Շամմի Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շամմի Կապուր
հինդի՝ शम्मी कपूर
Shammi Kapoor still19.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1931(1931-10-21)[1]
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էօգոստոսի 14, 2011(2011-08-14)[2][1] (79 տարեկանում)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր
Ամուսին(ներ)Գիտա Բալի
Երեխա(ներ)Ադիտյա Ռաջ Կապուր
Պարգևներ և մրցանակներFilmfare Awards
junglee.org.in

Շամմի Կապուր (հինդի` शम्मी कपूर, ամբողջական անունը` Շամշեր Ռաջ Կապուր, հոկտեմբերի 21, 1931(1931-10-21)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 14, 2011(2011-08-14)[2][1], Մումբայ, Հնդկաստան), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ռեժիսոր: Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի և տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամմի Կապուրը ծնվել է հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի և նրա կնոջ՝ Ռամսարնի Մեհրայի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը հռչակավոր Ռաջ Կապուրն է, իսկ կրտսերը՝ Շաշի Կապուրը: 1948-1952 թվականներին Շամմի Կապուրը աշխատել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում։ Կինոդեբյուտը կայացել է 1953 թվականին։ Հիմնականում կինեմատոգրաֆ մուտք է գործել հոլիվուդյան դերասան Էրոլ Ֆլինին արտասովոր կերպով նմանակելու շնորհիվ։ 1957 թվականին նկարահանված «Այնպիսին, ինչպիսին դու չես հանդիպել» ֆիլմում նա փորձել է նմանակել ամերիկյան դերասան Ջեյմս Դինին և Էլվիս Փրեսլիին, դրան զուգահեռ հետևելով նաև Դև Անանդի կերտած կերպարներին։ Այդ ոճը հատկապես յուրահատուկ էր 1950-ական թվականների վերջերին ստեղծված ֆիլմերին։

Շամմի Կապուրը հաճախ կերտում էր հարուստ ու շփացած երիտասարդների դերեր և փորձում էր իր ֆիլմերում ընդգրկել արևմտյան ռոք երաժշտությունն հիշեցնող երաժշտական համարներ, որոնք ստեղծում էին դիսկոակումբային մթնոլորտ և հասցեագրված էին Արևմուտք ձգտող դեռահասներին։

Շամմի Կապուրի աշխատանքներից են «Միրզա և Սահիբա» (1957 թ.), «Հանցագործը» (1958 թ.), «Չորս ճանապարհ» (1959 թ.), «Վայրենին» (1961 թ.), «Չինական թաղամաս» (1962 թ.), «Ստախոսը» (1963 թ.), «Արքայազնը» (1964 թ.), «Քաշմիրի գեղեցկուհին» (1964 թ.), «Ասպետը» (1967 թ.), «Երիտասարդությունն ու սերը» (1971 թ.), «Զվարճանքներ որոնելիս» (1974 թ.), «Խիղճ» (1975 թ.), «Հատուցման ժամը» (1976 թ.) և այլ ֆիլմեր։

Շամմի Կապուրը հանդիսանում էր «Shammi Kapoor Presents Manoranjan» զվարճալի տեսաֆիլմաշարի պրոդյուսերը և Internet Users Club of India-ի նախագահը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Շամմի Կապուրն ամուսնացել է դերասանուհի Գիտա Բալիի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ 1965 թվականին Գիտա Բալին մահացել է ծաղիկ հիվանդությունից։ Այնուհետև կարճատև սիրավեպ է ունեցել դերասանուհի Մումթազի հետ։ 1969 թվականին Շամմի Կապուրը ամուսնացել է Նիլա Դևի Գոհիլի հետ։

