Այշվարիա Ռայ
Աշվարիա Կիշնառաջ Ռայ | |
---|---|
Ի ծնե անուն՝ | ಐಶ್ವರ್ಯ ರೈ |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 1, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մանգալոր(Մանգալուր) |
Երկիր՝ | Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստանի |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել |
Կարիերա՝ | 1997 թվականից մինչև օրս |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0706787 |
Այշվարիա Կիշնառաջ Ռայ (տուլու` ಐಶ್ವರ್ಯ ರೈ, հինդի՝ ऐश्वर्या राय, անգլ.՝ Aishwarya Krishnaraj Rai, նոյեմբերի 1, 1973[1], Մանգալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։ Հանդիսատեսին հայտնի է «Վերջին լեգեոնը», «Ջոդխա և Ակբար», «Հարսնացուն և նախապաշարմունքները» ֆիլմերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է առևտրական նավատորմի սպա Կրիշնարաջ Ռայի և գրող Վրինդա Ռայի ընտանիքում։ Դերասանուհին ունի մեծ եղբայր՝ առևտրական նավատորմի ինժեններ Ադիտյան, ով նաև «Սրտային կապվածություն» ֆիլմի պրոդյուսերն է[2]։ Աշվարիայի հայրների լեզուն տուլուն է[3], գիտի նաև անգլերեն, հինդի, մարաթհի և թամիլերեն[4]։ Մանուկ հասակում է սովորել է դասական երաժշտություն և պարեր։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ գնացել է «Arya Vidya Mandir high school»։ «Ruparel College»-ը ավարտելուց հետո ընդունվել է համալսարան, որտեղ սկսել է ուսումնասիրել ճարտարապետություն, բայց հետո դարձել է մոդել։ 1994 թվականին հաղթել է «Միսս աշխարհ» մրցույթը։ Հետո մասնակցել է «Պեպսի» ընկերության գովազդին, նկարահանվել է «Vogue» ամսագրի համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այշվարիա Ռայը առաջին անգամ խաղացել է թամիլյան Տանդեմ ֆիլմում 1997 թվականին, և այն լավ է ընդունվել կինոքննադատների կողմից։ Սակայն իր բոլիվուդյան դեբյուտը՝ «Սիրահարված ինքնակոչ» ֆիլմում ձախողվել է և ստացել է բացասական կարծիքներ[5]։ Չնայած դրան, Այշվարիային պարգևատրել են Star Screen Award մրցանակով որպես «խոստումնալից նորեկ»։ 2000 թվականին նա արժանացել է Filmfare Awards մրցանակի լավագույն կանացի դերի համար «Հավերժ քոնը»[6], իսկ 2003 թվականին «Դևդաս» ֆիլմերում[7]։ 2003 թվականին Այշվարիան եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրի[8]։ Նույն թվականին նա գովազդային պայմանագիր է կնքել L’Oréal-ի հետ, մասնակցել է նաև Կոկա-Կոլայի և De Beers-ի գովազդներին[9]։ Այշվարիա Ռայը առաջին հնդիկ կինն է, ում մոմե արձանը տեղ է գտել Մադամ Տյուսոյի թանգարանում[10]։
Լեզուների իմացության շնորհիվ Այշվարիան նկարահանվել է նաև բենգալերեն, թամիլերեն, անգլերեն ֆիլմերում։ Նա նաև հրավիրվել էր նկարահանվելու Բրեդ Փիթի հետ Տրոյա ֆիլմում, բայց նա հրաժարվեց դերից[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի հանդիպել է Սալման Խանի հետ։ Հետո նրանք բաժանվել են։ Որոշ ժամանակ անց սկսել է հանդիպել դերասան Վիվեկ Օբերոյի հետ։ 2007 թվականի հունվարի 14-ին հայտնել է դերասան Աբհիշեկ Բաչչանի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի որդու հետ նշանադրության մասին։ Ապրիլի 20-ին նրանք ամուսնացան։ 2011 թվական նոյեմբերի 16-ին Այշվարիա Ռայը Մումբայի հիվանդանոցներից մեկում դուստր ունեցավ[12]։ Աղջկան անվանեցին Աարադխիա Բաչչան[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1997 | Դուետ | Iruvar | Ռուշփա / Կալփանա | Դրամա | Մանտի Ռատնամ | |
1997 | Եվ նրանք սիրեցին միմյանց | Aur Pyaar Ho Gaya | Աշի Կափուր | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Ռահուլ Ռավայլ | |
1998 | Անմեղ սուտ | Jeans | Մադումիթա / Վաիշնավի | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Ս. Շանկար | |
