Jump to content

Ջիտենդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիտենդրա
հինդի՝ जितेन्द्र
անգլ.՝ Jeetendra
Ծնվել էապրիլի 7, 1942(1942-04-07)[1] (84 տարեկան)
ԾննդավայրԱմրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԿիշինչանդի Չելարամի անվան քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, պրոդյուսեր և դերասան
Ամուսին(ներ)Shobha Kapoor?
Երեխա(ներ)Ekta Kapoor? և Տուսշար Կապուր

Ջիտենդրա (հինդի՝ जितेन्द्र (Jeetendra), իրական անունը` Ռավի Կապուր, ապրիլի 7, 1942(1942-04-07)[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան և հեռուստապրոդյուսեր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` կյանքում ունեցած ձեռքբերումների համար (Filmfare Lifetime Achievement Award, 2003 թ.) և կինոյում ունեցած վաստակի համար տրվող մրցանակին (Screen Lifetime Achievement Award, 2005 թ.): Հանդիսանում է Balaji Telefilms, Balaji Motion Pictures և ALT Entertainment ընկերությունների հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիտենդրան ծնվել է Ամրիթսարում։ Նրա ծնողները գործարարներ էին` ոչ թանկարժեք զարդեղենի բնագավառում։ Գիրգաում քաղաքում նա սովորել է Սուրբ Սեբաստիանի անվան դպրոցում, որտեղ նրա հետ նույն դպրոցում սովորել է նաև Ռաջեշ Կհաննան։ Այնուհետև ավարտել է Սիդդհարթի քոլեջը։ Զարդեղենի առևտրով զբաղվելու ժամանակ, նրան նկատել է ռեժիսոր Վանկուդրե Շանտարամը և առաջարկել դերասանուհի Սանդհյայի կրկնորդի դերում հանդես գալ «Navrang» (1959 թ.) կինոնկարում։

Առաջին կոմերցիոն հաջողությունը Ջիտենդրան ունեցավ 1964 թվականին, երբ թողարկվեց «Պոեմը քարում» կինոնկարը։ Սակայն, նրա երկարաժամկետ հաջողության մեկնարկը` 1967 թվականին նկարահանված «Պարտք» կինոնկարն էր։ Այդ ֆիլմի երաժշտական համարներից մեկի համար, խանութից գնված շապիկն ու սպիտակ կոշիկները` դարձան նրա այցեքարտը։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Սեր և հարստություն» (1970 թ.) և «Քարավան» (1971 թ.) կինոնկարները։ Եռանդուն պարերի պատճառով, նա ստացել էր «Բոլիվուդի ցատկոտող Ջեկ» մականունը[2][3]։

Ջիտենդրան նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերի գլխավոր դերերում, որում, Բոլիվուդի ստեղծման օրից, նրա հետ կարող են համեմատվել նրա հասակակիցներից շատ քչերը։ Հարավ-հնդկական կինեմատոգրաֆում հաճախ նկարահանվում էին նրա ֆիլմերից շատերի ռեմեյքները` տելուգու լեզվով։ Դրանցից արժե նշել «Տնային դաստիարակը» (1972 թ.), «Մոռացված կինը» (1975 թ.) և այլ ֆիլմեր, որտեղ հնչում էին Գուլզարի բառերով և Ռահուլ Դև Բուրմանի երաժշտությամբ գրված երգերը` Կիշոր Կումարի կատարմամբ։

Ջիտենդրայի խաղընկերուհիներն են եղել այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք էին Շրիդևին, Ռինա Ռոյը, Մումթազը, Հեմա Մալինին, Նիտու Սինգհը, Ջայա Պրադան, Ռեքհան և ուրիշներ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիտենդրան իր կնոջը` Շոբհա Կապուրին հանդիպել է, երբ վերջինս դեռ 14 տարեկան էր։ Նա ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ, իսկ հետո որպես ուղեկցորդուհի, աշխատել British Airways ավիաընկերությունում։ Նրանք ամուսնացել են 1974 թվականին[4]։ Ջիտենդրան և Շոբհան ունեն երկու զավակ, դուստրը` պրոդյուսեր Էկտա Կապուրը և որդին, դերասան Տուսշար Կապուրը[5]։

