Սուշմիտա Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուշմիտա Սեն
բենգալերեն՝ সুস্মিতা সেন
Sushmita Sen at Esha Deol's wedding reception 11 (2).jpg
Ծնվել է 19 նոյեմբեր 1975
Ծննդավայր Հայդարաբադ
Կրթություն Միթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Ազգություն հնդկուհի
Կրոն հինդուիզմ
Մասնագիտություն Դերասանուհի
Ժանրեր դրամա, կոմեդիա, մելոդրամա
Ամուսին(ներ) չկա[1]
Պարգևներ և մրցանակներ Filmfare Awards

Սուշմիտա Սեն (անգլ.՝ Sushmita Sen,հինդի՝ সুস্মিতা সেন), հնդիկ մոդել և դերասանուհի Բոլիվուդյան։ Մրցույթի հաղթող «Միսս Տիեզերք» 1994, և առաջին հնդկուհին արժանացած այդ տիտղոսին։ Դափնեկիր կինեմատոգրաֆիայի մրցանակի Filmfare Awards-ն մրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր 2000 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 19-ին, 1975 թվականի Հայդարաբադում, նահանգի մայրաքաղաք Անդհրա-Պրադեշ, սպայի ընտանիքում։ Հայրը Շուբիր Սեն- ավիացիայի փոխգնդապետ, մայրը- Սուբհրա Սեն ոսկերչական իրերի դիզայներ։ Սուշմիտայի մայրենի լեզուն բենգալերեն է։ Ընտանիքում աղջկան կոչում էին կրճատ՝ Տիտու կամ Սուշ։ Դերասանուհին ունի եղբայր՝ Ռաջիվ Սեն և քույրը՝ Նիլամ Սեն ով ամուսնացած է հյուպատոս Նաուման Մալիկի հոտ[2]: Սուշմիտան սովորել է Air Force Golden Jubilee Institute դպրոցում Դելիիում, սովորել է անգլերեն և ծրագրում լրագրողի կարիերան։ Իր քսաներկու տարեկան հասակում 1994 թվականին նա հաղթել է «Միսս Հնդկաստան» մրցույթը հաղթելով Այշվարիա Ռային ով համարվում էր ֆավորիտը, ինչպես և սպասվում էր պետք էր ստանար Հնդկաստանի ամենագեղեցիկ աղջիկը տիտղոսը։ Մասնակցելով մրցույթին և հաղթելով, դերասանուհին մեկնում է մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին և ամբողջ Հնդկաստանի պատմությամ մեջ առաջին էր ով հաղթեց։ Վերադառնալով Հնդկաստան, Սուշմիտան ընդունում է հրավեր նկարահանվելու ֆիլմում և 1999 թվականին ստացել է Filmfare Award մրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Այս պահին դերասանուհին շարունակում է նկարահանվել և դաստիարակել երկու որդեգիր դուստրերին[3]: 2000 թվականին նա որդեգրոց փոքրիկ աղջկա և անվանեց նրան Ռենե։ Սուշմիտան խոսում է այն մասին, որ այն բանից հետո, երբ նա որդեգրել է Ռենեին (ֆրանսերեն Renaissance) խիստ փոխվել է դարձել պատասխանատու։ 2012 թվականին դերասանուհին որդեգրում է երկրորդ դստերը անվանում նրան Ալիսա (Alisah)[4]:

Aquote1.png Ի տարբերություն Ռենեյի, Ալիսան ավելի նման է իմ մորը: Ալիսան առաջին երեխան էր ում ցույց տվեցին և նա անմիջապես ինձ պարզեց իր ձեռքերը, ամուր գրկեց ինձ կարծես միշտ էլ այդպես է եղել: Ես մտածում եմ որ որդեգրումը ավելի մտածված արարք է, քան ծնունդը, դե հասկանում եք, երեխան միևնույն է ծնվելու է անկախ պատրաստ ես դրան թե ոչ: Որդեգրման դեպքում դուք հնարավորություն ունեք գիտակցել և նախապատրաստվել: Aquote2.png


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում
1996 Խելակորույս սեր
1998 Կռիվ չարի հետ
1999 Թիվ առաջին կինը
1999 Դիվերսանտ
1999 Միայն դու
2000 Եղբորը որոնման
2000 Ժամանակ նոր սկիզբի
2001 Երազանքների երկրում
2001 Առաջնորդ
2001 Վտանգավոր գործարք
2002 Մտահոգիչ սպասում
2002 Ես չեմ կարողքեզ մոռանալ
2002 Վտանգավոր խաղ
2003 Հպարտություն
2003 Իդեալական սպանության
2004 Եկեք հաշվենք
2004 Ես քո կողքին
2005 Կիսնա։Պաշտպանելով իր սերը
2005 Սերը հրաշքներ է գործում
2005 Ինչպես ես սիրեցի
2006 Սիրո կայծ
2006 Օտարը
2006 Կյանքի ռիթմը ռոքի
2007 Վրեժը և օրենքը մեր օրերի
2009 Կարմա
2009 Չանհանգստացնել
2010 Փնտրվում է փեսացու
2010 Խնդիր չկա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IIFA Awards

  • 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»

Filmfare Awards

  • 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»

Star Screen Awards

  • 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»

Zee Cine Awards

  • 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»
  • 2003 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—Filhaal

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի սկսած 1996 թվականից, հանդիպել է հայտնի կինոռեժիսոր Վիկրամ Բհատտի և պատճառ հանդիսացել նրա ամուսնալուծությանը[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mid-day.com/photos/in-pictures-famous-indians-who-are-not-married/9106/163995
  2. «Sushmita Sen» (անգլերեն)։ Zee News։ Վերցված է 2016-02-13 
  3. Priyanka Roy (2010-12-02)։ «“I want a man I can look up to, irrespective of whether he is taller or not”»։ The Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2016-02-13 
  4. «Sushmita Sen's Birthday: Former Miss Universe Turns 39 Tomorrow; Rare and Unseen Pictures»։ International Business Times (անգլերեն)։ 2014-11-18։ Վերցված է 2016-02-13 
  5. Прийя Гупта. Ameesha and I never loved each other: Vikram Bhatt (անգլ.) на сайте timesofindia.indiatimes.com, 8 сентября 2012
  6. Бхаратхи С. Прадхан. Vikram & Krishna Bhatt — the Most Heartwarming Father-Daughter Story for Valentine’s Day! (անգլ.) на сайте thefilmstreetjournal.com, февраль 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]