Jump to content

Սանջիվ Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանջիվ Կումար
անգլ.՝ Sanjeev Kumar
Ծնվել էհուլիսի 9, 1938(1938-07-09)[1]
ԾննդավայրՍուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6, 1985(1985-11-06)[1] (47 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Սանջիվ Կումար (գուջարաթի` સંજીવ કુમાર, իրական անունը` Հարիհար Ջեթհալալ Ջարիվալա, հուլիսի 9, 1938(1938-07-09)[1], Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 6, 1985(1985-11-06)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, «Արծաթե լոտոս» Ազգային կինոմրցանակի կրկնակի մրցանակակիր, ինչպես նաև արժանացել է Filmfare Awards-ի մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջիվ Կումարը ծնվել է միջին դասի գուջարաթյան ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները և քույրը։ Նա մանկությունից երազել էր կինոյում նկարահանվելու մասին և այդ երազանքն իրականություն դարձնելու համար սկսել էր ելույթ ունենալ թատրոնում, իսկ այնուհետև ընդունվել է Filmalaya կինոստուդիային կից դերասանական դպրոց։ 1960 թվականին այդ նույն կինոստուդիայում` ոչ մեծ դերով նկարահանվել է «Մենք հնդիկներ ենք» ֆիլմում։ 1965 թվականին նա ստացավ «Nishan» ֆիլմի դերերից մեկը։

Սանջիվ Կումարին ճանաչում բերեց 1970 թվականին նկարահանված «Խաղալիքը» կինոնկարը։ Դրան հաջորդեցին մի շարք հաջողված ֆիլմեր՝ «Զիտան և Գիտան» (1972 թ.), «Կամակորի սանձահարումը» (1973 թ.), «Երդվում եմ Ձեզանով» (1974 թ.) և այլն։ Այդ տարիներին նա սկսեց աշխատել հայտնի ռեժիսոր Գուլզարի հետ և միասին նկարահանեցին ևս 9 ֆիլմ ` «Հաղթահարում» (1972 թ.), «Ամպրոպ» (1975 թ.), «Ճանապարհորդություն դեպի անցյալ» (1975 թ.), «Կենվորը» (1982 թ.) և այլն։ Նրա լավագույն դերը համարվում է «Հաղթահարում» ֆիլմում ստեղծած կերպարը։ Այդ դերի համար Սանջիվ Կումարը արժանացել է մի շարք մրցանակների՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ հիշարժան դերը «Վրեժ և օրենք» (1975 թ.) ֆիլմում կերտած կերպարն էր։ Սանջիվ Կումարի ոչ ավանդական դերերից էր Սաթյաջիտ Ռայի «Շախմատիստները» (1977 թ.) ֆիլմում խաղացած դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջիվ Կումարը երբեք չի ամուսնացել և իր ողջ կյանքում սիրել է դերասանուհի Հեմա Մալինիին, ով սակայն գերադասել է Դհարմենդրային։ Այդ սիրո պատճառով նա անպատասխան է թողել դերասանուհի Սուլակշանա Պանդիտի սերն իր նկատմամբ։

