Jump to content

Ջայա Բհադուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայա Բհադուրի
հինդի՝ जया बच्चन
Ծնվել էապրիլի 9, 1948(1948-04-09) (78 տարեկան)
ԾննդավայրՋաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Քոլեջ Լորետո, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ և St. Joseph's Convent School, Bhopal?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ և կինոդերասանուհի
ԸնտրանիGuddi?, Abhimaan?, Վրեժ և օրենք, Nauker?, Եվ տխրություն և ուրախություն և Կգա վաղը, թե՝ ոչ
Ծնողներհայր՝ Tarun Kumar Bhaduri?
Ամուսին(ներ)Ամիթաբհ Բաչան
Երեխա(ներ)Աբհիշեկ Բաչչան և Շվիտա Բաչան
Պարգևներ և մրցանակներ

Ջայա Բհադուրի (ամուսնական անունը՝ Ջայա Բաչչան, հինդի` जया बच्चन, ապրիլի 9, 1948(1948-04-09), Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի` կանացի լավագույն դերի համար և նույնքան էլ՝ կանացի երկրորդ պլանի դերի համար։ 1998 թվականին արժանացել է Special Life Time Achievement award-ի պարգևին՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայա Բհադուրին ծնվել է բենգալյան գրող, լրագրող և նկարիչ Տարուն Կումար Բհադուրիի ընտանիքում։ Իր ստեղծագործական կյանքն սկսել է 1963 թվականից՝ Սաթյաջիտ Ռայի «Մեծ քաղաքը» ֆիլմում կատարելով փոքրիկ դեր։ Պունայի կինոինստիտուտը ավարտելուց հետո սկսել է նկարահանվել հինդի լեզվով ֆիլմերում։ Առաջինը 1971 թվականին նկարահանված «Գուդդի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունից հետո նա ստացավ նմանատիպ դերերի բազմաթիվ առաջարկներ։ Հետագայում Ջայա Բհադուրին նկարահանվեց «Հաղթահարում» (1972 թ.), «Ձգձգված հատուցում» (1973 թ.), «Հպարտություն» (1973 թ.), «Մաքուր էջ» (1974 թ.), «Վրեժ և օրենք» (1975 թ.), «Սիրային կապ» (1981 թ.) և այլ ֆիլմերում[2][3]։

Ամուսնանալուց հետո, ուժերի ծաղկման շրջանում Ջայա Բհադուրին հրաժարվեց նկարահանումներից և սկսեց զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։ Հիմնականում հաղորդումներ էր պատրաստում երեխաների համար, օգնում էր ամուսնուն՝ նրա մտահղացումների և ծրագրերի իրագործման ուղղությամբ։ 1995 թվականին՝ լինելով հաջողակ հեռուստապրոդյուսեր և մանկական կինոհասարակայնության նախագահ, այնուամենայնիվ գտել էր ժամանակ նկարահանվելու մի քանի ֆիլմում։ Այժմ Ջայան հազվադեպ է նկարահանվում, քանի որ նրան ավելի շատ մտահոգում է քաղաքական կյանքը (նա Հնդկաստանի խորհրդարանի անդամ է)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Ջայա Բհադուրին ամուսնացել է կինոդերասան և պրոդյուսեր Ամիթաբհ Բաչչանի հետ և ունեցել երկու զավակ՝ դուստրը Շվետա Բաչչանը և որդին՝ նույնպես դերասան Աբհիշեկ Բաչչանը։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1963Մեծ քաղաքըMahanagarԲանի
1971ԳուդդիGuddiԳուդդի
1972Սիրեցյալի տունըPiya Ka GharՄալտի Շանկար
1972Տնային դաստիարակըParichayՌամա
1972ՀաղթահարումKoshishԱարտի Մաթհուր
1972ԴամբարանSamadhiՌեքհա
1972Ընդամենը մեկ հայացքEk NazarՇաբնամ
1972ԽոհարարըBawarchiԿրիշնա Շարնա
1972ԱղմուկShorՌատ Կի Ռանի, Ռանի
1973Ձգձգված հատուցումZanjeerՄալա
1973ՀպարտությունAbhimaanՈւմա Կումար
1973ԱնամիկաAnamikaԱնամիկա, Կանչան, Արչանա
1974Մաքուր էջKora KagazԱրչանա Գուպտա
1975Վրեժ և օրենքSholayՌադհա
1975ՄիլիMiliՄիլի Կհաննա
1975ԼռելյայնChupke ChupkeՎասուդհա Կումար
1979ԾառանNaukerԳիտա
1981Սիրային կապSilsilaՇոբհա Մալհոտրա
1998Հողի մայրըHazaar Chaurasi Ki MaaՍուջատա Չատերջի
2000Եղբորը որոնելիսFizaմայր Նիշատբի
2001Եվ թախծի, և ուրախության մեջKabhi Khushi Kabhie GhamՆանդինի Ռայչանդ
2001Այս հարյուրամյակի դուստրերըDaughters of This CenturyԱբհաջի
2002Ով կհարցնի իմ սրտինKoi Mere Dil Se PoochheՄանսի Դևի
2003Կգա վաղը թե ոչKal Ho Naa HoՋենիֆեր Կապուր
2007Ցած ընկած հրեշտակըLaaga Chunari Mein Daag: Journey of a WomanՍավիտրի
2008Սիրային երգեր. Երեկ, այսօր և վաղըLovesongs: Yesterday, Today & TomorrowՄրիդուլա Չատերջի
2008ԴրոնաDronaՌանի Ջայատի
2013Ուրիշ աշխարհIrandam Ulagamպրոֆ. Ռամյա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Jaya Bachchan : Awards & Nominations». web.archive.org. 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. ↑ «JAYA BACHCHAN -- Jaya is aback, Jaya Hey!». web.archive.org. 2010 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. ↑ Dawar, Ramesh (2006). Bollywood: Yesterday, Today, Tomorrow (անգլերեն). Star Publications. ISBN 978-1-905863-01-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայա Բհադուրի» հոդվածին։