություն դեպի ՀնդկաստանMarigoldՊրեմ Ռաջպուտ
2007ԳործընկերըPartnerՊրեմ
2007ՍիրեցյալըSaawariyaԻմաան
2008Օ, Աստված, դու մեծ եսGod Tussi Great HoԱրուն Պրաջապատի
2008Ալո, կոլ-կենտրոնը լսում էHelloԽան
2008ՀերոսներըHeroesԲալկար Սինգհ, Ջասվինդեր Սինգհ
2008ԺառանգորդներըYuvvraajԴևեն Յուվռաջ Սինգհ
2009Հատկապես վտանգավոր էWantedՌադհե
2009Միսթր և միսիս ԿհաննաMain Aurr Mrs KhannaՍամիր Կհաննա
2009Լոնդոնյան երազանքներLondon DreamsՄանջիտ Կհոսլա
2009Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունըAjab Prem Ki Ghazab KahaniՍալման Խան
2010Վիր` ժողովրդի հերոսըVeerՎիր Պրատապ Սինգհ, Մահենդրա Պրատապ Սինգհ
2010Սերը որպես խաղPrem Kaa Gameպատմող
2010ԱնվախըDabanggՉուլբուլ Պանդեյ
2011Միշտ պատրաստReadyՊրեմ Կապուր
2011ԹիկնապահըBodyguardԼովելի Սինգհ
2012Կար-չկար մի վագրEk Tha Tiger-
2012Սարդարի որդինSon of SardaarՊաթհան
2012Անվախը 2Dabangg 2Չուլբուլ Պանդեյ
2014Կեցցե հաղթանակըJai Hoմայոր Ջայ Ագնիհոտրի
2014ՑնցողըLai BhaariԲհաու
2014ՀարվածKickԴևի Լալ Սինգհ, Դևիլ
2015Եղբայր ԲաջրանգիBajrangi BhaijaanՊավան Կումար Չատուրվեդի, Բաջրանգի
2015Սեր անունով գանձըPrem Ratan Dhan PayoՊրեմ Դիլվալե, Յուվռաջ Վիջայ Սինգհ
2016ՍուլթանըSultanՍուլթան Ալի Խան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալման Խան» հոդվածին։