Jump to content

Ռեքհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեքհա
հինդի՝ रेखा
Ծնվել էհոկտեմբերի 10, 1954(1954-10-10)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Մադրաս[1][2][3]
Քաղաքացիություն Հնդկաստան
ԱզգությունՀնդիկներ
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արտակադրային երգի կատարող, երաժիշտ, դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիMuqaddar Ka Sikandar?, Khubsoorat?, Silsila?, Kalyug?, Վրեժի ծարավ, Kama Sutra: A Tale of Love? և Umrao Jaan?[4]
Ծնողներհայր՝ Gemini Ganesan?[2], մայր՝ Pushpavalli?[2]
Ամուսին(ներ)Vinod Mehra?[2]
Պարգևներ և մրցանակներ

Բհանուրեքհա Գանեշան (թամիլերեն՝ பானுரேகா கணேசன், հինդի՝ भानुरेखा गणेशन, անգլ.՝ Bhanurekha Ganesan, հոկտեմբերի 10, 1954(1954-10-10)[1][2], Չեննայ, Մադրաս[1][2][3]), հնդիկ դերասանուհի և երգչուհի։ Ավելի հայտնի է իր կրճատ կեղծանունով, այն է Ռեքհա (թամիլերեն՝ ரேகா, հինդի՝ रेखा, անգլ.՝ Rekha: Նկարահանվել է հիմնականում հինդի լեզվով ֆիլմերում։ Հնդկական ազգային կինոմրցանակի դափնեկիր է, որպես կանացի լավագույն դերակատար (1982) և 4 անգամ հաղթող Filmfare Awards մրցույթի։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհանուրեքհա Գանեշան ծնվել է 1954 թվականին հնդկական Չեննայ քաղաքում թամիլ դերասան Գեմինի Գանեշանայի և տելուգու ֆիլմերի դերասանուհի Պուշպավալիի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնացած չէին. հայրը լքեց մորը երբ դեռ Գանեշան փոքր էր։

Ռեքհան առաջին անգամ դեբյուտը կատարել է 1966 թվականին տելուգու լեզվով «Rangula Ratham» ֆիլմում, որի ռեժիսորն է Բ.Ն. Ռեդլիին։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր։ Նա մոր խնդրանքով ընտրեց նույն ճանապարհը, ինչ իրենք՝ ծնողները, չնայած որ մինչ այդ երազում էր դառնալ ուղեկցորդուհի։ Ստորագրելով առաջին պայմանագրերը, Ռեքհան լքեց դպրոցը, որպեսզի կենտրոնանա դերասանական կարիերայի վրա և օգնել ընտանիքին իր վաստակած գումարով։ 1969 թվականից Ռեքհան սովորեց հինդին, որը բացեց նրա առաջ Բոլիվուդի դռները։ Նա դեռևս պատանի էր երբ սկսեց զուգահեռաբար նկարահանվել միանգամից մի քանի ֆիլմերում։ Գերլարված առօրյայի պատճառով իրեն զգում էր մանկությունը կորցրածի կարգավիճակում[5]։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռեքհան նկարահանվել է ավելի քան 180 ֆիլմերում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեքհան ամուսնացել է 1990 թվականին բիզնեսմեն Մուկեշ Ագարվալայի հետ։ Ամուսինն ուներ ինքնասպանության հակումներ և այն ժամանակ, երբ Ռեքհան ԱՄՆ-ում էր 1991 թվականին նա մի քանի անհաջող փորձերից հետո ինքնասպան է լինում, թողնելով երկտող. "Don't blame anyone"՝ "Մի մեղադրիր ոչ ոքի": Այդ ողբերգությունից հետո նա երբեք չամուսնացավ։

Դերասանուհին ազգային տարազով

Բայց դեռևս 1970-ականների վերջին նա ուներ երկարատև սիրավեպ Ամիթաբհ Բաչչանի հետ, որն այդժամ արդեն ամուսնացած էր մեկ այլ դերասանուհի՝ Ջայա Բհադուրիի հետ։

Դերասանուհին ճեպազրույցի ժամանակ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974|| Գինը|| Hawas|| Կամեո

