Jump to content

Վրեժ և օրենք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրեժ և օրենք
հինդի՝ शोले
Երկիր Հնդկաստան
Ժանրմարտաֆիլմ[1], բադի մուվի, երաժշտական ֆիլմ, վեստեռն, դրամա, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և Masala film?
Թվականօգոստոսի 15, 1975
Լեզուհինդի
ՌեժիսորՌամեշ Սիպպի[1][2]
ՊրոդյուսերՋի Փի Սիպի
Սցենարի հեղինակSalim-Javed?
ԴերակատարներԴհարմենդրա[2][3][4], Հեմա Մալինի[2][3][4], Ամիթաբհ Բաչան[2][3][4], Ջայա Բհադուրի[4], Սանջիվ Կումար[2][3][4], Ամջադ Խան[2][3][4], Սատիենդրա Կապուր[3][4], Gufi Paintal?, Jagdeep?[4], A. K. Hangal?[4], Iftekhar?[4], Լիլա Միշրա[4], Mac Mohan?[4], Sachin Pilgaonkar?[4], Govardhan Asrani?[4], Viju Khote?[4], Alankar Joshi?[4], Keshto Mukherjee?[4], Vikas Anand?[4], Arvind Joshi?[4], Birbal?[4], Raj Kishore?[4], Rajesh?[4], Գիտա Սիդհարթ[4], Հելեն[4], Paidi Jairaj?[4], Jalal Agha?[4], Օմ Շիվպուրի[4] և Sharat Kumar?[4]
ՕպերատորDwarka Divecha?
ԵրաժշտությունՌահուլ Դև Բուրման
ՄոնտաժԷմ Էս Շինդե
Պատմվածքի վայրԲանգալոր
Նկարահանման վայրRamanagara?[5]
Տևողություն204 րոպե
 Sholay Վիքիպահեստում

Վրեժ և օրենք (հինդի` शोले (Sholay), բառացի թարգմանությամբ` «Այրվող ածուխներ»), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ ռեժիսոր Ռամեշ Սիպպիի կողմից։ Բնօրինակը նկարահանվել է հինդի լեզվով։

Կինոնկարը Բոլիվուդի պատմության մեջ համարվում է ամենախոշորագույն հիթերից մեկը։ Այն Բոմբեյի «Միներվա» կինոթատրոնում առանց դադարի ցուցադրվել է ավելի քան 286 շաբաթ (շուրջ հինգ տարի)։ Շահույթը կազմել է 300 միլիոն հնդկական ռուփի, որն այժմյան հաշվարկով հավասար է 16,3 միլիարդի։ 1999 թվականին հնդկական BBC-ի կողմից այն համարվել է «հազարամյակի ֆիլմ»։ 2005 թվականին Filmfare Awards մրցանակաբաշխության կազմկոմիտեն, կինոմրցանակի 50-ամյա գոյության ընթացքում, կինոնկարին արժանացրել է պարգևի` որպես լավագույն ֆիլմի։

Ոստիկանության տեսուչ Թհակուրը (Սանջիվ Կումար), ձերբակալել էր գողությամբ զբաղվող Վիրուին (Դհարմենդրա) և Ջային (Ամիթաբհ Բաչչան)։ Սակայն նրանց բանտ ուղեկցելու ճանապարհին, ավազակներից փրկվելու նպատակով, նրանք երեքով միավորվում են։ Կռվի ժամանակ Թհակուրը վիրավորվում է, բայց Վիրուն և Ջայը չեն օգտվում նման առիթից և փախուստի չեն դիմում, այլ մնալով վիրավորի հետ, ուղևորվում են բանտ։

Որոշ ժամանակ անց Թհակուրը որոնում է Վիրուին և Ջային, քանի որ նրանց օգնության կարիքն ուներ։ Մինչ նրանք գտնվում էին բանտում, Թհակուրը ձերբակալել էր անողորմ ավազակապետ Գաբար Սինգհին (Ամջադ Խան), սակայն վերջինս փախուստի դիմելով բանտից, միացել էր իր ավազակախմբին և ապաստանել այն գյուղի մոտակայքում, որտեղ ապրում էր Թհակուրն իր ընտանիքով։ Գաբար Սինգհը սպանում է Թհակուրի ընտանիքի անդամներին, իսկ նրան դարանակալելուց և գերեվարելուց հետո` դաժանորեն կտրում է ձեռքերը։ Դրանից հետո ավազակները սկսում են անպատիժ ահաբեկել գյուղի բնակիչներին։

Թհակուրը ցանկանում է միայն մի բան` դեմ առ դեմ, միայնակ հանդիպել Գաբար Սինգհին և մենամարտելով վրեժ լուծել նրանից։ Վիրուի և Ջայի խնդիրը Գաբար Սինգհի ենթականերին ոչնչացնելն ու գյուղի բնակիչների անդորրն ապահովելն է։ Սակայն ավազակների հետ անհավասար կռվի ժամանակ զոհվում է նաև Ջայը։

ԴերակատարԿերպար
ԴհարմենդրաՎիրու
Ամիթաբհ ԲաչչանՋայ
Հեմա ՄալինիԲասանթի
Ջայա ԲհադուրիՌադհա
Ամջադ ԽանԳաբար Սինգհ
Սանջիվ ԿումարԹհակուր Բալդև Սինգհ
Իֆտեկհարտեսուչ Կհուրանա, Ռադհայի հայրը
Մակ ՄոհանՍամբհա, ավազակ
Հելենպարուհի

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոգործիչՆերդրումը
Ռամեշ Սիպպիռեժիսոր
Գոպալդաս Պարմանանդ Սիպպիպրոդյուսեր
Սալիմ Խան և Ջավեդ Ախտարսցենարիստ
Դվարկա Դիվեչաօպերատոր
Ռահուլ Դև Բուրմանկոմպոզիտոր
ԹիվԵրգի անվանումըԵրգիչներըՏևողությունը
1Title Music (Sholay)-02:46
2Yeh DostiԿիշոր Կումար, Մաննա Դեյ05:21
3Haa Jab Tak Hai JaanԼատա Մանգեշկար05:26
4Koi HaseenaԿիշոր Կումար, Հեմա Մալինի04:00
5Holi Ke DinԿիշոր Կումար, Լատա Մանգեշկար05:42
6Mehbooba MehboobaՌահուլ Դև Բուրման03:54
7Yeh Dosti (թախծոտ տարբերակ)Կիշոր Կումար01:49

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամիթաբհ Բաչչանն ու Ջայա Բհադուրին ֆիլմում կատարում են սիրահար զույգերի դերերը, որոնց վիճակված չէ միասին լինել։ Իրական կյանքում, ֆիլմի նկարահանումների ժամանակ նրանք արդեն իսկ ամուսնացած էին։ Հետագայում ամուսնացել են նաև Դհարմենդրան և Հեմա Մալինին։
  • Ֆիլմում Թհակուրի և Գաբար Սինգհի մենամարտը նկարահանվել է երկու տարբերակով։ Առաջինում ` Գաբար Սինգհը մեջքով ընկնում է սյունի վրա ցցված փշամեխի վրա և սպանվում, իսկ երկրորդում ` Թհակուրը վայր է գցում Գաբարին և փորձում ոտքով կոտրել նրա պարանոցը, սակայն հանկարծ հայտնվում են ոստիկանները և կանգնեցնելով Թհակուրին, ձերբակալում են Գաբար Սինգհին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրեժ և օրենք (ֆիլմ)» հոդվածին։