Իր ինքնակենսագրության մեջ, Հեմա Մալինին հաստատում է, որ ժամանակին գրեթե պետք է ամուսնանար Ջիտենդրայի հետ, սակայն վերջին պահին մտափոխվել է[6]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1964Պոեմը քարումGeet Gaaya Pattharon NeՎիջայ
1967ՊարտքFarzԳոպալ (գործակալ 116)
1967Մարգարտահատ դարձած կաթիլBoond Jo Ban Gayee MotiՍաթյապրակաշ
1968ՄեղրամիսSuhaag RaatՋիտու
1968Իմ պարոնMere HuzoorԱխտար Հուսեյն
1968ԸնտանիքParivarԳոպալ
1969ՀավատWarisՌամ Կումար 2
1969Երկու եղբայրDo BhaiՎիջայ Վերմա
1969Մեկ անգամ ստելովJeene Ki RaahՄոհան
1969Հողն է կանչումDharti Kahe PukarkeՇիրու
1969Լավագույն ընկերըJigri DostԳոպի, փաստաբան Անանդ
1969Ավագ քույրըBadi Didi-
1970Մայրական սերMaa Aur MamtaՌամ
1970ՃշմարտությունHimmatՌագհու
1970Սեր և հարստությունHumjoliՌաջեշ
1970Նոր ուղիNaya RaastaՉանդեր
1970Խոստացիր երբեք չբաժանվելMere HumsafarՌաջու
1970Պատասխան քայլJawabՌաջկումար
1971ՔարավանCaravanՄոհան
1971Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքըKathputliՎիշալ
1971Հարազատ արյունBanphoolՀարիա
1972Ռամ և ԲհարատBhai Ho To AisaԲհարատ Սինգհ
1972Տնային դաստիարակըParichayՌավի
1972Անհաջող փոխարինումRoop Tera Mastanaարքայազն
1972ԽեղճըEk Bechara-
1972Երկու խենթացած սիրահարներEk Hasina Do DiwaneԱմար
1972Հարսանիքից հետոShaadi Ke BaadՇյամ Ռամ
1973Մեծ խարդախությունGehri ChaalՍագար
1973Ատամն ընդ ատամանJaise Ko TaisaՎիջայ, Վինոդ Կումար
1973Զարմանալի դերAnokhi AdaՌակեշ
1975Մոռացված կինըKhushbooդոկ. Բրինդաբան
1976ԸնտանիքSantan-
1977Ջայն ու ՎիջայըJay-Vejay: Part - IIԴակու Սարդար Շեր Սինգհ
1977Սիրո հավերժական հեքիաթըDharam VeerՎիր Սինգհ
1977Մտերիմ մարդըApnapanԱնիլ Մեհրա
1977Միակ ճանապարհըEk Hi Raasta-
1977ԵրդումKasum Khoon KiԿիշան
1977Սիրելի ԲանկեDildaarԱնոխ «Բանկե» Լալ
1978Երդվում եմ գլխովսTumhari KassamԱնանդ
1978Չիրականացած կանխագուշակումBadaltey RishteyՍագար Սինգհ
1978Սեր և պատDil Aur DeewaarՎիջայ
1978ԱմուսնալուծությունPriyatamaՌավի
1978Դժոխք և ԴրախտSwarg NarakՄոհան Կապուր
1978Եթե հավատում եսKarmayogiԱջայ
1979Քո սերըHum Tere Ashiq Hainդոկ. Անանդ
1979ԸնտանիքKhandaanՌավի Շրիվաստավ
1980Երգչուհի ԱաշանAashaԴիպակ
1980Խենթացել եմ քեզանիցAap Ke DeewaneՌոկի
1980Բոցավառվող գնացքըThe Burning TrainԹիեֆ
1980Ատելության կրակըJyoti Bane JwalaՍուրաջ, Ջյոթի, Ջվալա
1980Ջրային ապարանքըJal MahalՌավի
1980ԲաժանումJudaaiՇաշիկանտ Վերմա
1981ՀատուցումKhoon Aur PaaniՌակեշ Բհալլա, Լաքշման Սինգհ
1981Հարստություն և խելքPyaasa SawanՉանդրականտ, Ռավի
1981Մեկ սխալEk Hi BhoolՌամ Կումար Շրիվաթսավ
1981ՇակկաShakkaՇակկա
1981Լսեք իմ ձայնըMeri Aawaz SunoՍուշիլ Կումար
1981ՈրբըSharadaԻնդեր Մալհոտրա
1982Սիրո ճանապարհներըRaaste Pyar Ke-
1982ԳողըChorniդոկ. Վիկրամ Սագար
1982Վրեժի կրակBadle Ki Aagտեսուչ Ամար Վերմա
1982ՄարդըInsaanՌավի
