Jump to content

Դև Անանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դև Անանդ
անգլ.՝ Dev Anand
Ծնվել էսեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1]
ԾննդավայրՇակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 2011(2011-12-03)[2][1] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանPutney Vale Cemetery
ԿրթությունՂեկավարման քոլեջ համասսարան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, գրող և ռեժիսոր
Ամուսին(ներ)Կալպանա Կարտիկ
Երեխա(ներ)Սունեիլ Անանդ
Պարգևներ և մրցանակներ

Դև Անանդ (հինդի` देव आनन्द, իրական անունը` Դհարամ Դև Կունդան Լալ Փիշորիմալ Անանդ, սեպտեմբերի 26, 1923(1923-09-26)[1], Շակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 3, 2011(2011-12-03)[2][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական, մեծությամբ երրորդ կառավարական Պադմա Բհուշան (2001 թ.) և հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2002 թ.) պարգևներով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակների՝ տղամարդու լավագույն դերի և կյանքում ունեցած ձեռքբերումների համար։ Հնդկական կինոյի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է։ Իր վաթսունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում ` որն սկսել է թատրոնից, նա նկարահանվել է 115 ֆիլմում, որոնցից 110-ում կատարել է գլխավոր դերերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դև Անանդը ծնվել է իրավաբանի ընտանիքում, որտեղ նրա հետ միասին մեծանում էին նաև երեք եղբայրները։ Նրա ավագ եղբայրներից Մանմոհան Անանդը փաստաբան էր, իսկ Չետան Անանդն ու Վիջայ Անանդը ռեժիսորներ։ Դև Անանդի կրտսեր քույրերից մեկի` Շիլ Կանտա Կապուրի որդին ռեժիսոր և դերասան Շեքհար Կապուրն է։

Սկզբնական շրջանում ուսումն առել է Հիմալայներում գտնվող վանական դպրոցներից մեկում, այնուհետև Լահորում։ Լահորում սովորելու տարիներին էլ նա ծանոթացել է կինոաշխարհի հետ։ 1943 թվականին երազանքներով տարված նա մեկնել է Բոմբեյ։ 1946 թվականին կայացել է նրա կինոդեբյուտը՝ «Մենք միայնակ ենք» ֆիլմում, իսկ 1948 թվականին նկարահանված «Vidya» կինոնկարում նրա խաղընկերուհին դերասանուհի Սուրայան էր։ Ցանկանալով հանդես գալ որպես ռեժիսոր և պրոդյուսեր, նա 1949 թվականին հիմնել է «Navketan Films» կինոընկերությունը։ Դև Անանդի առաջին ինքնուրույն ֆիլմը 1951 թվականին նկարահանված «Թշնամիներ» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարուհին Կալպանա Կարտիկն էր։

Դև Անանդի հետագա աշխատանքներից են «Ռևիզորը» (1950 թ.), «Գրպանահատը» (1956 թ.), «Ամարդիպ» (1958 թ.), «Սև շուկա» (1960 թ.), «Արժեքներ առևանգողը» (1967 թ.), «Պատերազմն ու սերը» (1970 թ.), «Իմ անունը Ջոնի է» (1970 թ.), «Իմ և քո երազանքները» (1971 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Սիրո որոնումներ» (1973 թ.), «Ազգային անվտանգություն» (1973 թ.), «Սիրո մեղեդին» (1974 թ.), «Հայացք երկնքից» (1980 թ.), «Որդեգիրը» (1984 թ.), «Կասկածյալը» (1989 թ.), «Գանգստերը» (1995 թ.) և այլ ֆիլմեր։

Հետաքրքիր է այն փաստը, որ ԽՍՀՄ-ում հանդիսատեսները ծանոթ չեն եղել Դև Անանդի աշխատանքներին՝ ոչ որպես դերասան, ոչ որպես ռեժիսոր, չնայած որ 1969 թվականի Մոսկովյան 6-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև Դև Անանդը։ Դրա պատճառը ըստ Դև Անանդի այն էր, որ Սովէքսպորտֆիլմի չինովնիկները կտրականապես հրաժարվում էին գնել իր ֆիլմերը, քանի որ նա կտրականապես հրաժարվում էր նրանց կաշառք տալ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դև Անանդը սիրավեպ է ունեցել դերասանուհի Սուրայայի հետ, սակայն կրոնական դրդապատճառներից ելնելով նրանք բաժանվել են (Սուրայան մուսուլմանուհի էր)։ 1957 թվականին Դև Անանդը ամուսնացել է դերասանուհի Կալպանա Կարտիկի հետ և ունեցել երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր։ Որդին՝ Սունեյլ Անանդը ժամանակին նկարահանվել է իր հոր մի քանի ֆիլմերում։

