Եղբոր որոնումը
Եղբոր որոնումը հինդի՝ फ़िज़ा | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա[1] |
Թեմա | ահաբեկչություն |
Թվական | 2000 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Հալիդ Մոհամեդ |
Սցենարի հեղինակ | Ջավեդ Սիդիկի և Հալիդ Մոհամեդ |
Դերակատարներ | Կարիսմա Կապուր, Հրիթիկ Ռոշան, Ջայա Բհադուրի և Ջոնի Լևեր |
Օպերատոր | Սանտոշ Սիվան |
Երաժշտություն | Անու Մալիկ |
Մոնտաժ | Ա․ Շրիքար Պրասադ |
Պատմվածքի վայր | Մումբայ |
Տևողություն | 170 րոպե |
Եղբոր որոնումը, (հինդի՝ फ़िज़ा, ուրդու՝ ﻓﻀﺎ, անգլ.՝ Fiza), հնդկական քրեական դրամա Հալիդ Մոհամեդ, լույս է տեսել 2000 թվականին։ Ֆիլմը ներկայացվել է Filmfare Awards-ի 8 անվանակարգերում և հաղթել 2, հեղինակները ստացել են նաև մի քանի մրցանակներ IIFA եւ BFJA Awards:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աման (Հրիթիկ Ռոշան), եղբայրը Ֆիզայի (Կարիսմա Կապուր), անհետացավ Բոմբեյան անկարգություների ժամանակ 1993 թվականին։ Ֆիզան և նրա մայրը՝ Նիշատբի (Ջայա Բհադուրի) հուսախաբ չլինելով, հույս ունեն, որ մի օր նա կվերադառնա։ Վեց տարի անց նրա անհետացումից, Ֆիզան կյանքից հիաստափված և կասկածներով լի, որոշում է մեկնել եղբորը փնտրելու։ Նա օգտագործում է ամեն ինչ, ինչ հնարավոր է — օրենք, մամուլ, նույնիսկ օգնություն է խնդրում քաղաքական գործիչներից, որպեսզի գտնի իր եղբորը։ Երբ նա վերջապես գտնում է նրան, Ֆիզան սարսափած հայտնաբերում է, որ նա միցել է ահաբեկչական խմբավորմանը։ Նա համոզում է նրան վերադառնալ տուն, և վերջապես ընտանիքը վերամիավորվում է։ Սակայն նա շուտով կրկին որոշում է միանալ ահաբեկիչներին, Մուրադ Հանի դրդմամբ (Մանոջ Բաջպան), ով ձևանում է իսլամադավան, բայց իրականում հանդիսանում է անձ առանց կրոնի և բարոյականության։ Լարված իրավիճակը ի վերջո հանգեցնում է նրան, որ Ամանը բացահայտում է իր կապը ահաբեկիչների հետ քրոջ, մոր և ոստիկանների առաջ։ Վիշտը մորը Նիշատբային մղում է ինքնասպանության։ Ֆիզան կրկին սկսում է եղբոր որոնումը այս անգամ Անիրուդհի հետ։ Ամանը այդ ժամանակ ուղարկվում է առաջադրանքի. սպանելու երկու ազդեցիկ քաղաքական գործիչների։ Երբ նա կատարում է առաջադրանքը, իր սեփական կողմնակիցները ահաբեկչական կազմակերպության փորձում է սպանել իրեն։ Նա փախչում է իսկ քույրը հետևում է նրան։ Նրանք հանդիպում են միմիյանց, և Ամանը խնդրում քրոջը սպանել իրեն, որպեսզի նա արժանապատվորեն հեռանա կյանքից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարիսմա Կապուր — Ֆիզա Իկրամուլլա
- Հրիթիկ Ռոշան — Աման Իկրամուլլա
- Ջայա Բհադուրի — Նիշատբի Իկրամուլլա
- Նեհա — Շեհնազ
- Աշա Սաչդեվ — Ուլֆատ
- Իշա Կոպպիկար — Գիտանջալի
- Մանոջ Բաջպաի — Մուրադ Հան
- Սուշմիտա Սեն — պարուհի
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատությունները ֆիլմի մասին դրական էին, սակայն ոչ այդքան հաջող դրամահավաքումը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0248012/
- ↑ «Reviews Bollywood». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2001 թ․ դեկտեմբերի 21-ին.
|