Jump to content

Մումթազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումթազ
Ծնվել էհուլիսի 31, 1947(1947-07-31)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիHamraaz?, C.I.D. 909? և Brahmachari?
Ամուսին(ներ)Mayur Madhvani?
Երեխա(ներ)Tanya Madhwani? և Natasha Madhwani?
Պարգևներ և մրցանակներ

Մումթազ (հինդի` मुमताज़, հուլիսի 31, 1947(1947-07-31)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2], Բոմբեյ, Հնդկաստան), պարսկական ծագումով հնդկական կինոդերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Մումթազը կինոէկրանին հայտնվել է մանուկ հասակում։ Արդեն 14 տարեկանում նրան նկատել էին ռեժիսորները և 1960-ական թվականներին նա հիմնականում նկարահանվում էր ցածրորակ ֆիլմերում։ Աստիճանաբար նա կարողացավ գրավել հանդիսատեսի սիրտը և նրան սկսեցին վստահել գլխավոր դերերը։ Իր 12 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Մումթազը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Սպասումներն արդարացան, երբ 1970 թվականին նկարահանված «Խաղալիքը» ֆիլմի համար Մումթազն արժանացավ Filmfare Awards մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար[3]։ Նրա խաղընկերներն են եղել Ֆերոզ Խանը, Սանջիվ Կումարը, Դհարմենդրան, Ռաջեշ Կհաննան, Ջիտենդրան, Շաշի Կապուրը և այլք։ Հիշարժան են նրա դերերը նաև «Ռամն ու Շյամը» (1967 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Հանցագործություն» (1972 թ.), «Խորամանկություն ընդդեմ ագահության» (1972 թ.), «Ակամա ինքնակոչները» (1974 թ.), «Մի կտոր հաց» (1974 թ.), «Սիրո փորձություն» (1975 թ.) և այլ ֆիլմերում։

1974 թվականին ամուսնանալուց հետո, Մումթազը հեռացավ կինոաշխարհից։ Սակայն դեռևս հանդիսատեսը հիշում է նրան և դիտում նրա ֆիլմերը։ 1996 թվականին Մումթազը կրկին արժանացավ Filmfare Award մրցանակի՝ այս անգամ կյանքում ունեցած ձեռքբերումների համար[4], իսկ 2008 թվականին՝ IIFA Awards-ի մրցանակը՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[5]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումթազն ամուսնացել է 1974 թվականին՝ միլիոնատեր Մայուր Մադհվանիի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ Նատաշա և Տանյա։ 2005 թվականին Նատաշան ամուսնացել է Ֆերոզ Խանի որդու՝ դերասան Ֆարդին Խանի հետ։

2000 թվականին Մումթազի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի ուռուցք, սակայն դերասանուհին պայքարում է հիվանդության դեմ։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1963Ոսկյա ճոճանակներSehraՋուհի
1963Թույլ տվեք ինձ` ապրելMujhe Jeene DoՖարիդա
1963Ռուստամ և ՍոհրաբRustom SohrabՇեհրու
1964ՍամսոնSamsonարքայադուստր Շերա
1965Թագավորական որդինDo DilԱլբելի
1965Իմ սիրելինMere SanamԿամինի
1965Կրկնակի ամուսնությունBahu BetiՍավիտրի
1965ԸնտանիքKhandanՆիլիմա Շյամ, Լալ
1965ՍտվերներKaajalՋհարնա
1966Արքայադուստրն ու ավազակըSurajԿալավատի
1966Կեցցե սերըPyar Kiye JaaՄինա Պրիյադարշինի
1966ՏատիկըDaadi MaaՍիմա
1966Տղամարդն ու կինըLadka LadkiԱշա
1967ՀամրազHamraazՇաբնամ
1967Ռամն ու ՇյամըRam Aur ShyamՇանտա
1967Գործակալ 909C.I.D. 909Ռեշմա
1967Քարե սիրտըPatthar Ke SanamՄինա
1967Մարգարտահատ դարձած կաթիլBoond Jo Ban Gayee MotiՇեֆալի
1967ՀուրAagՊարո
1968ԳաուրիGauriԳիտա
1968Իմ ամենասիրելի ընկերըMere Hamdam Mere DostՄինա
1968ԱմուրինBrahmachariՌուպա Շարմա
1969Խուճապի մեջDo RaasteՌինա
1969Ճանապարհ դեպի երջանկությունBandhanԳաուրի Մալիկրամ
1969Ընկերության փորձությունAadmi Aur InsaanՌիտա
1969Լավագույն ընկերըJigri DostՇոբհա Դաս
1970ԽաղալիքըKhilonaՉանդ
1970Մայրական սերMaa Aur MamtaՄարի
1970Վտանգավոր նմանությունSachaa JhuthaԼինա, Ռիտա
1970ՃշմարտությունHimmatՄալտի
1971Եղբայր և քույրHaré Raama Haré KrishnaՇանտի
1971ԹշնամինDushmunՓհուլմատի
1971ԹշնամիներMelaԼաջու Չոուդհրի
1971Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքըKathputliՆիշա
1972ՀանցագործությունApradhՄինա, Ռիտա
1972Խորամանկություն ընդդեմ ագահությանApna DeshՉանդա, մադամ Պոպոլոլիտա
1972Անհաջող փոխարինումRoop Tera Mastanaարքայադուստր Ուշա, Կիրան
1972Գոմատիի պարգևըGomti Ke KinareՌոշնի Դաս
1972Մեր սրտերի տրոփյունըDharkanՌեքհա Պրասադ
1972ՎերամիավորումTangewalaՊարո, Չանդիկա
1972Խելացնոր սերPyaar DiwanaՄամտա
1973ԱնբանըLoaferԱնջու
1973Կապված ձեռքերBandhe HaathՄալա
1973Լճի այն կողմումJheel Ke Us PaarՆիլու
1974Ակամա ինքնակոչներըChor Machaye ShorՌեքհա
1974Երդվում եմ ձեզանովAap Ki KasamՍունիտա Բհատնագար
1974Մի կտոր հացRotiԲիջլի
1975Սիրո փորձությունPrem KahaniԿամինի Սինհա, Կամինի Կումար
1975Ադամանդյա մանյակLafangeՍապնա
1976ԿոբրաNaginՌաջկումարի
1977ՀայելիAainaՇալինի Շաստրի
1990ՓոթորիկAandhiyanՇակունթալա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Jha, Subhash (2012 թ․ հուլիսի 30). «Mumtaz: I am lonely». The Times of India.
  3. 1–3. An interview with Mumtaz. 22 September 2006. Yahoo.com. Արխիվացված 15 Նոյեմբեր 2006 Wayback Machine
  4. «Top Bollywood sex symbols of all time». India Tribune. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  5. «IIFA to honour Rehman, Benegal and Mumtaz». DNA. 2008 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումթազ» հոդվածին։