Մադամ Տյուսոյի թանգարան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մադամ Տյուսոյի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | Մոմե արձանների թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վեստմինստեր |
| Ղեկավարության նստավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Հասցե | Madame Tussauds, Marylebone Road, London, NW15LRNW1 5LRMarylebone Road? |
| Հիմնադրվել է | 1839 |
| Հիմնադիր | Մադամ Տյուսո |
| 51°31′22.04″N 0°9′18.61″W / 51.5227889°N 0.1551694°W | |
| Կայք | madametussauds.com/london/ |
![]() | |
![]() | |
Մադամ Տյուսոյի թանգարան, մոմե արձանների թանգարան Լոնդոն քաղաքի Մերիլեբոն թաղամասում, որն ունի մասնաճյուղեր 14 քաղաքներում (2013 թվականի տվյալներով)՝ Ամստերդամ, Լաս Վեգաս, Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա և Բեռլին։ Այն հիմնել է քանդակագործ Մարի Տյուսոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը՝ Գրոսհոլց (Grosholts), ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որպես սպասուհի։ Կյորտիսը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստը։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։
Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և մեծ հաջողության արժանացավ։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ունենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։
1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։
1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն իր հավաքածուի հետ մեկտեղ չի կարողանում վերադառնալ Ֆրանսիա և ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835 թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզը Սարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։
Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է բազմաթիվ անվանի մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։
1884 թվականին հավաքածուն տեղափոխվում է Մերիլեբոն-ռոուդ։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։
Մադամ Տյուսոյի թանգարանների գտնվելու վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի նմուշներից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնած գեղեցկուհին
- Սարդ մարդը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Madame Tussauds - Պաշտոնական կայքը
- Կյանքի պատմությունը Մարի Տյուսոյի Արխիվացված 2013-10-13 Wayback Machine
- Վիրտուալ շրջագայություն Մադամ Տյուսոյի թանգարանում Արխիվացված 2014-07-26 Wayback Machine