Սանջիվ Կումարը մահացել է 1985 թվականի նոյեմբերի 6-ին՝ ինֆարկտից։ Ճակատագրի հեգնանքով նա մեծ մասամբ խաղացել է հասուն տարիքի դերեր, սակայն մահացել է դեռ 50 տարին չբոլորած։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1960Մենք հնդիկներ ենքHum Hindustaniոստիկանության տեսուչ
1966Ամուսին և կինPati PatniԱմար
1966Ալի Բաբան և քառասուն ավազակներըAlibaba Aur 40 ChorԱլի Բաբա
1968ԳաուրիGauriՍանջիվ
1968ՈրսShikarտեսուչ Ռայ
1968ԳործընկերըSaathiդոկ. Աշոկ
1968Ռաջան և աղքատըRaja Aur RunkՍուդհիր, Վիջայ
1968ՀեղափոխությունSunghurshԴուարկա Պրասադ
1968Տարօրինակ գիշերAnokhi RaatԲալդև Սինգհ
1968Տասնչորս տարի անցAashirwadդոկ. Բիրեն
1969Ճանապարհ դեպի երջանկությունBandhanՌավի Շարմա
1969Մեկ անգամ խաբելովJeene Ki Raahդոկ. Մանոհար
1969Կյանքի ճանապարհSatyakamՆարենդրա Շարմա
1969Հողն է կանչումDharti Kahe PukarkeՄոտի
1970ԽաղալիքըKhilonaՎիջայ Կամալ Սինգհ
1970ՀարվածDastakՀամիդ Ահմեդ
1971ԱպրումներAnubhavԱմար Սեն
1971Ամուսնական գիշերEk Paheliոստիկանության տեսուչ
1972Տնային դաստիարակըParichayՆիլեշ
1972Զիտան և ԳիտանSeeta Aur GeetaՌավի
1972ՀաղթահարումKoshishՀարի Չարան Մաթհուր
1972Առավոտ և երեկոSubha-O-ShamՆասիր
1973Կամակորի սանձահարումըManchaliՍուշիլ Կումար
1973ԱնամիկաAnamikaԴևենդրա Դատ
1974Զվարճանքներ որոնելիսManoranjanՌատան (Շերու)
1974Երդվում եմ ձեզանովAap Ki KasamՄոհան
1974Նոր օր և նոր գիշերNaya Din Nai RaatԱնանդ, Սվամի Ռահասյանանդ, միսթր Սարանգ
1974Չամուսնացած հայրըKunwara Baapբժիշկ
1974ԱնամոթըCharitraheenԻնդրա
1974Սպիտակ աղավնինShandaarՌաջան
1975ԱմպրոպAandhiՋ. Կ.
1975Պայքար սիրո համարAakramanմայոր Աջայ Վերմա
1975Վրեժ և օրենքSholayԹհակուր Բալդև Սինգհ
1975ՓախստակըFaraarտեսուչ Սանջայ
1975Ճանապարհորդություն դեպի անցյալMausamդոկ. Ամարնաթհ Գիլլ
1976ԿյանքZindagiՌագհու Շուկլա
1977Պատիվ և հավատImmaan DharamԿաբիր Դաս
1977ՇախմատիստներըShatranj Ke KhilariՄիրզա Սաջադ Ալի
1977Սա կյանքն էYehi Hai ZindagiԱնանդ Նարայան
1977Արև և ստվերDhoop Chhaonդոկ. Պարաս
1977ՁերբազատումMuktiՌատան
1977Մտերիմ մարդըApnapanՌաջան Ռաշպալ Սինգհ
1977ՄեղսագործըPaapiԱշոկ Ռոյ
1977Երազանքի մեղեդինAlaapՌաջա Բահադուր
1977ԴավաճանությունVishwasghaatՄահեշ
1978Շիվա աստծո եռաժանինTrishulՌաջ Կումար Գուպտա
1978Ամուսինը, կինը և...Pati Patni Aur WohՌանջիտ Չհադհա
1978ՀիշեցումTrishnaդոկ. Սունիլ Գուպտա
1978ԱստվածությունDevataՏոնի, Տարուն Կումար
1978Դժոխք և դրախտSwarg NarakՊանդիտ Սոհանլալ Տրիպաթհի
1978Անձրևի երգերըSawan Ke Geet-
1978ՃակատագիրMuqaddar-
1979Անհայտ թշնամինJaani DushmanԹհակուր
1979Տան ձեռքբերումGriha PraveshԱմար
1979ԾառանNaukerԱմար
1980Ատելության կրակըJyoti Bane Jwala-
1980Մենք` հինգովHum PaanchԿրիշնա
1980ԱբդուլաAbdullahԱմիր
1980Ինքնակամ ցանկությամբSwayamvarՌամ
1981ԵրկերեսանինChehre Pe Chehraդոկ. Ուիլսոն
1981Սիրելի կինըBiwi O BiwiՄանգալ Սինգհ, Շանկար
1981ՍտրկուհինDaasiԱնանդ
1981Սիրային կապSilsilaդոկ. Վ. Կ. Անանդ
1981Ժամանակն է վերացնել բոլոր խոչընդոտներըWaqt Ki DeewarՎիկրամ
1982Ամուսին և կինShriman ShrimatiՇրիման Շանկար Լալ
1982Մեծ սերSuraag-
1982Ինչպես փրկել սերըSawaalԴհանպաթհրայ Մեհտա
1982ԱնհոգըAyaashԹհակուր Ջասվանտ Սինգհ
1982ԱմենազորըVidhaataԱբու Բաբա
1982ԽաղողAngoorԱշոկ
1982ԿենվորըNamkeenԳերուլալ
1982Երեք եղբայրKhud-DaarՀարի Շրիվաստավ
1982Ինչ կասեն մարդիկLog Kya Kahenge-
1983ՊատանդուհինHeroԴամոդար Մաթհուր
1984ԵրեսպաշտներըPakhandi-
1985Քանի անուն ունի ԱստվածRam Tere Kitne NamՊետու Ռամ, Ռամ Կումար
1985ՀզորագույնըZabardastՌատան Կումար, Ռամեշ Կումար
1986Ճակատագրի խաղալիքներըHaathon Ki Lakeerenդոկ. Բհանու Պրատապ
1986Գոնե ստացվերBaat Ban JayeՍուրաջ Սինգհ
1988ԱնհնարինըNamumkin-
1989Վերև, ներքև, մեջտեղումOonch Neech Beech-
1993Պրոֆեսորի հարևանուհինProfessor Ki Padosanպրոֆեսոր Վիդհյադհար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանջիվ Կումար» հոդվածին։