Լատա Մանգեշկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լատա Մանգեշկար
Lata Mangeshkar - still 29065 crop.jpg
Բնօրինակ անունմարաթհի՝ लता मंगेशकर
Ծնվել էսեպտեմբերի 28, 1929(1929-09-28) (90 տարեկան)
Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
ԺանրերԷթնիկական երաժշտություն, backing vocalist?, Ֆիլմի, հնդկական դասական երաժշտություն, հինդուիստական դասական երաժշտություն և բհաջան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, կինոդերասանուհի, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կինոպրոդյուսեր
Գործիքներվոկալ
Ամուսինչկա[1]
ՊարգևներԲհարատ Ռատնա, Պադմա Վիբխուշան, Պադմա Բհուշան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Maharashtra Bhushan Award?, Դադասահեբ Ֆալկեի մրցանակ, National Film Award for Best Female Playback Singer?, National Film Award for Best Female Playback Singer?, National Film Award for Best Female Playback Singer? և Fellow of the Sangeet Natak Akademi?
Lata Mangeshkar Վիքիպահեստում

Լատա Մանգեշկար (մարաթհի` लता मंगेशकर, անգլ.՝ Lata Mangeshkar, սեպտեմբերի 28, 1929(1929-09-28), Մադհյա Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ երգչուհի, Հնդկաստանի արտակադրային ամենահայտնի և հարգված երգչուհիներից մեկն է[2][3]: Նա երկրորդ հնդիկ երգչուհին է Մ. Ս. Սուբբուլակշմիից հետո, ով ստացել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական Բհարատ Ռատնա պարգևը[4]: 1989 թվականին արժանացել է Հնդկաստանի ամենաբարձրագույն` Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին: Նրա երեք քույրերը նույնպես երգչուհիներ են (Աշա Բհոսլե, Ուշա Մանգեշկար և Մինա Խադիկար), երգիչ և կոմպոզիտոր է նաև եղբայրը` Հրիդայնաթհ Մանգեշկարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատա Մանգեշկարի երգչական կարիերան սկսվել է 1942 թվականին և շարունակվում է արդեն իսկ յոթ տասնամյակ։ Նրա հայրը` Պանդիտ Դինանաթհ Մանգեշկարը, թատրոնի դերասան և դասական երգերի կատարող էր: Լատան երեխաներից ավագն էր: Նրանից հետո հերթականությամբ գալիս էին Մինա, Աշա և Ուշա քույրերը, իսկ վերջում եղբայրը` Հրիդայնաթհը:

Իր առաջին երգի դասերը Լատան ստացել է հորից: Հինգ տարեկանում արդեն աշխատում էր իր հոր երաժշտական ներկայացումներում` որպես դերասանուհի: Դպրոցական առաջին իսկ օրերին երգել էր սովորեցնում մյուս երեխաներին: Երբ նա 13 տարեկան էր, հայրը մահացել է և նրանց ընտանիքի բարեկամ, ռեժիսոր Վինայակ Դամոդար Կարնատակին օգնել է Լատային` երգչուհու և դերասանուհու ուղին բռնելու գործում:

Լատա Մանգեշկարը ձայնագրել է երգեր` հազարից ավելի բոլիվուդյան ֆիլմերի համար, որոնք ներառում են երգեր` Հնդկաստանի շուրջ 36 տարբեր լեզուներով։ Նրա ձայնով երգել են հնդկական կինոյի բազմաթիվ հերոսուհիներ։ Լատան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` ձայնագրությունների առավելագույն քանակի համար: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի 1974 թվականի գրառման, 1948-1974 թվականներին, նա կատարել է 25 հազար ձայնագրություն` 20 հնդկական լեզուներով (համաձայն 1987 թվականի հրատարակության` արդեն 30 հազար ձայնագրություն): Այդ փաստը մի շարք աղբյուրների կողմից ենթարկվեց քննադատության, որոնք կարծում էին, որ երգերի քանակը չափազանցված է: Այդ կարծիքին էր նաև նրա աշխատանքային ընկեր Մոհամեդ Ռաֆին, ով 1977 թվականին գրել էր, որ եթե Լատան կատարել է 25 հազար ձայնագրություն, ապա ես կատարել եմ 28 հազար[5]: Ավելի ուշ երգչուհու երկրպագուները հաշվել էին նրա ձայնագրությունների քանակը` կոնկրետ անվանումներով և ստացել մինչև 6,5 հազար, որն իրականում ավելի քիչ էր, քան Մոհամեդ Ռաֆիի կատարումները[6]:

Ներկայումս, Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, առավելագույն ձայնագրություններ ունի Լատա Մանգեշկարի կրտսեր քույրը` Աշա Բհոսլեն (գրանցման պահին երգերի քանակը կազմել է մոտ 11 հազար):

Լատա Մանգեշկարը հանդես է եկել նաև որպես դերասանուհի, երգահան և պրոդյուսեր:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ընդգրկված չէ այն ֆիլմերի ցանկը, որտեղ հնչում են միայն Լատայի կատարումները, այլ այն ֆիլմերի մի մասն է, որտեղ նա հանդես է եկել որպես դերասանուհի, պրոդյուսեր և կոմպոզիտոր:

Դերասանուհի

  • 1942 — Pahili Mangalagaur
  • 1943 — Chimukla Sansaar
  • 1943 — Maajhe Baal
  • 1944 — Gajabhau
  • 1945 — Badi Maa
  • 1946 — Jeevan Yaatra
  • 1946 — Subhadra
  • 1948 — Mandir
  • 1952 — Chattrapati Shivaji
  • 2000 — Pukar

Կոմպոզիտոր

  • 1955 — Ram Ram Pavhane
  • 1963 — Maratha Tituka Melvava («Anand Ghan» կեղծանունով)
  • 1963 — Mohityanchi Manjula («Anand Ghan» կեղծանունով)
  • 1965 — Sadhi Manase («Anand Ghan» կեղծանունով, ստացել է մի շարք մրցանակներ)
  • 1969 — Tambadi Mati («Anand Ghan» կեղծանունով)

Պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mid-day.com/photos/in-pictures-famous-indians-who-are-not-married/9106/97493
  2. «Lata Mangeshkar»։ The Times of India։ December 10, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2009-07-22 
  3. Yasmeen, Afshan (September 21, 2004)։ «Music show to celebrate birthday of melody queen»։ The Hindu։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2009-08-19 
  4. «Lata Mangeshkar given Bharat Ratna» (անգլերեն)։ The Hindu։ 2001-03-22։ Վերցված է 2014-08-17 
  5. Amarjit Singh Kohli. (2012-07-31)։ «Setting the record straight» (անգլերեն)։ Hindustan Times։ Վերցված է 2014-09-10։ «Setting the record straight» 
  6. «Most studio recordings - singles and albums combined» (անգլերեն)։ GuinnessWorldRecords.com։ Վերցված է 2014-09-10