Պադմա Վիբհուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պադմա Վիբհուշան (հինդի` पद्म विभूषण), Հնդկաստանի` մեծությամբ երկրորդ պետական քաղաքացիական պարգևն է Բհարատ Ռատնայից հետո: Շնորհվում է ի նշան երախտագիտության` ցանկացած ոլորտում ազգի համար բացառիկ և մեծագույն ծառայություններ կատարելու համար, այդ թվում նաև կառավարական ծառայությունը:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադմա Վիբհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի հրամանով: 1977-1980 և 1992-1998 թվականներին այն չի շնորհվել:

Պադմա Վիբհուշան պարգևին արժանացած անձանց անունները հայտարարվում են ամեն տարի` Հնդկաստանում Հանրապետության օրը (հունվարի 26): Առաջին մրցանակակիրներն են եղել ֆիզիկոս Շատենդրանաթ Բոզեն, հնդկական արվեստի գիտակ Նանդալալ Բոզեն, պետական գործիչներ Զաքիր Հուսեյնը և Բալասահեբ Գանգադհար Կհերը, Բութանի թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկը և քաղաքական գործիչ Վենգալիլ Կրիշնան Կրիշնա Մենոնը:

Որոշ մրցանակակիրներ հրաժարվել են պարգևից կամ վերադարձրել են այն: Նշվածներից են սիտարահար Վիլայաթ Խանը, Ռամակրիշնայի հոգևոր շարժման ներկայացուցիչ սվամի Ռանգանաթհանանդան, հնդիկ լրագրող և ներուագետ Մանիկոնդա Չալապաթհի Ռաուն[1], ինչպես նաև հասարակական գործիչ Բաբա Ամտեն:

2017 թվականին պարգևը շնորհվել է յոթ մարդու: 2017 թվականի դրությամբ, Պադմա Վիբհուշան պարգևին արժանացել են 300 մարդ, որոնցից 12-ը` հետմահու[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kumar, A. Prasanna (1983). «The Privilege of Knowing M. C.». Triveni: Journal of Indian Renaissance. 52. Triveni Publishers. http://www.yabaluri.org/Web%20(1978%20-%202008)/theprivilegeofknowingmcoct83.htm. 
  2. «Padma Awards: Year wise list of recipients (1954–2014)» (PDF)։ Ministry of Home Affairs (India)։ 21 May 2014։ էջեր 1, 3–6, 9, 11, 14, 17, 19–20, 23, 25, 29, 32–33, 37, 42, 48, 55, 59, 63, 66, 69–70, 72, 74, 83, 86, 88, 90–93, 95, 99–100, 105–106, 112, 114–115, 117–118, 121, 126, 131, 135, 139–140, 144, 149, 154–155, 160, 166, 172, 178, 183, 188։ Վերցված է 18 October 2015 
    • «Padma Awards: 2015» (PDF)։ Ministry of Home Affairs (India)։ 25 January 2015։ էջ 1։ Վերցված է 18 October 2015 
    • «Padma Awards: 2016» (PDF)։ Ministry of Home Affairs (India)։ 25 January 2016։ էջ 1։ Վերցված է 25 January 2016 
    • «Padma Awards: 2017» (PDF)։ Ministry of Home Affairs (India)։ 25 January 2017։ էջ 1։ Վերցված է 25 January 2017