Jump to content

Հրիթիկ Ռոշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրիթիկ Ռոշան
անգլ.՝ Hrithik Roshan
հինդի՝ ऋतिक रोशन[1]
Ծնվել էհունվարի 10, 1974(1974-01-10)[2] (52 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՍիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, պարող և դերասան
Ծնողներհայր՝ Ռակեշ Ռոշան, մայր՝ Pinky Roshan?
Ամուսին(ներ)Sussanne Khan?[3]
Երեխա(ներ)Hridhaan Roshan? և Hrehaan Roshan?
Պարգևներ և մրցանակներ
hrithik.net

Հրիթիկ Ռոշան (հինդի` हृथिक रोशन, ամբողջ անունը` Հրիթիկ Նագրաթհ Ռոշան, հունվարի 10, 1974(1974-01-10)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան։ Բազմիցս արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշ համարվող դերասաններից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրիթիկ Ռոշանը ծնվել է հինդուիստական ընտանիքում։ Նրա հայրը դերասան և ռեժիսոր Ռաքեշ Ռոշանն է, իսկ հորեղբայրը՝ կոմպոզիտոր Ռաջեշ Ռոշանը։ Մայրական կողմից նրա պապը ռեժիսոր Ջ. Օմ Պրակաշն է։

Մանկության տարիներին Հրիթիկ Ռոշանը մեծանում էր բարդույթներով՝ կակազելու և իր արտաքին տեսքի համար, քանի որ նրա աջ ձեռքն ունի երկու բթամատ (պոլիդակտիլիա)։ 14 տարեկանում հատուկ բուժում անցնելուց հետո՝ խոսքի հետ կապված խնդիրները լուծվեցին։ Նա ավարտել է Բոմբեյի շոտլանդական դպրոցը։

Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1980 թվականին, երբ դեռ երեխա էր։ Նրա մեծահասակ տարիների կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին՝ իր հոր «Ասա, որ սիրում ես» ֆիլմում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար Հրիթիկ Ռոշանն ստացել է Filmfare Award մրցանակ՝ լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն դերի համար։ Հետագայում նկարահանվել է «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Դու մենակ չես» (2003 թ.), «Երբ մեկ կյանքը քիչ է» (2007 թ.), «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» (2011 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրիթիկ Ռոշանը 2000 թվականին ամուսնացել էր դերասան և ռեժիսոր Սանջայ Խանի դստեր՝ Սյուզաննա Խանի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու որդի, սակայն շուրջ 13 տարի տևողությամբ համատեղ կյանքից հետո, 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1986Աստվածային հայրիկըBhagwaan DadaԳովինդա
2000Ասա, որ սիրում եսKaho Naa... Pyaar HaiՌոհիտ, Ռաջ Չոպրա
2000Եղբորը որոնելիսFizaԱման
2000Առաքելություն «Քաշմիր»Mission KashmirԱլտաֆ Խան
2001Հաճելի հիշողություններYaadeinՌոհիտ Մալհոտրա
2001Եվ թախծի, և ուրախության մեջKabhi Khushi Kabhie GhamՌոհան Ռայչանդ
2002Դու ինձ շատ ես դուր գալիսAap Mujhe Achche Lagne LageՌոհիտ
2002Ոչ դու գիտես, ոչ եսNa Tum Jaano Na HumՌահուլ Շարմա
2002Ինձ հետ ընկերություն կանե ՞սMujhse Dosti Karoge!Ռաջ Կհաննա
2003Ես խենթանում եմ սիրուցMain Prem Ki Diwani HoonՊրեմ Կիշեն Մաթհուր
2003Դու մենակ չեսKoi... Mil GayaՌոհիտ Մեհրա
2004Կյանքի նպատակըLakshyaԿարան Շերգիլ
2006Բայքերներ 2. Իսկական զգացմունքներDhoom:2Արիան Սինգհ, միսթր «Ա»
2006ԿրրիշKrrishԿրիշնա Մեհրա, Կրրիշ, Ռոհիտ Մեհրա
2008Ջոդհան և ԱքբարըJodhaa AkbarՋալալուդդին Մուհամմադ Աքբար
2009Հաջողության հնարավորությունLuck by ChanceԶաֆար Խան
2010Օդային օձերKitesՋայ Ռայ
2010ԹախանձանքGuzaarishԻթան Մասկարենհաս
2011Կյանքը ձանձրալի չի կարող լինելZindagi Na Milegi DobaraԱրջուն Սալուջա
2011Դոն. Մաֆիայի պարագլուխը 2Don 2Դոն
2012Բոցավառ ուղիAgneepathՎիջայ Դինանաթհ Չոուհան
2013Կրրիշ 3Krrish 3Կրիշնա Մեհրա, Կրրիշ, Ռոհիտ Մեհրա
2014Այդ նույն օրը (Պիֆ-Պաֆ)Bang BangՌաջվիր Նանդա
2016Մոհենջո ԴարոMohenjo DaroՍարման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրիթիկ Ռոշան» հոդվածին։