Շամմի Կապուրը մահացել է 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մումբայի հիվանդանոցներից մեկում, սուր երիկամային անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1953 Կյանքի լույսը Jeewan Jyoti Շյամ Սունդեր
1954 Գիշերաթիթեռն ու կրակը Shama Parwana Գուլ Միրզա
1954 Գողերի շուկան Chor Bazar -
1955 Միս Կոկա-Կոլա Miss Coca Cola -
1956 Էմանսիպացիա Mem Sahib Մանոհար
1957 Սրճարան Coffee House -
1957 Միրզա և Սահիբա Mirza Sahiban Միրզա Խան
1957 Այնպես, ինչպես դու չես հանդիպել Tumsa Nahin Dekha Շանկար
1958 Հանցագործը Mujrim Շանկար, Անանդ
1959 Արևածագ Ujala Ռամու
1959 Չորս ճանապարհ Char Dil Char Raahein Ջոնի Բրագանզա
1960 Սինգապուր Singapore Շյամ
1960 Աղջիկը քոլեջից College Girl -
1961 Վայրենին Junglee Չանդրա Շեքհար
1961 Մտերիմը Boy Friend Մադան, Շյամ
1962 Չինական թաղամաս China Town Միքի, Շեքհար
1962 Պրոֆեսորը Professor պրոֆեսոր Պրիտամ Կհաննա
1962 Սիրտն անմիտ է Dil Tera Diwana Մոհան
1963 Ստախոսը Bluff Master Աշոկ
1964 Արքայազնը Rajkumar արքայազն Բհանու Պրատապ, Բհագատ Ռամ
1964 Քաշմիրի գեղեցկուհին Kashmir Ki Kali Ռաջիվ Լալ
1965 Անմարդկայինը Janwar Սունդեր Շրիվաստավ, Սունդարամ Մունդերամ, Շեյխ Կալիմուլլահ
1966 Անպատկառը Budtameez Շյամ Կումար Սաքսենա
1966 Սերը տրամաբանել չգիտի Preet Na Jane Reet Աշոկ, Մոհան
1966 Երրորդ հարկ Teesri Manzil Անիլ Կումար Սոնա (Ռոկի)
1967 Երեկոն Փարիզում An Evening in Paris Շյամ Կումար, Հուկում Փաշա, Դիպակ Սեն
1967 Ասպետը Latt Saheb Ջանգու
1968 Ամուրին Brahmachari Բրահմաչարի
1969 Արքայազնը Prince արքայազն Շամշեր Սինգհ
1969 Ով կարող է քեզանից լավը լինել Tumse Achha Kaun Hai Աշոկ
1970 Խելագարը Pagla Kahin Ka Սուջիտ
1971 Հայտնի անհայտը Jaane-Anjaane Ռամ Պրասադ
1971 Ժեստ Andaz Ռավի
1971 Երիտասարդություն և սեր Jawan Muhabat Ռաջեշ Սարին
1974 Զվարճանքներ որոնելիս Manoranjan Դհուպ Չհուն
1975 Խիղճ Zameer Թհակուր Մահառաջ Սինգհ
1975 Ճաղավանդակից այն կողմ Salaakhen -
1976 Հատուցման ժամը Bundal Baaz -
1977 Դաստիարակություն Parvarish Շամշեր Սինգհ
1978 Շալիմար Shalimar դոկ. Բուխարի
1979 Միրա Meera Ռանա Վիկրամջիտ Սինգհ Սեսոդիա
1979 Գիտակցում Ahsaas Սուդարշան Սահնի
1981 Քայլ առ քայլ Ahista Ahista Սագար
1981 Սիրո փշոտ ճանապարհը Armaan -
1981 Պրոֆեսոր Պյարելալը Professor Pyarelal միսթր Ռայ
1982 Երիտասարդության երդումը Yeh Vaada Raha դոկ. Մեհրա
1982 Հայրենասերը Desh Premee Շամշեր Սինգհ
1982 Սիրային հիվանդություն Prem Rog Բադե Ռաջա Թհակուր
1982 Ամենազորը Vidhaata Գուրբակշ
1983 Սիրո ուժը Betaab Սարդար Դինեշ Սինգհ Գիրջի
1983 Պատանդուհին Hero Շիկանթհ Մաթհուր
1983 Մենք միասնական հոգի ենք Ek Jaan Hain Hum Շյամ Սունդեր Սաքսենա
1983 Սիրավեպ Romance միսթր Ռոյ
1984 Հետախուզվում է Wanted: Dead or Alive -
1984 Լեգենդ սիրո մասին Sohni Mahiwal Փիր Բաբա
1985 Զոհը Balidaan Պրեմ Կիշան
1986 Ճակատագրի շրջադարձներ Karamdaata Ռայ Բահադուր
1986 Աստծո կողմից փրկվածը Allah-Rakha Կարիմ Խան
1987 Հպարտություն և առնականություն Himmat Aur Mehanat Մադան
1987 Անկեղծություն Ijaazat -
1989 Ուսուցչի որդին Daata Շեր Ալի Խան
1989 Բաժանում Batwara Բադե Թհակուր
1990 Սև արքայազն Աջուբան Ajooba Բահրիստանի սուլթանը
1991 Այստեղ ես եմ կառավարում Lakshmanrekha Բաբա Սահեբ
1992 Հանելուկ Khule-Aam Սիկանդեր, Բհոլա
1992 Կախարդական հմայքներ Chamatkar միսթր Կաուլ
1992 Հիասթափություն Heer Ranjha Չոչակ Չոուդհարի
1993 Այսօր իմ կյանքը Aaja Meri Jaan Կապուր
1993 Ինձ խոսք տուր Tum Karo Vaada -
1995 Ռոք պարողը Rock Dancer պարի վարպետ
1996 Սիրո գիրքը PremGranth Նանդլալ
1997 Եվ նրանք սիրեցին միմյանց ...Aur Pyaar Ho Gaya Կապուր
1998 Քո կողքին Kareeb Թհակուր Ռանբիր Սինգհ
1999 Անպատասխան սեր Jaanam Samjha Karo Ռահուլի պապը
2001 Գրաքննիչը Censor Ջուդգե
2002 Ուղևորություն դեպի Լոնդոն Yeh Hai Jalwa հնդիկ արդյունաբերող
2002 Անսպասելի շրջադարձ Waah! Tera Kya Kehna Կիշան Օբերոյ
2006 Անդադրում երկվորյակները Sandwich Սվամի Տրիլոկանանդ
2011 Ռոք - աստղը Rockstar Ջամիլ Խան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]