Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ (հինդի` दादासाहेब फाल्के पुरस्कार), Հնդկաստանի բարձրագույն կինեմատոգրաֆիական պարգևը, որով պարգևատրվում են Ազգային կինոմրցանակը հանձնելու արարողակարգի ժամանակ` Հնդկաստանի կառավարության տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարարության հովանու ներքո, կինոփառատոների տնօրինության կողմից: Այն հանձնվում է հնդկական կինոյի զարգացման գործում կատարված զգալի ներդրումների համար[1]։

Բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը սահմանվել է 1969 թվականին, հնդկական կինոյի հիմնադրման գործում Դադասահեբ Փհալկեի կատարած աշխատանքն ու ներդրումները հավերժացնելու և պատվելու համար[2]։ Դադասահեբ Փհալկեն համարվում է հնդկական կինեմատոգրաֆի «հայր» և նկարահանել է «Ռաջա Հարիշչանդրա» (1913թ.) առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը:[1]

1969 թվականին առաջին մրցանակակիր է դարձել դերասանուհի Դևիկա Ռանին: 2016 թվականի դրությամբ հանձնվել է 47 մրցանակ: Միակ մրցանակակիրները, ովքեր պարգևատրվել են հետմահու` Պրիտհվիռաջ Կապուրն է (1971 թ.) և Վինոդ Կհաննան (2017 թ.): Պրիտհվիռաջ Կապուրի մրցանակը` 1971 թվականին կայացած Ազգային կինոմրցանակի հանձնման 19-րդ արարողության ժամանակ հանձնվել է նրա որդուն` դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրին[3]: 16 տարի անց, 35-րդ արարողակարգի ժամանակ, պարգևատրվել է նաև Ռաջ Կապուրը:

Պարգևատրվողը ընտրվում է կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են հնդկական կինոարդյունաբերության երևելի գործիչները: 2014 թվականի դրությամբ, մասնակիցները պարգևատրվում են «Ոսկե լոտոս» մրցանակով` ներառյալ մրցանակի կախազարդը (NFA), շալ և մեկ միլիոն ռուփի[4]։

Մրցանակակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներ

Թվական Մրցանակակիր Մասնագիտություն
1969  Դևիկա Ռանի դերասանուհի
1970  Բիրենդրանաթհ Սիրկար կինոպրոդյուսեր
1971  Պրիտհվիռաջ Կապուր դերասան
1972  Պանկաջ Մուլլիկ կոմպոզիտոր
1973  Ռուբի Մայերս դերասանուհի
1974  Բոմիրեդդի Նարասիմհա Ռեդդի ռեժիսոր
1975  Դհիրենդրանաթհ Գանգուլի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր
1976  Կանան Դևի դերասանուհի և երգչուհի
1977  Նիթին Բոս ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ
1978  Ռայչանդ Բորալ կոմպոզիտոր
1979  Սոհրաբ Մոդի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր

1980-ականներ

Թվական Մրցանակակիր Մասնագիտություն
1980  Պայդի Ջայռաջ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1981  Նաուշադ Ալի կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ
1982  Լակշմի Վարա Պրասադ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1983  Դուրգա Կհոտե դերասանուհի
1984  Սաթյաջիտ Ռայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր
1985  Վանկուդրե Շանտարամ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1986  Բոմիռեդդի Նագի Ռեդդի պրոդյուսեր
1987  Ռաջ Կապուր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1988  Աշոկ Կումար դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր
1989  Լատա Մանգեշկար երգչուհի, կոմպոզիտոր և պրոդյուսեր

1990-ականներ

Թվական Մրցանակակիր Մասնագիտություն
1990  Ակինենի Նագեսվարա Ռաո դերասան և պրոդյուսեր
1991  Բհալջի Պենդհարկար ռեժիսոր և պրոդյուսեր
1992  Բհուպեն Հազարիկա բանաստեղծ, երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, ռեժիսոր
1993  Մաջրուհ Սուլթանպուրի բանաստեղծ, երգահան
1994  Դիլիպ Կումար դերասան
1995  Ռաջկումար դերասան և երգիչ
1996  Շիվաջի Գանեշան դերասան
1997  Կավի Պրադիպ բանաստեղծ, երգահան
1998  Բալդև Ռաջ Չոպրա ռեժիսոր և պրոդյուսեր
1999  Հրիշիկեշ Մուքհերջի ռեժիսոր, սցենարիստ

2000-ականներ

Թվական Մրցանակակիր Մասնագիտություն
2000  Աշա Բհոսլե երգչուհի
2001  Յաշ Չոպրա ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
2002  Դև Անանդ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
2003  Մրինալ Սեն ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
2004  Ադուր Գոպալակրիշնան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
2005  Շյամ Բենեգալ ռեժիսոր և սցենարիստ
2006  Տապան Սինհա ռեժիսոր
2007  Մաննա Դեյ երգիչ
2008  Վանկատարամա Պանդիտ Կրիշնամուրթհի կինոօպերատոր
2009  Դագգուբատի Ռամանայդու պրոդյուսեր

2010-ականներ

Թվական Մրցանակակիր Մասնագիտություն
2010  Կայլասամ Բալաչանդեր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
2011  Սաումիթրա Չատերջի դերասան
2012  Պրան դերասան
2013  Գուլզար բանաստեղծ, երգահան, սցենարիստ և ռեժիսոր
2014  Շաշի Կապուր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
2015  Մանոջ Կումար դերասան և ռեժիսոր
2016  Կաշինաթհունի Վիշվանաթհ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, հնչյունավորող
2017  Վինոդ Կհաննա դերասան, պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Dadasaheb Phalke Awards»։ ДКФ Индии։ Վերցված է 2014-09-11 
  2. «17th and 18th National Film Awards»։ ДКФ Индии։ Վերցված է 2013-10-14 
  3. «Profile: Prithviraj Kapoor»։ Encyclopædia Britannica։ Արխիվացված օրիգինալից-ից 3 October 2013-ին։ Վերցված է 21 May 2014 
  4. «Veteran Film Lyricist and Director Gulzar to be conferred Dadasaheb Phalke Award for the year 2013» (Press release)։ PIB Индии։ 12 April 2014։ Վերցված է 2014-09-15