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
1966Rangula Ratham
1970Անձրևոտ աշունSawan BhadonՉանդա
1971ԲախումElanՄալա Մեհրա
1971Haseenon Ka DevataՍունիտա
1972Բարդ ընտրությունRaampur Ka LakshmanՌեքհա Չօուդհարի
1972ԽեղճըEk Bechara
1972Սպիտակը և սևըGora Aur KalaՊհուլվա
1972Երկու ընկերDo Yaar
1972Կրկնակի հատակDooble crossՌեքհա
1972Երկիր և երկինքZameen AasmaanԿալպանա
1972Մեր գյուղը և ձեր քաղաքըGaon Hamara Shaher TumharaՓարվատի
1973ԵրախտամոռըNamak HaraamՇյամա
1973ՀավատացյալըDharmaմիսիս Աշա Սինգհ
1973ՀյուրըMehmaanՇիլա
1973Սպասված գարունըBarkhna Bahar
1973Եթե որKashmakash
1973Ճակատագրի պատմությունKahani Kismat KiՌեքհա
1973Զարմանալի դերըAnokhi AdaՆիտա Գուպտա
1973ԳինըKeematՍուդհա
1974Կյանք, որ անիմաստ չես ապրելPran Jaye Par Vachan Na JayeՋանիյա
1974Կյանքի տոնավաճառDuniya Ka Mela
1975ԿնքահայրըDharmathaԱնի
1975Պայքար սիրո համարAakramanՇիտալ
1975Խորամանկել բախտինDharam KaramԲասանտի
1975ԶոռոZorroՌաջկումարի Ռեքհա
1976ԿոբրաNaginՍունիտա
1976ԴինաստիաKabeelaՇոբհա
1976Aaj Ka MahaatmaՄալա
1976Երկու անծանոթներըDo AnjaaneՍունիտա Դեվի
1976ԺառանգորդըKhalifaՌեքհա
1976ԸնտանիքըSantan
1977Պատիվ և հավատImmaan DharamԴուրգա
1977Ընկերության գինըKhoon PasinaՉանդա
1977Aap Ki KhatirՍարիտա
1977Քո թարթիչների ստվերումPalkon Ki Chhaon MeinՊարուհի
1977Chakkar Pe ChakkarՇեյլա
1977Միակ ճանապարհըEk Hi Raasta
1977Հրեշտակ և ՍատանաFarishta Ya Qatil
1977Երազանքի մեղեդիAlaapՌադհակումարի
1977Ռամ ԲհարոզեRam BharoseԿիրան
1977Բյուրեղապակե տունըKachcha Chor
1978Երդվում եմ ԳանգեսովGanga Ki SaugandԴհանիա
1978ՏունըGharԱարտի Չանդրա
1978Վերջին ավազակըAakhri Daku
1978Երդում և խոստումներKasme VaadeՊարուհի
1978ԲարեհոգինBhola BhalaՉամպա
1978Երկու ճամփորդDo MusafirԲիջիլի
1978Սեր և պատDil Aur Deewaar
1978Բախտի տիրակալըDil Aur DeewaarԶոհրաբաի
1978Եթե հավատում եսKarmayogiՌեքհա
1978Երդվում եմ ԱստծովRam Kasam
1978Անձրևի երգըSawan Ke Geet
1978Բարեպաշտ հոգինParmatmaԴիպա
1978Ռախու և ՔետուRahu KetuՏուլսի
1978ՃակատագիրMuqaddar
1979Անտեսանելի թշնամինJaani DushmanՉամպա
1981ԳեղեցկույինKhubsooratՄանջու Գուպտա
1981Սիրելի ՈւմրաոUmrao JaanԱմիրան
1981Ցնորական երջանկությունBaseraaՊունիմա Կոհլի
1981Սիրո կապSilsilaՉանդնի
1981Մի սխալEk Hi BhoolՍադհանա Շրիվաստավ
1981ՍտրկուհինDaasiԹարա
1982Սիրահարների հանդիպումըDeedar-E-YaarՀուսնա
1983Եթե դու իմ հետ չես...Agar Tum Na Hote ...Պուրնիմա Մեհրա
1984ՓառատոնUtsavՎասանտսենա
1984Ամուսնացիր ինձ հետ, սիրելիսMaang Bharo SajanaՌադհա
1984Աշա և ՋոտիAsha JyotiՋոտի
1986Սիրո կապերըJaalԱմրիտա Սինգհ
1986Եղիր երջանիկSadaa SuhaganԼակշիմի
1987Սերն հաղթում էPyaar Ki JeetՍոնի
1988Վրեժի ծարավըKhoon Bhari MaangԱրտի
1989ՀարսնացունBiwi Ho To AisiՇալու
1990Հարստություն և աղքատությունAmiri GaribiՍոնա
1996Խաղացողների արքանKhiladiyon Ka KhiladiՄայա
2001ԶուբեյդաZubeidaaՄանդիրա Դեվի
2003Դու մենակ չեսKoi... Mil GayaՍոնիյա Մեհրա
2003ՔրիշKrrishՍոնիյա Մեհրա
2003ՈւրվականըBhootՍարիտա
2006ՊաուհինYatraԼաջավանտի
2010Սեր առանց սահմաններիSadiyaanԱմրիտ Կաուր
2014Սուպեր տատիկըSuper NaniԲհարատի Բհատիա
  • 1981 թիվ — Filmfare Award — «Գեղեցկուհին» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1982 թիվ — Հնդկասատանի ազգային կինոմրցանակ — «Սիրելի Ումրաո» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1985 թիվ — Բենգալական կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակ - «Փառատոն» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1989 թիվ — Filmfare Award — «Վրեժի ծարավը» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1997 թիվ — Filmfare Award — «Խաղացողների արքան» ֆիլմում կնոջ երկրորդական դեր
  • 2003 թիվ — Filmfare Award
  • 2010 թիվ - [6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 5 6 7 Notable Names Database — 2002.
  3. 1 2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. Record #61838591 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  5. «Ռեքհայի կենսագրությունը Rekha». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Padma Bhushan for Aamir, Padma Shri for Sehwag». Hindustan Times. 2010 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքհա» հոդվածին։