Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ ( անգլ.` International Indian Film Academy Awards կամ IIFA Awards), հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխություն, որտեղ մրցանակը տրվում է հինդի լեզվով ֆիլմերին` գեղարվեստական և տեխնիկական մասնագիտական ձեռքբերումների համար։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ մրցանակը սահմանվել է 2000 թվականին։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Առաջին անգամ այն կայացել է Լոնդոնի Հազարամյակի գմբեթում։ Արարողության վայրը փոխվում է ամեն տարի, որն ըստ կազմակերպիչների, խորհրդանշում է Բոլիվուդի կինոարդյունաբերության համաշխարհային հաջողությունը։ Առաջին անգամ արարողությունը սահմանափակվել է մեկ երեկոյի շրջանակներում, սակայն հետագայում այն տևել է երեք օր` իր մեջ ընդգրկելով տարաբնույթ դիտումներ, հանդիպումներ և սեմինարներ։

2009 թվականից սկսած, յուրաքանչյուր տասներորդ տարում, ներկայացվում են հինգ հատուկ պարգևներ` «Տասնամյակի աստղ» (դերասան և դերասանուհի), «Տասնամյակի ֆիլմ», «Տասնամյակի երաժշտություն» և «Տասնամյակի ռեժիսոր»[1][2]։ 2016 թվականին, Մադրիդում կայացած մրցանակաբաշխության 17-րդ արարողությունը տևել է չորս օր` 20 000 հանդիսականների ներկայությամբ։ Բոլիվուդը ներկայացնում էին 150 հայտնի դերասաններ և դերասանուհիներ[3]։ Չնայած արարողության բարձր կոմերցիոն հաջողությանը, մի շարք հնդիկ քննադատներ և դերասաններ նշում են Filmfare Awards ազգային մրցանակի համեմատ` նրա երկրորդական դերի մասին[4][5][6]։

2009 թվականի տասնամյակի հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխության արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Լավագույն ֆիլմ Հանդիսավար Վայրը
2000 Հավերժ քոնը Յուկտա Մուքհի, Անուպամ Կհեր Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2001 Ասա, որ սիրում ես Պրիյանկա Չոպրա, Կաբիր Բեդի Սան Սիթի, Հարավաֆրիկյան Հանրապետություն
2002 Լագաան. Մի անգամ Հնդկաստանում Լարա Դատտա Գենտինգ Հայլենդ, Մալայզիա
2003 Դևդաս Անիլ Կապուր, Դիա Միրզա Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
2004 Կգա վաղը թե ոչ Ռահուլ Կհաննա Սինգապուր
2005 Վիրն ու Զառան Շահրուխ Խան, Ֆարդին Խան, Կարան Ջոհար Ամստերդամ, Նիդերլանդներ
2006 Վերջին հույսը Ֆարդին Խան, Լարա Դատտա Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
2007 Քրքումի գույնը Բոման Իրանի, Լարա Դատտա Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա
2008 Հնդկաստան, առաջ Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք Բանգկոկ, Թաիլանդ
2009 Ջոդհան և Աքբարը Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք, Լարա Դատտա Մակաո, Չինաստան
2010 Երեք ապուշ Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք, Լարա Դատտա Կոլոմբո, Շրի Լանկա
2011 Անվախը Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք Տորոնտո, Կանադա
2012 Կյանքը ձանձրալի չի կարող լինել Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար Սինգապուր
2013 Բարֆի Շահրուխ Խան, Շահիդ Կապուր Մակաո, Չինաստան
2014 Վազիր, Միլքհա, վազիր Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար Տամպա, ԱՄՆ
2015 Թագուհին Արջուն Կապուր, Ռանվիր Սինգհ Կուալա Լումպուր, Մալայզիա
2016 Եղբայր Բաջրանգի Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար Մադրիդ, Իսպանիա
2017 Նիրջա Կարան Ջոհար, Սաիֆ Ալի Խան Իստ Ռատերֆորդ, ԱՄՆ
2018 Քո՝ Սուլու Կարան Ջոհար, Ռիտեյշ Դեշմուք Բանգկոկ, Թաիլանդ
2019 Դավադրություն Այուշման Կհուրանա, Ապարշակտի Կհուրանա Մումբայ, Հնդկաստան
2021 Կաբիր Սինգհ Արարողությունը չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով
2022 Շերշահ Սալման Խան, Ռիտեշ Դեշմուխ Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ
2023 Տեսանելիություն 2 Վիկի Կաուշալ, Աբհիշեկ Բաչչան Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ պարգևատրված ֆիլմեր

  • Դևդաս (2002 թ.) - 16
  • Երեք ապուշ (2009 թ.) - 16
  • Կգա վաղը թե ոչ (2003 թ.) - 14
  • Բարֆի (2012 թ.) - 14
  • Վազիր, Միլքհա, վազիր (2013 թ.) - 14

Ամենաշատ պարգևատրված դերասաններ

Ամենաշատ պարգևատրված դերասանուհիներ

Ամենաշատ պարգևատրված ռեժիսորներ

Ամենաշատ պարգևատրված կոմպոզիտորներ

Ամենաշատ պարգևատրված երգիչներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wire S. (23.05.2009). «Golden Decade Honours to be given at IIFA 2009» (անգլերեն). Thaindian News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 10F IIFA Awards, 2009 // Competition Science Vision. — Pratiyogita Darpan, VIII, 2009. — С. 671.
  3. «В Мадриде прошла ежегодная церемония награждения Академии индийского кино IIFA» (ռուսերեն). News-RBK. 02.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Lederman M. (26.01.2013). «B.C. enters the battle for Bollywood North» (անգլերեն). The Globe and Mail Inc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Suresh Rai В. (27.11.2012). «Bollywood awards: Real deal or rigged? Why Amitabh Bachchan (and Aamir) have their doubts» (անգլերեն). Dubai Media Incorporated. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Sudhakaran S. (30.01.2016). «It's time to STOP pleasing Salman Khan, Shah Rukh Khan!» (անգլերեն). IWPL. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.