1999 | Եկ վերադառնանք. Վերադարձ դեպի տուն | Aa Ab Laut Chalen | Փույա Վալիա | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Ռիշի Կապուր | |
1999 | Հավերժ քոնը | Hum Dil De Chuke Sanam | Նանդինի | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Սաջեյ Լիլա Բհանսալի | |
1999 | Սիրո ռիթմերը | Taal | Մանսի | Մելոդրամա, Երաժշտական |
Սուբհաս Գհայ | |
1999 | Ravoyi Chandamama | Ravoyi Chandamama | Հատուկ տեսք, (երգ) | Մելոդրամա | Ջայանթ Փարանջի | |
2000 | Ճակատագրական տոն | Mela | Չամփակալի | Մարտական, Դրամա |
Ջարմեշ Դարշան | |
2000 | Բանականությունները և զգացումները | Kandukondain Kandukondain | Մինակշի | Դրամա | Ռաջիվ Մենոն | |
2000 | Սիրո ազարտը | Josh | Շիրլի | Դրամա, Մարտական, Մելոդրամա, Երաժշտական |
Մանսուր Կհան | Շահ Ռուխ Կհան |
2000 | Իմ սիրտը քեզ համար | Hamara Dil Aapke Paas Hai | Փրեթի Վիաս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Սատիշ Կաուշիկ | |
2000 | Մի քանի խոսք սիրո մասին | Dhaai Akshar Prem Ke | Շահիբա Գարեվալ | Դրամա, Մելոդրամա |
Ռաջ Կանվեր | |
2000 | Սիրահարները | Mohabbatein | Մեղա | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական |
Ադիթյա Չոփրա | |
2000 | Սրտի ձայնը | Sanam Tere Hain Hum | Մելոդրամա | Ջայանթ Փարանջի | ||
2001 | Սիրո կղզին | Albela | Սոնիա | Մելոդրամա | Դերեկ Սարին | |
2002 | Դեվդաս | Devdas | Փարվաթի | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական, Կատակերգություն |
Սաջեյ Լիլա Բհանսալի | Շահ Ռուխ Կհան |
2002 | Միակը | Hum Tumhare Hain Sanam | Դրամա, Մելոդրամա |
Կ. Ս. Ադիյաման | ||
2002 | Մեզ չեն հասնի | Hum Kisi Se Kum Nahin | Քոմալ Ռասթոջի | Դրամա, Մելոդրամա, Մարտական, Կատակերգություն |
Դևիդ Դհավան | |
2002 | Տանջահարները, 1931 թ. մարտի 23 | 23rd March 1931։ Shaheed | Դրամա, Կենսագրական, Պատմական |
Գուդու Դանոա | ||
2002 | Վերադարձնել որդուն | Shakthi։ The Power | երազանքների աղջիկը | Մարտական, Կատակերգություն |
Կրիշնա Վամսի | |
2003 | Սրտային կապվածություն | Dil Ka Rishta | Թիա Շարմա | Մելոդրամա | Նարեշ Մալհորթա | |
2003 | Ավազահատիկ | Chokher Bali | Բինոդինի | Դրամա | Ռիտուպարնո Գհոշ | |
2003 | Սառցեսիրտը | Kuch Naa Kaho | Նամրաթա Շրիվաստավ | Դրամա, Մելոդրամա |
Ռոհան Սիփի | |
2004 | Պարտականությունն առաջնայինն է | Khakee | Մահալախշմի | Մարտական, Դրամա |
Ռաջկումար Սանտոշի | |
2004 | Հանդիպում անձրևի տակ | Raincoat | Նիրա 'Նիրու' | Դրամա, Մելոդրամա |
Ռիտուպարնո Գհոշ | |
2004 | Ի՞նչ է, սիրահարվել ե՞ս | Kyun! Ho Gaya Na... | Դիյա Մալհոթրա | Դրամա, Մելոդրամա, Մելոդրամա |
Սամիր Կարնիկ | |
2004 | Հարսնացուն և նախապաշարմունքները | Bride & Prejudice | Լալիթա Բախսհի | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական, Կատակերգություն |
Գուրինդեր Չաթհա | |
2005 | Զգացումների շփոթմունք | Shabd | Անտարա Վաշիշ / Թամանա | Դրամա | Լիինա Յադավ | |
2005 | Բանտին և Բաբլին | Bunty Aur Babli | Կատակերգություն, Քրեական, Արկածային |
Շաադ Ալի | ||
2005 | Համեմունքների արքայադուստրը | Mistress of Spices | Թիլո | Դրամա, Մելոդրամա |
Փոլ Մաեդա Բերջես | |
2006 | Ապակողմնորոշվածը | Provoked։ A True Story | Կիրանջիթ Ահլուվալիա | Դրամա | Ջագ Մունդրա | |
2006 | Լանկաուի գեղեցկուհին | Umrao Jaan | Ամիրան | Դրամա, Մելոդրամա |
Ջ. Պ. Դաթա | |
2006 | Բայքերները 2. Իրական զգացումներ | Dhoom։ 2 | Սանեհրի | Մարտական, Թրիլեր |
Սանջայ Գադհվի | |
2007 | Գուռու. Ճանապարհ դեպի հաջողություն | Guru | Սաջութա | Դրամա, Մելոդրամա, Երաժշտական, Կենսագրական |
