Ջոդհան և Աքբարը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջոդհան և Աքբարը
जोधा अकबर
Երկիր Flag of India.svg Հնդկաստան
Ժանր կենսագրական ֆիլմ
Թվական 2008 և ապրիլի 3, 2008[1]
Լեզու հինդի
Ռեժիսոր Ashutosh Gowariker[2][3][4][5]
Պրոդյուսեր Ashutosh Gowariker և Ռոննի Սկրիվալա
Սցենարի հեղինակ Ashutosh Gowariker
Դերակատարներ Հրիթիկ Ռոշան[2][3][4], Այշվարիա Ռայ[3][4], Sonu Sood[2], Kulbhushan Kharbanda[2][3] և Ila Arun[2][4]
Երաժշտություն A. R. Rahman
Տևողություն 193 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ջոդհան և Աքբարը» (հինդի՝ जोधा अकबर, անգլ.՝ Jodhaa Akbar), հնդկական պատմական հերոսական ֆիլմ՝ նկարահանված 2008 թվականին: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Աշուտոշ Գոուվարիկերն է: Գլխավոր դերերում խաղում են Հրիթիկ Ռոշանն ու Այշվարիա Ռայը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջոդհան և Աքբարը» գեղարվեստական կինոնկարը պատմում է 16-րդ դարի սիրո պատմություն, որը ձևավորվել էր քաղաքական ֆոնի վրա: Սիրո այս պատմությունը Մեծ Մողոլների կայսրության կայսր Աքբար Մեծի և Ռաջպուտի արքայադուստր Ջոդհայի միջև էր ծավալվել:

Կայսր Աքբարի քաղաքական հաջողությունները սահմաններ չէին ճանաչում: Այն բանից հետո, երբ կայսերն օգնեց Հինդուկուշը, այն ձգվեց Աֆղանստանից մինչև Բենգալյան ծոց և Հիմալայներից մինչև Նարբադա գետ: Քաղաքական հմտություններն ու դաժանությունները համատեղելով Աքբարը ասպատակում է ռաջպուտներին: Բայց գիտե՞ր արդյոք Աքբարը, որ մի օր կնության կվերցնի Ռաջպուտի արքայադուստր Ջոդհային՝ կրկին քաղաքական նպատակներից ելնելով:

Բհարմալա արքայի դուստր Ջոդհան այս քաղաքական խաղում վերածվում է ընդամենը մի խաղաքարտի: Աքբարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա Ջոդհայի սիրուն արժանանա:

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հրիթիկ Ռոշան Աքբար
Այշվարիա Ռայ Ջոդհա
Սոնու Սուդ Սուջամալ
Քուլբհուշան Կհարբանդա Բհարմալ
Սուհասինի Մուլայ Պադմավատտի
Ռազա Մուրադ Շամսուդին Ատագա խան
Պունամ Սինհա Մալլիկա Համիդա Բանու Բեգում
Ռաջես Վիվեկ Չուգտայ խան
Ռաջու Պանդիտ Ռաջա Բհատտի
Բհարատ Կումար Ռաջա Չաուխան
Ռաջիվ Սեհգալ Ռաջա Վիրաատա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]