Պրիտհվիռաջ Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրիտհվիռաջ Կապուր
անգլ.՝ Prithviraj Kapoor
Prithviraj Kapoor portrait 1929.jpg
Ծնվել է նոյեմբերի 3, 1906(1906-11-03)[1][2]
Ծննդավայր Ֆեյսալաբադ, Punjab, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել է մայիսի 29, 1972(1972-05-29)[1][2] (65 տարեկանում)
Մահվան վայր Մումբայ, Հնդկաստան[4]
Կրթություն Edwardes College
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Ազգություն փուշտու
Կրոն հինդուիզմ
Մասնագիտություն քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ) Ռամսարնի Կապուր
Երեխա(ներ) Ռաջ Կապուր, Շամմի Կապուր և Շաշի Կապուր
Պարգևներ և մրցանակներ Դադասահեբ Ֆալկեի մրցանակ և Պադմա Բհուշան

Պրիտհվիռաջ Կապուր (հինդի` पृथ्वीराज कपूर, նոյեմբերի 3, 1906(1906-11-03)[1][2], Ֆեյսալաբադ, Punjab, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 29, 1972(1972-05-29)[1][2], Մումբայ, Հնդկաստան[4]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ով իր ստեղծագործական կյանքն սկսել է համր կինոյի ժամանակաշրջանից: Հանդիսանում է Prithvi Theatres թատերախմբի հիմնադիրը և Հնդկական ազգային թատրոն ընկերության կազմակերպիչներից մեկը: Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական Պադմա Բհուշան պարգևով և հետմահու արժանացել է հնդկական կինեմատոգրաֆիայի բարձրագույն` Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակով։

Կապուրների դերասանական դինաստիայի նախահայրն է, որի չորս սերունդներն՝ իրենից սկսած, հինդի լեզվով կինոարդյունաբերության մեջ ունեցել են ակտիվ դերակատարում։ Ռաջ Կապուրի, Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիտհվիռաջ Կապուրը ծնվել է փենջաբցի ոստիկանության տեսուչի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Լահորում: Երբ նրա հայրը աշխատանքի բերումով տեղափոխվեց Փեշավար, նա ուսումը շարունակեց այնտեղ։ Փեշավարում նա ուսումնասիրում էր իրավաբանություն` փաստաբան դառնալու նպատակով: Այդ տարիներին նա մասնակցում էր ուսանողական ներկայացումներին: Մինչ իր կյանքը կկապեր թատրոնի հետ, նա ավարտել էր Լահորի համալսարանի ասպիրանտուրան: Իր դերասանական կյանքը սկսել է Ֆեյսալաբադի և Փեշավարի թատրոններում: 1928 թվականին իր հորաքրոջից պարտքով գումար վերցնելով և նրա խնամքին թողնելով կնոջն ու երեք երեխաներին, Պրիտհվիռաջ Կապուրը մեկնել է Բոմբեյ` բախտ որոնելու։

Բոմբեյում նրան նկատել են անմիջապես և առաջարկել նկարահանվել «Աղջիկը կինոյից» (1930 թ.) ֆիլմում։ Նա նկարահանվել է ևս 9 համր ֆիլմերում, իսկ հաջորդ տարի մասնակցել է առաջին հնդկական հնչյունային «Աշխարհի լույսը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետև Պրիտհվիռաջ Կապուրը միացել է Grand Anderson թատերախմբին և սկսել ելույթ ունենալ բեմում ` խաղալով Շեքսպիրի դրամաներում: Հաջողությունը նրան հնարավորություն տվեց Բոմբեյ տեղափոխել ընտանիքին:

1933-1939 թվականներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Այդ ժամանակաշրջանում առավել հաջողակ էր դերասանուհի Դուրգա Կհոտեի հետ համագործակցությունը: Նրա ամենահայտնի դերերից էր Ալեքսանդր Մակեդոնացու դերը «Իսկանդեր» (1941 թ.) ֆիլմում։ 1944 թվականին իր միջոցներով հիմնադրել է Prithvi Theatres թատերախումբը։ 16 տարվա ընթացքում նա ցուցադրել է 2662 ներկայացում ` մշտապես կատարելով գլխավոր դերեր: Միաժամանակ շարունակում էր նկարահանվել կինոյում:

1954 թվականին Պրիտհվիռաջ Կապուրը կորցրեց ձայնը և այլևս չկարողացավ վերականգնել այն` իր սկզբնական հնչողությամբ։ Դրանից հետո լուծարեց թատերախումբը և կրճատեց աշխատանքները կինոյում։ Նշանակալից էին նրա աշխատանքները «Մեծ Մողոլը» (1960 թ.) և «Ժամանակի գետը» (1971 թ.) ֆիլմերում։ Վերջինում իր հետ նկարահանվել էին նաև որդին՝ Ռաջ Կապուրը և թոռը՝ Ռանդհիր Կապուրը, ներկայացնելով մեկ ընտանիքի երեք սերունդի ներկայացուցիչների։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին 17 տարեկանում Պրիտհվիռաջ Կապուրն իր ծնողների ցանկությամբ ամուսնացել է 14-ամյա Ռամսարնի Մեհրայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են վեց երեխա։ Նրանցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Ռաջ, Շամմի և Շաշի Կապուրների հետ մեծացել է նաև նրանց քույրը՝ Ուրմիլա Սիալ Կապուրը։

Պրիտհվիռաջ Կապուրը մահացել է քաղցկեղից` 1972 թվականի մայիսի 29-ին, իսկ նույն թվականի հունիսի 14-ին մահացել է նաև նրա կինը` Ռամսարնին։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1929 Կանչ Be Dhari Talwar -
1930 Աղջիկը կինոյից Cinema Girl -
1931 Աշխարհի լույսը Alam Ara գեներալ Ադիլ
1934 Զիտա Seeta Ռամ
1935 Հեղափոխություն Inquilab -
1937 Բիդյապատի Bidyapati թագավոր Շիվա Սինգհ
1940 Խենթը Pagal դոկ. Վասանտ
1941 Իսկանդեր Sikandar Ալեքսանդր Մեծ
1943 Գաուրի Gauri -
1950 Նվիրյալները Dahej Թհակուր
1951 Թափառաշրջիկը Awaara դատավոր Ռագունաթ
1952 Ուրախության վանքը Anand Math Սատյանանդա
1958 Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ Pardesi Մեծն վեզիր Մահմուդ Գավան
1960 Մեծ Մողոլը Mughal-E-Azam կայսր Աքբար
1963 Ռուստամ և Սոհրաբ Rustom Sohrab Ռուստամ Զաբուլի
1963 Հարիշչանդրա Harishchandra Taramati թագավոր Հարիշչանդրա
1964 Արքայազնը Rajkumar Մահառաջա
1964 Սիրո երգը Gazal Բակար Ալի Խան
1965 Անմարդկայինը Janwar միսթր Շրիվաստավա
1966 Այս գիշերը չի գա նորից Yeh Raat Phir Na Aaygi պրոֆեսոր
1970 Հիր և Ռանջհա Heer Raanjha թագավոր
1971 Ժամանակի գետը Kal Aaj Aur Kal Բահադուր Կապուր
1973 Ափիոն Naya Nasha Ռանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]