Մանի Ռաթնամ | |
2007 | Վերջին լեգեոնը | The Last Legion | Միրա | Ֆենտեզի, Արկածային, Ռազմական |
Դագ Լեֆլեր | Քոլին Ֆերթ, Բեն Քինգսլի |
2007 | Ճանապարհորդություն Հնդկաստանով | Journey Across India | Մումթազ Մահալ | Կարճամետրաժ, Երաժշտական, Արկածային |
Գանափաթի Բարաթ | |
2008 | Ջոջհան և Ակբարը | Jodhaa Akbar | Ջոդա Բայ | Երաժշտական, Մելոդրամա, Մարտական |
Աշուտոշ Գովարիկեր | |
2008 | Սարկար Ռաջ | Sarkar Raj | Անիտա Ռայան | Մարտական, Դրամա |
Ռամ Գոփալ Վարմա | |
2009 | Վարդագույն ընձառյուծ 2 | The Pink Panther 2 | Սոնյա Սոլանդրես | Կատակերգություն | Հորալդ Ցվարտ | Սթիվ Մարտին, Ժան Ռենո, Ջոն Քլիզ, Էնդի Գարսիա |
2010 | Սատանա | Raavanan | Ռագինի Սուբրամանիամ | Մարտական, Դրամա, Քրեական |
Մանի Ռաթնամ | |
2010 | Չարագործը | Raavan | Ռագինի | Մարտական, Դրամա, Քրեական |
Մանի Ռաթնամ | |
2010 | Ռոբոտ | Endhiran | Սանա | Ֆանտաստիկ, Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Ս. Շանկար | |
2010 | Переиграть судьбу | Action Replayy | Մալա Մալհոթրա / Մալա Կ. Չոփրա | Ֆանտաստիկ, Դրամա, Մելոդրամա |
Վիպուլ Ամրուտալ Շահ | |
2010 | Աղերսանք | Guzaarish | Սոֆիա Դ'Սոուզա | Մելոդրամա | Սաջեյ Լիլա Բհանսալի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Samant, Prajakta (2003 թ․ հունվարի 15). «She is a big star; I'm just starting» (անգլերեն). Rediff. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «'They should not break up soon'». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Letterman unveils Ash to America». Times of India. 2005 թ․ փետրվարի 9. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Gitanjali Roy (2012 թ․ նոյեմբերի 1). «Who is Aishwarya Rai Bachchan?» (անգլերեն). NDTV. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Лауреаты Արխիվացված 2012-07-08 archive.today(անգլ.) 45-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1999 года) на официальном сайте премии.
- ↑ Лауреаты Արխիվացված 2012-07-09 archive.today(անգլ.) 48-й церемонии награждения Filmfare Awards(за работы 2002 года) на официальном сайте премии.
- ↑ «Aishwarya on Cannes Film Festival jury». The Times of India (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Aishwarya Rai still rides high on international endorsements». India Today (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Katrina Kaif: Madame Tussauds to unveil Bollywood star's statue» (անգլերեն). BBC. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «I would love to work with Aishwarya Rai Bachchan: Brad Pitt». Hindustan Times (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Aishwarya Rai Bachchan delivers a baby girl!» (անգլերեն). bollywoodlife.com. November 16th, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Bachchan baby gets a name!» (անգլերեն). Rediff. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այշվարիա Ռայ WN-ում
- Այշվարիա Ռայի կենսագրությունը Արխիվացված 2012-08-21 Wayback Machine
- Այշվարիա Ռայ՝ հնդկուհի, ով գերեց Բոլիվուդը
- Այշվարիա Ռայ, ինչպես դառնալ սուպեր աստղ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշվարիա Ռայ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հնդկաստանում ծնվածներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Հնդիկ դերասանուհիներ
- Հնդիկ մոդելներ
- Միսս Աշխարհ հաղթողներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Մումբայի համալսարանի շրջանավարտներ