Կյանքի վերջին տարիներին Դև Անանդը բնակվել է Լոնդոնում, որտեղ էլ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին մահացել է 88 տարեկանում։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1946Մենք մենակ ենքHum Ek HainՇանկար
1950ԽաղKhel-
1950ՄադհուբալաMadhubala-
1950ՌևիզորըAfsarԿապուր
1951Բարձր խաղադրույքներBaaziՄադան
1951ՊատիժSazaaԱշոկ
1952ԿապանքներJaalՏոնի
1952ՓոթորիկAandhiyanՌամ Մոհան
1953ՃամփորդըRahiՌամեշ
1954ԼաստFerryՎիկաս
1954Տաքսու վարորդըTaxi DriverՄանգալ
1955Տուն № 44House No. 44Աշոկ
1955ՀաշվետարըMunimjiԱմար, Ռաջ, Կալա Գհոդա
1956ԴետեկտիվC.I.D.տեսուչ Շեքհար
1956ԳրպանահատըPocket MaarՌոշան
1956ՖանտուշFuntooshՌամ Լալ Ֆանտուշ
1957Փախուստի մեջNau Do GyarahՄադան
1958ԱմարդիպAmar DeepԱշոկ
1958Սև ջրերKalapaniԿարան Մեհրա
1958Տասնվեց թվականըSolva SaalՊրանաթհ Կաշյապ
1960Որդի` ակամայիցBombai Ka BabuԲաբու, Կունդան
1960Սև շուկաKala BazarՌագհուվիր
1961Գեղեցկության թագուհին և գողերի թագավորըRoop Ki Rani Choron Ka RajaՉհագան
1962Մենք երկուսով ենքHum Donoկապիտան Անանդ, մայոր Մանոհար Լալ Վերմա
1962Գիշերը պատմված հեքիաթBaat Ek Raat KiՌաջեշվար
1963Ռոմեո և Ջուլիետ. Նոր պատմությունTere Ghar Ke SamneՌակեշ Անանդ Կումար
1965ՍուրբըGuideՌաջու
1965Երեքից մեկըTeen DevianԴևդատ Անանդ
1966Սեր առաջին հայացքիցPyar MohabbatՆարեշ Կումար Սինգհ, Դիլիպ Սինգհ
1967Արժեքներ առևանգողըJewel ThiefՎինայ, արքայազն Ամար
1968Դատախազի որդինDuniyaԱմարնաթհ Շարմա
1969ԱռանձնատունըMahalՌաջեշ Ռատանլալ Դիքսիտ, Ռավինաթհ Շարմա
1970Պատերազմ և սերPrem PujariՌամդև Բակշի, Պիտեր Էնդրյու
1970Իմ անունը Ջոնի էJohny Mera NaamՋոնի, Սոհան
1971Նա և նեTere Mere SapneԱնանդ Կումար
1971Եղբայր և քույրHaré Raama Haré KrishnaՊրաշանտ Ջայշվալ
1971ԱրկածներGamblerՌաջա
1972Ծաղկած այգիYeh Gulistan HamaraՎիջայ
1973Ես ծնունդով Բենարեսից եմBanarasi BabuՄոհան
1973Նանգլա հովտի ոսկինChhupa RustamԱշվինի Կումար, Չհուպա Ռուստամ
1973Կրքերի բոցի մեջJoshilaԱմար
1973Սեր որոնելիսHeera PannaՀիրա Բհանդարի
1973Ազգային անվտանգությունShareef BudmaashՌոկի, տեսուչ Ռամեշ
1974Աղքատների պաշտպանըAmir GaribՄոնի
1974Սիրո մեղեդինIshq Ishq IshqԴհուն, Ռավի Վյաս
1975Ձերբակալման հրամանագիրWarrantՋայլեր Արուն Մեհրա
1976ԳնդակBulletԴհարամ Դև
1977Կրկեսի գմբեթի ներքոKalabaazՎիջայ
1977ՌևիզորըSaheb BahadurՊրեմ Պրատապ
1978Եղբորը որոնելիսDes PardesՎիր Սահնի
1980Հայացք երկնքիցLootmaarԲհագատ, Ջիմ Դարսի
1982Կարծեցյալ սուրբըSwami DadaՀարի Մոհան, Սվամի Դադա
1984ՈրդեգիրըAnand Aur AnandԱրուն Անանդ
1985Սպանություն քոլեջումHum Naujawanպրոֆեսոր Հանս
1989ԿասկածյալըSachché Ká Bol-BáláԿարան Կաուլ
1990Առաջին համարըAwwal NumberՎիկրամ Սինգհ
1991Փակ շրջանSau Crore-
1994ԳանգստերըGangsterՊերեյրաի հայրը
1996Արժեքներ առևանգողների վերադարձըReturn of Jewel ThiefՎինայ Կումար
1998ԴերասանըMain Solah Baras KiԴև
2001ԳրաքննիչըCensorՎիկրամջիտ
2003Սերը Նյու-ՅորքումLove at Times SquareՇոն
2005Միսթր վարչապետMr Prime Ministerվարպետ Ջոնի

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1970 Պատերազմ և սերPrem Pujari
1971 Եղբայր և քույրHaré Raama Haré Krishna
1973 Սեր որոնելիսHeera Panna
1974 Սիրո մեղեդինIshq Ishq Ishq
1978 Եղբորը որոնելիսDes Pardes
1980 Հայացք երկնքիցLootmaar
1982 Կարծեցյալ սուրբըSwami Dada
1984 ՈրդեգիրըAnand Aur Anand
1985 Սպանություն քոլեջումHum Naujawan
1989 ԿասկածյալըSachché Ká Bol-Bálá
1990 Առաջին համարըAwwal Number
1991 Փակ շրջանSau Crore
1994 ԳանգստերըGangster
1998 ԴերասանըMain Solah Baras Ki
2001 ԳրաքննիչըCensor
2003 Սերը Նյու-ՅորքումLove at Times Square
2005 Միսթր վարչապետMr Prime Minister

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև Անանդ» հոդվածին։