1982Աստվածային պատիժDharam KantaՇիվա
1982Սիրահարների հանդիպումըDeedar-E-YaarԱխտար Նավազ Խան
1982ՍամրատSamraatՌաջ
1983ՔաջըNishaan-
1983Ամեն-ինչ հանուն սիրոArpanԱնիլ Վերմա
1983Սիրային գաղտնիքPrem TapasyaՄոհան Կումար Վերմա
1983Թանկագին ընկերJaani DostՎիրու
1983Դատավոր ՉոուդհարինJustice Chaudhuryդատավոր Չոուդհարի
1984ՆվերըTohfaՌամու
1984Ամուսնացիր ինձ հետ, սիրելիսMaang Bharo SajanaՌամ Կումար
1984Օձային աստվածMaqsadՏիլակ
1984Ոսկե մեդալThe Gold Medal-
1984ԽանդAkalmandդոկ. Կիրան
1985ԶոհըBalidaanտեսուչ Վիջայ
1985Դաժան ճակատագիրSanjogՆարաին
1986Սիրո ցանցըJaalՇաշի Պրատապ Սինգհ
1986Դրախտից լավSwarag Se SunderՎիջայ Չոուդհարի
1986Օրենքի ներկայացուցիչըDharm AdhikariՊրակաշ
1986Երջանիկ եղիրSadaa SuhaganՇեքհար
1986ՔույրերըAisa Pyaar KahanՍագար
1986Երջանիկ տունըGhar SansarՊրակաշ
1987ԵսամոլըKhudgarzԱմար Սաքսենա
1987Կյանքը զոհելովJaan Hatheli PeՌամ
1987Հարազատ երեխանAuladԱնանդ
1988ԱպտակTamachaՌաջիվ Սինգհ
1988Կյանքի աստառըSone Pe SuhaagaՎիջայ Կումար
1988Մահացու ճակատամարտMar MitengeՌամ Վերմա
1989Սերը շահում էSouten Ki BetiՇյամ Շանկար Վերմա
1990ԹունավորըZahreelayկապիտան Կումար
1990Հարստություն և աղքատությունAmiri GaribiՀիրա
1990Արքայազն Հաթիմի արկածներըHaatim Tai-
1990Իմ ամուսինը միայն իմն էMera Pati Sirf Mera HaiՊրակաշ Չանդրա
1990Ոստիկանության տեսուչըThanedaarԱվինաշ Չանդար
1990ՕձըSheshnaag-
1992Կաբարեի պարուհինDil Aashna Hai (...The Heart Knows)արքայազն Արջուն Սինգհ
1992Արդարադատության աստվածուհինInsaaf Ki DeviՍանթոշ Վերմա
1993ԵրկրաշարժBhookamp-
1993Գիտան և ԱնջալինGeetanjaliՍագար Բհարդվաջ
1993Վատ մարդըKhal-NaaikaaՌավի Կապուր
1993Ճշմարիտ կինըAadmi Khilona HaiՎիջայ Վերմա
1994Տան պատիվըGhar Ki IzzatՍոհան Կումար
1995Բախտից չես փախչիJanam KundliՌավի Կապուր
1995Խենթ սիրահարների ժամանակըZamaana DeewanaՄադանլալ Մալհոտրա
1997Դհարմա և ԿարմաDharma KarmaԿարմա, Շիվա Կապուր
1997Դատավորն ու դատապարտյալըJudge Mujrimդատավոր Պրատապ Սինհա
1999ՄայրըMotherՍունիլ Մալիկ
2003Մի բան ասաKucch To HaiՌավի, Կարանի հայրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #137877730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Jeetendra Biography - Jeetendra Childhood, Film Actor Jeetendar Profile». lifestyle.iloveindia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Jeetendra Biography, Jeetendra Bio data, Profile, Videos, Photos». www.in.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Jeetendra». IMDb. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Jeetendras hand imprint tile unveiled». IBNlive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  6. «Biography reveals dream girl's love affairs». Paktribune.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիտենդրա» հոդվածին։